TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
Admin

Admin

Արցախում արջերը «փակել են» Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը

19:37 18.09.2018

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախ կատարած այցից: «Արցախում շրջում էինք, և հանկարծ մեր մեքենայի դիմաց դուրս եկան երկու սիրուն արջուկներ»,- գրել է նա:

̰
Պատրաստ եմ աջակցել երկրի ապագային ուղղված բոլոր այն ծրագրերին. նախագահ

19:35 18.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հյուրերը Հանրապետության նախագահին ներկայացրել են հայրենիքում կազմակերպության գործունեությունը, մասնավորապես դպրոցաշինական և սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Կարևորելով նրանց հայրենանվեր ձեռնարկները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է […]

̰
Քարոզարշավը տեխնոլոգիական տեսակետից աղքատիկ է, բովանդակային տեսակետից` խիստ թերի. քաղտեխնոլոգ

19:32 18.09.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող հիմնական մրցակիցներ է համարում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ տեխնոլոգիական տեսակետից բավական աղքատիկ է այս քարոզարշավը, իսկ բովանդակային տեսակետից` խիստ թերի: «Կան շատ թեկնածուներ, որոնք ունեին բավական մեծ պոտենցիալ, բայց այդպես էլ չկարողացան իրենց […]

̰
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» խորագրով ցուցահանդես

19:14 18.09.2018

ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» ցուցահանդեսը, որը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից: «Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: […]

̰
Իրաքում խմելու ջրից զանգվածային թունավորում է տեղի ունեցել

19:06 18.09.2018

Իրաքի Բասրա նահանգում առնվազն 27 հազար մարդ է թունավորվել խմելու ջրից: Այս մասին հայտնում է AL-Sumaria-ն՝ հղում կատարելով Իրաքի ներկայացուցիչների պալատի ղեկավարի տեղակալ Հասան ալ-Քաաբին: «Այն, որ Բասրա նահանգում 27 հազար մարդ է թունավորվել տեղի ջրից, լուրջ դեպք է»,- ասել է նա: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև կոչ է արել ներդրումներ կատարել նահանգում և նավթից բացի […]

̰
Կեմերովոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի

19:00 18.09.2018

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի տեսակոնֆերանսը Ռուսաստանի Կեմերովոյի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել են դեսպանատան և հայ համայնքի փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ներառյալ Կեմերովոյի հայկական կառույցների կողմից իրականացվող մշակութային և կրթական ծրագրերին օժանդակության տրամադրումը: Տեսակոնֆերանսի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները […]

̰
Բլոգեր Վլադ Մոսեսովը նոր տեսանյութ է հրապարակել Արցախի մասին

18:53 18.09.2018

Հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը, որն առավել հայտնի է Վլադ Մագա անունով, հրապարակել է օրերս տեսանկարահանած տեսանյութի շարունակությունը: «Եթե կարծում ես, որ ինչ-որ հարցում բախտդ չի բերել, միգուցե ինչ-որ բան պակասում է, պարզապես նայի՛ր այս տեսանյութը մինչև վերջ»,- ասում է նա: «Հայ-ադրբեջանական հակամարտության փախստականի պատմությունը» խորագիրը կրող տեսանյութում բլոգերը ներառել է Արցախում անցկացրած օրերին՝ սահմանային […]

̰
Ֆուտբոլի Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

18:40 18.09.2018

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս, որտեղ սեպտեմբերի 19-ին և 21-ին անցկացնելու է ընկերական հանդիպումներ Բելառուսի Մ-17 ընտրանու հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Գաբրիել Դարիո դի Նոյան թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Թելման Մովսեսով, առանց ակումբ Ստյոպա Մկրտչյան, Հավաքական-Մ16 Արսեն Գալստյան, «Տեխ. կենտրոն ակադեմիա» Էդգար Թամազյան, Հավաքական-Մ16 Ստեփան Սահրադյան, «Տեխ. կենտրոն […]

̰
Լևոն Վահրադյանը և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են երկու երկրների սպորտին առնչվող հարցեր

18:36 18.09.2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Կողմերը քննարկել են երկու երկրների սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վրացական և հայկական ազգային մարզաձևերի զարգացմանը: Նախարար Վահրադյանը և դեսպան Սագանելիձեն […]

̰
Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը քարոզարշավին հնարավորություն կտա թեժացնել անկում ապրող էյֆորիան. Արտակ Զաքարյան

18:29 18.09.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին: Զաքարյանը մասնավորապես գրել է. «Երևանյան օրերի խրոնիկա. Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված օրեր, ու իմ տպավորությամբ երևանցիները լոյալ վերաբերմունք ունի դրա նկատմամբ: Նախ՝ առ այսօր չկա հստակ պատասխան՝ թե որքանո՞վ էր պահանջված ավագանու արտահերթ ընտրությունները: Քաղաքապետարանի դիմաց փոքրաթիվ մարդկանց […]

̰
Հայաստան կժամանեն «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը

18:20 18.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին […]

̰
Ի՞նչ են այսօր խոստացել ընտրողներին «Լույս»-ը, «Երևանցիներ» դաշինքն ու ՕԵԿ-ը

18:07 18.09.2018

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 18-ին ամփոփել է քարոզարշավի ընթացքը` ընդգծելով, որ ընտրողի հետ շփվելու արդյունքում եկել է այն եզրահանգման, որ մարդիկ հատվածային մտածողություն ունեն: Նրա պնդմամբ` չկա այն գիտակցումը, որ Երևանում առկա խնդիրները լուծելու համար պետք է ժամանակին հավաքագրվեն հարկերն ու տուրքերը, չկա գիտակցում, որ հենց քաղաքային բյուջեով է հնարավոր լուծել տարիներով կուտակված […]

̰
Մենք զուգահեռներ գտանք Թումանյանի և Քաջազնունու գործունեության մեջ. Նարինե Թուխիկյան

17:53 18.09.2018

Այսօր Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Հովհաննես Քաջազնունու կյանքին և գործունեությանը: Միջոցառումը կրում է «Երկու Հովհաննես՝ երկու մեծ հայ» խորագիրը: Տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս միջոցառմանը պատրաստվել են գարնանից: «Իրականում սա ձոն է Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին և եկող տարի սպասվող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Այս երկու գործիչների […]

̰
ԱԻՆ-ի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

17:45 18.09.2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունում մի շարք պարգևատրություններ են կատարվել: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: «ԱԻՆ մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ պարգևատրվել են մեդալներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
ՀՀ ԶՈւ 4-րդ կորպուսում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվում

17:37 18.09.2018

Սեպտեմբերի 17-19-ը հայկական զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսում զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Վ. Քոչարյանի հրամանատարությամբ անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Դրա նպատակներն են՝ ստորաբաժանման կազմում անձնակազմի մարտական խնդիրների կատարման ստուգումը, զենքի ու մարտական տեխնիկայի հմուտ կիրառման ստուգումը, տարբեր մարտատեսակներում առաջադրանքների կատարման և խնդիրների լուծման ստուգումը, վճռական ու հմուտ գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու կարողությունների ստուգումը, […]

̰
Ախորժակը ծագում է ուտելիս, իսկ գաղափարները` խոսելիս. գերմանահայ PR մասնագետ Վազրիկ Բազիլը Երևանում է

17:32 18.09.2018

Գերմանացի հայտնի ճառագիր, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ, Գերմանիայի Սաքսոնիա նահանգի ներքին գործերի Ռազմավարական PR-ի պատասխանատու Վազրիկ Բազիլն այսօր հյուրընկալվել էր Երևանի պետական համալսարանում: Բազմաթիվ ճանաչված քաղաքական գործիչների համար թիրախավորված ճառեր գրած ծագումով հայ  մասնագետը հայերենով դասախոսություն ընթերցեց ճառագրության մասին: Նա ներկայացրեց ճառագրության հիմնական սկզբունքներից մեկը. «Ախորժակը ծագում է ուտելիս, իսկ գաղափարները` խոսելիս: Շատ կարևոր […]

̰
Իսրայելը ռուսական ինքնաթիռի խոցման մեղավոր է համարում Սիրիային, Իրանին ու «Հըզբոլլահին»

17:32 18.09.2018

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված ռուսական «Իլ-20»  ինքնաթիռի պատահական խոցման մեղքն Իսրայելը գցում է իր թշնամիների՝ Սիրիայի կառավարության, Իրանի և «Հըզբոլլահ» շարժման վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ համապատասխան գրառում կատարելով իր թվիթերյան էջում։ Israel expresses sorrow for the death of the aircrew members of the Russian plane that […]

̰
Պետդուման նվազեցնում է տուգանքի չափը նիստերից անհարկի բացակայող պատգամավորների համար

17:25 18.09.2018

ՌԴ Պետդուման իջեցրել է պատգամավորների անհարկի բացակայությունների համար սահմանված տուգանքի չափը՝  աշխատավարձի 1/6 չափից դարձնելով 1/9: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Պետդումայի պատգամավորների ներկայությունը նիստերին գրանցվում է հատուկ քարտերի, գրավոր հայտարարության միջոցով, այժմ արդեն նիստերի դահլիճում աշխատատեղից ներկայության մասին հայտարարությամբ: «Ընդունվում է միաձայն հաստատում: Հարգելի՛ գործընկերներ, չափազանց կարևոր է, որ այն որոշումներում, որոնք վերաբերում […]

̰
Թաիլանդում քարանձավից երեխաներին փրկած ջրասուզորդը դատի է տվել Իլոն Մասկին

17:16 18.09.2018

Բրիտանացի ջրասուզորդ Վերնոն Անսվորթը, որը մասնակցել է Թայլանդում քարանձավից երեխաների փրկարարական աշխատանքներին, դատական հայց է ներկայացրել Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի դեմ: Այս մասին հայտնում է CNBC-ն: Փրկարարը գործարարին մեղադրել է զրպարտության մեջ և պահանջել 75 հազար դոլար բարոյական վնասի փոխհատուցում այն բանի համար, Մասկը նրան անվանել է մանկապիղծ: Հիշեցնենք, որ հունիսին Թաիլանդի քարանձավներից մեկում 12 […]

̰
Ցավում ենք, որ այս նախընտրական շրջանում մեզ մոտ կա հարթակային փոխհրաձգություն. Րաֆֆի Հովհաննիսյան

16:56 18.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  կարգախոսին հավատարիմ, երևանցիներին ժպիտ էր որոշել պարգևել «Ժառանգություն» կուսակցությունը: Մինչ քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում էր փողոցներում ու երևանցիների հետ շփվում, Սարյանի այգում ֆլեշմոբ էր պատրաստվում: Վառ գույներով պաստառը գունավորվեց, իսկ պարային համարից հետո՝ կրկին հիշեցում՝ «Ժպտա»: «Ցավում ենք, որ այս նախընտրական շրջանում մեզ մոտ կա հարթակային փոխհրաձգություն, որը հարիր չէ անկախ, […]

̰
ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են նախագահի նստավայրում

16:50 18.09.2018

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Դեռ մինչև Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը, ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ, Արմեն Սարգսյանը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում հանդիպել նրանց հետ: Այսօրվա հանդիպմանն ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախագահին, ներկայացնել իրենց առաջարկությունները և մտահոգությունները: Նրանց մասնավորապես հետաքրքրել են շնորհալի երիտասարդներին կրթաթոշակների […]

̰
Մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետին. Արթուր Բաղդասարյան

16:44 18.09.2018

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր ղեկավարած ուժը սատարում է ՀՀ վարչապետին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ: «Հաշվի առնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ սկիզբ առած հասարակական-քաղաքական քննարկումները՝ ցանկանում եմ հայտարարել՝ ես և իմ կողմից ղեկավարվող «Օրինաց երկիր» կուսակցությունը, մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ […]

̰
Սա լրատվամիջոցին լռեցնելու փորձ է. Yerevan. Today-ի խմբագիր

16:13 18.09.2018

Yerevan.Today կայքում կատարված խուզարկությանն արձագանքելով` կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը սեպտեմբերի 18-ին հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և ոստիկանության կողմից խուզարկություն կատարվեց Yerevan.Today լրատվականի խմբագրությունում: Խուզարկությունը կատարվեց մոտ 6-7 ժամ՝ խաթարելով կայքի գործունեությունը: Նախ՝ աշխատակիցների մուտքը գրասենյակ արգելված էր քննչական գործողությունների իրականցման հիմքով, այնուհետև այդ հնարավորությունից […]

̰
Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրելու հարցում վերջնական որոշում կկայացվի մոտ օրերս. Էդուարդ Աղաջանյան

15:53 18.09.2018

Այսօր «Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, թե ինչ փուլում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի հարցի լուծումը: «Երրորդ նախագահի առանձնատան հետ կապված հետևյալ իրավիճակն է. ինչպես գիտեք, կառավարության ձևավորման ժամանակ դեռ վարչապետն անձամբ ինձ հանձնարարել էր, որ զբաղվեմ երրորդ նախագահին տուն կամ բնակարան տրամադրելու գործով: Մենք տարբեր տարբերակներ ենք […]

̰
Թուրքիայի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է որոտացել

15:47 18.09.2018

Թուրքիայի Չանաքքալե նահանգում գտնվող էլեկտրակայանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ պայթել է էլեկտրակայանի գոլորշու կաթսան: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Զոհերի կամ վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա:  

̰
ՀՀ նախկին նախագահներն Անկախության տոնին մասնակցելու հրավիրատոմս կստանան

15:42 18.09.2018

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից, թե արդյոք հրավիրվելու են ՀՀ նախկին նախագահները սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին: Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ևս հրավիրվելու են: «Դեռ հրավիրատոմսեր չեն ուղարկվել, երբ սկսենք դրանք ուղարկել, կուղարկենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու […]

̰
Պետք է Շենգավիթ հնավայրը դարձնել զբոսաշրջային կենտրոն. Արտակ Ավետյան

15:30 18.09.2018

«Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը քարոզարշավի 9-րդ օրը Երևանյան լճի մոտից սկսեց: Քաղաքապետի թեկնածուն, նախ՝ լճի էկոլոգիական իրավիճակին է ծանոթացել, այնուհետև հարևանությամբ գտնվող Շենգավիթ հնավայր այցելել: «Արդեն իսկ ծանոթացանք հնավայրի վիճակին, տեսանք, որ այն տուրիստական ուղիների մեջ չկա, անմխիթար վիճակում է: Շատերը նույնիսկ չգիտեն, որ այստեղ կա 5000 տարվա պատմություն ունեցող բնակատեղի, որը հայտնի […]

̰
Լևոն Արոնյանի կինը հեծանվարշավ է սկսում

15:27 18.09.2018

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, իր ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հեծանիվով 1․800 կիլոմետր ճանապարհ է անցնելու: «Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1․800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի համար: Միջոցներն […]

̰
Երևանում պետք է զարգացնել արդյունաբերությունը. Անահիտ Թարխանյան

15:14 18.09.2018

Երևանում պետք է զարգացնել արդյունաբերությունը: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը՝ անդրադառնալով իրենց նախընտրական ծրագրին: Անահիտ Թարխանյանը նշել է, որ Երևանի արդյունաբերական հատվածում ոչ թե նոր թաղամասեր պետք է կառուցվեն, այլ պետք է վերականգնել արդյունաբերությունը: «Ի վերջո, Երևանը արդյունաբերական քաղաք էր և ուշ, թե շուտ […]

̰
Սեպտեմբերի 21-ի առավոտյան Երևանի որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի. Նորիկ Սարգսյան

15:09 18.09.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվել է ասուլիս` նվիրված Հայաստանի Անկախության 27-ամյակի միջոցառումներին: Ասուլիսին ներկա է եղել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը, որը խոսել է այն մասին, թե որ ճանապարհներն են փակ լինելու Անկախության տոնին: «Ամիրյան փողոցը փակ է լինելու՝ Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյանը՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյան փողոցը փակ […]

̰
BACK_TO_TOP