TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Շվեդիայում անցած գիշեր մոտ 80 ավտոմեքենա են հրկիզել

00:10 15.08.2018

Անցած գիշեր Շվեդիայի արևմտյան մի քանի շրջաններում մոտ 8 տասնյակ մեքենա է հրկիզվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ «Մոտ 80 մեքենա է այրվել։Առավել տուժել են Գյոթեբորգ և Տրոլհետան քաղաքների որոշ թաղամասեր։ Չի բացառվում կապը հրկիզման դեպքերի միջև»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ ծածկած դեմքերով երիտասարդների խմբերը հանցանքի վայրերի մոտակայքում անկարգություններ են իրականացրել, քարեր նետել ու […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 13-14-ը

23:59 14.08.2018

Ըստ Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։ Բացահայտվել են ՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 10, հոգեմետ նյութեր առաքելու կանոնների խախտման 7, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման և համակարգչային հանցագործության 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, անձի առևանգման, կողոպուտի, […]

̰
Լիբանանում անտառային հրդեհը գրավել է 800 հեկտար տարածք

22:50 14.08.2018

Լիբանանում անտառային հրդեհները կարող են բնապահպանական աղետի պատճառ դառնալ։ Այնտեղ արդեն չորրորդ օրն է, ինչ հրդեհները շարունակվում են։ Այս ընթացքում կրակի ճիրաններում է հայտնվել 800 հեկտար տարածք։ Լիբանանում անտառային հրդեհները նորություն չեն, սակայն երկրի հյուսիսային Աքքար նահանգում ծայր առած հրդեհն առավել վտանգավոր է նրանով, որ տարածքում ճանապարհներ չկան։ Հրշեջներն ստիպված են կրակի ՝մինչև 14 մետր […]

̰
Աֆղանստանում «Թալիբան»-ի հարձակումից 7 ոստիկան է զոհվել

22:37 14.08.2018

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից Քանդահար տանող մայրուղու վրա՝ Զաբուլ նահանգի հատվածում, «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակում են գործել ոստիկանական հսկիչ անցակետի վրա։ Փոխհրաձգության հետևանքով Աֆղանստանի ոստիկանության 7 աշխատակից է սպանվել, ևս 2-ը վիրավորվել են։ Փոխհրաձգության ժամանակ սպանվել է նաև «Թալիբան»-ի 7 զինյալ։ Այս մասին հայտնում է տեղական ToloNews  կայքի թվիթերյան էջը։ «Թալիբան»-ն այս երկրում տասնամյակներ շարունակ […]

̰
Բաքվում խաբեբաները գունավոր տպիչով թղթադրամներ են տպել

22:30 14.08.2018

Բաքվի դատարանում ընթանում է գունավոր տպիչով մանաթներ տպագրած 3 խաբեբաների գործով դատավարությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանց հաջողվել է տպագրել մի քանի հազար կեղծ մանաթ։ «Մենք բոլորս փողի կարիք ունենք»,– նշել է կասկածյալներից մեկը։

̰
Ճապոնիայում շոգի պատճառով 1 շաբաթում 6 մարդ է մահացել

22:21 14.08.2018

Ճապոնիայում շոգ եղանակի պատճառով 1 շաբաթում առնվազն 6 մարդ է մահացել, հաղորդում են տեղական աղբյուրները: Նշվում է, որ ջերմային հարվածներ ստանալու պատճառով երկրում ավելի քան 7 հազար մարդ է հոսպիտալացվել. որոշ տարածքներում ջերմաստիճանը հասել է 40 աստիճան Ցելսիուսի։ Մայիսի 1-ից սկսած ողջ երկրում շոգի պատճառով 144 մարդ է մահացել:    

̰
«Կյանքը ափի մեջ»․ ցուցահանդես Գյումրիում

22:12 14.08.2018

Գյումրիում տեղի է ունեցել «Կյանքը ափի մեջ» ցուցահանդեսը: Այն նախաձեռնել են 6 երիտասարդ քանդակագործներ, որոնք ցուցահանդեսի բացմամբ ազդարարել են նաև «Գյումրեցի երիտասարդ քանդակագործների ակումբ» ոչ ֆորմալ խմբի ստեղծումը: Ցուցահանդեսի աշխատանքները հիմնականում ներկայացնում են արվեստագետների ընկալումները կյանքի տարբեր դրսևորումներում` սկսած հուզականից մինչև վերացական փիլիսոփակայան մտորումներ: Կնոջ բարդ ու հակասական բնավորությունից մինչև գյուղական խաղաղ միջավայր ու քաղաքական […]

̰
Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևի համահեղինակն առաջարկում է օգտվել Թուրքիայի տնտեսական ճգնաժամից

22:00 14.08.2018

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած «Կանաչների կուսակցության»՝ ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի իշխանություններին առաջարկել է օգտվել Թուրքիայում սկսված տնտեսական ճգնաժամից ու ժողովրդավարական բարեփոխումներ պահանջել այդ երկրի իշխանություններից, գրում է Deutsche Welle-ն։ Ըստ Օզդեմիրի՝ այժմ, երբ Թուրքիան գտնվում է տնտեսական դժվարին պայմաններում, ճիշտ ժամանակն է օգտագործելու այդ երկրի վրա ունեցած […]

̰
Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակում

20:06 14.08.2018

Կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բնապահպանության նախարարությունը միացել է  «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը (NDC partnership)։ Գործընկերության միջոցով աջակցություն է ցուցաբերվում երկրների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» մշակմանը և արդյունավետ իրականացմանը։ Գործընկերությանն արդեն միացել է ավելի քան յոթանասուն երկիր, այն ղեկավարվում է Գերմանիայի և Մարոկկոյի կառավարությունների և ղեկավար կոմիտեի […]

̰
ԱՄՆ պատժամիջոցների տակ կհայտնվի ռուսական մի քանի բանկ, որոնցից մեկը գործում է նաև ՀՀ-ում

19:20 14.08.2018

Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի կայքում հրապարակվել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող փաստաթղթի նախագիծ, որի ընդունման դեպքում Վաշինգտոնը պատժիչ մեխանիզմներ կկիրառի ռուսական ֆինանսական ու էներգետիկ կազմակերպությունների նկատմամբ։ Հարվածի տակ կընկնեն «Սբերբանկը», «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», «Վնեշէկոնոմբանկը», ինչպես նաև «ՎՏԲ բանկը», որը գործում է նաև Հայաստանում։ Այս ֆինանսական կազմակերպություններին կարգելվի դոլարային գործարքներ իրականացնել ամերիկյան հաշիվների միջոցով։

̰
ԱՄՆ-ն Ռուսաստանին այլևս թույլ չի տա դիտորդական թռիչքներ իրականացնել իր տարածքում

19:10 14.08.2018

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացրած նոր փաստաթղթով Վաշինգտոնը Մոսկվային արգելում է դիտորդական թռիչքներ կատարել իր օդային տարածքում և հսկողություն իրականացնել ամերիկյան ռազմական ենթակառուցվածքների նկատմամբ։ Բաց երկնքի համաձայնագրի մասնակիցները միմյանց տարածքում օդային դիտարկում անցկացնելու իրավունք ունեն՝ նախապես համաձայնեցված գրաֆիկով ու երթուղով։ Դրա նպատակը միմյանց ռազմական ենթակառուցվածքի նկատմամբ հսկողությունն է։ ԱՄՆ-ն այժմ սառեցնում է այդ համաձայնագրի գործողությունը և […]

̰
Քննարկվել են պետության կողմից գյուղտնտեսություններին աջակցելու տարբեր մեխանիզմներ

19:00 14.08.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 13-ին ընդունել է Սերբիայի գյուղատնտեսության նախկին  նախարար Գորան Ժիվկովին, որը, որպես ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային խորհրդատու, երկօրյա այցով Հայաստանում է, հայտնում են նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննարկվել են պետության կողմից գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ։ Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է միջազգային […]

̰
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Դեյվիդ Բոհիգյանի հետ

18:50 14.08.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՏԶՆ և ԱԳՆ նախարարությունների, ԱՄՆ դեսպանության, «Բիզնես Արմենիա»-ի […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

18:32 14.08.2018

Հանրապետությունում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին կնվազի 2-4 աստիճանով: Երևանում օգոստոսի […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Նիկողոսյանի ընտանիքին

18:23 14.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել արվեստագետի ընտանիքին, որում, մասնավորապես, ասված է. «Խորը վշտով տեղեկացա խորհրդային և հայկական քանդակագործության ականավոր վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան մասին: Կյանքից հեռացել է հայկական և ռուսական մշակույթների ականավոր ներկայացուցիչը, ով ողջ կյանքի ընթացքում չի դադարել ծառայել իր ժողովրդին և հայրենիքին: Հայաստանում մշտապես […]

̰
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

18:15 14.08.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը: Նիստի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին և 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության  ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգային […]

̰
Քոչարյանի կողմնակիցները Փաշինյանից պահանջում են թույլ չտալ ինքնակոչ ցույցերով ազդել դատարանի որոշման վրա

17:57 14.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ այսօր հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով արդար և անկողմնակալ դատավարություն: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց՝ իրենց պահանջն է, որ վարչապետը կոչով հանդես գա, թույլ չտա, որ մարդիկ ինքնակոչ ցույցերով խոչընդոտեն արդարադատությանը, առավել ևս՝ փորձեն ազդել դատարանի որոշման վրա: «Եթե մի խումբ՝ խուժանական ամբոխ խանգարում է, որ Դուք իրականացնեք Ձեր […]

̰
Ամենակարևոր պայքարը դեռ առջևում է. Քոչարյանի զարմուհու գրառումը

17:41 14.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, հորեղբոր կալանքից ազատվելուց հետո գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ պնդելով, որ սրանով պայքարը միայն սկսվում է. «Բոլոր նրանք, ովքեր խոսքով, գործով կամ պարզապես հոգով մեզ աջակցել են այս դժվար օրերի ընթացքում, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում սատարելու համար։ Այն մեզ ուժ տվեց։ Շնորհակալ եմ Աստծուն, […]

̰
Ռոնալդոն դուրս է գրվել հիվանդանոցից

17:23 14.08.2018

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն իսպանական Իբիցայում դուրս է գրվել հիվանդանոցից, տեղեկացնում է EFE-ն: Նշենք, որ Ռոնալդոն օգոստոսի 10-ին հոսպիտալացվել էր թոքաբորբի պատճառով: Ավելի ուշ 41-ամյա Ռոնալդոն տեղափոխվել էր մասնավոր հիվանդանոց: «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը հիվանդանոցից դուրս է եկել պահեստային մուտքով, որպեսզի խուսափի լրագրողների հետ հանդիպումից: Ռոնալդոն Իբիցա էր մեկնել ընտանեկան հանգստի:

̰
Փոփոխություն Գրքի երևանյան 2-րդ փառատոնի անցկացման ընթացակարգում

17:16 14.08.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը հուլիսի 2-ին հայտարարություն էր տարածել Գրքի երևանյան 2-րդ փառատոնի կազմակերպիչ ընտրելու համար: Մշակույթի նախարարությանը կից գրական ծրագրերը քննող մասնագիտական խորհուրդը մանրամասն դիտարկել է շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացրած հայտերը և եզրակացրել, որ ծրագրերը բավարար արդյունավետ չեն կամ դրանց նախահաշիվները գերազանցում են իրականացման համար անհրաժեշտ միջոցների չափը, ինչպես նաև առկա են մրցույթի անցկացման ընթացակարգի հետ […]

̰
Նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի ընդունելությունը շարունակվում է

16:14 14.08.2018

Առողջապահության նախարարությունը շարունակում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2018 թվականի ընդունելությունը, այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։ Ծրագրի շրջանավարտները պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատել մարզային բժշկական կազմակերպություններում: Մանրամասների և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ: Ստորև ներկայացնում ենք […]

̰
Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ Միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը

15:51 14.08.2018

Օգոստոսի 14-17-ը, ի կատարումն ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի, Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Քննարկվել են առողջապահական ոլորտը նորարարություններով ավելի մրցունակ դարձնելու հարցերը

15:47 14.08.2018

Հայաստանում առողջապահության էլեկտրոնային համակարգը սահուն ներդնելուն, դրա ճշգրտությունն ու դրանում ներբեռնված անձնական տվյալների կիբերանվտանգությունն ապահովելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նորարարական տարբեր հայեցակարգերի հեղինակ Հարի Գլորիկյանի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Գլորիկյանը, որպես հեռահաղորդակցության ոլորտում արտոնագրված մի շարք գյուտերի հեղինակ և բնական գիտությունների, առողջապահության, առողջապահական տեխնոլոգիաների ոլորտներում իր […]

̰
Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների ՊՆ խորհրդին առընթեր նիստ կանցկացվի

15:42 14.08.2018

2018թ. օգոստոսի 14-16-ը Մինսկում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների ՊՆ խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը, որին կմասնակցի ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետվարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքի հարցում շտապել է. Լարիսա Ալավերդյան

15:28 14.08.2018

Այսօր, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքին վերաբերող զարգացումներին, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանն ընդգծել է, որ ինչ էլ անեն, պետք է անեն օրենքի և իրավունքի ոսկերչական ճշգրտության կատարմամբ: Այն, որ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած հայցը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  ընտրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ որոշումը փոխելու […]

̰
Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը եղել է սահմանամերձ զորամասերում

15:12 14.08.2018

Ռազմական ոստիկանությունը զորակոչից սկսած շարունակում է ուշադրության կենտրոնում պահել զորակոչից տեղակայման վայր մեկնած նորակոչիկներին՝ նպաստելով զինծառայողների շրջանում արատավոր բարքերի վերացմանը, ինչպես նաև բանակում միջանձնային հարաբերությունների մակարդակի բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: Ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմը եղել է սահմանամերձ բոլոր զորամասերում, տեղում ծանոթացել զորամասերում տարվող աշխատանքներին: Վերջիններս նորակոչիկներին ծանոթացրել են գործող […]

̰
«Դիլիջան ազգային պարկի» Հաղարծինի պահաբաժիններում քննվող քրգործով ձերբակալվել է 2 անձ

15:05 14.08.2018

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասի» մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժինների տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Տավուշի մարզի երկու բնակիչ, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին ենթադրյալ […]

̰
Երևանում թալանել են նախարարության գործակալության պետի տունը

14:59 14.08.2018

Օգոստոսի 12-ին անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 42-ամյա Արմեն Նալբանդյանի բնակարանը, գրում է shamshyan.com-ը: Ա. Նալբանդյանն այդ օրը դիմել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 00:30-ից մինչև օգոստոսի 12-ի ժամը 14:30-ն ընկած ժամանակահատվածում, իր բնակարանի դուռը հարմարեցված բանալիով բացել են և ներս մտել, այնտեղից հափշտակել […]

̰
ՀՀ-Իրան հարաբերությունները պետք է զերծ մնան աշխարհաքաղաքական զարգացումներից. ԱԳՆ

14:55 14.08.2018

Իրանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, և ՀՀ ԱԳՆ-ում հետևում են Իրանի շուրջ բոլոր զարգացումներին։ ԱՄՆ-Իրան հարաբերություններում վերջին զարգացումները մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է սերտորեն ու համակարգված աշխատել և՛ Իրանի, և՛ մյուս կողմերի հետ։ Այդ երկխոսությունը պարզ է և բաց։ Այս մասին այսօր պարզաբանում տվեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ «Իրանի հետ […]

̰
Թուրքիան կդադարեցնի ԱՄՆ-ից էլեկտրական ապրանքների գնումը

14:42 14.08.2018

Թուրքիան կդադարեցնի ԱՄՆ-ից էլեկտրական ապրանքների գնումը, տեղեկացնում է ТАСС-ը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից էլեկտրական ապրանքների գնումը բոյկոտելու իր որոշման մասին: «ԱՄՆ-ը տնտեսապես հարձակվում է ոչ միայն մեր, այլև Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Եվրոպայի, անգամ Կանադայի վրա: Նրանք iPhone ունեն, բայց չէ՞ որ կա նաև Samsung»,- ասել է Էրդողանը:      

̰
BACK_TO_TOP