17:50 15.08.2018
Ամերիկացի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում Պետրա Կվիտովայից 3:6, 6:2, 3:6 հաշվով կրած պարտությունը մեկնաբանել է. «Կարծում եմ՝ երկուսս էլ լավ հանդիպում անցկացրինք: Երկուսս էլ բարձր մակարդակով հանդես եկանք, սակայն հաղթում է միայն մեկը: Դուք գիտեք՝ ինձ երկար վերադարձ է սպասվում, և սա դեռ սկիզբն է: Միանշանակ ես վերադարձիս ճանապարհի մեկնարկում եմ: […]
17:40 15.08.2018
Արցախի Հանրապետության դատախազությունը իր գործառույթը կատարել է ամբողջությամբ՝ օրենքի և գործող համաձայնագրի շրջանակներում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով հուլիսի 13-ին ԱՀ նախկին փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը, դրա հարակից շինություններում, «Մետաքս կոմբինատ» ընկերությունում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկությանը: Ա. Մոսիյանը […]
17:30 15.08.2018
Երկրում տեղի ունեցած ամեն ինչի համար ուղղակի կամ անուղղակի կերպով պատասխանատու են բոլորը՝ անկախ նրանից, թե ով որտեղ է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին: «Մարտի 1-ը մեր ողբերգություն է, բայց դրա համար բոլորն են պատասխանատու: Երբ նախկինները Մարտի 1 էին քննարկում՝ մի […]
17:15 15.08.2018
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ մեր երկրին վայել չէ, որ նախագահական ինստիտուտն այդպես խայտառակեն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Նա ընդգծեց՝ կատարվածը մեր երկրին վայել չէ ոչ թե անցյալի, այլ ապագայի առումով. դա ճիշտ մեթոդ չէ: «Ռոբերտ Քոչարյանը կարող է ինքն իրեն պաշտպանել, ես շահ […]
16:50 15.08.2018
Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր ուժերի հետ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը: «Ռոբերտ Քոչարյանը եթե վերադառնա քաղաքական դաշտ, դա առաջին հերթին մեզ է վնաս՝ մենք նույն դաշտում աշխատող ենք, մեզանից է քվե տանելու, Նիկոլ Փաշինյանից չի տանելու, […]
16:47 15.08.2018
Ամստերդամի միջազգային Schiphol օդանավակայանում դադարեցրել են չվերթները համակարգում առկա խնդիրների պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակաությունը։ Խնդիրն առաջացել է մոտ ժամը 14։00-ի շրջանում։ Նշում են, որ օդանավակայանի կայքը ներկայումս ցույց է տալիս միայն երկիր ժամանող չվերթներ: Հաղորդում են, որ այժմ չվերթների ցուցակը դանդաղորեն թարմացվում է։ Համակարգում առաջացած խնդիրների պատճառները դեռևս հայտնի չեն։
16:30 15.08.2018
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով հայտնել է, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում ՝ ամփոփելու իր կառավարության 100 աշխատանքային օրերը: Միաժամանակ գիտակցում ենք, որ սա ոչ միայն հաշվետվության, այլև ժողովրդի՝ հեղափոխության հռչակած արժեքներին հավատարիմ մնալու […]
16:10 15.08.2018
Այսօր Գյումրիում քննարկում է կազմակերպվել համայնքների խոշորացման գործընթացի, գրանցած հաջողությունների ու ստեղծված դժվարությունների մասին: Քննարկմանը մասնակցել են Սարապատ խոշորացված համայնքի 14 գյուղերի ներկայացուցիչներն ու մի շարք հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, ովքեր ուսումնասիրություն են արել գյուղական համայնքներում ու պարզել, որ խոշորացումից շահել են հիմնականում փոքր գյուղերը, մեծ և համեմատաբար շատ բյուջե ունեցող գյուղերում էլ դժգոհ են՝ իրենց հավաքագրածով […]
14:57 15.08.2018
Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն պետ Արթուր Բաղդասարյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի առաջին դասարան ընդունվողների հստակ քանակը պարզ կլինի սեպտեմբերի 10-15-ը ընկած ժամանակահատվածում: Սակայն ըստ կանխատեսումների և ծնելիության թվի՝ 2018-19 ուստարում առաջին դասարանցիների ընդհանուր թիվը կազմում է 39280, որից հանրակրթական դպրոց պիտի հաճախի՝ 38667, ներառական՝ 429, հատուկ՝ […]
14:20 15.08.2018
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործունեությունը կդադարեցվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 16-ի նիստի օրակարգում: Հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի մայիսի 1-ից դադարեցվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործունեությունը, սակայն դեռևս իրականացված չեն նախարարության հաշվեկշռում մնացած գույքի, դեբիտորոկան և կրեդիտորական պարտքերի փոխանցման, արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական […]
14:15 15.08.2018
Այսօր քաղաքագետներ Լևոն Շիրինյանն ու Հայկ Սուքիասյանը, իրավագետ Վարդան Այվազյանը, տնտեսագետ Նարեկ Մկրտչյանը և հասարակական գործիչ Մարիամ Մանուկյանը հայտարարել են, որ ձևավորել են նախաձեռնող խումբ «Հայաստանի քրիստոնյա ժողովրդական կուսակցություն» հիմնադրելու համար: Կուսակցությունը կարճ տարբերակով կանվանվի ՀՔԺԿ: Կուսակցության հիմնադրման առիթով հրավիրած մամուլի ասուլիսում քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ թեև հայ ժողովրդի պատմության մեջ շատ կուսակցություններ […]
14:00 15.08.2018
Օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կալանավորի փախուստի փորձ է կանխվել: Քրեակատարողական ծառայությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ փախուստի փորձ է կատարել կալանավոր Տիգրան Եղիազարյանը: Նախապես մշակված պլանով վերջինս կոտրել է բանտախցի դուռը, վնասել դիտանցքը և դուրս եկել մասնաշենք: Կալանավորի փախուստը հնարավոր է եղել կանխել կալանավայրի աշխատակիցների համատեղ ուժերով: Փաստի առթիվ հարուցվել է […]
13:39 15.08.2018
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդում ամփոփվել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, որոնք փաստում են քաղաքացիների և զորակոչային մարմինների հետ հանձնաժողովի արդյունավետ համագործակցության մասին։ Ստացված 142 դիմում-բողոքից ընթացք է տրվել 80-ին, որից 74-ը հասցեագրվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին՝ անդրադառնալով զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին։ […]
13:25 15.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դասղեկ Վերա Գուրևիչը պատմել է, թե ինչպես է Պուտինը չարաճճի աշակերտից վերածվել հաջողակ շրջանավարտի, և ինչպես են իրենք մինչ այսօր պահպանել ընկերական հարաբերությունները։ Այս մասին ուսուցչուհին պատմել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ Վերա Գուրևիչը Լենինգրադի №193 դպրոցում Պուտինի դասղեկն է եղել 5-8-րդ դասարաններում։ Ուսուցչուհին նշել է, որ ապագա նախագահը դպրոցում […]
13:25 15.08.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում պարզվել է՝ Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Հիշեցնենք՝ այսօր 11:33 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ կա:
13:06 15.08.2018
Այսօր՝ ժամը 11:33-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ կա: ՀՀ ԱԻՆ խոսնակ Սաթենիկ Ասիլյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ 12:30-ին սկսել են մարդկանց տարհանել: ԱԻՆ-ից կառավարության 3-րդ շենք է մեկնել խումբ՝ հոգեբաններով, սպասում են ոստիկաններին ու կինոլոգներին: ՀՀ ոստիկանությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ քաղաքացին ահազանգել է, ասել՝ ռումբ է տեղադրվելու: Քաղաքացու […]
13:01 15.08.2018
Այսօր, օգոստոսի 15-ի առավոտյան ժամը մոտ 6։00-ի սահմաններում վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000 մմ տրամագծով մայրուղային ջրատարը: Պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, սողանքն է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Վանաձոր-Փամբակ հատվածում: Ճանապարհին զուգահեռ ձգվող պողպատե ջրատարը չի դիմացել հողային զանգվածի հարվածին և խողովակների միացման «կարը» ճաք է տվել: Ստիպված դադարեցվել է ջրատարի շահագործումը: Այս մասին գրառում են արել «Վեոլիա […]
12:40 15.08.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր շարունակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի մասին դատական նիստից րոպեներ առաջ տեղեկություն է ստացել քրեակատարողական հիմնարկից, որ նա վատառողջ է և նպատակարհարմար չի գտնում այսօր դատարան տեղափոխվել: Դատավորը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, որպեսզի համապատասխան գրություն ստանար այդ մասին: […]
12:35 15.08.2018
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին հինգ տարվա բանտարկությունից հետո պայմանական ազատ արձակելու Շեքիի վերաքննիչ դատարանի վճիռը երկար սպասված քայլ է, հայտարարել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Եվրամիությունը Եվրոպայի խորհրդի հետ մեկտեղ ուշադրությամբ հետևում է Մամեդովի գործին: Սպասվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները լիովին կկատարվեն»,- ասված […]
12:30 15.08.2018
Երևանի «Փյունիկ» ակումբը մեկնել է Թել Ավիվ: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: Օգոստոսի 16-ին կկայանա «Փյունիկ» և տեղի «Մաքաբի» ակումբների պատասխան հանդիպումը: Հիշեցնենք` օգոստոսի 7-ին Ֆուտբոլի «Եվրոպա» լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Թել Ավիվի «Մաքաբի»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: «Մաքաբի»-«Փյունիկ» պատասխան խաղը կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերության եթերում օգոստոսի […]
12:04 15.08.2018
ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում 1997 թվականից ի վեր առաջին անգամ մահապատիժ են կիրառել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Մահապատիժն իրականացվել է Քերի Դին Մուրի նկատմամբ: Նշվում է, որ մահապատիժն իրականացվել է 4 նյութից բաղկացած մահացու լուծույթի ներարկման միջոցով: Մահապատժին ներկա են եղել հոգևորական, մի քանի լրագրող և բանտի աշխատակազմը: Մուրը մահապատժի է դատապարտվել 1979 թվականին […]
11:58 15.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի բնակչին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը հայտնաբերվել են 2017թ. նոյեմբերի 2-ին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում: Դեպքի առթիվ […]
11:49 15.08.2018
Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել՝ կապված երկրի հարավ-արևմուտքում հրաբխի աղետալի ժայթքման հետ, տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը: Ավելի վաղ Ճապոնիայի օդերևութաբանական գլխավոր վարչությունը նախազգուշացրել էր Կուտինոերաբու կղզում հրաբխի հզոր ժայթքման հնարավորության մասին, որը բնակելի շրջաններոմ կարող է աղետալի հետևանքների հանգեցնել: «Ցնցումների էպիկենտրոնը գտնվում է գրեթե այնտեղ, որտեղ գտնվել էր 2015-ի մայիսի ժայթքման ժամանակ: Հրաբխային ակտիվությունը […]
07:52 15.08.2018
Բրիտանական The Economist Intelligence Unit պարբերականը հրապարակել է ապրուստի համար աշխարհում ամենահարմարավետ քաղաքների վարկանշային աղյուսակը (Global Liveability Index 2018). առաջին տեղն զբաղեցրել է Վենետիկը, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մելբուրն քաղաքը (Ավստրալիա), առաջատարների եռյակը եզրափակել է ճապոնական Օսակա քաղաքը: Տասնյակի մեջ են նաև Կալգարին (Կանադա), Սիդնեյը (Ավստրալիա),Վանկուվերը (Կանադա), Տոկիոն (Ճապոնիա), Տորոնտոն (Կանադա), Կոպենհագենը […]
01:00 15.08.2018
Թաիլանդում կենդանիների վարքն ուսումնասիրող գիտնականները պատահաբար նկարահանել են մայր շիմպանզեի «մարդկային» խաղը ձագի հետ։ Մեջքի վրա պառկած կապիկը վեր է հանել ձագին ու նրան փոքր-ինչ տարուբերել, ինչպես մարդիկ են անում իրենց երեխաների հետ «ինքնաթիռ»խաղալիս։ Կապիկների ընտանիքի այս խաղի տեսանյութը հիթային է դարձել համացանցում ու արդեն գրեթե 150 հազար դիտում ունի։
00:55 15.08.2018
Համացանցային հսկա Amazon-ի կապիտալիզացիան հասել է 938 մլրդ դոլարի։ Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն ցուցանիշն ու հասել 1,925 դոլարի։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Վերլուծաբաններն Amazon-ի թանկացումը կապում են նոր ուղղության՝ ինտերնետ-խանութի կայքում գովազդի արագ զարգացման հետ։ Նշվում է, որ տարեսկզբից բաժնետոմսերը 64,3 %-ի աճ են գրանցել:
00:49 15.08.2018
Մայքլ Ջեքսոնի դուստրը վիրահատություն է տարել առանց անզգայացման, հաղորդում է korrespondent.net-ը: Նրա որովայնի խոռոչից բժիշկները թարախակույտ են հեռացրել, որը 20-ամյա աղջկա կյանքի համար վտանգ է ներկայացրել։ Նշվում է, որ աղջիկը ինքն է հրաժարվել անզգայացումից:
00:41 15.08.2018
Օգոստոսի 7-ին մեկնարկած 25-րդ «Աբու Դաբի մասթերս»-ում, որին մասնակցում են նաև Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Վլադիմիր և Էդուարդ Հակոբյանները, կայացել է արդեն 6 տուր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Արդյունքում Գաբրիել Սարգսյանը 4,5 միավորով կիսում է 4-19-րդ, Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ․Պետրոսյանը 4 միավորով՝ 20-39-րդ, իսկ Էդուարդ Հակոբյանը 1,5-ով՝ 141-149-րդ տեղերը։
00:37 15.08.2018
Բրիտանական «The Guardian» հեղինակավոր թերթն անդրադարձել է Թուրքիայում ազգային արժույթի փոխարժեքի տատանմանը՝ նշելով, որ այս իրավիճակը պետք է մտահոգիչ լինի բոլորի համար, տեղեկացնում է ermenihaber-ը: Թերթի տնտեսական բաժնի խմբագիր Լարի Էլիոթն իր վերլուծական հոդվածում կենտրոնացել է Թուրքիայի տնտեսության վրա՝ արձանագրելով, որ ԱՄՆ-ի՝ Թուրքիայի հանդեպ վարած քաղաքականության պատճառով թուրքական լիրայի արժեզրկումը կարող է բացասական հետևանքներ ունենալ […]