TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+9.09 oC
Admin

Admin

Մեր գյուղատնտեսության աքիլլեսյան գարշապարներից մեկը խիստ սեզոնայնությունն է. Արթուր Խաչատրյան

13:01 31.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված հաջողություններից առանձնացնում է այն օրենսդրական փոփոխությունը, որով հանդես են եկել, և որը ԱԺ-ն ընդունել է: Այդ փոփոխությունն, ըստ նախարարի, միտված էր Հայաստանում խաղողագործության, կոնյակագործության զարգացմանը, տեղական արտադրողի պաշտպանությանը: «Վերջապես հնարավորություն ունեցանք կանխելու վատ որակի սպիրտի ներմուծումը, ուղղակի հիշեցնեմ՝ սպիրտի արտադրությունը և կոնյակի արտադրությունը ծանուցման ենթակա գործունեություն են, […]

̰
Պարզվել է Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած ևս 2 մասնակցի ինքնությունը. ոստիկանություն

13:00 31.08.2018

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Ձորաղբյուրում կատարված ավազակային հարձակման մյուս 2 մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքը շարունակվում է: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, հայտնում են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի […]

̰
Իրանը պահում է միջուկային գործարքի պայմանները. ՄԱԳԱՏԵ

12:53 31.08.2018

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը (ՄԱԳԱՏԵ) հավաստիացնում է, որ Իրանը կատարում է 2015 թվականին ստորագրած միջուկային գործարքի պայմանները՝ ուրանի սահմանափակ հարստացման և նմանատիպ հարցերում։ Այս մասին ասվում է կազմակերպության կողմից ՄԱԿ-ին ուղղված զեկույցում, հայտնում է Reuters գործակալությունը։ Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի ու 6 տերությունների գործարքից, սա կազմակերպության արդեն երկրորդ զեկույցն է, […]

̰
Խորհրդատվական ծառայությունները պետք է նաև նախաձեռնողական գործառույթ ունենան. գյուղնախարար

12:48 31.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելով՝ ոլորտի զարգացմանը միտված երեք կարևոր գործիք առանձնացրեց: Դրանցից առաջինը սուբսիդավորումն է: Նախարարի խոսքով՝ մինչ օրս օգտագործվող սուբսիդավորման քաղաքականությունը երկու ուղղությամբ է գնացել, առաջինը հումքի սուբսիդավորումն է, երբ գյուղացիներին սուբսիդավորված գներով տալիս էին կալիումական, ֆոսֆորական, ազոտական պարարտանյութ, սերմացու, նաև դիզվառելիք, հիմա, սակայն, մի փոքր այլ մոտեցման են […]

̰
«Լիդիան»-ը որևէ դատարանում կամ միջազգային ատյանում չի կարողանա ապացուցել, որ ճիշտ է գործում. Արթուր Գրիգորյան

12:39 31.08.2018

Երբ գերատեսչությունը հանձնարարում է «Լիդիան Արմենիա»-ին դադարեցնել աշխատանքները, իսկ վերջինս չի համաձայնվում ենթարկվել տեսչական մարմնին, ապա տվյալ դեպքում հարցը լուծվում է դատարանում: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և հավելել, որ, հաշվի առնելով ներկայիս փաստարկները, ընկերությունը չի կարողանա որևէ դատարանում կամ միջազգային ատյանում ապացուցել, […]

̰
Հետհեղափոխական տրամադրությունները որոշակի դեր կունենան ձայների բաշխման վրա. քաղտեխնոլոգներ

12:34 31.08.2018

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների հնարավորություններից են այսօր խոսել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Բոլորը չէ, որ ունեն հավասար հնարավորություններ, բայց պետք է հաշվի առնել, որ կա մի գործուն, որը կազդի ընտրությունների վրա` հետհեղափոխական էյֆորիան: «Իմ քայլը» դաշինքը, ունենալով հեղափոխական աջակցությունը և վարչապետի գործոնը, ենթադրում ենք, որ բավականին […]

̰
Չինաստանում մայրը սմարթֆոնի պատճառով չի նկատել, որ երեխան խեղդվում է

12:33 31.08.2018

Չինական Ֆուչժոու քաղաքում մայրը մեկ տարեկան երեխայի ծննդյան տարեդարձը նշելու համար նրա հետ լողավազան է այցելել: Այցելությունը փոքրիկի համար ճակատագրական է եղել, երեխան դուրս է եկել փրկօղակից և խեղդվել, հաղորդում է The Daily Mail-ը: Մայրը, որը բջջային հեռախոսով էր զբաղված, շուրջ 1,5 րոպե հետո է նկատել, որ երեխան խեղդվում է: Երբ մայրը նկատել է, որ […]

̰
Մեր երկրում վարելահողերի 1/3-րդն օգտագործվում է ոչ ըստ նշանակության. Արթուր Խաչատրյան

12:33 31.08.2018

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի կարևոր խնդիր է անմշակ հողերի կրճատումը: Այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նշեց, որ մեր երկրում վարելահողերի 1/3-ն օգտագործվում է ոչ ըստ նշանակության, իսկ արոտների պարագայում այդ ցուցանիշն ավելի մտահոգիչ է՝ մոտ 2/3 -ը: Նախարարը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկման ժամանակ […]

̰
Քաղաքական գովազդը կհավաստագրվի Twitter-ում

12:26 31.08.2018

Twitter ընկերությունը հայտարարություն է տարածել ըստ որի՝ այժմ ԱՄՆ-ի տարածքի միկրոբլոգներում քաղաքական գովազդն անհրաժեշտ կլինի հավաստագրել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Twitter-ի բլոգը նշում է, որ գովազդատուները այսուհետ պետք է հատուկ հայտ ներկայացնեն: ԱՄՆ-ի քաղաքացիները որևիցե քաղաքական թեկնածուի կամ կուսակցության օգտին քարոզելու համար ստիպված են լինելու  Ամերիկայի տարածքում հաստատել նրանց գտնվելու վայրը: Հատկանշական է, որ զանգվածային լրատվամիջոցները, որոնք […]

̰
Երթուղայինի մասնակցությամբ խոշոր վթարից տուժածները դուրս են գրվել

12:25 31.08.2018

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Եղիազարյանը ShantNews.am-ին հայտնել է, որ այսօր առավոտյան երթուղային միկրոավտոբուսի ու մարդատար մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայրից հոսպիտալացվել է 9 տուժող, որոնցից 7-ը՝ շտապօգնության, 2-ը՝ բարեկամների մեքենաներով։ Այս պահին վթարի հետևանքով հոսպիտալացված բոլոր ուղևորները դուրս են գրվել բժշկական հաստատություններից, թեև ունեն տարբեր վնասվածքներ։ Այս պահին բժշկական հաստատություններում է նրանցից […]

̰
Հողերը պետք է խոշորացնել՝ պահպանելով սեփականության իրավունքը. գյուղնախարար

11:53 31.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց ոլորտում առանձնացված հիմնական առաջնահերթությունները, այն է՝ աջակցություն փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին: Նախարարը հստակ և աներկբա հայտարարեց՝ խոսքը գյուղացուն տրամադրվելիք սոցաջակցության մասին չէ, այն է՝ մի բան տալ, որ պրոբլեմներ չլինեն: Նա ասաց, որ ոլորտում իրենց վարած քաղաքականությունը միտված է լինելու սոցիալական գյուղատնտեսությունից եկամտաբեր գյուղատնտեսության […]

̰
Գյուղտեխնիկայի մաշվածության պատճառով բերքի 40 տոկոսը կարող է մնալ դաշտում. Արթուր Խաչատրյան

11:21 31.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 31-ին ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: Նա նշել է, որ 100 օրն ադապտացիոն շրջան է՝ խնդիրների ծանոթացման ու առաջնահերթությունների ուրվագծման շրջան: Նախարարը խոսել է պաշտոնավարման ընթացքում արձանագրված որոշակի հաջողությունների, օրենսդրական ու ենթաօրենսդրական նախաձեռնությունների մասին: «Գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է, որովհետև տալիս ենք ՀՀ ՀՆԱ 15 տոկոսը, եթե ավելացնենք նաև գյուղատնտեսական վերամշակումը, […]

̰
Բիլզերյանը խոստանում է պայքարել Ադրբեջանի ներկայացրած մեղադրանքների դեմ

11:14 31.08.2018

Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանը, ում դեմ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախի Հանրապետություն այցելելու համար, հայտարարել է, որ պայքարելու է այդ երկրի կողմից իր դեմ ներկայացված մեղադրանքների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է People ամսագիրը: Օգոստոսի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել Բիլզերյանի […]

̰
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել

00:22 31.08.2018

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօր տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստի հանրային հաշվետվությունն ու նշել, որ այն տևել է 7ժամ՝ 12:00-19:00-ն: Քննարկվել է երեք հարց՝ 1. ՇՊՀ հիմնադրամի կանոնադրության փոփոխությունները 2. ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխությունները 3. ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի պարտականությունները կատարողի հրաժարականի դիմումի քննարկումը:   […]

̰ ̰
Գարեգին Բ-ն ԿԳ նախարարի հետ քննարկել է սփյուռքում հայոց լեզվի ուսուցման հարցը

21:57 30.08.2018

Օգոստոսի 30-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարարին տեղեկացրել է Մայր Աթոռի կողմից կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին: Այս իմաստով նա կարևորել է Մայր Աթոռի կառույցների և ՀՀ պետական պատկան մարմինների միջև ձևավորված արդյունավետ գործակցությունը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես անդրադարձ […]

̰
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները դրվել են հանրային քննարկման

21:39 30.08.2018

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում հանրային քննարկման է դրված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշված նախագծով սահմանվել են՝ կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը նաև լիազորված անձի միջոցով ներկայացնելու կարգավորումներ, անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում տարին մեկ անգամ բանկ ներկայանալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում լինելու փաստի հաստատման փոխարեն կենսաթոշակի վճարումը […]

̰
Արևմուտքը շահագրգիռ է սիրիական ճգնաժամի շարունակությամբ. Սիրիայի ԱԳՆ

21:30 30.08.2018

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը` Վալիդ Մուալլեմը, թվել է այն արևմտյան երկրների անվանումները, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են  Սիրիայի զարգացմանը:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Մուալլեմի խոսքով՝ արևմտյան երկրները շահագրգիռ են Սիրիայում ճգնաժամի շարունակությամբ և օգտագործում են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը՝ զինյալների խմբավորումներին պաշտպանելու համար: «ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա. այս երկրներն ընդհանրապես գոհ չեն, նրանց […]

̰
Թրամփը կոչ է արել աշխատանքից հեռացնել CNN-ի ղեկավարին

21:16 30.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է` կողմ է, որ աշխատանքից հեռացվի CNN հեռուստատեսության ղեկավար Ջեֆ Զաքերին. այդ մասին ԱՄՆ նախագահը գրել է թվիթերյան իր էջում: The hatred and extreme bias of me by @CNN has clouded their thinking and made them unable to function. But actually, as I have always said, this has been going on for […]

̰
Հարստացե′ք և հարստացրե′ք օրինական՝ պետությանը, մարդկանց. վարչապետը՝ թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

21:10 30.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է թեթև արդյունաբերության` մասնավորապես հագուստի, կոշիկի, կաշվե ապրանքների արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, մասնավորապես, նշել է. «Մեր տնտեսական առաջընթացի կառուցվածքի պատկերացումների մեջ թեթև արդյունաբերությունը շատ կարևոր նշանակություն ունի՝ մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությունը, հագուստի արտադրությունը, կոշիկի և կաշվե ապրանքների […]

̰
Եթովպիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել. կա 18 զոհ

21:09 30.08.2018

Եթովպիայում վթարի է ենթարկվել ռազմական ուղղաթիռ, ինչի հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ, տեղեկացնում է AP-ն: Նշվում է, որ ուղղաթիռը մեկնում էր Դիրե- Դաուա քաղաքից դեպի Դեբրե-Զեյթ: Ըստ նախնական տեղեկությունների՝  բոլոր զոհերը եղել են զինծառայողներ:  

̰
Եղել է հայ ժողովրդի հավատարիմ ընկերը. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել արտիստի մահվան կապակցությամբ

21:00 30.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի մահվան մասին։ Իոսիֆ Դավիդովիչը ամենապահանջված և սիրելի արտիստներից էր, մտավորական, ականավոր գործիչ, ում անունն, անկասկած, համընդհանուր հարգանք է վայելում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Իր կյանքի ողջ ընթացքում Իոսիֆ Կոբզոնը եղել […]

̰
Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավարին

20:58 30.08.2018

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԻ նախարարն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ղեկավար Յոհանես վան դեր Կլաունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր, հայտնում են ԱԻՆ-ի լրատվական բաժնից: Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորեց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին պաշտոնավարման […]

̰
Վենետիկի 75-րդ կինոփառատոն. «Ոսկե առյուծ»-ի հավակնորդները

20:50 30.08.2018

Իտալիայի Լիդո կղզում մեկնարկել է աշխարհի ամենահին՝ Վենետիկի 75-րդ կինոփառատոնը: Երեկ տեղի է ունեցել կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում փառատոնի շրջանակներում նոր պրեմիերաներ են սպասվում: ShantNews.am-ը ներկայացնում է փառատոնին ներկայացված խոստումնալից մի քանի ֆիլմեր, որոնք չի բացառվում` առաջիկայում մյուս փառատոններին ու մրցանակաբաշխություններին կլինեն ֆավորիտների ցանկում: Հիմնական մրցութային ծրագրի ֆավորիտ ֆիլմերը «Մարդը […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն ԿԸՀ-ում

20:41 30.08.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հանրային իրազեկմանը, նախընտրական քարոզարշավի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև ներկայացրել են իրենց […]

̰
Որոնվում է կեղծ բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարողը

20:34 30.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: 2018թ. մայիսի 31-ին ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնական բաժին գրություն է ստացվել առ այն, որ Հյուսիսային պողոտա 1̸5Բ հասցեում տեղադրված բանկոմատից մայիսի 15-ին փորձ է կատարվել կեղծ […]

̰
Բակո Սահակյանը Արմեն Բաղրյանին գնդապետի կոչում է շնորհել

20:30 30.08.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանին ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական բաժնից:

̰
ՃՏՊ Վանաձորում. կան տուժածներ

20:25 30.08.2018

Օգոստոսի 30-ին՝ ժամը 12:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ,  ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդը՝ Ա. […]

̰
Խոշոր վթար Սյունիքում. զոհերից մեկը պայմանագրային զինծառայող է

20:17 30.08.2018

Oգոստոսի 30-ին՝ ժամը 11:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Քարավան» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «FAW» և  «ՎԱԶ-2106» […]

̰
Հայտնի է Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած զինված անձանցից երկուսի ինքնությունը

20:15 30.08.2018

Հայտնի է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած մյուս երկու անձանց ինքնությունը, հայտնում է Armtimes-ը՝ վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին: Վերջինս, սակայն, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց տվյալները չի հրապարակել՝ նշելով, որ քննություն է ընթանում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: «Պարզվել են մի շարք այլ հանգամանքներ, բայց այս փուլում, քննության շահերից ելնելով, չենք կարող […]

̰
BACK_TO_TOP