TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

Հնդկաստանն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներին

15:20 08.10.2018

Հնդկաստանն իրականացնում է անկախ քաղաքականություն, այդ պատճառով գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները, չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ցամաքային ուժերի ղեկավար Բիփին Ռավաթը: «Այո՛, մենք հասկանում ենք, որ մեր դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ: Դուք (խմբ.- Ռուսաստան) հնարավոր է՝ վստահ եք, որ, չնայած մենք պահպանում ենք կապը Ամերիկայի հետ նոր տեխնոլոգիաներ ստանալու […]

̰
Հոկտեմբերի 2-ին ԱԺ քվեարկությունն իրականացվել է ի պատասխան վարչապետի առաջադրած վերջնաժամկետի. Բաղդասարյան

15:14 08.10.2018

«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխությունների նախագծի հապճեպ քվեարկությունը հոկտեմբերի 2-ին եղել է վարչապետի հայտարարության պատասխանը։ Այս մասին այսօր հայտնի դարձավ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերի։ Բաղդասարյանը բացատրեց, որ դա եղել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները հենց դեկտեմբերին անցկացնելու իրենց վերջնական որոշման մասին։ Այդ պարագայում, ըստ […]

̰
Ազգային ժողովը պետք չէ ստեղծել էյֆորիայի, ոգևորության մթնոլորտում. Բաղդասարյան

15:11 08.10.2018

Հանրապետական կուսակցությունը երաշխավորել է, որ եթե մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, չի առաջադրի վարչապետի թեկնածու, բայց նույն երաշխիքը չի տալիս դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու դեպքում։ Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը։ Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց, որ մայիսին ընտրությունների անցկացման վերաբերյալ քննարկումները եղել էին նաև ճանապարհային քարտեզի վերաբերյալ, […]

̰
Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքով պետությանը պատճառված վնասի փոխհատուցում դեռ չի եղել. ՔԿ

15:06 08.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին` արդյո՞ք Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կատարել է իր խոստումը՝ ԱՀ նախագահի խորհրդական, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանին մեղադրանքի առաջադրումից հետո դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք արել մեղադրանքում նշված գումարը: «Մենք որևէ գործով երբեք չենք արգելել պատճառած վնասը վերականգնել, հակառակը, դա ողջունելի է: […]

̰
Վարչապետի հրաժարականի դեպքում ՀՀԿ-ն չի բացառում այլ թեկնածուի աջակցելը

15:03 08.10.2018

Մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեղի ունենալու դեպքում Հանրապետական խմբակցությունը վստահեցրել էր, որ որևէ այլ թեկնածուի չի առաջադրելու և չի աջակցելու։ Սակայն պատրաստվո՞ւմ է նույնի վերաբերյալ երաշխիքներ տալ, եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում տվեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ Պատգամավորը, նախ, բացատրեց, թե ինչ պայմաններում են իրենք երաշխիք տվել մայիսին […]

̰
Դեկտեմբերին ընտրություն անցկացնելու մասին որևէ քննարկում չենք ունեցել. Բաղդասարյանը՝ ՀՀԿ դիրքորոշման մասին

14:56 08.10.2018

Հանրապետական խմբակցությունում տեղյակ են և՛ Դաշնակցության, և՛ «Ծառուկյան» խմբակցությունների դիրքորոշումների մասին, որոնք վերաբերում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերից։ Բաղդասարյանը նշեց, որ իրենք չեն մեկնաբանում այդ ուժերի դիրքորոշումները, սակայն հետևում են դրանց, իսկ իրենց պաշտոնական դիրքորոշման մասին Բաղդասարյանը նշեց. «Մենք քննարկում չունենք դեկտեմբեր […]

̰
Դա վերջնագիր էր. Բաղդասարյանը ներկայացնում է Փաշինյանի հետ հանդիպումներն ու իրավիճակի փոփոխությունը

14:47 08.10.2018

Ազգային ժողովում այսօրվա ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ պայմաններում է ընդունվել Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն կատարելու օրինագծի քվեարկությունը։ Բաղդասարյանի խոսքերով՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան Փաշինյանի հետ զրույցի ընթացքում իրենք խոսել են մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, սակայն հաջորդ օրվա իրենց […]

̰
Ես խնդիր եմ համարում, երբ որևէ երկրում հանրության և իրավապահ, քննչական մարմինների միջև չկա համագործակցություն. վարչապետ

14:44 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ և մաղթել հաջողություններ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում: «Չպետք է թաքցնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը և հանրությունը հարաբերությունների շատ բարդ շրջան են անցել: Համոզված եմ, որ թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, որտեղ հարաբերությունների […]

̰
ՀՀ քննչական կոմիտեն գործել է գերծանրաբեռնված. ՔԿ նախագահն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

14:31 08.10.2018

«2018թ-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն գործել է գերծանրաբեռնված, քննվել է 19 521 քրեական գործ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4105-ով կամ 26.6 տոկոսով: Ընդ որում՝ 41 տոկոսը քննվել է հուլիսի 10-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում»,- այս տվյալներն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ […]

̰
Անի համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել են Մարալիկի մշակույթի տան մուտքը

14:30 08.10.2018

Անի համայնքի բնակիչները առավոտից փակել են Մարալիկի մշակույթի տան մուտքը, որտեղ գտնվում է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը: Ցուցարարները նրան ժամանակ են տվել շենքից դուրս գալու և հրաժարական տալու համար: Նրանք սպասում են համայնքի ղեկավարի պատասխանին։ Այսօր դասադուլ են հայտարարել ու ցուցարարներին միացել նաև Մարալիկի երկու և Ձորակապի դպրոցների աշակերտները։ Շարունակում է փակ մնալ նաև […]

̰
Հնդիկ վարորդն ազատվել է աշխատանքից մեքենայի ղեկը կապիկին վստահելու համար

14:25 08.10.2018

Հնդկաստանում ավտոբուսի վարորդը կորցրել է աշխատանքն այն բանից հետո, երբ մեքենայի ղեկը վստահել է կապիկին: Այդ ընթացքում ավտոբուսի սրահում 30 մարդ է եղել: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն: 36-ամյա վարորդը բացատրել է՝ այդպես ցանկացել է պարզապես կատակել: Սակայն վարորդի կատակը տնօրինությունը չի ընդունել, և նրան ազատել են աշխատանքից: Տնօրինությունից հաղորդել են, որ իրենք առաջին […]

̰
Չնայած պարոն Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, նրա նշանակումը շատ դրական արձագանք է ստացել. վարչապետ

14:24 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ կատարած աշխատանքի համար, և շնորհավորել Ֆելիքս Ցոլակյանին ու նրան մաղթել հաջողություններ: «Պարոն Ցոլակյանը մեր պետական կառավարման համակարգում նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության համակարգում, ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Այս նշանակումը խորհրդանշական […]

̰
Յուրաքանչյուր քննիչի համար ամենամեծ պարգևը պետք է լինի հանրության վստահությունը. վարչապետը շնորհավորել է ՔԿ ծառայողի օրը

14:23 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մասնակցել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ կարևորելով նրանց դերը Հայաստանում օրինականության ապահովման գործում: «Կա վերաբերմունք քաղաքական կուսակցությունների, մարմինների, կա վերաբերմունք շրջանակների նկատմամբ, բայց մարդկանց գնահատելիս ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը: Չի կարելի որևէ մի ոլորտ կամ […]

̰
Վարչապետը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարարին

14:16 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արթուր Գրիգորյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ միասին բավականաչափ գործ է արվել: Շնորհավորելով նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին՝ վարչապետը նշել է, որ […]

̰
Զինծառայողների մահվան ելքով քրգործերը միայն միջանձնային հարաբերությունների հետ չեն կապված. Հայկ Գրիգորյան

14:13 08.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում շուրջ 6000 քրգործ կա, դրանց մի մասը՝ մոտ 20 տոկոսը, Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նա նշեց, որ զինծառայողների`մահվան ելքով քրեական գործերը միայն միջանձնային հարաբերությունների հետ չեն կապված, դրանք տարբեր գործեր են՝ կան զենքի հետ վարվելու կանոնների […]

̰
̰
ՔԿ նախագահը` նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության գործի մասին

13:46 08.10.2018

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն առայժմ մանրամասներ չի հաղորդում: ՀՀ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս գործի վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ այնքան է, որքան հանրությանը հայտնի է, ապա խոստացավ` քննությունը կընթանա, կիրազեկեն: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կարապետյանի սպանության մեջ կասկածվող նախկին […]

̰
Ե՞րբ կլինի վարչապետի հրաժարականը` ըստ Լենա Նազարյանի և Հայկ Կոնջորյանի

13:45 08.10.2018

Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամների ճեպազրույցի ժամանակ լրագրողները նրանցից հարցրին՝ ե՞րբ է լինելու վարչապետի հրաժարականը։ Խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը դժվարացավ պատասխանել հարցին, ապա ասաց հետևյալը. «Դե, եթե վարչապետը Ազգային ժողովի բակում հավաքի ժամանակ ասաց՝ մոտ օրերը, ենթադրում եմ, որ հոկտեմբերի սկիզբ, չէ՞»։ «Հոկտեմբերի ընթացքում, ենթադրվում է»,- ավելացրեց «Ելք» խմբակցության պատգամավորներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]

̰
Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի. վարչապետ

13:38 08.10.2018

Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին: Վարչապետը նշել է՝ դեռ ինքը չի որոշել՝ երբ է հրաժարական տալու: «Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում բուռն արձագանք […]

̰
Ամենազգայուն հարցը ռեյտինգային ընտրակարգն է, բայց կարծում եմ՝ մեծ խնդիր չի լինի. Լենա Նազարյան

13:37 08.10.2018

«Ընտրական օրենսգիրքը շատ կարևոր փաստաթուղթ է ընտրական պրոցեսները կազմակերպելու համար։ Այնուամենայնիվ, եթե մեզ չհաջողվի բարեփոխել այն… կարծում եմ, (հաջողվելու) նախադրյալները կան, որովհետև խմբակցություններն ամռանն աշխատել են»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել նոր Ընտրական օրենսգրքով։ Նրա խոսքերով՝ Ազգային ժողովի ու կառավարության […]

̰
Մեր երկիրն այժմ մի ժամանակահատված է ապրում, երբ վերահաստատվել է մեր ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներին. ԱԳ նախարար

13:30 08.10.2018

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով է հանդես եկել ՖՄԿ 35-րդ նախարարական համաժողովի ժամանակ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար Հարգելի՛ գործընկերներ Այսօր ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այստեղ՝ այն նույն վայրում, որտեղ 2015թ. Երևանն առաջին անգամ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ Հայաստանի նախկին […]

̰
Արվում է ամենը` ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործը բացահայտելու ուղղությամբ. Հայկ Գրիգորյան

13:20 08.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման գործին: Նա նշեց, որ գաղտնալսման փաստով դատախազության կողմից հարուցվել է քրգործ, փոխանցվել Քննչական կոմիտեի վարույթ, կատարվել և կատարվում են բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ, սակայն գործի առանձնահատկություններից ելնելով` այս փուլում ճիշտ չէր լինի խոսել կատարվող գործողությունների մասին: […]

̰
Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ. վարչապետը՝ իր հրաժարականի մասին

13:17 08.10.2018

Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ մենք խոսում են հրաժարականից, խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ ընթացակարգերն իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո հրաժարական չի տրվում: Ես ուղղակի հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա դրա […]

̰
Վարչապետը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նորանշանակ նախարարին

13:14 08.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ՝ Հակոբ Արշակյանը կառավարությունում համարվում […]

̰
Ես էլ հոդաբաշխ բացատրություն չեմ լսել, թե ինչու ընտրությունը պետք է լինի հունվարին կամ մայիսին. Լենա Նազարյան

13:11 08.10.2018

Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում այսօր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանեց իրենից առաջ ՀՅԴ դիրքորոշումը ներկայացրած Սպարտակ Սեյրանյանի այն խոսքերին, որ իրենք որևէ հոդաբաշխ բացատրություն չեն լսել արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ։ «Ես էլ իրենցից հոդաբաշխ բացատրություն չեմ լսել, թե ինչու պետք է լինի հունվարին, մայիսին կամ այլ ժամանակ։ Որևէ բացատրություն իրենցից […]

̰
Ընտրությունը դեկտեմբերին անելու որոշումը գուցե վերջնական է, այլ հարցերում երկխոսություն կարող է լինել. Լենա Նազարյան

13:10 08.10.2018

Քաղաքական ուժերի հետ երկխոսությունը հնարավոր է, բայց թե ինչի շուրջ, Լենա Նազարյանը չգիտի։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց պահանջը այն է, որ վարչապետի հրաժարականի դեպքում խմբակցությունները թեկնածու չառաջադրեն, իսկ թե իրենց կողմից ինչ զիջումների են պատրաստ, չհայտնեց։ «Իրենք իրենց կողմից կարող են այլ բան առաջարկել և շարունակենք խոսել։ Ես կարծում […]

̰
Քաղաքական ուժերը պետք է պարզ ասեն՝ վարչապետի թեկնածու առաջադրելո՞ւ են, թե՞ ոչ. Լենա Նազարյան

12:58 08.10.2018

«Շատ կարևոր եմ համարում, որ հիմա քաղաքական ուժերը շատ ավելի պարզ խոսեն, հայտնեն՝ արդյո՞ք նրանք պատրաստվում են թեկնածու առաջադրել, եթե վարչապետը հրաժարական տա, արդյո՞ք միանշանակ կողմ են, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին»,– այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Նրա խոսքով՝ սրանք կարևոր նախապայմաններ են բանակցային աշխատանքները […]

̰
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Գագիկ Ծառուկյանի հետ

12:50 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է շարունակել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով բանակցությունները քաղաքական ուժերի հետ: Նա հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Ֆրանսիայում անդրադարձել են երկրում ստեղծված իրավիճակին, ապա նշեց, որ քննարկումը կշարունակեն, երբ նախագահը վերադառնա: Արմեն Սարգսյանը Երևան կվերադառնա հոկտեմբերի 9-ին: Հարցին` նախագահը կստորագրի՞ արդյոք […]

̰
Գետի՛նը մտնեք, Կրասնոդարից լոլիկ ենք ներկրում. Հրաչ Բերբերյանը զայրացած է

12:40 08.10.2018

«Վարչապետի՝ Արմավիր կատարած այցի ժամանակ բացահայտվեց, որ ամենևին էլ այնպես չէ, որ շոգի պատճառով լոլիկ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր մեկ ամսում խնդրի լուծման տարբերակ գտնել, բայց տարբերակը չկա դեռ: Բերբերյանն ասել է, որ ցեցի դեմ պայքարի հարցում ոչ […]

̰
Նանսենի անվան այգում կնոջը դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ

12:12 08.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 30-ամյա կնոջ դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինիս դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ: 2018թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է […]

̰
BACK_TO_TOP