13:50 14.08.2018
Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները հայտարարությամբ հանդես եկան: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, թե քանի որ ըստ դատավորի և դատախազի՝ հիմքեր չեն եղել դատարանին բացարկ ներկայացնելու համար, իրենք ստորագրում են և դիմում ներկայացնում ԲԴԽ, որ կասեցվեն այդ դատավորի լիազորությունները: Նույն բովանդակությամբ դիմում կուղարկվի դատախազություն, որում կնշվի՝ Հայաստանին պետք չեն այնպիսի դատախազներ, որոնք […]
13:35 14.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի կայացմանը խոչընդոտելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք, որից հետո ուղևորվեցին Բարձրագույն դատական խորհրդի շենք: Ցուցարարները նշեցին՝ մտադիր են ակցիա իրականացնել ԲԴԽ-ի առջև՝ բողոքելով նման դատավորների դեմ: «Ակնկալում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կմաքրի իր շարքերը նման դատավորներից և նոր Հայաստանին համահունչ դատավորներ կնշանակի»,- ասաց ակցիայի […]
13:32 14.08.2018
Այսօր առավոտյան ավտոմեքենան մխրճվել է Բրիտանիայի խորհրդարանը շրջապատող արգելապատնեշի մեջ, հաղորդում է Daily Mail-ը։ Ականատեսներն առավոտյան ժամը 07:30-ին հարվածի ուժգին ձայն են լսել, երբ արծաթագույն ավտոմեքենան բախվել է խոչընդոտին։ Հաղորդվում է, որ մի քանի անցորդ է տուժել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է վարորդին։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Нарушение: большой вооруженной полиции ответ на […]
13:22 14.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ընթացքում կարևոր ասելիք ուներ, դրան ներկա իշխանություններն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել, բայց նախագահն իր ասելիքը տեղ հասցնելու տարբերակ կգտնի: «Ռոբերտ Քոչարյանը կարևոր ասելիք ունի, և կարևոր չէ՝ ասուլիսի միջոցով թե որևէ այլ կերպ, մենք մեր ասելիքը տեղ […]
13:15 14.08.2018
ՀՀ Գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին դատախազության առջև լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը: «Դեռ որոշումը չենք ստացել, մեկ-երկու օրվա ընթացքում կստանանք, կքննարկենք: Մենք մեր դիրքորոշումը Վերաքննիչ դատարանում հայտնել ենք, մեկ […]
12:45 14.08.2018
Լրանում է Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով Կառավարությանը տրված եռամսյա ժամկետը: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Շանթ Հարությունյանի որդին` Շահենը: Նա ասաց, որ այս ընթացքում հուսով էր, որ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, սակայն դեռևս մի շարք քաղբանտարկյալներ շարունակում են անազատության մեջ մնալ: «Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, Հայաստանում այդ երևույթը […]
12:34 14.08.2018
Oգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. պաշտպանական ծախսերի վերաբերյալ բյուջեի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ընդգրկող նախագծով Պենտագոնին առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց` թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը, հաղորդում է ermenihaber-ը: Նախատեսվում է, որ այդ զեկույցում կնշվի, թե Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումն ինչպես […]
12:30 14.08.2018
Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Oգոստոսի 14-ին կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: «Կարեն Ղազարյանի գործի առնչությամբ ցանկանում եմ կրկնել, որ հարցը […]
12:08 14.08.2018
Հայ շախմատիստների փայլուն հաղթանակով ավարտվել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի 8-րդ խաղարկությունը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նշվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը և գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել են 7,5-ական միավոր և կիսել են 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է դարձել Հովհաննիսյանը, իսկ Պետրոսյանն […]
11:49 14.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել է Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության մեքենաները: Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Նախարարը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը և նշել, որ մեքենաները որոշ ժամանակ կհագեցվեն տեխնիկայով, որից հետո կբաժանվեն բուժհաստատություններին:
09:41 14.08.2018
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի մայրը մտադիր է Միացյալ Նահանգներից տեղափոխվել բրիտանական մայրաքաղաք՝ դստերն ու խնամիներին ավելի մոտ լինելու համար։ Մեգանի մայրը՝ Դորիա Ռեդլանը, կարող է Լոնդոն տեղափոխվել իր ծննդյանը օրը, որը սեպտեմբերին է։ Մտադրության լրջությունը ցուցադրելու համար արքայազնի զոքանչն արդեն ազատվել է Լոս Անջելեսի հոգեբուժական կլինիկայում զբաղեցրած պաշտոնից։ Նրա տեղափոխվելը կապված է […]
09:33 14.08.2018
«Վիագրան» կարող է օգտագործվել կուրության բուժման գործում, պարզել են Կոլումբիայի համալսարանի ակնաբույժները: Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Ophthalmologica ամսագրում: Տարիքի հետ տեսողության վատթարացման հիմնական պատճառը ցանցաթաղանթի դեգեներացիան է: Պաթոլոգիան մասամբ պայմանավորված է դեպի ցանցաթաղանթի անոթներ արյան հոսքի անբավարարությամբ: «Վիագրա»-ն, ինչպես պարզվել է, կարող է բարելավել արյան հոսքը: Երկու տարի շարունակ գիտափորձին մասնակից 5 տարեցներ օրական ստացել […]
07:43 14.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ-Նյումանին «խելագար» է անվանել և ասել, որ վերջինս իրենից Սպիտակ տանն աշխատանք է խնդրել «արցունքն աչքերին»: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նյումանը The Washington Post-ին պատմել էր, որ բռնացրել է Թրամփին գաղտնի փաստաթուղթ ուտելիս: Ավելի ուշ նախագահը հերքել էր այդ տեղեկությունը և նախկին […]
07:32 14.08.2018
Բրիտանացի շինարարը 5 տուն է ավերել, հաղորդում է НТВ հեռուստաընկերությունը: Նշվում է, որ այդպես տղամարդը պատժել է այն տանտերերին, որոնք չեն վճարել իրեն աշխատանքի համար: Հասցված նյութական վնասը կազմում է 2,5 միլիոն ֆունտ սթերլինգ: Տները, որոնք պատրաստ էին բնակության համար, այժմ պետք է հիմնովի քանդել:
07:21 14.08.2018
Սարդից ստացվող արհեստական մետաքսի օգնությամբ ԱՄՆ-ում մտադիր են ստանալ զրահաբաճկոններ, քանի որ այդ նյութն ավելի պինդ է, քան կեվլար մանրաթելը, և ավելի ճկուն է, քան նեյլոնը։ Սրա հիմքով զրահաբաճկոններն ավելի ամուր ու հարմար կլինեն։ Այս մասին հայտնում է ամերիկյան զինված ուժերի կայքը։ Դրանից բացի, նրանք նախատեսում են «արհեստական սարդոստայնները» համակցել արհեստական մետաքսի հետ ու դրանով […]
07:13 14.08.2018
Կարլ Մարքսի 200-ամյա տարեդարձի կապակցությամբ Գերմանիայում տպվել ու ակտիվորեն վաճառվում է «0 եվրո» անվանական արժեքով թղթադրամ, որի վրա պատկերված է հենց Մարքսը։ Զբոսաշրջային ընկերությունը, որը թողարկել է թղթադրամները, կարողացել է աշխարհով մեկ վաճառել 100 հազար օրինակ։ Թղթադրամն ուղարկվել է աշխարհի 40 պետություն։ Այն հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում Չինաստանում, որտեղ այժմ սոցիալիզմ է տիրում։ Այնտեղ […]
01:00 14.08.2018
«Մարզերի համաչափ զարգացման ու մշակութային կյանքի ապակենտրոնացման քաղաքականության տրամաբանությունից ելնելով` չափազանց կարևորում եմ մարզային այցերը, ակտիվ մասնակցությունը մարզերում տեղի ունեցող այս կամ այն միջոցառմանը»,- աշխատանքային թռուցկաժողովում ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելով անցած շաբաթվա մարզային այցերի հագեցած օրակարգը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության լրատվական բաժինը: Շաբաթվա մարզային «երթուղին» մշակույթի նախարարն սկսեց Գյումրիից. Օգոսոտոսի […]
00:50 14.08.2018
Թուրքիան մտադիր է Սիրիայում նոր տարածքներ ազատագրել ահաբեկիչներից։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Տրապիզոնում իր ելույթի ժամանակ, հայտնում է ТАСС-ը: «Մենք Սիրիայում նոր շրջանների ավելացման պատրաստության վերջին փուլում ենք: Դրանք կավելանան այն շրջաններին, որտեղ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների ժամանակ մենք անվտանգություն ենք ապահովել: Մենք նոր տարածքներ կազատագրենք և […]
00:40 14.08.2018
Վերջին շրջանում Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը դարձել է ավելի անքաղաքավարի ու կոպիտ։ Պատժամիջոցներից բացի, նրանք սկսել են խոսել պատերազմի ու բանակցությունների մասին։ Այս մասին Իրանի քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ «Սրա հետ կապված թույլ տվեք մի քանի խոսք ասել մեր ժողովրդին. պատերազմ չի՛ լինելու, բայց մենք չենք բանակցելու […]
00:32 14.08.2018
Ռուսական կողմը երբեք չի խզել կապերն այն երկրների ներկայացուցիչների հետ, որոնք ոչ բարեկամաբար են տրամադրված իրենց նկատմամբ և հիմա էլ պատրաստ է հանդիպումներ ունենալ նաև ԱՄՆ ղեկավարության հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Այդ պատճառով, եթե առաջնորդներն ունեն անհրաժեշտություն՝ հանդիպելու և վերադառնալու այն հարցերին, որոնք, ինչպես մեզ թվում էր, միավորում […]
00:27 14.08.2018
Թաիլանդում երկուշաբթի առավոտյան զբոսաշրջային նավ է այրվել, հայտնում է Phuket News-ը: Նշվում է, որ նավում եղել է 20 հոգի։ Նավն այրվել է Լավա կղզու մոտակայքում: Զբոսաշրջիկների մեծ մասը եղել է Մերձավոր Արևելքից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նավը հանկարծակի սկսել է այրվել կայանատեղիում։ Հրդեհից առաջ ականատեսները պայթյունի ձայներ են լսել: Անձնակազմի անդամներից մեկը թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այլ տուժածների […]
00:15 14.08.2018
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում փրկարարները մարել են ծաղկի խանութում բռնկված հրդեհը, այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Այսօր՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 14:57-ին, ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծաղկի խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:15-ին: Այրվել է 5 կգ-ոց գազի բալոնից արտահոսած գազը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
00:12 14.08.2018
Մոսկվայում կյանքից հեռացել է հայ մեծանուն նկարիչ և քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի կինը՝ Էթերին։ Նա մահացել է օգոստոսի 11-ին՝ ամուսնու մահվան հաջորդ օրը։ Այս մասին հայտնում է РусАрминфо-ն։ Էթերին վրացուհի էր, նկարչի երկրորդ կինն էր։ Նիկոլայ Նիկողոսյանը մահացել էր օգոստոսի 10-ին՝ կյանքի 100-րդ տարին չբոլորած։
23:31 13.08.2018
Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկրից հեռացած փախստականների վերադարձն ապահովելու համար երկրի տեղական ինքնակառավարման և բնապահպանության հարցերով նախարարը լրագրողների միջոցով Գերմանիայի իշխանություններին խնդրել է դադարեցնել պատժամիջոցներն իր երկրի նկատմամբ։ Նախարար Հուսեյն Մախլյուֆը հայտարարել է, որ վերադառնալու ցանկություն հայտնած փախստականներն առայժմ հապաղում են, քանի որ երկիրը տնտեսական ծանր վիճակում է, էկոնոմիկայի բարելավման առհավատչյա չկա։ Նախարարի խոսքով՝ եթե […]
23:23 13.08.2018
Բելառուսական գործարանում աշխատանքային օրը դարձրել են մեկժամյա, հաղորդում է «Ազատություն ռադիոկայան»-ի բելառուսական ծառայությունը: Աշխատանքային օրը գործարանում այսուհետ սկսվելու է 07:00-ին և ավարտվելու է 08:00-ին: Գործարանն աշխատելու է շաբաթական 5 օր: Հաղորդվում է, որ աշխատակիցները վճարվելու են աշխատած մեկ ժամի դիմաց, համաձայն չլինելու դեպքում՝ հեռացվելու են աշխատանքից: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարանի տնօրինությունը նման որոշում է ընդունել տնտեսական իրավիճակի և […]
23:17 13.08.2018
Թեննեսիում Էվան Էլմոր անունուվ կողոպտիչը կոտրել է «Չատանուգի» հայտնի ռեստորանի պատուհանը և առաջին բանը, որ արել է, մտել է ռեստորանի խոհանոց: Այնտեղ տղամարդը դրել է ձեռնոցները և իր համար հավի թևիկներ տապակել: Այնուհետև կողոպտիչը ճաշել է, իր տոպրակի մեջ գարեջուր, խմորեղեն և խորտիկներ դրել, դրամարկղից վերցրել է մի քանի հազար դոլար և դուրս եկել, հաղորդում […]
22:44 13.08.2018
Արմավիրի մարզպետի համապատասխան որոշումներով ստեղծված աշխատանքային խմբերը վերջին ամիսներին իրավական և մասնագիտական հսկողություն են իրականացրել Դալարիկ, Եղեգնուտ, Արևաշատ, Արշալույս և Վաղարշապատ (Էջմիածին) համայնքներում: Իսկ Գեղակերտ, Մուսալեռ, Ջրառատ, Նոր Արմավիր համայնքներում համապատասխան աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով […]
21:55 13.08.2018
Հունաստանին պատկանող Լերոս կղզու ջրատարածքում թուրք ձկնորսների կողմից հարձակում է կատարվել հունական ձկնորսական նավի վրա, ինչի պատճառով հույներն ստիպված են եղել լքել տարածքը։ Նավի անձնակազմը միջադեպից հետո օգնության է կանչել Հունաստանի առափնյա պահպանության ուժերին։ Սակայն մինչև ուժայինների տեղ հասնելը թուրքական ձկնորսական նավը հեռացել է տարածքից։ Հունաստանի և Թուրքիայի միջև այս կղզիների հետ կապված առկա է […]
21:22 13.08.2018
«ԱՄՆ-ը ցանկանում է մեջքից հարված հասցնել Թուրքիային»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է BBC News-ը: Էրդողանը նշել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի դաշնակիցն է, սակայն հաճախ մեջքից հարվածներ է հասցնում: Էրդողանը կարծում է, որ թուրքական լիրան շուտով կվերադառնա իր արժեքին: Օգոստոսի 10-ին թուրքական լիրան […]