TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+9.09 oC
Admin

Admin

ՔԿ նախագահն ընդունել է Ռիչարդ Միլսին

17:08 01.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանը,  ծրագրի ազգային համակարգող Մարիցա Հովհաննիսյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, ՔԿ նախագահի խորհրդական Սոնա […]

̰
Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում գործադուլն ավարտվեց

16:50 01.10.2018

Երևանի թիվ 42 ավագ դպրոցում դասապրոցեսը վերականգնվել է: Վաղ առավոտից գործադուլ հայտարարած ուսուցիչների հետ հանդիպելու համար դպրոց էր ժամանել ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը: Վերջինս զրուցեց ուսուցիչների հետ, լսեց նրանց մտահոգություններն ու պահանջները, ապա հանդիպեց դպրոցի տնօրենի` Էլեոնորա Թումանյանի հետ: Առաքելյանը նշեց, որ ինքն այստեղ է որպես միայն մեկ կողմի շահերը ներկայացնող անձ, և այդ […]

̰
2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով

16:37 01.10.2018

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնում է, որ 2018 թ. ավանդներն աճել են: «Ի գիտություն վիճակագրական տվյալները մանիպուլյացիայի ենթարկող նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա մանիպուլյացիաները տեղեկատվական թեմա դարձնող լրագրող գործընկերների. 2018 թվականի ընթացքում ավանդներն աճել են 106.4 մլրդ դրամով (4.1%-ով) և 31.08.2018 թվականի […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

16:21 01.10.2018

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլսին: Այս մասին տեղեկացանք Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր ընդունեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Միլսին։ Սա դեսպանի հետ մեր վերջին հանդիպումն էր, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Օգտվելով հնարավորությունից՝ քննարկեցինք ՀՀ-ԱՄՆ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հանդիպման ավարտին […]

̰
Մահացել է Շառլ Ազնավուրը

16:07 01.10.2018

94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, հայտնում է «Ֆրանսպրեսը»։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել էր 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում։ 2004 թվականին ստացել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում […]

̰
150 հազար դրամ՝ 50 հազարի փոխարեն. կառավարության որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտել

15:56 01.10.2018

2018թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հեղինակած նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվում է։ Նախարար Մանե Թանդիլյանը շեշտում է՝ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Այս նախաձեռնությունը ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ պետությունը կարևորում է երկրորդ երեխայի ծնունդը և սատարում ընտանիքներին։ […]

̰
Հայ լեռնագնացներն Արարատ լեռան վրայից ցուցադրել են Հայաստանի գրավիչ պեյզաժները

15:54 01.10.2018

Հայ լեռնագնացները Թուրքիայի կողմից բարձրացել են Արարատ լեռը և այնտեղից նկարել Հայաստան բացվող տեսարանը: «Մասիսի գագաթին մեր առաջ բացվեց մի հիասքանչ տեսարան: Երեկ եղանակը մի փոքր ամպամած էր, իսկ այսօր մենք Արարատից լավ եղանակ խնդրեցինք»,- ասում է լեռնագնացներից մեկը:  

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

15:42 01.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Կիպրոսի միջև մշտապես զարգացող համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

̰
ԱՄՆ-ում սպանված արջը «վրեժ» է լուծել որսորդից

15:40 01.10.2018

ԱՄՆ-ում որսորդը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել այն բանից հետո, երբ նրա վրա է ընկել իր սպանած արջի անշնչացած մարմինը: Այս մասին հայտնում է KTUU-ն: Աղբյուրը հայտնում է, որ 28-ամյա Ուիլիամ Մակքորմիկը և 19-ամյա Զաքերի Թենիսոնը որսորդությամբ են զբաղվել Մուս-Փաս անվանումը կրող բնակավայրի մոտակայքում: Տեսնելով արջին ժայռի վրա՝ նրանք սպանել են կենդանուն և չեն հաշվարկել նրա […]

̰
Հայաստանը մտադիր է է՛լ ավելի արդյունավետ համագործակցել ԱՊՀ կազմում․ Փաշինյան

15:36 01.10.2018

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու ընթացքում Հայաստանի վարչապետը պատասխանել է ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքի լրագրողի մի քանի հարցի, որոնք վերաբերել են ԱՊՀ կազմում Հայաստանի գործունեությանն ու համագործակցությանը։ Դրա մասին վկայող տեսանյութը ռուսական հեռուստաընկերությունը հեռարձակել է սեպտեմբերի 30-ին։ – Դուք առաջին անգա՞մ եք մասնակցում ԱՊՀ գագաթնաժողովին,- հարցրել է լրագրողը։ – Այո՛,- պատասխանել է Փաշինյանը։ – Ինչպիսի՞ տրամադրվածություն ունեք։ […]

̰
Փաշինյանն ու Ալիևը շփվել են նաև վերելակում․ նոր կադրեր են հրապարակվել

15:30 01.10.2018

Ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքը ցուցադրել է Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների մասին պատմող ռեպորտաժ, որում երևում է, որ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու համար նիստերի դահլիճ են եկել միասին և բարձրացել են նույն վերելակով՝ այդ ընթացքում շարունակելով խոսել։ Տեսանյութում երևում է, որ վերելակում են եղել Նիկոլ Փաշինյանը, նրա թիկնազորի պետը, Իլհամ Ալիևը ու անվտանգության […]

̰
Ռուսաստանը Սիրիա մտնելու հարցում ուշացել է. Դավիթ Հովհաննիսյան

15:24 01.10.2018

«Ռուսաստանը Սիրիա մտնելու հարցում ուշացել է: Հասկանալի է՝ Ռուսաստանը՝  որպես մեծ տերություն, պիտի Միջերկրական ծովում պիտի ներկա լինի, որ մրցակցությանը կարողանա դիմանալ: Եվ Սիրիան անհրաժեշտ է, քանի որ միակ իրատեսական ռազմական խարիսխ ծառայող երկիրն է, իսկ ռուսները այնտեղ մտան այն պահին, երբ ծայրահեղականներն արդեն Դամասկոսի արվարձաններում արմատավորվել էին»,- Սիրիայում Ռուսաստանի գործողությունների մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» […]

̰
Եթե պատգամավորների ներկայությունն իրենցից անկախ պատճառով չապահովվի, ԱԺ նիստը կհամարվի ընդմիջված․ նախագիծ

15:11 01.10.2018

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց և հավանության արժանացվեց մի նախագիծ, որով Քննիչ հանձնաժողովի կամ հենց ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորների՝ իրենց կամքից անկախ բացակայության և դրա հետևանքով քվորում չլինելու դեպքում նիստը կընդմիջվի, ոչ թե կհամարվի չկայացած։ Նախագիծը հենց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան խմբակցություն»)։ Նա նշեց, […]

̰
Ինդոնեզիայում 1200 բանտարկյալ փախուստի է դիմել

15:03 01.10.2018

Ինդոնեզիայում գրանցված հզոր երկրաշարժից ու ցունամիից հետո տեղի 3 բանտերից ավելի քան 1200 բանտարկյալ է փախել: «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Արդարադատության նախարար Շրի Պուտու Ուտամին: Նախարարը հայտարարել է, որ բանտարկյալները փախուստի դիմելով իրենց կյանքն են փրկել: «Համոզված եմ, որ նրանք փախուստի են դիմել, քանի որ վախեցել են տուժել երկրաշարժի պատճառով: Դա, ամենայն […]

̰
«Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

14:51 01.10.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում պաշտպանել Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ինքնաառաջադրված, կուսակցության անդամ Սևակ Միքայելյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: https://www.facebook.com/vahan.shirak/posts/2673504049342224 Նշենք, որ Սևակ Միքայելյանը ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է:

̰
Վարորդները պահանջում են աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի վերացում

14:49 01.10.2018

Այսօր վարորդները բողոքի ակցիա են իրականացրել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դիմաց: Վարորդները նախարարությունից պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը: Նրանք անգամ համաձայն են, որ աջ ղեկով մեքենաները մաքսային այլ պայմաններով ներմուծվեն, միայն թե ամբողջությամբ չարգելվի դրանց ներկրումը: Հիշեցնենք, որ 2020 թվականից ԵԱՏՄ ամբողջ շուկայում արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներմուծումը, իսկ Հայաստանում […]

̰
Պաշտոնյաները, պաշտոնաթող լինելով, չեն խուսափի ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալուց․ նախագիծն ԱԺ-ում է

14:46 01.10.2018

Ազգային ժողովի կանոնակարգում նախատեսվող փոփոխությունները, որոնք այսօր քննարկվեցին ու ընդունվեցին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, նախատեսում են, որ այն պաշտոնյաները, որոնք ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից հրավիրվելուց հետո պաշտոնաթող են լինում, չեն խուսափելու Քննիչ հանձնաժողովի պահանջով ներկայանալուց։ Այս փոփոխություններին ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն այսօր տվեց դրական եզրակացություն։ Հանձնաժողովի անդամներից Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան» դաշինք) մանրամասնեց, որ մինչ […]

̰
Դոնալդ Թրամփը փորձում է Չինաստանի հետ մրցակցությանը զուգահեռ գրավել ավելի շահեկան դիրքեր. Դավիթ Հովհաննիսյան

14:39 01.10.2018

«Եթե երկրի նախագահն իր գործողություններում չի ելնում իր երկրի շահերից, այլ՝ ինչ-որ երկրի, որի հետ ինչ-որ ազգակցական կապ ունի, ապա այդ երկրի նախագահն ի վերջո դատվելու է»,- Իսրայելի հետ Թրամփի վարած մտերմիկ քաղաքականության մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը: Արևելագետի կարծիքով՝ Դոնալդ Թրամփը փորձում է իր հասկացածով ու միջոցներով Չինաստանի հետ […]

̰
Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում կամ ԱՄՆ-ում, որ չդատապարտվի մահվան. Աննա Հակոբյան

14:32 01.10.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Համաժողովը տեղի է ունենում Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Ստորև ելույթն ամբողջությամբ. «Տիկնայք և պարոնայք, սիրելի ներկաներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջև, և ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի կարևոր […]

̰
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը զանգել է անհայտ անձ և չի խոսել. դատախազությունը պարզում է զանգահարողի ինքնությունը

14:24 01.10.2018

ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, շուրջ 4 ամիս անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետ կորելու գործով հարցաքննվել են որոնողական աշխատանքների ընթացքում երեխային տեսնելու վերաբերյալ ահազանգողները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Քննության սկզբում հարցաքննվել են այն քաղաքացիները, ովքեր երեխային տեսնելու վերաբերյալ տեղեկություն են հայտնել: Կատարվել է  դեպքի […]

̰
Ռուսաստանում փորձարկել են «Դռել» անվանումով ավիառումբը

14:08 01.10.2018

Փորձարկումների ընթացքում «Դռել» (թարգմ․՝ շաղափ) անունով ավիառումբը հաստատել է իր մարտավարատեխնիկական բնութագրերը և գոհացրել նախագծողներին։ Այս մասին հայտարարել է ռումբը նախագծած «Տեխմաշ» ռուսական ընկերության փոխտնօրենը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ 3,1 մետր երկարությամբ ու 540 կգ զանգվածով ավիառումբը, ըստ նախագծողների, հնարավոր չի լինի հայտնաբերել ռադարներով, քանի որ չունի սեփական շարժիչ։ Ինքնաթիռից բաց թողնվելուց հետո այն կարողանալու է […]

̰
̰
Հայաստանում ձերբակալված թուրք Քևին Օքսուզի կալանքը երկու ամսով երկարաձգվել է

13:38 01.10.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նրա կալանքը երկարաձգվել է երկու ամսով: Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշել էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել է […]

̰
ՀՀ ԶՈւ հետախույզները Ղազախստանում զորավարժության են մասնակցում

13:31 01.10.2018

Ղազախստանում այսօր մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող «Որոնում-2018» զորավարժությունը։ Վարժանքներին մասնակցում են նաև Հայաստանի զինված ուժերի հետախույզ զինծառայողներ, ինչի մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը։ «Որոնում-2018» զորավարժությունն ավելի խոշոր՝ «Մարտական եղբայրություն-2018» զորավարժության հետախուզական մասն է։ Սրա ընթացքում հետախուզական ստորաբաժանումները պետք է հայտնաբերեն ՀԱՊԿ պայմանական պետության տարածքում հայտնված պայմանական հակառակորդին և […]

̰
Թոշակառուն 3 կարատանոց ադամանդ է գտել զբոսայգում

13:26 01.10.2018

Ամերիկյան Ալմաստների խառնարան կոչվող զբոսայգում, որն աշխարհում հայտնի միակ վայրն է, որտեղ այցելուները կարող են ազատորեն փնտրել ու գտնել թանկարժեք քարեր, «հաջողությունն» այս անգամ ժպտացել է մի թոշակառու կնոջ: Ամերիկուհին, որը գերադասել է անհայտ մնալ, 10 րոպեանոց զբոսանքի արդյունքում գտել է 2.63 կարատանոց ադամանդ: Այդ մասին հաղորդում է 5news-ը: Դեպքը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Արկանզաս […]

̰
Վրաստանում պոլիէթիլենի օգտագործման արգելքն ուժի մեջ մտավ

13:19 01.10.2018

Հոկտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ մտան պոլիէթիլենային ապրանքների ներկրումը, արտադրությունը և կիրառությունն արգելող կարգավորումները։ Սահմանափակումը տարածվում է 15 միկրոնից (0,015 մմ)  բարակ պոլիէթիլենային ապրանքների վրա։ Այս մասին հայտնում է վրացական «Գռուզիա օնլայն» կայքը։ Այսօրվանից արտադրողները պարտավոր են տոպրակների ու այլ նմանատիպ ապրանքների վրա նշել իրենց անունը։ Այս կարգը չպահելու դեպքում մեղավորներին կսպառնա մինչև 500 լարի […]

̰
«Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը կոչով դիմել է կուսակցություններին

13:12 01.10.2018

«Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է «Ազատ դեմոկրատներ», ԱԻՄ, «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Հանրապետություն», ՀՀՇ, Պահպանողական և «Սասնա Ծռեր» կուսակցություններին, որպեսզի վերջիններս իշխանություններից պահանջեն ազատ արձակել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին: Ստորև ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Մեծարգո պարոնայք Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով. ՀՀ […]

̰
Իրանի հետ հաշվարկների համար նախատեսված ԵՄ մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրներին

13:09 01.10.2018

Իրանի հետ բիզնեսի վարման՝ Եվրամիության կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար։ Թեհրանը հույս ունի, որ մեխանիզմի աշխատանքը կգործարկվի նոյեմբերին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ «հնգյակի» անդամ երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) և Իրանը ՄԱԿ-ի շրջանակում նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ հայտնել […]

̰
Կիմ Չեն Ինը, Դոնալդ Թրամփը, Ամալ Քլունին Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդնե՞ր

12:54 01.10.2018

Այսօր առավոտյան ռուսական մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում (շորթլիսթ) հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը, Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը և իրավապաշտպան Ամալ Քլունին։ Լուրը արագ տարածվեց նաև տեղական մամուլում։ Սակայն լուրը չի հաստատվում։ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակը, կանոնակարգի համաձայն, չի կարող հրապարակվել։ […]

̰
Բրիտանիայում կանգնեցրել են երեխայի վրա գոռացող Թրամփի արձանը

12:31 01.10.2018

Բրիտանական Գրեյթ-Միսսենդեն գյուղում յուրօրինակ արձան է կանգնեցվել: Այն կրկնօրինակում է բարկացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով գոռում է աղջնակի վրա: Այս մասին հայտնում է The Bailiwick Express-ը: Թրամփի ու աղջնակի քանդակները տեղադրվել են բրիտանացի գրող Ռոալդ Դալյայի վեպի տպագրության 30-ամյակի կապակցությամբ, ով երկար տարիներ ապրել և աշխատել է գյուղում: Պատմությունը Մաթիլդա անունով մի աղջկա մասին է, […]

̰
BACK_TO_TOP