20:00 02.08.2018
Միացյալ Նահանգների Սենատն այսօր 87 կողմ ձայնով հաստատել է օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ չսահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակի» սպառազինություն են գնում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։ Օրինագիծն այժմ ուղարկվելու է ԱՄՆ նախագահի հաստատմանը, որից հետո որոշ երկրներ կազատվեն այդ սպառնալիքից։ Մինչ այս պատժամիջոցներ էին սպառնում բոլոր […]
19:48 02.08.2018
Twitter-ի keeeeigo5 անունով օգտատերն իր էջում գրառում է կատարել, որտեղ պատմել է, թե իր հրապարակած նկարը տատիկն է նկարել և հենց նա էլ կատակով խնդրել է թոռնիկին այն տեղադրել սոցիալական ցանցում: «Իմ 82-ամյա տատիկի նկարած նկարը հրաշալի է: «Եթե դա հրապարակես Twitter-ում, շատերը կկարողանան տեսնել: Կարծում ես նրանց դո՞ւր կգա»,- հարցրեց տատիկս: Խնդրում եմ, տարածեք, […]
19:15 02.08.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, ըստ որի՝ ոստիկանության պատճենահանման ծառայությունները քաղաքացիներին թալանում են: «www.hraparak.am կայքում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «ոստիկանության բաժանմունքներին կից «քսերոքս» ծառայությունները թալանում են քաղաքացիներին»: Հոդվածում նշված վիճակագրության համաձայն՝ ամենաթանկը անձնագրային և վիզաների վարչության հարևանությամբ գործող կետում է, որտեղ մեկ էջի համար […]
18:50 02.08.2018
Օգոստոսի 2-ը Ռուսաստանում նշվում է որպես ռազմաօդային ուժերի օր: Խորհրդային բանակում 109 թռիչք իրականացրած արցախցի Բահատուր Գրիգորյանի համար օրը նվիրական է: Շատերն են կամբատ մականունով դիմում, կեղծանունը ստացել է խրոխտ ձայնի համար՝ ասում են զորամասի հրամանատարին է հատուկ այդպիսի ձայնը: Հունվարին կլրանա Բահատուր պապի 80-ամյակը: Կապույտ համազգեստը հագել, կրծքանշանները կապել, հիշում է ապրած երանելի օրերը, […]
18:38 02.08.2018
Հարավային Կորեայում անոմալ շոգից մահացել է առնվազն 29 մարդ, տուժել է ավելի քան 2300 հոգի, հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնին: «Երկարատև շոգ եղանակի հետևանքով մայիսի 20-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում երկրում 29 մարդ է զոհվել»,- ասված է կենտրոնի հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Հարավային Կորեայի […]
18:33 02.08.2018
Facebook-ի անվտանգության թոփ-մենեջեր Ալեքս Սթամոսը հայտարարել է, որ օգոստոսի 17-ին հեռանալու է իր պաշտոնից, քանի որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել դասախոսություններին: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Օգոստոսի 17-ը կլինի իմ աշխատանքային վերջին օրը, ու, թեև ես այլևս չեմ ունենա հնարավորություն կողք-կողքի աշխատել իմ ընկերների հետ, սակայն ուրախ եմ, որ իմ […]
18:31 02.08.2018
2018-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է, հաղորդում է razm.info-ն: Մարտական կորուստներ Հունիսի 10-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը: Ոչ մարտական կորուստներ Հունիսի 22-ին մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային […]
18:28 02.08.2018
Ըստ Սոչիի բանակցություններում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարիի՝ Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի հարավարևմտյան Դարաա քաղաքում և հարակից շրջաններում, տեղեկացնում է «Ռազմինֆոն»: Պաշտոնյան նաև նշել է, որ կառավարական ուժերը ահաբեկիչներին դուրս են մղել և հասել են Գոլանի շրջան՝ մինչև նախկինում Իսրայելի հետ եղած սահմաններ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայի հարավարևմտյան այդ շրջանը ռազմավարական նշանակություն ունի և կապող օղակ է […]
18:21 02.08.2018
Ադրբեջանի նախագահը հակասական է համարում Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Երեկվա իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ հայկական կողմի պնդումը, ըստ որի՝ ադրբեջանական կողմը բանակցություններ պետք է վարի Արցախի հետ, անընդունելի է։ Ապա հարևան երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, հակասության […]
18:11 02.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հովհաննես Ենոքյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հովհաննես Ենոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
18:03 02.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գևորգ Հայրապետյանը նշանակվել է արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ: «Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Հայրապետյանին նշանակել արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:
18:03 02.08.2018
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հրավիրելով «Անահիտ» մուլտֆիլմի ցուցադրությանը: «Սիրելի՛ համաքաղաքացիներ Էջմիածնի քաղաքապետարանի դռները բաց են մեր բնակիչների համար թե՛ բառի ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով. խոսքը վերաբերում է նաև քաղաքապետարանի վարչական շենքին: Այստեղ մենք ունենք բավական բարեկարգ դահլիճ, որը նախկինում օգտագործվել է մասշտաբային միջոցառումներ անցկացնելու համար միայն: Քանի որ […]
17:51 02.08.2018
Միացյալ Նահանգները վերջին շրջանում խոստացել է պատժամիջոցներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակի» զենք կգնեն ռուսական ռազմարդյունաբերական ընկերություններից։ Սրանից հետո որոշ երկրներում խնդիրներ են առաջացել մատակարարումների հետ կապված։ Ֆիլիպինների ԱԳՆ ղեկավարն այսօր հայտարարել է, որ իրենք մտադիր չեն հրաժարվել ռուսական սպառազինություններից՝ չնայած ամերիկյան կողմի հնարավոր պատժամիջոցներին։ Նախարարը հայտարարել է, որ այս պատճառով իրենց կառավարությանը […]
17:11 02.08.2018
Ռուսաստանում՝ Կրասնոդարի շրջանում, դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող «Մի-2» ուղղաթիռի վթարի հետևանքով օդաչուն մահացել է: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը: Օդաչուն միայնակ է եղել ուղղաթիռում: Քննության տվյալներով՝ ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել Նովոմիշաստովսկայա գյուղի հատվածում: Ուղղաթիռը դաշտերի մշակման գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում: Քննիչները մեկնել են դեպքի վայր: Տեղի ունեցածի կապակցությամբ քննչական աշխատանքներ են ընթանում: Այժմ փորձում […]
17:02 02.08.2018
Քարդաշյան քույրերը մերկացել են Calvin Klein-ի նոր ֆոտոշարքի համար: Նրանց ողջ ընտանիքը մասնակցել է բրենդի ֆոտոսեսիային: Քույրերը հագել էին բրենդի մարզական ներքնազգեստներ: Լուսանկարներն արվել են Կալիֆոռնիայում, նշվում է, որ քույրերից շատերն առաջին անգամ են համագործակցել բրենդի հետ: Ֆոտոսեսիային մասնակցել են Քիմ, Քլոյե Քարդաշյանները և Քենդալ ու Քայլի Ջեներները։
16:40 02.08.2018
Չինաստանը պատրաստ է պատասխանել և ձեռնարկել համապատասխան միջոցներ սեփական շահերը պաշտպանելու համար ԱՄՆ-ի՝ մաքսատուրքերը ավելացնելու սպառնալիքներին, հաղորդում է РИА Новости-ն: Տարածված լուրերի համաձայն՝ ԱՄՆ-ն մտադիր է 25%-ով ավելացնել ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքերը՝ մոտ 200 միլիարդ դոլար: Մինչ այդ Դոնալդ Թրամփը ցանկացել էր 10%-ով ավելացնել դրանք, սակայն ԱՄՆ վարչակազմը այդ առաջարկը բավարար չէր համարել: Չինաստանի համապատասխան գերատեսչությունները […]
16:32 02.08.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին օրերին առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ՝ հերքելով լուրերը, թե առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը: Մինսկում բերքահավաքի ընթացքը ստուգելու ժամանակ Լուկաշենկոն կատակով անդրադարձել է լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին, թե ինքը կաթված է ստացել: «Հաջորդ տարի ինձ կզեկուցես: Դու կապրես մինչև հաջորդ տարի, չէ՞: Բայց առանձնապես վստահ […]
16:20 02.08.2018
Արցախյան պատերազմից հետո տեղի բնակավայրերում ու դրանց հարևանությամբ շարունակում են մնալ ականապատ տարածքներ, որոնք խիստ վտանգավոր են բնակչության ու նաև գյուղատնտեսական աշխատանքներ տանելու համար։ 2000 թվականից սկսած այդ տարածքներում ականազերծում է իրականացնում բրիտանական «Հալո Թրաստ» կազմակերպությունը։ Կազմակերպության սակրավորները Երևանում ցուցադրական ականազերծում էին անում՝ ներկայացնելու համար իրենց բարդ ու վտանգավոր աշխատանքը։ Բայց երևանյան այգու հարթ ու […]
16:11 02.08.2018
McDonald’s-ում հղի կնոջը՝ Սառա Դուգլասին, սուրճի փոխարեն մաքրող հեղուկ են տվել, տեղեկացնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Կանադայում, կինը պատվիրել է սուրճը մեքենաների համար նախատեսված հատուկ կետում: Կինը սուրճը վերցրել է և գնացել, հետո վերադարձել է, քանի որ պարզվել է, որ սուրճի մեջ կաթի փոխարեն մաքրող հեղուկ է լցված: Ռեստորանը ներողություն է խնդրել կնոջից […]
16:00 02.08.2018
Շիրակի մարզի 164 դպրոցներից 17-ը տարրականի, նույնքանն էլ հիմնական կրթություն իրականացնելու լիցենզիաներ չունի: Խոսքը վերաբերում է գյուղական համայնքների դպրոցներին, այսինքն՝ դպրոցներին լիցենզիա տրվել է շենքային, այլ ոչ ուսումնական գործընթաց իրականացնելու հնարավորությունները, պայմանները հաշվի առնելով: Գյուղական դպրոցները, որոնց շենքերը հիմնանորոգման անհրաժեշտություն ունեն, այդ իսկ պատճառով դուրս են մնացել լիցենզավորման գործընթացից: Գյումրիի դպրոցները շենքային խնդիրներ չունեն, ունեն […]
15:53 02.08.2018
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտնել է Երևանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» խմբակցության ցուցակի առաջին եռյակի անունները: «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը, եռյակում կլինեն Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը»,-գրել է նա:
15:49 02.08.2018
Սյունիքում քաղաքացիական օդանավակայանի գործարկումն ուշանում է։ Կապանի օդանավակայանը պետք է գործարկվեր այս ամռանը, սակայն այնտեղ դեռ շինարարություն է ընթանում։ Այս մասին նշվում է «Հետք»-ի հրապարակման մեջ։ Օդանավակայանը վերագործարկելու աշխատանքները սկսել էր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Նա հաճախ ուղղաթիռով էր գնում-գալիս Երևան-Կապան ճանապարհը։ Հենց նրա՝ մարզպետ եղած ժամանակ էր որոշվել 19 տեղանոց քաղաքացիական ինքնաթիռ բերել […]
15:23 02.08.2018
Սիրիական իշխանությունները սկսել են իրականացնել Հալեպի՝ զինյալներից ազատագրված բնակավայրերի վերականգնման պետական ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: «Վերականգնման պետական ծրագիրը երեք փուլ է ընդգրկում. նախ՝ մենք պետք է պատրաստենք ենթակառուցվածքներ, քանի որ մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի և էլեկտրականության: Երկրորդ փուլը հասցեական օգնությունն է․ մենք պարզում ենք ընտանիքներից յուրաքանչյուրի կարիքները: Երրորդը՝ բնակիչներին իրենց բնակարանները […]
15:10 02.08.2018
Ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի լրագրողին 11 օր փնտրելուց հետո մահացած են գտել Նիժնի Նովգորոդ քաղաքում, այս մասին տեղեկացնում է 5-tv.ru-ն: Նշվում է, որ դեպքի մանրամասները դեռևս պարզված չեն: Լրագրողին փնտրող հատուկ խումբը գրառում է կատարել ՝ ցավակցություն հայտնելով մահացածի հարազատներին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ խմբագրությունը հայտնել էր, որ անհետացել է 38-ամյա թղթակից Սերգեյ Գրաչովը, […]
14:50 02.08.2018
Ռուսաստանի քաղաքացուն, որը թաքնվում էր իրավապահ մարմիններից, բերման են ենթարկել սեփական հարսանիքի ժամանակ, տեղեկացնում է «Интерфакс»-ը: Նշվում է, որ իրավապահ մարմինները սպասել են, մինչև ավարտվի հանդիսավոր արարողությունը, որից հետո փեսացուին դատարան են տեղափոխել բնակարանի անձեռնմխելիության հետ կապված գործով: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդու տան բակում թմրանյութեր պարունակող բույսեր են հայտնաբերվել: Տղամարդը երկար ժամանակ կարողացել է թաքնվել ոստիկաններից, նրան […]
14:41 02.08.2018
Հայաստանում է WBA, WBO և WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մարդասպան թագուհին» հայտարարել է, որ վերադառնում է մեծ բռնցքամարտ: Սյուզի Կենտիկյանն ասել է, որ մեկ տարի դադարի ընթացքում ինքը հանգստացել է, զբաղվել տարբեր նախագծերով ու մասնակցել շոուների: «Ես այս տարի ուզում եմ մենամարտ ունենալ: Շատ ուրախ եմ: Այս մեկ տարին, որ […]
14:25 02.08.2018
Այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանից ապրանքների արտահանման կառուցվածքում երկրների տեսակարար կշռում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ որոշակի տեղաշարժեր են գրանցվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ազգային վիճակագրական կոմիտեի կիսամյակային տվյալները: Նշվում է, որ «ԱՊՀ երկրներ» տողում արտահանման տեսակարար կշիռը աճ է արձանագրել. 2018-ի հունվար-հունիսին ԱՊՀ երկրներ է արտահանվել 302 միլիոն դոլարի ապրանք՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 234.2 միլիոն […]
14:17 02.08.2018
Բրիտանական Marks & Spencer բրենդը կոշիկների հավաքածու է ներկայացրել՝ մարդկային մաշկի երանգներով: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն: Սովորաբար կանացի հանդերձանքի այդ կարևոր մասը ստեղծվում է բաց մարմնագույն երանգ ունեցող նյութերից. մարմնի այդ գույնը հատուկ է սպիտակամորթ անձանց: Բրիտանական այս բրենդի դիզայներները մշակել և ներկայացրել են թխամորթ և սևամորթ մարդկանց մաշկի գույնն ունեցող կոշիկներ: Դրանից բացի՝ կան […]
14:06 02.08.2018
Այսօր կառավարությունում «ՀՀ-ում 2018-2019 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ անվճար, առկա ուսուցմամբ, ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ անդրադարձ է եղել մարզերում բժիշկների պակասին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանի մարզերում բժիշկների մոտ 300 թափուր տեղ կա, իսկ ԱՆ-ի և ԿԳՆ-ի միջև […]