TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC
Admin

Admin

Ժողովրդի կամքի դեմ ցանկացած գործընթաց դուրս է լինելու սահմանադրականությունից և օրենքից. Նորայր Նորիկյան

19:30 03.10.2018

Փաստաբան Նորայր Նորիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը, նշեց, որ չի կարող ասել, թե հնարավոր կլինի այդքան սուղ ժամկետում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել, քանի որ ակնհայտ է` արդեն գործադիր իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կայացրել է քաղաքական որոշում` մինչև սույն թվականի դեկտեմբեր ամսվա առաջին կեսը արդեն խորհրդարանական ընտրություններ անցկացնելու […]

̰
Խնդրում եմ երեկվա արտառոց իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ անել. Արմեն Աշոտյանը՝ վարչապետին

19:20 03.10.2018

Ինչպես հայտնի է, այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երեկ ԱԺ-ի մոտ Միհրան Պողոսյանի ու նրան ուղեկցողների պահվածը վկայում է այն մասին, որ իրավապահ մարմիններն այնքան էլ լավ չեն կատարել իր՝ «ասֆալտին պառկեցնելու» հրահանգը, և որ հայհոյողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: «Պարո՛ն, վարչապետ, եթե ուզում եք զբաղվել օրինախախտումներով և սպառնում եք […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Երևանի մի շարք փողոցներում արգելվելու է երթևեկությունը

19:16 03.10.2018

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 1:30-ն 2 ժամով արգելվելու է երթևեկությունը: Երթևեկությունը կարգելվի Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտան՝ Ազատության պողատա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ, Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի […]

̰
Նիկոլ Փաշինյանը մտահոգված է ԱԺ այգու մաքրությամբ

19:10 03.10.2018

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ այգուց ուղիղ եթերով քաղաքացիներին ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ Ազգային ժողովի այգու դարպասները բաց են, և յուրաքանչյուր ոք կարող է գալ և զբոսնել այնտեղ: Այգում արդեն զբոսնող քաղաքացիներ կային, որոնք առիթը բաց չթողեցին՝ վարչապետի հետ սելֆի անելու: Փաշինյանը խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին և նշեց, որ հանդիպման է շտապում: «Իհարկե, […]

̰
Իրավապահները լավ չեն կատարել իմ՝ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների՝ ասֆալտին պառկեցնելու հրահանգը. վարչապետ

18:51 03.10.2018

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասել է, որ  երեկ ԱԺ բակում հավաքված քաղաքացիները, երբ հանդարտ հեռացել են Դեմիրճյան փողոցով, ականատես են եղել, թե ինչպես են ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանն ու նրան ուղեկցող մարդիկ հայհոյել քաղաքացիներին: «Կա տեսանյութ: Արդյո՞ք տեղյակ եք այդ միջադեպից և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը […]

̰
Yerevan.am կայքից ջնջվել են քաղաքապետարանի Twitter-ի և Facebook-ի հասցեները

18:40 03.10.2018

Armblog.net կայքի հիմնադիր Արմեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի SMM-շիկները ջնջել են Facebook-ի ու Twitter-ի պաշտոնական էջերն ու իրենց հետ տարել պատմության գիրկը: «Երևանի քաղաքապետարանի SMM-շիկները ջնջել են Facebook-ի ու Twitter-ի պաշտոնական էջերն ու իրենց հետ տարել պատմության գիրկը: Հիմա հարց. բյուջեի հաշվին երկար տարիներ գործունեություն ծավալած էջերն ի՞նչ […]

̰
Հայաստանը երբեք թույլ չի տա, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ. վարչապետ

18:38 03.10.2018

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հիշեցրել է, որ ինքը երեկ՝ հայտարարությունների ժամին, խնդիր է բարձրաձայնել՝ կապված Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների հետ: «Պարո՛ն վարչապետ, արդյո՞ք հաստատվել է Ադրբեջանի նախագահի հետ այն օպերատիվ կապը, որի մասին դուք խոսում էիք Դուշանբեից վերադառնալուց հետ և արդյո՞ք կարողացել եք ճշտել այս պահին Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների, […]

̰
Քաղաքական ուժերը ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն սատանի մայլեն քյանդրբազություն էին անում. Արայիկ Հարությունյան

18:35 03.10.2018

«ՀՀ-ում կա քաղաքական ճգնաժամ, և այն պետք է սեղմ ժամկետում հանգուցալուծվի»,- այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ ԿԳ նախարարի՝ հուշագիրն այն փաստաթղթերից մեկն էր, որը թույլ կտար եղած քաղաքական լարվածությունը մի փոքր մեղմել: Արայիկ Հարությունյանը նաև նշում է, որ տվյալ քաղաքական ճգնաժամը դեռևս կառավարության ծրագիրն ընդունելու ժամանակ […]

̰
Խոշոր ներդրողները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Մխիթար Հայրապետյան

18:30 03.10.2018

«ԱԺ արտահերթ ընտրությունները, նախ և առաջ, ՀՀ քաղաքացիների հստակ պահանջն է, և Սփյուռքում այդ պահանջը սատարում են: Սփյուռքում կա հեղափոխության ոգևորությունը, սակայն ասում են, որ հեղափոխությունը որոշակիորեն կիսատ է թողնված և այն լիարժեք կլինի միայն նոր խորհրդարանական ընտրություններից հետո»,- այս մասին այսօր ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Սփյուռքի […]

̰
Նրանք նորից սխալվեցին. Նիկոլ Փաշինյան

18:25 03.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` հնարավոր համարո՞ւմ է ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, պատասխանեց. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է, և չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլորի մասին»: Անդրադառնալով մտահոգությանը, թե արտահերթ ընտրությունների` հապշտապ անցկացման պարագայում նորընտիր խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Փաշինյանը հիշեցրեց` գործող Սահմանադրությամբ ՀՀ ԱԺ առնվազն 1/3-ը լինելու է […]

̰
Ադրբեջանի բոլոր գործողությունների թիրախը նվազագույնը Արցախի կործանումն է, առավելագույնը՝ ՀՀ-ի. Դավիթ Բաբայան

18:19 03.10.2018

«Բաքուն չի թաքցնում իր ահաբեկչական կեցվածքը և ասում է, որ Բաքուն ինքը պետք է ոչնչացնի Արցախյան պետականությունը, ասում է, որ Երևանը, Զանգեզուրը իրենցն է: Այս ոճով հասկանալի է, որ շատ երկար է լինելու Արցախյան խնդրի կարգավորումը: Բուն Ադրբեջանում պետականաշինության գաղափարախոսությունը պետք է փոխվի, այստեղ, եթե տեղաշարժ չլինի, բանական է, որ հիմա առկա իրավիճակը կշարունակվի»,- ասել […]

̰
ԵԽԽՎ-ն հայտարարություն է տարածել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

18:08 03.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հարցերով համազեկուցող Յուլյա Լովոչկինան Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով ու գործով հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունից: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Երևանում անցկացված ավագանու ընտրությունները ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Նշվում է սակայն, որ […]

̰
Առաջիկա 15 տարում հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու, դա չի նշանակում, որ 15 տարի ընտրություն չի լինելու. վարչապետ

18:06 03.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարզպետների, նախարարների` երեկվանից թափուր մնացած հաստիքներում կատարվելիք նշանակումներին, ասաց. «Մենք քննարկում ենք, և ընդհանրապես կարծում եմ, որ կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ: Առաջնային լինելու է պրոֆեսիոնալ կարողությունը»: Վարչապետը խոսեց նաև խորհրդարանական մյուս ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երբ վերջիններս հայտնել […]

̰
Նախագահը հանդիպել է «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ

18:00 03.10.2018

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի և, մասնավորապես, նրա նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից մեր երկրում իրականացվող գիտական, կրթական, մարդասիրական ծրագրերը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Խոսելով հիմնադրամի գործունեության […]

̰
Նախագծի՝ իբր հակասահմանադրական լինելու վերաբերյալ շահարկումները մանիպուլյացիա են. ՀՀԿ հայտարարությունը

17:58 03.10.2018

ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը մեկ նպատակ է հետապնդում, այն է՝ ապահովել Ազգային ժողովի բնականոն գործունեությունը, երբ արտակարգ իրավիճակների կամ պատգամավորների համար ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են Փաշինյան-Ալիև զրույցի կայացումը

17:53 03.10.2018

Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եղած զրույցը և բանավոր համաձայնությունները ողջունելի են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար։ Նրանք ողջունում են կողմերի բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածության նվազեցմանն ու հակամարտության լուծմանը։ Այս մասին համանախագահները հայտնել են ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը։ «Համանախագահները աջակցում են կողմերի ցանկացած պայմանավորվածություն, որը օգնում է հասնել […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Շտայնմայերին

17:46 03.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նախագահ Շտայնմայերին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:

̰
Երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելն իսկապես անտեղի և ավելորդ կլինի. Փաշինյան

17:37 03.10.2018

Այսօր խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե լինելո՞ւ են բանակցություններ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի հետ, լինելո՞ւ է որևիցե փաստաթուղթ, թե՞ ոչ: Սիմոնյանը հիշեցրել է, որ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցներում այլ բան են ասել: «Երեկ հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք […]

̰
Եթե խոսում ենք ու ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի այդ խոսակցությունը. Նիկոլ Փաշինյան

17:33 03.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացմանն ու իր հրաժարականին: «Պարոն Աշոտյանն այսօր ակնարկում էր, որ հնարավոր է` մենք այնքան էլ ճիշտ չենք հասկացել իրար: Հարց է ծագում. եթե մենք խոսում ենք ու ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի այդ խոսակցությունը»,- ասել է նա: Փաշինյանը նշել […]

̰
Նախագահն այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես

17:30 03.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչև 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր […]

̰
ՀՀ ԶՈՒ թոշակառու սպա սպասում է բնակարան ստանալուն

17:23 03.10.2018

Այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հիշեցրել է, որ մոտավորապես 1000 թոշակառու սպաներ սպասում են բնակարան ստանալուն: «Կուզենայի իմանալ՝ ի՞նչ վիճակում է այդ խնդիրը, բացի դրանից՝ 37 տարեկանում զինվորական ծառայությունը լքողների թիվը շատ է»,- ասել է Գորգիսյանը: «Բնակարանների տրամադրման խնդիրն այս պահին քննարկվում է կառավարությունում: Այս պահին շինարարություն է իրականացվում, առաջին […]

̰
Պուտինը Թրամփին խորհուրդ է տվել հայելու մեջ նայել

17:22 03.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ կտար հայելու մեջ նայել՝ գտնելու  նավթի գների բարձրացման մեղավորին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Մենք ԱՄՆ նախագահի հետ Հելսինկիում շատ լավ հանդիպում ենք ունեցել, բայց եթե մենք նրա հետ անդրադառնայինք թեմային, որն այժմ քննարկում ենք, ես նրան կասեի, որ եթե ուզում ես […]

̰
Արցախի մասնակցությունը բանակցություններին լոկ ժամանակի խնդիր է. Դավիթ Բաբայան

17:18 03.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հանդիպման մասին: «Հանդիպումներն ինքնին առաջընթաց են, քանի որ ցանկացած նման հանդիպում պահպանում է խաղաղ բանակցային գործընթացի այդ շարունակականությունը: Կարևոր է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հերթական հանդիպման համար, դա նշանակում է, որ բանակցային գործընթացը ընթանում է: […]

̰
Մուշ նահանգում թուրք ուժայինները PKK-ի խոշոր թաքստոց են ոչնչացրել

17:11 03.10.2018

Թուրքիայի Մուշ նահանգի Վարթո շրջանում թուրք ժանդարմները, ինչպես նաև ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցները, հայտնաբերել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) խոշոր թաքստոց, որն ունի 1 մետր երկարություն և 1.5 մետր խորություն: Այս մասին գրում է ermenihaber կայքը: Թաքստոցը հայտնաբերելուց հետո թուրք ուժայինները ոչնչացրել են այն։ Նշվում է, որ նախկինում թաքստոցն օգտագործվում էր քուրդ գրոհայինների կողմից, սակայն […]

̰
Պուտինը Սկրիպալին անվանել է «տականք» ու «դավաճան»

16:59 03.10.2018

«Նա պարզապես լրտես է, հայրենիքի դավաճան։ Հասկանո՞ւմ եք՝ այդպիսի հասկացություն կա՝ հայրենիքի դավաճան», –  այս բառերով Ռուսաստանի նախագահը բնորոշել է ռուս նախկին գաղտնի գործակալ, հետագայում Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Սերգեյ Սկրիպալին, որին վերջերս փորձել էին թունավորել։ Վլադիմիր Պուտինը նշել, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ կապված աղմուկն արհեստականորեն մեծացվում է, ու որքան շուտ […]

̰
Ճապոնացի պատգամավորին վռնդել են խորհրդարանից՝ բերանում պահած դեղահաբի պատճառով

16:45 03.10.2018

Ճապոնիայում Կումամոտա քաղաքի պատգամավոր Յուկա Օգատոյին վռնդել են տեղի խորհրդարանի լսումների սենյակից ՝  դեղահաբի պատճառով, որը նա բերում էր պահել ընդդեմ հազի: Այս մասին գրում է The Guardian-ը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Օգատոն օրենսդիր ժողովում ամբիոնից ելույթ էր ունենում: Նախագահը նկատել է, որ կինը խոսում բերանում ինչ-որ բան պահած: Օգատոն պարզաբանել է, որ […]

̰
Կառավարության հետ հարցուպատասխանը սկսվեց մի շարք նախարարների բացակայությամբ

16:44 03.10.2018

Այսօր՝ ժամը 16։30-ին, ինչպես կարգն է, խորհրդարանում սկսվել է կառավարության հետ հարցուպատասխանը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նիստից բացակայում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս նախարարները գործուղման մեջ են, իսկ Մհեր Գրիգորյանը բացակայում է […]

̰
ԱՄՆ-ն Վրաստանին 500 հազար դոլար կտրամադրի՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու օգուտները հանրությանը ներկայացնելու համար

16:29 03.10.2018

Հակառակորդ երկրների ագրեսիվ քարոզչությանը դիմակայելու համար Վրաստանը Միացյալ Նահանգներից 500 հազար դոլար գումար կստանա՝ սեփական քարոզչություն իրականացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։ «Սա եզակի ծրագիր է, որը ևս մեկ անգամ հաստատում է ԱՄՆ կառավարության վճռական աջակցությունը Վրաստանի՝ արևմտյան ինտեգրացիայի գործընթացին»,- նշել է Մամուկա Բախտաձեն։ Նա այնուհետև […]

̰
Սիրիան արդեն ստացել է ռուսական Ս-300 համակարգեր, որոնց մատակարարումը ձգձգվել էր Իսրայելի խնդրանքով

16:15 03.10.2018

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Սիրիա է հասցրել սեփական արտադրության Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս մասին Ռուսաստանի ՊՆ ղեկավարը զեկուցել է երկրի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, իսկ մատակարարումն ապացուցող կադրերը հրապարակվել են ռուսական հեռուստատեսությամբ։ https://youtu.be/H4lVsAEijL4?t=53s 49 միավոր տեխնիկան, որ ուղարկվել է Սիրիա, ներառում է հրթիռների արձակման կայաններ (4 միավոր), ռադարներ և այլ տեխնիկա, որոնք մտնում են բուն […]

̰
Ուկրաինայում  հայկական տառերի հուշարձան է բացվել

16:03 03.10.2018

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում՝ հայկական եկեղեցու հարևանությամբ, հայերեն տառերի հուշարձան է բացվել: Այս մասին հայտնում է ուկրաինական 061.ua կայքը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հուշարձանի ստեղծման համար կես տարի ժամանակ է պահանջվել: Աշխատանքներում ներգրավված են եղել հայեր, ուկրաինացիներ և վրացիներ: Նշվում է, որ գրանիտից պատրաստված յուրաքանչյուր տառի բարձրությունը 1,5 մետր է:  

̰
BACK_TO_TOP