20:34 30.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: 2018թ. մայիսի 31-ին ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնական բաժին գրություն է ստացվել առ այն, որ Հյուսիսային պողոտա 1̸5Բ հասցեում տեղադրված բանկոմատից մայիսի 15-ին փորձ է կատարվել կեղծ […]
20:30 30.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 30-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանին ոստիկանության գնդապետի կոչում շնորհելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական բաժնից:
20:25 30.08.2018
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդը՝ Ա. […]
20:17 30.08.2018
Oգոստոսի 30-ին՝ ժամը 11:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Քարավան» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «FAW» և «ՎԱԶ-2106» […]
20:15 30.08.2018
Հայտնի է Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատուն ներխուժած մյուս երկու անձանց ինքնությունը, հայտնում է Armtimes-ը՝ վկայակոչելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին: Վերջինս, սակայն, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց տվյալները չի հրապարակել՝ նշելով, որ քննություն է ընթանում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: «Պարզվել են մի շարք այլ հանգամանքներ, բայց այս փուլում, քննության շահերից ելնելով, չենք կարող […]
20:09 30.08.2018
«Կանեփ-կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 29-ին` ժամը 10:10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արտակ Մ.-ն: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից: Վերջինս ս.թ. օգոստոսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի […]
19:57 30.08.2018
Այսօր կայացել է ՀՀ – ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ – ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ – ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ – ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից, փոխվարչապետը […]
19:48 30.08.2018
Ֆրանսիայի հակակոռուպցիոն ոստիկանությունը հետաքննություն է սկսել ֆրանսիական միջազգային «Վեոլիա» ընկերության դեմ՝ պարզելու, թե արդյոք ընկերությունը տեղյա՞կ է Ռումինիայում գործող իր դուստր ընկերության՝ «Ապա Նովա»-ի ենթադրյալ կոռուպցիոն գործողություններից: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի միջազգային ռադիոն: Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննությունը սկսել է անցած տարվա նոյեմբերին՝ առևտրական արհմիության ներկայացուցիչ Ժան-Լյուկ Տոուլիի իրավաբանական բողոքի հիման վրա: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Ապա Նովա» […]
19:45 30.08.2018
Նորվեգիայի տրանսպորտի և կապի նախարար Կեթիլ Սուլևիկ-Օլսենը որոշել է թողնել իր պաշտոնը, որպեսզի հնարավորություն տա կնոջը սեփական կարիերայով զբաղվելու: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: «Հիանալի էր զբաղեցնել տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը: Ես մեծ հաճույքով կշարունակեի զբաղեցնել այդ պաշտոնն իմ ամբողջ կյանքում, սակայն ես հասել եմ այն կետին, երբ եկել է ժամանակը, որպեսզի իմ կինը […]
19:36 30.08.2018
Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բնակարանային ապահովման խնդրով ՀՀ կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։ Վերահաստատելով պաշտպանության նախարարության պատրաստակամությունը՝ լուծել տարիներով կուտակված խնդիրը, Գաբրիել Բալայանը պաշտոնաթող սպաների հետ քննարկել է գործադիր իշխանության և շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկվող խնդրի […]
19:28 30.08.2018
Իրաքի հարավային հատվածում գտնվող Բասրա քաղաքում խմելու ջրից առնվազն 18 հազար մարդ թունավորվել է, տեղեկացնում է Аnadolu-ն: Նշվում է, որ քաղաքում համապատասխան քիմիական սարքավորումների բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել ջրի աղտոտվածության աստիճանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 18 հազար մարդու մոտ գրանցվել են սրտխառնոց և փսխումներ: Երկրի խորհրդարանական կոմիտեն իր հերթին նշել է, որ եթե խնդրի կարգավորման համար […]
19:20 30.08.2018
Այսօր տեղի է ունեցել զինհաշմանդամ Գևորգ Այվազյանի և ուկրաինուհի Ինգա Շչերբակի ամուսնության գրանցման արարողությունը: Նորապսակների գրանցմանը վկա են դարձել ԵրՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Գևորգի ու Ինգայի ծանոթությունը եղել է համացանցում, հետո այն վերաճել է սիրո, և նրանք շփումը շարունակել են իրական կյանքում: Գևորգը վիրավորվել է զինվորական ծառայության ժամանակ՝ 2002 […]
19:04 30.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետին՝ Ամբակում Գրիգորյանին։ «Ամբակում Գրիգորյանը քննչական աշխատանքի մեծ փորձ, բարձր մասնագիտական հմտություններ, կամային հատկանիշներ ունեցող անձ է, որը, վստահ եմ, կկարողանա որակական նոր հարթություն տեղափոխել մարզային քննչական վարչության աշխատանքները»,- ասել է Հայկ Գրիգորյանը։ ՔԿ նախագահն ընդգծել է, […]
19:00 30.08.2018
Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ Հայաստանում աշխատանքային գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: […]
18:52 30.08.2018
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում` «Կալինինսկո-Սոլնցևսկայա» գծում 7 նոր կայարան է բացվել, տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մետրոպոլիտենի նոր հատվածի երկարությունը 14 կմ-ից երկար է: Բացվել են «Միչուրինի պողոտա», «Գովորովո», «Սոլնցևո», «Օզերնայա», «Բորովյան պողոտա», «Նովոպերեդելկինո» և «Ռասկազովկա» կայարանները:
18:45 30.08.2018
Ծխախոտի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում՝ մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ՈՎՀ) զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` […]
18:37 30.08.2018
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի երիտասարդ օդաչուները վաշտային մարտավարական վարժանքների շրջանակներում հետախուզական-հարվածային կոնտուրների տակտիկան են կիրառում պայմանական հակառակորդի կրակակետերը ոչնչացնելու համար, որը հիմնված է ժամանակակից զինված հակամարտությունների փորձի վրա, այդ թվում՝ Սիրիայում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում: Ուղղաթիռների անձնակազմերը կատարում են խմբային թիրախների հետախուզման, ցամաքային ու օդային […]
18:27 30.08.2018
Ադրբեջանի զինվորականների հորդորով սեփական նախագծման մահապարտ անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ բաց թողնելու և դրանով իսկ սարքերի մարտունակությունը ցուցադրելու համար իսրայելցի մասնագետներին պատիժ է սպասվում։ Իսրայելի ՊՆ-ի, ոստիկանության և դատախազության միացյալ հետաքննությունը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ Հուլիսին Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են […]
18:20 30.08.2018
7-րդ տարի անընդմեջ Շիրակի մարզում անցկացվում է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեները։ Օգոստոսի 28-31-ը Հայաստանի, Ջավախքի ու Արցախի 18-30 տարեկան 45 երիտասարդ ստեղծագործողներ այցելել են Շիրակի մարզի թանգարաններ, ծանոթացել մարզի բնությանն ու ճարտարապետությանը, վարպետության դասեր անցել ու բացահայտել Մինասին իր ամբողջ գույներով ու գաղափարախոսությամբ։ Այս տարի պլեները նվիրված է Մինաս Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին […]
18:14 30.08.2018
«Այստեղ էլ ամեն ինչ հստակ է. երեք ամիսը բավարար էր, համոզվելու համար, որ այսօր պետության հետ իրեն նույնացնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը և նրա շահերը սպասարկող որոշ պաշտոնյաներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը: Հիշեցնենք, Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների […]
18:11 30.08.2018
ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչի առաքելությունը ստանձնած Աննա-Կարին Օստն այցելել է ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն, տեղեկացնում է ծառայության լրատվական բաժինը: ՄԾ պետ Արմեն Ղազարյանը շնորհավորել է նրան առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ներկայացնելով ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԾ-ի սերտ համագործակցությունը, բարդ իրավիճակներում բարձր արդյունավետությամբ ու օպերատիվությամբ համատեղ լուծումներ գտնելու պրակտիկան: «Միգրացիայի ոլորտում ՓԳՀ-ի կողմից իրականացվող որևէ […]
17:47 30.08.2018
16 հոգով ունեցել են 32 ընդդիմախոս, որոնցից 19-ի հեղինակը եղել է հենց հայցորդը (դեպքերի 59%): Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: «Հաշվի առնելով, որ որոշ դեպքերում կարող էին անկեղծ չպատասխանել, ուստի կարելի է ենթադրել, որ ցուցանիշն ավելի բարձր է»,- գրել է Գոգյանը:
17:40 30.08.2018
2018թ. օգոստոսի 30-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանած՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի գրասենյակի Facebook-ի էջից: Նշվում է, որ պաշտպանն անդրադարձ է կատարել ԱՀ ՄԻՊ ինստիտուտի իրավական կարգավիճակին, կառուցվածքին, […]
17:30 30.08.2018
Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը օգոստոսի 30-ին Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ քննարկել է Սիրիայի հումանիտար իրադրությունը, ներառյալ արաբական այդ հանրապետության վերականգնման հարցերը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում, որը կայացել է դեսպանի խնդրանքով, քննարկվել է «մերձավորարևելյան ակտուալ խնդիրները՝ […]
17:25 30.08.2018
Հունաստանում հուլիսի վերջին բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով այդ երկրի հրշեջ ծառայության տարածած հաղորդագրությունը: «Արևելյան Ատտիկայում հրդեհի զոհերի թիվը հասել է 98-ի: Ատտիկայի հիվանդանոցում այս պահի դրությամբ 15 մարդ մահացել է»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ զոհերից 83-ի ինքնությունը պարզվել է: […]
17:12 30.08.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի փաստաբանների հայտարարությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության վերջին հաղորդագրության վերաբերյալ: Պատգամավորի գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ծանոթանալով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պարզաբանմանը ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների վերաբերյալ, հաշվի առնելով, որ այդ պարզաբանումը նաև բովանդակում է տեղեկատվություն, որն անմիջականորեն առընչվում է […]
17:10 30.08.2018
«Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրի տնօրեն Վիոլետա Զոփունյանը քաղցկեղի մասին այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում նշել է, որ կազմակերպությունը զբաղվում է ոչ միայն հիվանդների, այլև բժիշկների իրավունքների պաշտպանությամբ: «Նախկինում մեր կազմակերպության կողմից իրականացված ծրագրի շրջանակներում տեղի ունեցած զանգերից ես եզրակացրել եմ, որ քաղցկեղով հիվանդները տեղյակ չեն իրենց իրավունքների մասին: Նրանք հաճախ չեն իմանում, թե որտեղ պետք […]
16:50 30.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը համացանցում իր բաժանորդների համար հրապարակել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձ է կատարել, ըստ ընկերության, հրապարակված «անհիմն և լուրջ մեղադրանքներին», որոնք ներկայացվել են ընկերությանը մի քանի շաբաթ առաջ: Տարածված հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Վեոլիա Ջուր» ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքում զետեղված տեղեկությունները, կտրականապես չի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները […]
16:40 30.08.2018
Որպես կուտակային համակարգի մասնակից` անձը կարող է ցանկացած ժամանակ տեղեկանալ` որքա՞ն գումար է կուտակվել իր հաշվին, և որքա՞ն եկամուտ ունի այդ միջոցների կառավարումից: Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համակարգի յուրաքանչյուր մասնակցի համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է անհատական կենսաթոշակային հաշիվ, որը տալիս է ամենակարևոր հարցերի պատասխանները` -որքան սոցիալական վճար է կատարել […]
16:40 30.08.2018
ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը քաղցկեղի մասին այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում նշել է, որ հիվանդության հետ կապված խնդիրները բազմազան են: «Խնդիրների մեծ մասին մենք տեղյակ ենք, գլխավոր խնդիրներից է, երբ օրենսդրական ակտով այդ իրավունքը տրված է, բայց այդ իրավունքի իրականացումը բախվում է ինչ-ինչ խոչընդոտների: Մինչև 2000-ականները կարող ենք համարել համակարգի […]