TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC
Կարինե Կազարովա

Կարինե Կազարովա

Շիրակի մարզում գարնանացանի աշխատանքները թանկացել են

00:35 20.04.2019

Շիրակի մարզում սկսվել են գարնանացանի աշխատանքները։ Գյուղացիական տնտեսություններն այս տարի վարուցանք կկատարեն առանց պետական սուբսիդավորման։ Սերմացուն, դիզվառելիքն ու պարարտանյութը գյուղացուն հասանելի կլինեն շուկայական արժեքով: Ինչպես աշնանացան ցորենի, այնպես էլ գարնանացան գարու ցանքերն այս տարի ևս կպակասեն: Պատճառը միայն ծախսերի ավելանալը չէ։ Անցած տարիների բերքն ամբարներում է մնացել, չի վաճառվում: Շիրակ գյուղի տնտեսություններից մեկում հացահատիկ չէ, […]

̰
Ինչպես երեխաներին հատուկ հաստատություններից ընտանիք վերադարձնել․ քննարկում Շիրակի մարզպետարանում

00:53 19.04.2019

Շիրակի մարզի գիշերօթիկ խնամքի հաստատություններն ու հատուկ դպրոցները վերակազմավորվելու են խնամքի այլ ծառայությունների: Ծրագրի ղեկավարներն այսօր խնդիրը քննարկել են մարզի կրթական ոլորտի պատասխանատուների հետ: Շիրակի մարզի 4 հատուկ հաստատություններում ավելի քան 250 երեխա կա: Նրանց ընտանիքներ վերադարձնելու խնդիրը շատ բարդ է: Հիմնականում սոցիալական խնդիրներով պայմանավորված են ծնողները երեխաներին հանձնում հատուկ հաստատությունների խնամքին և նրանց վերադարձի […]

̰
Շիրակի մարզում քննարկվել է ընտանեկան բռնություններին վերաբերող օրենքը

23:10 17.04.2019

Անցած տարվա հունվարի 30-ից կիրառություն է ստացել «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը, իսկ 2018 թվականի հունիսի 30-ից բռնարարների խնդրով սկսել են զբաղվել ոստիկանները։ Օրենքի կիրառության շուրջ Շիրակի մարզպետարանում քննարկում է անցկացրել ոստիկանության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը։ Ընտանեկան բռնությունների խնդիրների շուրջ քննարկումներ տարվում են հանրապետության բոլոր մարզերում, «Մարդու իրավունքների խթանում և […]

̰
Ինչպես են ծախսվում մեր փողերը․ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն ուսումնասիրել է տեղական բյուջեներից ՀԿ-ներին և հիմնադրամներին հատկացվող ֆինանսական միջոցները

22:58 16.04.2019

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաջորդ ուսումնասիրությունը վերաբերել է Հայաստանի 6 քաղաքների՝ Գյումրու, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Էջմիածնի, Կապանի տեղական բյուջեներից հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին 2016 և 2017 թվականներին հատկացված ֆինանսական օժանդակություններին։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ Գյումրու քաղաքապետարանը 2016 թվականի ընթացքում մոտ 11 մլն դրամ է հատկացրել ՀԿ-ներին և հիմնադրամներին։ Դրանցից ամենախոշորը՝ 5 մլն դրամ, տրամադրվել է «Իմպրոռիթմ» մշակութային […]

̰
Շիրակի մարզում 654 ընտանիք ապրում է տնակներում

20:44 10.04.2019

Հաշվառվում են ոչ միայն Գյումրիի, այլև Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի ժամանակավոր կացարանները: Ի տարբերություն Գյումրիի՝ գյուղերում տնակների հաշվառումն արդեն ավարտված է։ Նոր տվյալներով՝ մարզի 19 համայնքներում 654 ընտանիք տնակներում է ապրում, այդ թվում են նաև այն 163 ընտանիքները, որոնց կառավարությունը բնակարանի շահառու է ճանաչել։ Իսկ մնացած ընտանիքների թվում են նրանք, որոնք երկրաշարժի ժամանակ բնակարան են […]

̰
Ծննդօգնության գումարներն ավելացել են, բայց դրանից Գյումրիի ծննդատան 50 մլն դրամ կազմող պարտքը չի թեթևանա

20:00 08.04.2019

Ավելացել են ծննդօգնությանը պետբյուջեից հատկացվող գումարները: Սովորական ծննդաբերության համար նախկին 109.000 դրամի փոխարեն կհատկացվի 140.000 դրամ, բարդ ծննդաբերությունը 117.000 դրամից դարձել է 165.000 դրամ, իսկ կեսարյան հատման համար պետբյուջեից 220.000 դրամ է վճարվում նախկին 198.000 դրամի փոխարեն: Ավելացումը 30-40 տոկոսի չափով է, ըստ այդմ, համամասնորեն կբարձրանան բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը: Այս գումարներով բուժհաստատությունները նոր […]

̰
Շիրակի մարզի ցանքատարածքներն այս տարի չեն ապահովագրվի

11:02 05.04.2019

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Գյումրիում Շիրակի մարզի ֆերմերներին հայտնել է, որ այս տարի Շիրակի մարզի ցանքատարածքները չեն ապահովագրվի, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Առաջնահերթ է Արարատյան դաշտավայրի խաղողի այգիների ապահովագրումը»,- ասել է փոխնախարարը: Ապահովագրական ընկերությունների հետ աշխատանքները դեռևս ավարտված չեն: Ըստ փոխնախարարի` ցանքերի ապահովագրման համակարգը հանրապետությունում շուտ պետք է ներդրված լիներ, բայց Հայաստանի լեռնային ռելիեֆի բարդ […]

̰
Ոչխարաբուծությունը անասնապահության ամենահեռանկարային ճյուղն է․ գյուղնախարարի տեղակալը՝ Շիրակի մարզի ֆերմերներին

00:21 05.04.2019

Գյուղոլորտում դիզվառելանյութի, սերմացուի և պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերին ուղղելու փոխարեն, գյուղոլորտին հատկացված գումարները կծախսվեն ոչխարաբուծության, տավարաբուծության և անասնապահական այլ ճյուղերի զարգացման նպատակին։ Այս մասին հայտնել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը Շիրակի մարզի ֆերմերների հետ հանդիպման ժամանակ։ Վիճակագրության համաձայն՝ Շիրակի մարզում կովերի թիվը շատ է պակասել։ Փոխնախարարը նշել է, որ պետությունը սուբսիդավորելու է տոհմային տավարաբուծական ծրագրերը, […]

̰
Ախուրյանում վտանգված է կենսավառելիքի արտադրամասի կառուցման ծրագիրը

13:16 04.04.2019

Ախուրյանում կոշտ կենսավառելիքի արտադրության ծրագիրը ձգձգվում է արդեն մեկ ու կես տարի։ Նոր վառելիքը ստացվելու է սովորական ծղոտից, ծառերի տերևներից ու ոչ պիտանի այլ կենսաթափոններից։ Ավելի քան 50 մլն դրամ արժեքով ծրագրի գումարի մեծ մասը հատկացնելու է միջազգային կազմակերպությունը, իսկ 10 մլն դրամը լինելու է համայնքային բյուջեի ներդրումը։ Արտադրամասի կառուցման ժամկետները խախտվել են համայնքային ներդրումը […]

̰
Շիրակի մարզում գազի թունավորման հետևանքով հոսպիտալացվածները դուրս են գրվել հիվանդանոցներից

16:30 03.04.2019

Երեկ գազի թունավորման հետևանքով Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց տեղափոխված 9 և 11 տարեկան  Մերի և Մհեր Մուրադյանները դուրս են գրվել հիվանդանոցից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Երեխաների հայրը՝ 47-ամյա Սերգո Շիրինյանը ևս դուրս է գրվել «Գյումրի» բժշկական կենտրոնից: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ Շիրակի մարզի Բենիամին գյուղում: Թունավորման հետևանքով 1937 թվականին […]

̰
Հարգանքի տուրք ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի՝ «Մառոզ Ալիկի» հիշատակին

20:42 02.04.2019

Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը։ Նա զոհվեց ապրիլի 2-ին Ջաբրայիլի բարձունքում։ Այսօր Գյումրիում, նրա տան մոտ կառուցված հուշարձանին ծաղիկներ են խոնարհել։ Փոխգնդապետն իր 5 զինվորների հետ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի դեմ մարտեր էր մղել ու մարտական գործողությունների ժամանակ զոհվել նրանց հետ: Ալիկը 10 տարուց ավելի ընտանիքի հետ ապրում էր Արցախում: Նա միշտ […]

̰
Գյումրիի պետական դրամատիկական թատրոնը տնօրենի իր թեկնածուն ունի

18:08 01.04.2019

Ապրիլի 26-ին կանցկացվի Գյումրիի Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ընտրության մրցույթ։ Այսօր թատրոնում տեղի ունեցած ընդլայնված Ժողովի ժամանակ հայտարարվել է գեղարվեստական խորհրդի ու կոլեկտիվի կայացրած որոշման մասին։ Թատրոնն ունի տնօրենի իր թեկնածուն, նա գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանն է։ Նա առայժմ միակ թեկնածուն է: Գյումրիի թատրոնի տնօրենի պաշտոնը թափուր է արդեն […]

̰
Շիրակի մարզպետի այցը գյուղեր շարունակվում է

23:35 27.03.2019

Շիրակի մարզպետը շարունակում է հանդիպումները մարզի համայնքերում։ Նա եղել է Ախուրյան խոշորացված համայնքում, հանդիպել վարչական ղեկավարների ու ավագանու անդամների հետ։ Տիգրան Պետրոսյանը 50 օր է՝ մարզպետի պաշտոնում է ու նշում է, որ այս ընթացքում համոզվել է․ գյուղերում ոլորտային պատասխանատուների հետ հանդիպումների պակաս կա, նաև դա է պատճառը, որ շատ խնդիրներ մնում են անլուծելի։ Խնդիրներն այնքան […]

̰
Գյումրիում ծառերի խորը էտն անթույլատրելի է. քննարկում բնապահպանների և քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ

23:42 25.03.2019

Գյումրիում ընթացող կառուցապատումներն ու բնապահպանական խնդիրները բանավեճի թեմա էին քաղաքի գլխավոր ճարտարապետի և բնապահպանների հետ անցկացված քննարկմանը: Իսկ առիթը Ռիժկովի ճեմափողոցում հատված ծառերն էին: Ծառահատումները գարուն-աշուն սեզոնին Գյումրիում սովորական են դարձել, կոմունալ բաժնի մասնագետներն այն անվանում են խորը էտ: Բնապահպանների դիտողություններով` սա անթույլատրելի է մի քաղաքում, որտեղ աղտոտող գործոնները շատ են, կանաչ տարածքները խիստ պակաս, […]

̰
Ինչպես փրկել հին ազգային խաղերը մոռացությունից․ մրցույթ Գյումրիում

23:58 22.03.2019

«Ազգային խաղերի զարթոնք» խորագրով մարզամշակութային մրցույթ է անցկացվել Գյումրիում, որի մասնակիցները դպրոցականներն էին: Այսպիսի նախաձեռնություններով կազմակերպիչները համոզված են, որ կարելի է մոռացությունից փրկել հին հայկական ազգային խաղերը: Գաղափարն էլ ծագել է անցած տարի, երբ դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները բացօթյա դաս են անցկացրել ու ներկայացրել ազգային խաղերը: Դրանցից մի քանիսը մրցութային խաղերի ցանկում էին: Հայկական ավանդական քոչարին […]

̰
Շիրակի մարզի գյուղերում այս տարի ավտոճանապարհներին լայնածավալ հիմնանորոգում չի կատարվի

19:44 21.03.2019

Շիրակի մարզի ավտոճանապարհներին այս տարի ևս հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ չեն կատարվի: Ցանկում հայտնվածներն էլ մասնակի կասֆալտապատվեն: Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղերն իրար կապող 11 կմ ճանապարհը կնորոգվի, մյուսներում շինարարությունը հատվածական է լինելու: Մարզային և տեղական նշանակության 461 կմ ճանապարհից 195 կմ-ն արդեն անանցանելի է: Կամո գյուղը Գյումրիին ամենամոտ համայնքներից է, գյուղը քաղաքից հեռու է ընդամենը 13 կմ, բայց […]

̰
Աշոցքում 1000-ավոր հա վարելահողեր չեն մշակվում. խնդիրը ներկայացվել է Շիրակի մարզպետին

22:40 20.03.2019

Շիրակի մարզպետն այցելել է Աշոցք համայնք: Խոշորացված համայնքի ղեկավարը, վարչական ներկայացուցիչներն ու ավագանու անդամները ներկայացրել են այն խնդիրները, որոնք ունեն բնակավայրերը: Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը վատ վիճակում է, արոտների ջրարբիացման ծրագիրն անհայտ պատճառով հետաձգվել է գյուղերում, իսկ հայտնի Կոճոռ թաղամասի երկհարկանի փայտաշեն տնակներում շարունակել բնակվել այլևս անհնար է: Աշոցքի Կոճոռ թաղամասի տները կառուցվել էին ռուսական շինկազմակերպությունների […]

̰
Գյումրին դեռ տեխնոքաղաք չէ․ ծրագրավորողներն էլ արտագաղթում են Երևան

22:07 18.03.2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ Շիրակի մարզի տնտեսության զարգացման հիմքը։ Նման համոզմունք ունի Շիրակի մարզպետը: Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ոլորտում խնդիրները շատ են, դրանց լուծման հնարավորություններ թեև կան, բայց ըստ մարզպետի՝ համակողմանի մոտեցում է պետք ոչ միայն Գյումրիից Երևան ծրագրավորողների հոսքը կանխելու, այլև կրթության որակը բարձրացնելու […]

̰
Աշխարհահռչակ նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի քանդակները շուտով տեղ կգտնեն Գյումրիի նոր պատկերասրահում

08:15 16.03.2019

Անցած տարվա բյուջեից տնտեսած գումարներից 60 մլն դրամը Գյումրիի ավագանու որոշմամբ կուղղվի քաղաքապետարանի շենքի նկուղային հարկում նոր թանգարանի ու պատկերասրահի կառուցմանը։ Նախատեսվում է այստեղ տեղակայել «Կումայրի» արգելոց-թանգարանն իր ֆոնդերով։ Նշենք, որ «Կումայրի» արգելոց-թանգարանը երկար տարիներ զբաղվել է քաղաքի պատմական շինությունների հաշվառմամբ, վերականգնմամբ։ Երկրաշարժից հետո կառույցը կորցրել էր նշանակությունը։ Հիմա փորձ է արվելու վերականգնել այն։ Կառույցը […]

̰
Կփակվի՞ արդյոք փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի Շիրակի մասնաճյուղը

21:55 15.03.2019

Կառավարությունը պատրաստվում է դադարեցնել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերի գործունեությունը: Այս մասին մարզային կենտրոններին տեղեկացրել էին դեռ տարեսկզբին: Նախազգուշացումներից հետո աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր են ստացել Շիրակի մասնաճյուղի աշխատակիցները, որոնք երկուսն են: Մարտի 15-ն էլ, ըստ ծանուցագրի, վերջնաժամկետն է, բայց մասնաճյուղը փակելու վերջնական որոշում դեռ չկա: Մասնաճյուղի տնօրենը սպասում է քննարկումների, […]

̰
Հերթական փլուզումը Գյումրիի վթարային շենքերից մեկում

18:20 15.03.2019

Երեկ երեկոյան քարաթափում է տեղի ունեցել Գյումրիի վթարային շենքերից մեկում՝ Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Բնակիչների ահազանգով տարածք եկած փրկարարները զգուշացրել են, որ շենքում բնակվելը խիստ վտանգավոր է: Անտառավան 26 շենքը Գյումրիի խիստ վթարային 88 շենքերի ցանկում է, որը թեև փաստաթղթերով տարիներ շարունակ գնահատվել է 3-րդ աստիճանի, բայց փաստացի 4-րդ աստիճանի […]

̰
Գյումրիում մեկնարկել է փողոցաշինական մեծ ծրագիրը

23:43 13.03.2019

Փողոցաշինական մեծ ծրագրի աշխատանքները մի քանի օր է՝ Գյումրիում սկսվել են: Առայժմ ու դարձյալ քանդմանն են դրանք վերաբերում: Այն, ինչ նախատեսված էր անցած ամռանը, հիմա է շինարարը սկսել: Ըստ փողոցաշինական ծրագրի՝ նախատեսված էր, որ շինարարությունը նաև Հայուհու հրապարակին հարող և Սայաթ -Նովա փողոցներում էր մեկնարկելու, բայց դա պատվիրատուն հետաձգեց՝ հաշվի առնելով ծրագրի մեկնարկի ուշ ժամկետներն […]

̰
Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը դարձյալ օրակարգում է

15:47 11.03.2019

Անիի տարածաշրջանի 17 գյուղեր սպասարկող միակ ծննդաբերական բաժանմունքի փակման հարցը դարձյալ օրակարգում է: Ծնունդների պակասը առողջապահության նախարարությունը կարևոր պատճառներից մեկն է դիտարկել, որպեսզի Մարալիկի ծննդատունը զրկվի ծննդօգնության համար սահմանված նվազագույն` առաջին կարգից: Հիշեցնենք, որ Մարալիկի ծննդատան փակման հարցը շրջանառվում է արդեն 3 տարի: Այս ընթացքում տնօրինության ներկայացրած առաջարկություններն ու ծրագրերը չեն նպաստել վիճակը փոխելուն: Հիմա […]

̰
Գյումրիում դանակահարված ռուս զինծառայողի վիճակը կայուն ծանր է. հարուցվել է քրգործ

15:25 08.03.2019

Այսօր` գիշեր ժամը 01։20-ի սահմաններում, կրծքավանդակի կտրած-ծակած վերքով անգիտակից վիճակում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 22-ամյա Ռաջան Կաժիմիրովը: Տուժածը ստացել է աջ թոքի հյուսվածքի վնասվածք, ինչի հետևանքով ունեցել է արյունահոսություն և շնչառության հետ կապված խնդիրներ։ Նրան անհապաղ վիրահատել են, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այսօր առավոտյան արդեն վերականգնվել է զինծառայողի գիտակցությունը: Հայտնի է […]

̰
Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի բնակիչների շենքից տեղափոխման հարցը լուծում չի ստանում

23:59 06.03.2019

Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքի ապամոնտաժման և 3 բնակիչներին խիստ վթարային շենքից տեղափոխելու խնդրին: Հիշեցնենք, որ 3 տարեց բնակիչները հրաժարվում են շենքից դուրս գալ, ժամանակավոր բնակության տեղով ապահովելու հարցն էլ դեռ չի լուծվում: Այժմ հրատապ է նաև շենքի ապամոնտաժման և վերջին փլուզումից հետո տարածքը քարերից ու բետոնե սալերից մաքրելու […]

̰
Շիրակի մարզպետի առաջին այցը մարզի գյուղեր

23:35 06.03.2019

Շիրակի մարզպետն աշխատանքային այցերն է սկսում մարզի համայնքներ: Տիգրան Պետրոսյանն այսօր առաջին այցը կատարել է խոշորացված Սարապատ համայնք, հանդիպել վարչական ղեկավարների, ավագանու անդամների և բնակիչների հետ: Սարապատը, որպես խոշորացված համայնք, մարզում հարկերի հավաքման լավագույն ցուցանիշ չի ապահովել, բայց մարզպետը համոզված է, որ այս համայնքները զարգանալու հնարավորություններ ունեն: Աշոցքի տարածաշրջանի Սարապատ խոշորացված համայնքը 15 բնակավայր ունի: […]

̰
«Մերսեդես» մակնիշի մեքենան՝ սելավատարի մեջ

22:42 06.03.2019

Այսօր` ժամը 17:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանությունից Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին, Ջարդի ձոր կոչվող տարածքից ոչ հեռու`սելավատարի մեջ շրջված վիճակում ավտոմեքենա է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության աշխատակիցները ու պարզել, որ մեքենայում ոչ ոք չկա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենան դեպի Գյումրի է ուղևորվելիս եղել, […]

̰
Գյումրիի 2 բուժհաստատությունում տնօրեն են ընտրել

15:39 06.03.2019

Գյումրիի «Բեռլին» և իտալական պոլիկլինիկաների տնօրենների թափուր տեղերի համար անցկացվել են մրցույթներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնի համար կար 5 հավակնորդ, մրցույթի փուլերը կարողացել է հաղթահարել 2 թեկնածու, հաղթել է Սարգիս Հովհաննիսյանը: Նա աշխատում է Երևանի բժշկական համալսարանի արյունաբանական ամբիոնում։ Իտալական պոլիկլինիկայի տնօրենի մրցույթի մասնակցության 2 հայտ էր ներկայացվել։ Հայտատուներից մեկը` Գյումրիի […]

̰
Գյումրիում նշել են Վազգեն Սարգսյանի 60-ամյակը

22:43 05.03.2019

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ այսօր Գյումրիի թիվ 19 դպրոցի բակում տեղադրված նրա կիսանդրու առջև ծաղիկներ են խոնարհել մարտական ընկերները, երիտասարդ երկրապահները, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը բացառիկ դեր է ունեցել ազգային բանակի կազմավորման և նորանկախ պետության կայացման գործում: Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից էր: Այսօրվա սերունդը լավ […]

̰
«Գյումրին առանց տնակների»  հիմնադրամում լարված իրավիճակ է

23:48 04.03.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանն այսօր դարձյալ խոսել է հիմնադրամում ստեղծված իրավիճակի ու իր գնահատմամբ` կատարված ենթադրյալ չարաշահումների մասին: Հիշեցնենք, որ Մհեր Խաչատրյանը չարաշահումներ թույլ տալու մեջ մեղադրեց նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին: Իր այս հայտարարությունից հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն անցկացրել է ներքին աուդիտ, որի արդյունքների մասին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ հիմնադրամի նախկին […]

̰
BACK_TO_TOP