Գյումրիում ավագ դպրոցներն իրենց չեն արդարացնում, բայց կարգավիճակի փոփոխություն դեռ չի սպասվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+26.09 oC

Գյումրիում ավագ դպրոցներն իրենց չեն արդարացնում, բայց կարգավիճակի փոփոխություն դեռ չի սպասվում

16:00 02.08.2018

Շիրակի մարզի 164 դպրոցներից 17-ը տարրականի, նույնքանն էլ հիմնական կրթություն իրականացնելու լիցենզիաներ չունի: Խոսքը վերաբերում է գյուղական համայնքների դպրոցներին, այսինքն՝ դպրոցներին լիցենզիա տրվել է շենքային, այլ ոչ ուսումնական գործընթաց իրականացնելու հնարավորությունները, պայմանները հաշվի առնելով: Գյուղական դպրոցները, որոնց շենքերը  հիմնանորոգման անհրաժեշտություն ունեն, այդ իսկ պատճառով դուրս են մնացել լիցենզավորման գործընթացից:

Գյումրիի դպրոցները շենքային խնդիրներ չունեն, ունեն եռաստիճան կրթություն իրականացնելու լիցենզիա: Գյումրիի 20-րդ դպրոցում միջնակարգից հիմնական կրթակարգի անցումը բերել է աշակերտների թվի կրճատման, ըստ այդմ՝ ֆինանսների:

«Հիմնական կարգի մեջ ասվում է, որ միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալու համար պետք է տարածքում միակը լինի, իսկ մենք միակը չենք: Տարածքում միակը 8-րդ դպրոցն է, որը միջնակարգ է, միակն է տարածքում նաև 31-րդ դպրոցը, բայց հիմնական ծրագիր է իրականացնում, այսինքն՝ քարտեզագրումն է սխալ արված»,- ասել է Գյումրիի 20-րդ հիմնական դպրոցի տնօրենը:

Դպրոցը բոլոր պայմաններն ունի վերադառնալու միջնակարգի կարգավիճակի: Տնօրենը միջնակարգի վերադառնալու խնդրով դիմում է պատրաստում կրթության ու գիտության նախարարություն ուղարկելու համար: Այս անգամ ասում է՝ հնարավոր է պահանջը բավարարվի: Նախորդ տարիներին այդպես վարվել է 2-րդ ավագ դպրոցը և կարողացել է ավագ դպրոցում ընդունելություն կատարել 5-րդ դասարանից:

Այս դպրոցը քաղաքում միակը չէ, որ միայն անունով է ավագ: Սա միայն այն պատճառով չէ, որ Գյումրիում ավագ դպրոցները շատ են, տեղաբաշխումները՝ սխալ, այստեղ խնդիրը նաև աշակերտների թվի նվազումն է և աշակերտի թվով ֆինանսավորումը:

«Այո՛, շատ են դժգոհում երեխաների պակասի պատճառով, նաև կրթական համակարգի տեսանկյունից, որ ավագ դպրոցը չի արդարացնում իրեն և ես պետք է ասեմ, որ սա լուծվող և շատ երկար ուսումնասիրման խնդիր է, և այս պահին որևէ ավագ դպրոցի կարգավիճակի փոխելու մասին դեռ կոնկրետ լուծումներ չենք կարող առաջարկել»,- ասել է ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Առայժմ ավագ դպրոցների վերանայում չի լինելու, զուտ ժամանակային առումով նոր ուսումնական տարեսկզբին ամեն ինչ խառնել չեն պատրաստվում: Հաջորդ տարվանից գուցե հնարավոր լինի Գյումրիի դպրոցների տարրակարգերի փոփոխություն կատարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

22:21 12.08.2025

Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետ

Օգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

22:10 12.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի

Գազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...

SHANTNEWS

22:00 12.08.2025

SHANTNEWS

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

21:54 12.08.2025

Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

21:45 12.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

21:29 12.08.2025

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարար

Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP