15:34 20.08.2018
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է արհեստականորեն արգելակել դեպի Սիրիա փախստականների վերադարձի գործընթացը, հայտնում է RIA Novosti-ն: ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ սիրիացի փախստականների վերադարձի գործընթացը հայրենիք ձգձգվում է ԱՄՆ-ի՝ Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով: Նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պետդեպի մեկնաբանության վրա, որում ասվում է, որ «դեռևս վաղաժամ է քննարկել […]
15:25 20.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ լուրերը: «Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2-3 շաբաթ առաջ, բայց ես ենթադրում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունը հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն գրավի խնդրի վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Ավելի […]
15:16 20.08.2018
Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հայտարարել է, որ նախապատրաստվում է Իլհամ Ալիևի՝ Ռուսաստան այցը, ամսաթիվը դեռևս չի հստակեցվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը տեղեկացրել էր, որ Ալիևի պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է փաստաթղթերի փաթեթի ստորագրություն: «Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի նախագահի այցին պատրաստվում են: Ամսաթիվ […]
15:16 20.08.2018
Այսօր Արարատի մարզի Այգեստան և Հնաբերդ համայնքների բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև: Գյուղացիները կառավարությունից պահանջում էին լուծել իրենց ոռոգման ջրի հարցը: Նրանց խոսքերով՝ արդեն տևական ժամանակ է՝ իրենք ոռոգման ջուր չունեն, ինչի հետևանքով բանջարեղենն ու մրգատու ծառերի բերքը չորացել է: Կառավարությունից գյուղացիներից 2-ին հրավիրել են հարցը քննարկելու ու վստահեցրել՝ ոռոգման ջրի հարցը […]
15:09 20.08.2018
Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին: 2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին: Ինչպես […]
15:08 20.08.2018
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի, տեղեկացնում է Интерфакс-Украина-ն: Նշվում է, որ այսօր ավելի քան մեկ շաբաթ տևած անձրևներից հետո ջրի մակարդակը աստիճանաբար սկսել է նվազել: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կերալա նահանգում, որը ամենաշատն էր տուժել, ավելի քան 700 հազար մարդ է տարհանվել: Իշխանությունները վախենում են գերբնակեցված ճամբարներում հիվանդությունների տարածման վտանգից: Երեկ ջրով ծածկված մի քանի […]
14:56 20.08.2018
Հայաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը այլ շուկաներ արտահանելու համար ՀՀ ՊՆ-ն փորձում է ապահովել հայկական ընկերությունների ներկայացվածությունը տարածաշրջանի ռազմական ցուցահանդեսներին։ Մասնավորապես, նախատեսվում է 2019 թվականի փետրվարին մասնակցել ու արտադրանքը ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող IDEX ցուցահանդեսին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ «Եվրոպական որոշ երկրներ արտահանվում […]
14:54 20.08.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 15-ին իր գրասենյակում ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարարը բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Հայաստանում և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների […]
14:41 20.08.2018
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը աշնանը Բարսելոնում կհանդիպի Կատալոնիայի առաջնորդ Կիմ Տորոյի հետ, տեղեկացնում է Europa Press-ը: Նշվում է, որ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան սեպտեմբերին: Կատալոնիայի ներկայացուցչի խոսքով՝ նման հանդիպումը դրական ազդեցություն կունենա Մադրիդի և Բարսելոնի միջև հարաբերությունների զարգացման առումով: Հուլիսի 9-ին Իսպանիայի վարչապետն առաջին հանդիպումն է ունեցել Կատալոնիայի առաջնորդի հետ. վերջինս կրկին խոսել էր Բարսելոնի ինքնավարության հարցի […]
14:33 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին հարյուր օրը գնահատում է դրական և օրինաչափ: Այս մասին նա նշեց օգոստոսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը: «Մենք զորակցում ենք ժամանակավոր այս կառավարությանը և հույս ունենք, որ արտահերթ ընտրությունները կկատարվեն հնարավորինս շուտ՝ ամբողջացնելու հեղափոխության կամ Հայկի ոգու ժայթքման այս հաղթանակը: 100 օրը եղել են զգացմունքային, մի փոքր հաճո […]
14:13 20.08.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այցելել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «16.08.2018թ շրջայցով գտնվել եմ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում: Ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ուղեկցությամբ ծանոթացել եմ կառուցվածքային ստորաբաժանումների և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին և իրականացվող գործառույթներին: Շրջայցի ընթացքում խորհրդակցություն եմ […]
14:06 20.08.2018
Քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանյան իրադարձություններին ու դրանց արդյունքում ձևավորված արտաքին սպասումներին ու վտանգներին: «Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի սպասումներ են առաջացրել Արևմուտքում և տագնապներ հարուցել Ռուսաստանում: Իմ դիտարկմամբ՝ ԱՄՆ-ում ու ԵՄ-ում սպասում են ՀՀ նոր իշխանությունների այնպիսի քայլերի, որոնք առավել պարզորոշ կերպով ցույց կտան, […]
13:58 20.08.2018
Հայաստանի ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեն իր առաջ խնդիր է դրել մոտակա 3 տարում ունենալ մի իրավիճակ, որ հայկական բանակի սպառազինության 50 տոկոսն արտադրված լինի Հայաստանում։ Կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանն այս մասին հայտնել է ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում։ «Մոտենում է 50 տոկոսին։ Մենք նշաձողը դրել ենք 50 տոկոս՝ մոտակա երեք տարվա ընթացքում՝ իհարկե հանելով այնտեղից այնպիսի […]
13:56 20.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործի շրջանակում: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից նշեցին, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հրապարակել, միայն հայտնեցին, որ խուզարկությունն այսօր չի կատարվել:
13:50 20.08.2018
Այն, որ մեր քաղաքացիների զգալի մասը վերապատկանում է երկրին, հրապարակ է գալիս, ըստ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, լավ է և ողջունելի, բայց պետք է հասկանալ, որ նույն վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, լիազորությունը տվել է շատերի կողմից ապօրինի համարվող Ազգային ժողովի կողմից: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը նշեց, որ այդ լեգիտիմությունը, իրավակարգությունը պետք է շուտափույթ արձանագրվի […]
13:45 20.08.2018
Օգոստոսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23846 զանգ, գրանցվել է 273 հրդեհ, […]
13:38 20.08.2018
Օգոստոսի 21-ին Մոսկվայում բացվում է Армия-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցելու է նաև Հայաստանը։ Հայկական ընկերություններն այնտեղ ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու, քան նախորդ տարիներին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ «Ներկայացվելու է անօդաչու թռչող սարքերի հինգ տեսակ, որոնք այս պահին գտնվում են սպառազինությունում կամ մշակման վերջին […]
13:32 20.08.2018
Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՄԵղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու համար: Նշվեց նաև, որ Ամբիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով […]
13:31 20.08.2018
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-ին առանձին շրջաններում, 21-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 20-ին՝ երեկոյան […]
13:24 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձի» մեջ քաղաքական վտանգ չկա: «Թեպետ ոմանց դա ինչ-որ հույս է տվել՝ ռևանշի կամ այլ տեսակի վերադարձի, այս փուլում անհարկի խուճապի կարիք չկա»,- օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ հեղափոխությունն անկատար է, չի ամբողջացել, մտահոգության տեղիք կա դեռ, բայց ինքը չէր ցանկանա […]
13:19 20.08.2018
Այս շաբաթ ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն: Ուժեղացված ծառայությունը ղեկավարել է ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, իսկ մի քանի ուղղություններով գործողությունները համակարգել են ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ծառայության ստորաբաժանումների հրամանատարները, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Շուրջօրյա ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 1000 արձանագրություն, մոտ 150 մեքենա տեղափոխվել է […]
13:14 20.08.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայության շարքերը համալրվել են նոր ծառայողներով, և ևս մեկն առաջխաղացման կարգով կրտսեր խմբից փոխադրվել է միջին խումբ, տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Երկու ծառայողի էլ շնորհվել է արդարադատության լեյտենանտի կոչում: Ծառայության պետը, շնորհավորելով նորանշանակ լեյտենանտներին, վստահություն է հայտնել, որ նոր […]
13:07 20.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ Այդ մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ […]
12:59 20.08.2018
Մասնագետները հայտնել են Ջենովայում կամրջի փլուզման հնարավոր պատճառը, տեղեկացնում է La Repubblica-ն: Կամրջի փլուզման պատճառ կարող էր լինել երկաթե ճոպանների կայմապարանների փլվածքը: «Մի քանի գործոն կարող էր նպաստել ավտոմոբիլային կամրջի փլուզմանը. կամուրջը ի սկբանե ճկվել է և հետո նոր ընկել, սակայն աղետի դինամիկան դեռ հասկանալի չէ. հիմա մասնագետները փորձում են պարզել, թե որ կառուցատարրն է […]
12:52 20.08.2018
Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այս տեղեկությունը նա հաստատեց SHANTNEWS.AM-ի հետ զրույցում: «Քիչ առաջ բողոք եմ ներկայացրել՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը, բողոքն ընդունվել է»,- ասաց Զորայր Հարությունյանը: Նշենք, որ Մասիսի քաղաքապետի եղբոր` Գոռ Համբարձումյանի նկատմամբ […]
12:51 20.08.2018
Օգոստոսի 20-ին՝ ժամը 08:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լորիս Մելիքովի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), միջանցքի և խոհանոցի կախովի առաստաղները (5 քմ): […]
12:43 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է: Այս մասին Հովհաննիսյանը նշեց օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Նա, ուղղակի, իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է, ամեն մեկը կարող է ինքնագնահատական տալ՝ ինքն ով է. շատ լավ է, որ տեղերը փոխվում են, և այս արտասովոր փորձի միջոցով ամեն մեկը կարող է պարկեշտանալ […]
12:35 20.08.2018
Փաստաբան Արա Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, խոսելով անցումային արդարադատության մասին, այն նկարագրեց իբրև «ժամանակավոր կառուցողական գործողությունների ամբողջություն»: Այդ գործողություններն, ըստ փաստաբանի, իրականացվելու են կրկին ժամանակավոր մարմինների կողմից. դրանք կարող են լինել արտադատական, կիսադատական կամ դատական մարմիններ, որոնց նպատակն է մտնել պատմության թատերաբեմ, կատարել որոշակի առաքելություն, նպատակին հասնելուց հետո արդեն դուրս գալ, այսինքն՝ ապահովել […]
12:26 20.08.2018
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում զինավարժանքներ են մեկնարկել հատուկ նշանակության ստորաբաժանումների ավելի քան 2,5 հազար զինծառայողների մասնակցությամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևին: «Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության միավորումներում, որոնք տեղաբաշխված են Ռոստովի մարզում, Ստավրոպոլի երկրամասում և Կուբանում, մեկնարկել են հատուկ մարտավարական զինավարժանքները: Հատուկ մարտավարական զինավարժանքներին մասնակցում […]
12:25 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը ժամեր անց լիագումար նիստ կհրավիրի, որի ընթացքում կորոշվի, թե ով է զբաղեցնելու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակի առաջին հորիզոնականը: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցում ենք ընտրություններին, մինչև այսօր ժամանակ տվեցինք և հույս ունեինք, որ միասնական ցուցակի մեր առաջարկը […]