14:13 16.08.2018
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վարչապետից հանձնարարական ունի, այս մասին նա այսօր ասել է լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Հանձնարարականը վերաբերում է առաջիկա ընտրություններին, և ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք ունենալու ենք նախադեպը չունեցող ընտրություններ: Մենք կկանխենք ընտրակաշառքը, իսկ լինելու դեպքում բոլորը պատասխան կտան»,- ասել է ոստիկանապետը: Ոստիկանապետը հավելել է, որ ընտրությունների ժամանակ օրենքի առջև բոլորը հավասար […]
14:04 16.08.2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի խոսքերով՝ ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, նաև հայտարարել է, որ թեև աշխատել է, սակայն կաշկանդվածություն չունի այս գործի հետ կապված: Ըստ Խաչատրյանի՝ ինքնին այս փաստը, որ Ազարյանն աշխատել է երկրորդ նախագահի հետ, ինքը չէր գնահատի որպես կողմնակալություն, […]
13:50 16.08.2018
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության բնորոշմամբ կանանց հագուստով տղամարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: «Ոստիկանությունը ներկայումս բարձր մակարդակի վրա է, և կարող է պաշտպանել և՛ իրեն, և՛ քաղաքացիներին: Եթե ոստիկանությունը հանդուրժողականություն է ցուցաբերել, և որոշ մարդիկ մտել են բաժանմունք, դա ոչինչ չի նշանակում: Որևէ մեկը չկասկածի ոստիկանության ուժի վրա»,- ասել է նա: […]
13:48 16.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կբերի վճռաբեկ բողոք, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք երկրորդ նախագահը կարող է, ազատության մեջ գտնվելով լքել երկիրը, ինչին Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարծում, թե Ռոբերտ […]
13:36 16.08.2018
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ 2017-ի հունվար-հունիս ամիսներին միգրացիայի բացասական մնացորդը կազմել է 17500, իսկ 2018-ին՝ 6000: Բնական հավելաճը 2016-ի հունվար-հունիսին կազմել է 4000, 2017-ի հունվար-հունիսին՝ 2600, 2018-ի հունվար-հունիսին՝ 3100: Նա նշել է, որ սա միջմարդահամարային շրջանի տվյալներ են. 10 տարին մեկ մարդահամար […]
13:32 16.08.2018
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ հաճախ սուբյեկտիվ քննադատություն է հնչում ՊԵԿ-ի հասցեին: Նա նշել է, որ ըստ էության 7 ամսվա կտրվածքով հավաքագրվել է այնքան եկամուտ, որը նախատասվել էր ապահովել ամբողջ տարվա ըհնթացքում: «Մենք 2018-ի ծրագրավորված եկամուտների քաշը արդեն ապահովել ենք: Մենք 7 ամսվա ընթացքում 107 միլիարդ ապահովել ենք»,- ասել […]
13:30 16.08.2018
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառավարության օգոստոսի 16-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով 2008-ի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբ է հարցաքննվելու Սերժ Սարգսյանը, ինչին Խաչատրյանը պատասխանեց. «Դա արդեն քրգործի անհրաժեշտությունից, քննության անհրաժեշտությունից ելնելով որոշում է քննիչը՝ […]
13:00 16.08.2018
Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնել է Վան ու անձամբ ծանոթացել հայկական գերեզմանոցի տարածքում իրավիճակին, որտեղ վերջերս տեղի իշխանությունները հասարակական զուգարան էին կառուցել, տեղեկացնում է «Ակօս»-ը: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Վան այցելելուց հետո համոզվել է, որ զուգարանի կառուցման վայրում հին հայկական գերեզմանոց է եղել։ «Ուր ձեռքս տարա, մարդու ոսկոր դուրս եկավ: […]
12:48 16.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում: Բակո Սահակյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, ներկաներ, Ինչպես գիտեք, ես անց եմ կացրել մի շարք խորհրդակցություններ և հանդիպումներ քաղաքական, հասարակական հատվածների, տարբեր ոլորտների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների շուրջ: Նման խորհրդակցությունները պահանջված էին […]
12:48 16.08.2018
Շիրակի մարզում 3-րդ և ավելի աստիճանի վթարայնություն ունեցող դպրոցները քիչ չեն։ Երկրաշարժից հետո դրանք մասնակի ամրացվել են ու վերջ։ Տարիների ընթացքում վթարայնության աստիճանն ավելացել է, դասապրոցես իրականացնելն էլ դարձել անհնարին։ Այդպիսիններից է Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցը։ Նոր դպրոցը կառուցելու խնդրանքով շատ են դիմել, բայց անպատասխան։ Այս տարի մարզում պետական ծրագրով մասնակի վերանորոգման աշխատանքներ են […]
12:05 16.08.2018
ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը Tert.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ապրիլ- մայիսյան քաղաքական իրադարձություններից հետո 100 օրվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններին, դրանց վերաբերյալ տարբեր՝ փորձագիտական, կուսակցական և այլ մակարդակներում գնահատականներին, ՀՀ դեսպաններին հետ կանչելու վերաբերյալ տեղեկություններին: -Պարոն Ռուբինյան, օգոստոսի 17-ին հրավիրվելիք հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է 100 օրը: Այս առումով անդրադառնանք արտաքին քաղաքական ոլորտին՝ մեկ հարցի շուրջ՝ […]
11:57 16.08.2018
Այսօրվա նիստի ընթացքում կառավարությունն ընդունել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետները կրճատելու մասին որոշումը: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Կրճատել Երևանի […]
11:40 16.08.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն օգոստոսի 15-ին ընդունել է Հայաստանում «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի գործունեությունը Հայաստանում և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների […]
11:32 16.08.2018
Ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի ավագանու ընտրությունների հարցը քննարկելիս: Վարչապետն ընդգծել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, իսկ գրանցվելու դեպքում էլ պետք է պատասխանատվություն կրեն օրենքը խախտողները: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդցությունը պետք է […]
22:16 15.08.2018
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության»՝ թունավոր ջրիմուռների զանգվածային տարածման ու ծաղկման պատճառով, հաղորդում է ABC News-ը։ Երևույթը տարածվել է նահանգի ամբողջ արևմտյան ափին։ Լողափերին հարյուրավոր սատկած ձկներ են հայտնվել։
22:01 15.08.2018
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Էլ Դորադո շրջանում ոստիկանը «մարտնչել» է արջի հետ՝ դուրս բերելով նրան քաղաքացիներից մեկի մեքենայից, հաղորդում է РИА Новости-ն։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է իրավապահի կրակոցից հետո արջը դուրս փախչում մեքենայի արդեն կոտրված ետնապակուց։ Ոստիկանը դեպքի վայր է ժամանել տեղի բնակչի ահազանգի հիման վրա, որը հայտնել է, որ կենդանին մտել […]
21:45 15.08.2018
Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանն օրինական է ճանաչել կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Հայաստան արտահանձնելու մասին Գլխավոր դատախազության որոշումը: Վերջինս մեղադրվում է խարդախության համար, հաղորդում է ТАСС գործակալությունը: «Գերագույն դատարանի դատական կոլեգիան որոշում է կայացրել անփոփոխ թողնել և ճանաչել օրինական և հիմնավորված Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու Գլխավոր դատախազության որոշումը»,- ասել է դատարանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Մարտիրոսյանը մոտ ժամանակներս […]
21:25 15.08.2018
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու պահաբաժինների անտառապահների, հաղորդում են ՀՀ հատուկ քնչական ծառայության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է […]
21:20 15.08.2018
Բաքվում 58-ամյա Ալեքսեյ Կլինչևը հարկադրված է չորրորդ հարկում գտնվող իր բնակարան հասնել հրդեհային սանդուղքով, հաղորդում է Minval.az–ը: Բանն այն է, որ շենքի ներսում միջհարկային աստիճանավանդակներն ավերվել են «Sabah Residence» շինարարական ընկերության կողմից։ Բնակիչները բնակարանները հանձնել են ընկերությանը՝ համաձայնելով առաջարկվող պայմաններին, իսկ Կլինչեւը հրաժարվել է ստորագրել պայմանագիրը։ Շաբաթ օրը տան բոլոր սանդուղքները քանդվել են, իսկ Ալեքսեյը, […]
21:15 15.08.2018
Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սուրբ Աստվածածին պատմական եկեղեցին ոչնչացման եզրին է։ Չնայած` այն հայտարարվել է «տուրիստական գոտի», այնուամենայնիվ, վերակառուցման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացվել, գրում է ermenihaber.am-ը: Ժամանակին եկեղեցին ներառվել էր Թուրքիայի զարգացման նախարարության կողմից իրականացվող ֆինանսական ծրագրի մեջ։ Մինչև 2013թ. այն օգտագործվում էր որպես գոմ։ Նախարարության որոշմամբ՝ նախատեսվում էր պահպանության տակ […]
21:15 15.08.2018
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, ըստ որի՝ ժամանակավորապես դադարեցվում է «F-35» կործանիչների մատակարարումը Թուրքիային, հաղորդում է ermenihaber.am-ը: «F-35 կործանիչների հարցում Թուրքիան ոչ միայն գնորդ է, այլև գործընկեր։ Մինչև հիմա անհրաժեշտ վճարումներ են իրականացվել։ Եթե գործը հասնի նրան, որ այդ ինքնաթիռները չմատակարարվեն մեզ, ապա Թուրքիան կդիմի խնդրի իրավական […]
21:09 15.08.2018
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ միջկորեական հարաբերությունների զարգացումը կնպաստի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և տարածաշրջանի խաղաղությանը: Նա նշել է, որ այս գործընթացը Հյուսիսային Կորեայի ևԱՄՆ-ի միջև հարաբերությունների նորմալացման հետ կապ չունի, գրում է interfax.ru-ն: Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 73-րդ տարեդարձի առթիվ կայացած արարողության ժամանակ իր ելույթում Հարավային Կորեայի նախագահը, մասնավորապես, ասել […]
21:00 15.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը ակտիվ քննարկումների առարկա դարձավ. ոմանք դա համարեցին ժողովրդի գնահատական, ոմանք էլ՝ խոսքի ազատության իրավունքի ոտնահարում: Ֆեյսբուքյան օգտատերերը չշրջանցեցին նաև Վերաքննիչ դատարանի նախագահ Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշումը: Հիշեցնենք՝ Ազարյանը բավարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմում-բողոքը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: SHANTNEWS.am-ն առանձնացրել է […]
20:32 15.08.2018
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ոմն Ա. Մ. Ա.Տ.-ից, պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար, պահանջել ու ստացել է 19.000 դոլար կաշառք, հաղորդում են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ճշտվել նաև կաշառքը տվողի ինքնությունը: Նա հրավիրվել, իսկ Արայիկ Անտոնյանը կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել […]
20:30 15.08.2018
Այս օրերին մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ չի բացառվում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ստուգի այն վարկածը, թե «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է նաև Ղարաբաղից բերված զորք՝ ընդհուպ հարցաքննության հրավիրելով Արցախի բարձրաստիճան զինվորականների, գրում է «Արցախպրես»-ը: ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նման հարցով ԱՀ դատախազությանը […]
19:52 15.08.2018
Քաղաքական որոշ ուժեր հայտարարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին նախաձեռնած հանրահավաքին մասնակցելու պատրաստակամության մասին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ արդյո՞ք քաղաքական ինչ-որ ուժերի հրավիրել են՝ մասնակցելու հանրահավաքին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ իր ունեցած տվյալներով՝ որևէ ուժի հրավեր չի ուղարկվել: «Վարչապետը հստակորեն հայտարարել է, որ հրավիրում է ՀՀ քաղաքացիներին, ու ըստ էության՝ մշտապես մեր […]
19:10 15.08.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է «Я – предприниматель» ձեռնարկության զարգացման ֆոնդի ներկայացուցիչներին, հայտնում է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Ֆոնդը ներառում է մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, որոնք առաջարկում են նորարարական ծառայություններ ՏՏ ոլորտում։ Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները` առանձին անդրադառնալով «World WiFi» նախագծին։ Գաղափարի […]
19:00 15.08.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ուսումնասիրություններով պարզվել է, որ համացանցի սոցիալական ցանցերում գովազդվում են Հայաստանում գործող տարբեր վարկային միջնորդներ: Դրանք գործելով իբրև վարկային կազմակերպություններ, իրենց դիմող քաղաքացիների վստահությունը չարաշահելու եղանակով նրանց անվամբ Հայաստանում գործող բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ձևակերպում են վարկեր՝ վարկային պայմանագրում նշված գումարի 30-ից […]
18:10 15.08.2018
«Վեոլիա Ջրի» ֆեյսբուքյան էջից քիչ առաջ տեղեկացանք, որ օրերս ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը կարճել է վարչական վարույթը, հարուցված Երևանի Ավանեսովի նրբանցք, 1-ին շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Արմեն Հախնազարյանի դիմումի հիման վրա: Նշվում է, որ տվյալ անձը բողոքել էր «Վեոլիա ջրի» մատակարարած ջրի որակից: Արձագանքելով դրան, տեսչության կողմից, համաձայն գործող կարգի, նշված բնակարանում […]