TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+26.09 oC
Քրիստինե Ալագուլյան

Քրիստինե Ալագուլյան

Իմ դեմ հարուցված գործը եկեք չկապենք Ռուսաստանի հետ. Ռոբերտ Քոչարյան

21:34 16.08.2018

«Իմ  դեմ հարուցված գործը եկեք չկապենք Ռուսաստանի հետ, բայց ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին: Դա ասվում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել. մեր ստրատեգիական գործընկերն է, առանց այդ գործընկերության մեր պաշտպանության հարցը վտանգի տակ […]

̰
ԱՄՆ-ում ավելի քան 300 ԶԼՄ արշավ է սկսել հանուն մամուլի ազատության

21:30 16.08.2018

Միացյալ Նահանգներում ավելի քան 300 լրատվամիջոց արշավ է սկսել՝ պաշտապանելու ազատ մամուլի իրավունքը: Այդ կերպ նրանք բողոք են արտահայտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: «Բոստոն Գլոբ»-ը նախորդ շաբաթ կոչ էր արել իր գործընկերներին` դատապարտել նախագահի պատերազմը լրատվամիջոցների դեմ՝ գրելով հոդվածներ` լրատվամիջոցների դեմ ուղղված նախագահի վարչակազմի քայլերի վտանգների մասին: Կոչին արձագանքել են 350 ամերիկյան լրատվամիջոցներ, նաև միջազգային լրատվամիջոցներ, […]

̰
Մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի. ՀՀ քննչական կոմիտե

20:35 16.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել նաև 5-րդ և 6-րդ պահաբաժինների անտառապահներին: 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է […]

̰
Վթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

20:18 16.08.2018

Օգոստոսի 16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վանաձորում բենզատարը շրջվել է. կան տուժածներ

20:15 16.08.2018

ԱԻՆ-ը հայտնում է, որ «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բենզատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 4 շենքի դիմաց բախվել են […]

̰
Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել

20:12 16.08.2018

Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին: «Մենք գիտենք, որ ծառայության ընթացքում կարող են տարբեր պարգևատրումներ լինել: Բայց կոչումն, ինչ խոսք, ծառայողին էլ ավելի է պարտավորեցնում »,- ասաց ոստիկանության պետը: Շնորհավորելով ոստիկաններին` Վալերիյ Օսիպյանը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատրաստակամ ու […]

̰
ԵՄ-ն բրիտանական հետախուզությանը մեղադրում է Brexit-ի հարցով գաղտնի փաստաթղթերը բացահայտելու մեջ

12:15 16.08.2018

Եվրամիությունը բրիտանական հետախուզությանը մեղադրում է Brexit-ի վերաբերող բանակցությունների մասին գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու ակտիվ գործունեություն ծավալելու մեջ: Այդ մասին գրել է «Դեյլի Թելեգրաֆ» թերթը՝ հղում անելով եվրոպացի չինովնիկների: Նա, մասնավորապես, ասել է, որ Լոնդոնը ԵՄ գաղտնի փաստաթղթերին տիրապետում է դրանց հրապարակումից ընդամենը մի քանի ժամվա ընթացքում: Այդ հարցը մեծ անհանգստություն է առաջացրել և բարձրացվել է հուլիսի […]

̰
Թրամփը ԿՀՎ նախկին ղեկավարին զրկել է գաղտնի տեղեկություններին մուտք ունենալու իրավունքից

10:03 16.08.2018

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավարը զրկվել է գաղտնի տեղեկատվությանը հասանելիության իրավունքից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը՝ հրապարակելով Թրամփի կարգադրությունը: Ջոն Բրենանի պահվածքն ԱՄՆ նախագահն անվանել է էքսցենտրիկ: Բրենանը համարվում է Թրամփի վարչակազմի խիստ քննադատներից մեկը: Հելսինկիում Թրամփ-Պուտին հանդիպումից հետո Բրենանը Թրամփին մեղադրել էր պետական դավաճանության մեջ: Ավելին՝ նա հայտարարել […]

̰
Արցախի և Ադրբեջանի միջև՝ չեզոք գոտում, ադրբեջանցու դի է հայտնաբերվել

21:51 15.08.2018

Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև` չեզոք գոտում, հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: Ըստ հանձնաժողովի՝ «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի […]

̰
ՀՀ առողջապահության նախարարը Տավուշի մարզում էր

20:45 15.08.2018

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Բերդի բժշկական կենտրոնից, որտեղ ծանոթացել է բուժհիմնարկում իրականացվող ծառայություններին, ունեցած ցուցանիշներին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց խնդիրները, հետաքրքրվել հիվանդների առողջական վիճակով: Այցելություններ են եղել նաև Բերդի տարածաշրջանի գյուղական բժշկական ամբուլատորիաներ և […]

̰
Արտակ Զեյնալյանը ԵՄ աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի քննարկում է անցկացրել

17:59 15.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ օգոստոսի 15-ին տեղի է ունեցել ԵՄ աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում: Հանդիպմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նախարար Զեյնալյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ արդարադատության նախարարությունը մշտապես բաց է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության համար: Նախարարի խոսքերով՝ […]

̰
Անահիտ Ֆարմանյանը անդրադարձել է իրեն հասցեագրվող մեղադրանքներին

14:36 15.08.2018

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը ֆեյսբուքյան ընդարձակ գրառմամբ անդրադարձել է իրեն հասցեագրվող մեղադրանքներին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ: Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ֆարմանյանի հայտարարությունը ՄԱՍ 1 Հարգելի՛ հայրենակիցներ, Շիրակի պետական համալսարանի և հայաստանյան բուհական համայնքի հարգարժա՛ն գործընկերներ, իմ շատ սիրելի՛ ուսանողներ, օրինականության ու արդարադատության ապահովմանը կոչված հաստատությունների մեծարգո՛ […]

̰
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մարտունում ընդլայնված կազմով խորհդակցություն է անցկացնում

13:22 15.08.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մարտունում ընդլայնված կազմով խորհդակցություն է անցկացնում:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա մասնավորապես նշել է, որ օրակարգի գլխավոր հարցը շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերն են, կատարման ընթացքը և նոր ներդրումների ներգրավվումը: https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/1893076224091220  

̰
ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկներ

12:38 15.08.2018

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների, ինչպես նաև մոնիթորինգային ուսումնասիրությունների հիման վրա չհայտարարված այցեր են իրականացվել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ: Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Մի շարք դատապարտյալներ բարձրացրել են իրենց նկատմամբ […]

̰
Հայկական երկու հանրապետությունները համատեղ ճամբարային նոր նախագիծ են սկսել

21:35 11.08.2018

Հայկական երկու հանրապետությունները համատեղ ճամբարային նոր նախագիծ են սկսել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Այսօր Արցախի իմ գործընկեր Նարինե Աղաբալյանի հետ միասին սկիզբ դրեցինք նոր համատեղ ճամբարային նախագծի, որի նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումը, կազմակերպել մարզական միջոցառումներ, սովորեցնել ռազմական մի շարք հմտություններ, […]

̰
Ժողովուրդը, իհարկե, հաղթել է, բայց արդյո՞ք հաղթել են մարդու իրավունքները.Արցախի ՄԻՊ

20:53 11.08.2018

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԻՀԱՐԿԵ, ՀԱՂԹԵԼ Է, ԲԱՅՑ ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ կամ «մարդիկ ընդդեմ տերմինատորների»: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա մասնավորապես գրել է. «Սոցիալական ցանցերի ի հայտ գալուց ի վեր դրանք հետզհետե գերիշխող դիրք ձեռք բերեցին՝ որպես հանրային ֆորում, որպես քննարկումների հարթակ։ Եվ այս նոր պայմաններում հենց […]

̰
«Տանկային բիաթլոն-2018-ի» փակման արարողությունը

19:48 11.08.2018

Ռուսական Ալաբինոյի զորավարժարանում տեղի է ունենում ամենամյա «Տանկային բիաթլոնի» փակման արարողությունը: Եզրափակիչում միմյանց հետ մրցել են Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի և Ղազախստանի թիմերը: Ընդհանուր առմամբ դրան մասնակցել է 32 երկրի 189 թիմ, որոնց թվում նաև ՀՀ զինված ուժերը ներկայացնող թիմը: Սակայն հայ տանկիստները չեն մասնակցել եզրափակչին, կիսաեզրափակչում տեխնիկական պատճառներով փոխելով տեխնիկան: 2014 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանի […]

̰
Լևոն Շիրինյանի կողմից ստեղծվող կուսակցության նախաձեռնող խումբը առաջին նիստն է անցկացրել

19:35 11.08.2018

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՀՔԴԿ) նախաձեռնող խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կուսակցության ստեղծման հարցերը: Նա նաև նշել է նախաձեռնող խմբի անդամների անունները: «Նախաձեռնող խմբի անդամներ՝ Շիրինյան Լևոն – քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Այվազյան Վարդան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արիյան Աշոտ – […]

̰
Ալաբինոյում ավարտվում է «Տանկային բիաթլոն-2018-ը»

17:06 11.08.2018

Ռուսական Ալաբինոյի զորավարժարանում տեղի է ունենում ամենամյա «Տանկային բիաթլոնի» փակման արարողությունը: Եզրափակիչում միմյանց հետ մրցել են Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի և Ղազախստանի թիմերը: Ընդհանուր առմամբ դրան մասնակցել է 32 երկրի 189 թիմ, որոնց թվում նաև ՀՀ զինված ուժերը ներկայացնող թիմը: Սակայն հայ տանկիստները չեն մասնակցել եզրափակչին, կիսաեզրափակչում տեխնիկական պատճառներով փոխելով տեխնիկան: 2014 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանի […]

̰
Քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ. Արման Թաթոյան

14:03 11.08.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է արել վերջին շրջանում քննվող քրեական գործերի առնչությամբ: Հայտարարությունը հրապարակված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ: Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի առնչությամբ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ նկատվում են մի շարք գործերին ներգրավված անձանց իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության […]

̰

21:40 25.07.2018

https://www.facebook.com/ysmuofficial/videos/2171996939700504/

̰
Զինվորականներն ուրիշների հանգիստն ապահովում են` իրենց ու իրենց ընտանիքի անդամների հանգիստը զոհաբերելով. Նիկոլ Փաշինյան

11:53 25.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՊՆ-ում, որտեղ այսօր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին են հանձնվել ավարտական վկայաններն ու կոչումներ շնորհվել: Նա փառավոր ծառայություն է մաղթել շրջանավարտներին։ «Ինչ է նշանակում լինել ՀՀ զինված ուժերի, հայոց բանակի սպա: Դա նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործին: Դա նշանակում է կյանքը նվիրաբերել հայրենակիցների խաղաղ կյանքի, հանգիստ քնի, […]

̰
Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները վարչապետի ներկայությամբ ստանում են զինվորական կոչումները (լրացված)

11:29 25.07.2018

Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները վարչապետից և նախարարների ձեռքից ստանում են ավարտական վկայանները: Հաստատությունների շրջանավարտ կուրսանտներն ստանում են լեյտենանտի զինվորական կոչում, իսկ հրամանատարաշտաբային դասընթացներն ավարտած զինվորականները՝ փոխգնդապետի կոչում: Որպես պարգև՝ նրանց նաև դաշույններ են տրվում:

̰
Թրամփը ցանկանում է նախկին չինովնիկներին զրկել գաղտնի տեղեկություններին հասանելիության իրավունքից

16:36 24.07.2018

Սպիտակ տունը հայտարարել է, որ ցանկանում է հետ կանչել Օբամայի աշխատակազմի վեց բարձրաստիճան աշխատակիցների՝ գաղտնի տեղեկություններին հասանելի լինելու իրավունքը: Այդ մասին հայտնել է Թրամփի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը: Վերջինս նշել է, որ այդ չինովնիկները քաղաքականացրել, իսկ որոշ դեպքերում կապիտալիզացրել են պետական ապարատի աշխատանքը՝ մի շարք անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Թրամփի հասցեին: Այդ չինովնիկների ցուցակում են […]

̰
Իսրայելը սիրիական օդանավ է խոցել. Reuters

16:23 24.07.2018

Իսրայելական բանակը հայտարարել է, որ սիրիական «Սուխոյ» մակնիշի օդանավ է խոցել: Դա տեղի է  ունեցել այն ժամանակ, երբ օդանավը խախտել է իսրայելական սահմանը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: Ստացված տեղեկատվության համաձայն՝ օդանավի ուղղությամբ հակաօդային պաշտպանության «Պատրիոտ» համակարգից կալանող երկու հրթիռ է արձակվել այն ժամանակ, երբ արդեն օդանավը մոտ 2 կմ մտած է եղել Իսրայելի տարածք: […]

̰
ԱՄՆ-ում Ռուսաստանից հնարավոր կիբերհարձակումների դեմ պայքարի բաժին է ստեղծվել

13:49 23.07.2018

ԱՄՆ հատուկ ծառայություններում հատուկ բաժին է ստեղծվել, որը զբաղվելու է Ռուսաստանից հնարավոր կիբերհարձակումների դեմ պայքարով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության ղեկավար Փոլ Նակասոնը: Նրա խոսքերով՝ «ռուսական փոքր խումբը» զբաղվում է Ռուսաստանի կողմից սպառնալիքների վերացմամբ: Թե ինչպես է կառուցված բաժինը, Նակասոնը չի ասել: Նա այս ամենի մասին խոսել է համակարգչային անվտանգության մասին Ասպենում […]

̰
Ղազախ նկարիչը՝ «Հանուն առանց միջուկային զենքի ապագայի» մրցանակաբաշխության դափնեկիր

19:31 21.07.2018

Ղազախ նկարիչ, ԱՏՈՄ նախագծի պատվավոր դեսպան Քարիմբեկ Կույուկովը «Հանուն առանց միջուկային զենքի ապագայի» մրցանակաբաշխության դափնեկիր է: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ն: Միջազգային ժյուրիի որոշումը հրապարակվել է հուլիսի 16-ին: Մրցանակաբաշխությունը կանցկացվի հոկտեմբերին Զալցբուրգում: Նրա հետ միասին մրցանակի են արժանացել նաև Ջեֆրի Լին Ավստրալիայից և Լինդա Ուոլքերը Մեծ Բրիտանիայից: Եվս երկու պարգևի արժանացել են ֆրանսիացի ակտիվիստներ […]

̰
2 զոհ, 2 անհետ կորած. պայթյուն Իրանի նավթամբարում

18:23 20.07.2018

Իրանի արևմտյան մասում գտնվող նավթամբարում տեղի ունեցած պայթյունից հրդեհ է բռնկվել: Դրա  հետևանքով զոհվել է երկու մարդ: Եվս երկուսը անհետ կորել է: Պայթյունը տեղի է ունեցել Խոմեյն քաղաքում տեղակայված արդյունաբերական գոտում, որից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել: «Կրակը բռնկվել է Խոմեյն քաղաքի էլեկտրակայանի մոտակայքում, այդ իսկ պատճառով շատ վտանգավոր է, աղետալի հետևանքների վտանգ կա: Այդ […]

̰
ՄՕԿ-ը պատրաստ է հետ ընդունել Ռուսաստանին. Թոմաս Բախ

18:04 20.07.2018

Միջազգային օլիմպիական կոմիտեն պատրաստ է վերականգնել Ռուսաստանի իրավունքները: Այդ մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: «Ռուսաստանը ենթարկվել է պատժամիջոցների, «Ռուսաստան» բառը չի լինի «Օլիմպիադա-2018»-ի մասին պատմական դասագրքերում: Մենք այժմ պատրաստ ենք հետ ընդունել Ռուսաստանին և աջակցել բոլոր այն բարեփոխումները, որոնք Ռուսաստանը արել է և անում է»,- ասել է նա Լոզանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: […]

̰
ՄՕԿ-ը պատրաստ է վերականգնել Ռուսաստանի իրավունքները. Թոմաս Բախ

18:02 20.07.2018

Միջազգային օլիմպիական կոմիտեն պատրաստ է վերականգնել Ռուսաստանի իրավունքները: Այդ մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: «Ռուսաստանը ենթարկվել է պատժամիջոցների, «Ռուսաստան» բառը չի լինի «Օլիմպիադա-2018»-ի մասին պատմական դասագրքերում: Մենք այժմ պատրաստ ենք հետ ընդունել Ռուսաստանին և աջակցել բոլոր այն բարեփոխումները, որոնք Ռուսաստանը արել է և անում է»,- ասել է նա Լոզանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: […]

̰
BACK_TO_TOP