20:24 01.10.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Մեծ ու խոր ցավով մենք այսօր իմացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Հսկան թողնում է մեզ, բայց ամբողջ աշխատանքն ու նվիրվածությունը Հայաստանին հավերժ կմնա մեր սրտերում: Դուք միշտ կմնաք «մեզ համար»,« ինձ համար»: Մնաս բարով արտիստ: Հանգչիր խաղաղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մխիթարյանը:
20:18 01.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: Լրագրողի հետ զրույցում, հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս, Արմեն Սարգսյանը դրանք համեմատել է մեկ ընտանիքից սերող երկու եղբայրների հարաբերությունների հետ, սակայն, միևնույն ժամանակ, ափսոսանք է հայտնել, որ […]
20:17 01.10.2018
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում ժամանակավորապես դադարեցվել է Բաքվի նավթավերամշակման գործարանի աշխատանքը, որը միակն է Ադրբեջանում։ Սրա պատճառով Ադրբեջանը որոշ ժամանակով ստիպված է ԱԻ-92 («Ռեգուլյար») բենզին ներկրել այլ պետություններից։ Գործարանի աշխատանքը կասեցվել է մասնակի, այլ արտադրատեսակներ դեռ մշակվում են, սակայն բենզինի արտադրությունը կվերսկսվի առնվազն երկու շաբաթից։ Այդ ժամանակ արդեն տվյալ գործարանը հնարավորություն կունենա արտադրել եվրոպական Եվրո-5 ստանդարտի […]
20:06 01.10.2018
«Եգիպտոսում պաշտոնական այցով էի, այնտեղ և՛ աշխատանքային հանդիպումներ, և՛ պաշտոնական հանդիպումներ եմ ունեցել: Ես հանդիպել եմ Եգիպտոսի վարչապետի հետ, ում հետ շատ կարևոր հարցեր ենք քննարկել, քանի որ համայնքը ծերանում և նոսրանում է»,- նշել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ սփյուռքում առկա տարբեր տեսակի հակասությունները այլևս չպիտի խանգարեն: […]
19:53 01.10.2018
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, խորհրդարանում անդրադառնալով հարցին` բացառո՞ւմ է, որ վարչապետը հասարակական ճնշման միջոցով, ինչպես ժամանակին ՀՀ երրորդ նախագահին ստիպեց թողնել պաշտոնը, նույն կերպ այժմ կհասնի ԱԺ լուծարմանը, պատասխանեց. «Մեծ տարբերություն կա: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն էին իշխանության, նրանց ուսերին էր ողջ պատասխանատվությունը: Եթե ձեզնից մեկի քթից արյուն գար, դրա պատասխանատուն մենք […]
19:50 01.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաընկերությանը, որում խոսել է հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախյան հակամարտության և այլ թեմաների վերաբերյալ: Հարցազրույցի սկզբում նախագահ Սարգսյանն անդրադարձել է իր երդմնակալությունից հետո Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին: Նախագահը նշել է, որ այդ շրջանում Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի և այդ անցումն իրականում […]
19:40 01.10.2018
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման նախաձեռնությանը, նշեց. «Օրակարգը դրել է վարչապետը, հանրապետականն ունի իր դիրքորոշումը: Մենք ուզում ենք գնալ, լսել` ինչ է ասում, կլսենք, կքննարկենք: Ի տարբերություն ուրիշների, մենք, մինչև բովանդակություն չի լինում, մինչև առաջարկ չի լինում, որոշում չենք կայացնում»: Շարմազանովն ասաց, որ իրենք, վարչապետի առաջարկների բովանդակությանը ծանոթանալուց […]
19:37 01.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պատմել է Մերձավոր Արևելք կատարած այցի մասին: «Սիրիա այցելելուց հետո մեկնեցի Լիբանան՝ Այնճար: Այնտեղ քաղաքապետը, ոստիկանները, բոլորը հայեր էին: Նրանք պահպանել են լեզուն, մշակույթը, կրոնը: Ես ինձ զգում էի փոքրիկ Հայաստանում: Լիբանանում և Բեյրութում խնդիրները կրթական են: Մեր ուշադրությունը թույլ է արևմտահայերենի վրա, այս իմաստով […]
19:29 01.10.2018
Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետ առաջադրված Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա, իհարկե, մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Բայց ամենից առաջ սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս […]
19:23 01.10.2018
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկել է մոմավառություն՝ ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի: Մարդկանց հոսքը այս պահին ևս մարդկանց հոսքը չի դադարում: Մարդիկ ժամանում են հրապարակ՝ իրենց հետ բերելով ծաղիկներ, մոմեր՝ այդկերպ իրենց հարգանքի տուրքը մատուցելով երգչին: Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է ժամանել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը: Վերջինս SHANTNEWS.am-ի […]
19:12 01.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում կմասնակցի Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը: Այս տարի ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անունը կրող Համաշխարհային պետական գործչի մրցանակը կշնորհվի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նախկինում ինստիտուտի տարեկան մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ […]
18:56 01.10.2018
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Ռուսաստանում ՀՀ դեսպանության էջը գրառում է կատարել. «Ցավով տեղեկացանք հռչակավոր Շառլ Ազնավուրի մահվան մասին: Սգում ենք մեր ողջ ժողովրդի հետ: Հայ ժողովրդի հանճարեղ որդու մասին մեծ հուշը հավերժ կմնա մեր սրտերում»,- ասված է գրառման մեջ: SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը: […]
18:53 01.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայկակ Արշամյանին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակմամբ հիմնադրամը նոր կյանք և նոր թափ կստանա: «Տեղյակ եմ, որ այս ընթացքում հիմնադրամի առջև բավականին […]
18:50 01.10.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2018թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 8:55-ի սահմաններում, Արմավիր մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց ԳՏԿ հողատարածքում՝ անասնագոմի հետնամասում, հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 1997թ. ծնված երիտասարդի դին՝ գլխի […]
18:46 01.10.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Խոր ցավով տեղեկացա մեր մեծ հայրենակցի` աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին: Համաշխարհային էստրադային արվեստում նա մի ողջ դարաշրջան էր, որն այլևս միշտ կմնա մարդկության հետ, կմնա իր հեղինակած շուրջ ութ հարյուր երգերով, որոնցից […]
18:39 01.10.2018
Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը հրապարակել է լուսանկար, որում ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի հետ է: Լուսանկարին կից նա հետևյալ գրառումն է արել. «Հանգչի՛ր խաղաղությամբ, իմ թանկագին ընկեր»:
18:30 01.10.2018
Ֆրանսիան մեծ կորուստ է կրել, կյանքից հեռացել է մեծանուն երգահան Շառլ Ազնավուրը, իսկական լեգենդ, որը հատել է սահմաններն ու դարաշրջանները: Այս մասին Ֆրանսիայի Մշակույթի նախարարության Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը: «Ֆրանսիացիները կորցրեցին Շառլ Ազնավուրին, անձնավորություն, որն ավելի քան 70 տարի գերել է իր անմոռանալի երգերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ֆրանսուազա Նիսենը: […]
18:18 01.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի՝ բռնության հետքերով։ […]
18:15 01.10.2018
Հասարակությանը և քաղաքական ուժերին պետք է ժամանակ տրվի, որպեսզի պատշաճ կերպով պատրաստվեն արտահերթ ընտրություններին: Հոկտեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով` պետք է դնել, ժամանակացույցով տեսնել, թե նվազագույն անհրաժեշտ ժամանակը որն է` այս ամենի հետ կապված: Ռուստամյանը նշեց` ոչ թե պետք է ժամանակ ֆիքսել, այլ […]
18:13 01.10.2018
Ադրբեջանի վարչական իրավախախտումների ցուցակի մեջ կմտցվի հանրային տրանսպորտում և տաքսիներում «ծխախոտային արտադրանք, այդ թվում՝ ծխախոտ» ծխելու համար տուգանք նշանակելու կարգավորումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Կարգավորումը դեռ պետք է ընդունվի խորհրդարանում, սակայն հաշվի առնելով այդ երկրի միահեծան կառավարումը, դա միայն ձևականություն է լինելու։ Տրանսպորտում ծխելու համար սահմանվելու է 40-50 մանաթ տուգանք, որը համարժեք է […]
18:07 01.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ գրառում է կատարել իր թվիթերյան էջում: «Ֆրանսիացի, որը հոգեպես անքակտելիորեն կապված էր իր հայկական արմատներին, ում ճանաչում էր ողջ աշխարհը, Շառլ Ազնավուրը երեք սերնդի է ուղեկցել ուրախության և տխրության պահերին: Նրա գլուխգործոցները, նրա ձայնը, նրա յուրահատուկ փայլը դեռ երկար կապրեն: Ես նրան հրավիրել էի […]
17:59 01.10.2018
Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, Արցախի պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի պաշտպանության բանակը կիսում է […]
17:58 01.10.2018
Ֆրանսիայի դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնել շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Դեսպանատունը ցավակցել է Ազնավուրի ընտանիքին և մերձավորներին և նշել, որ այսօրվանից միանում նրա հիշատակին մատուցվող հարգանքի տուրքին: «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է՝ ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը: Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև: Ամենածանր պահերին […]
17:52 01.10.2018
Սլովակիայում 27-ամյա երիտասարդ հետաքննող լրագրող Յան Կուցիակին սպանելու համար սպանության պատվիրատուն 70 հազար եվրո է վճարել մարդասպանին: Դրանից 50 հազարը վճարվել է կանխիկ, մնացած մասը՝ որպես պարտքի մարում: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության դատախազներից մեկը, որը խնդրել է իր անունը չհրապարակել ու չլուսանկարահանել իրեն, հայտնում է РИА Новости-ն: Ինչպես SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, […]
17:44 01.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ: Այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Պատգամավորի խոսքերով՝ հանդիպմանը քննարկվելու են Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև խմբակցությանը հուզող մի շարք հարցեր: «Շատ կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերը խոսեն ոչ միայն հանրային հարթակներում՝ օգտվելով Facebook-ից, մամուլից, այլև խոսեն […]
17:42 01.10.2018
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան փաստին, հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Համաշխարհային երգարվեստն ու հայ ժողովուրդը մեծ կորուստ կրեցին, հանգչիր խաղաղությամբ մեծն շանսոնյե»:
17:28 01.10.2018
«Շառլ Ազնավուրը ասում էր՝ ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ։ Մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է և ջերմացնում է, ջերմացրել է միլիոնավոր մարդկանց, տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չէ»,- Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ այս խոսքերով իր հետևորդներին է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, […]
17:22 01.10.2018
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փարիզի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Շատ ցավալի է լսել Շառլ Ազնավուրի մահվան լուրը, փարիզեցու, ով դարձել էր ֆրանսիական երգի իսկական խորհրդանիշ և Հայաստանի կրքոտ դեսպանն ամբողջ աշխարհում: Ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և մտերիմներին»: […]
17:11 01.10.2018
«Ճիշտ է՝ ես այդ պահին կաթիլային ոռոգման հողերի հեկտարային թիվը չունեի իմ տրամադրության տակ, սակայն իմ նշանակվելուց մի քանի օր անց եղել էի Վերին Դվին համայնքում, որտեղ մի գյուղատնտես ուներ 40 հա կաթիլային ոռոգման այգի: Իմ մտքում ունենալով այդ 40 հեկտարը՝ շփոթմունք է եղել, և ասել եմ 40 հազար հեկտար: Դա բոլորիս հետ կարող է […]
17:10 01.10.2018
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ի հիշատակ ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Կորցրեցինք Շառլ Ազնավուրին, մարդու, ով անձնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները իրենց ողջ խորությամբ, հարստությամբ, մարդկությամբ։ Սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների և իր պոեզիայի բոլոր սիրահարների համար»,- գրել է նա: