14:30 08.11.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների դատաքննությունն այսօր կրկին հետաձգվեց երկու շաբաթով: Պատճառն այն էր, որ ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը ջրծաղիկով հիվանդ է: Այդ մասին դատարանը տեղեկանք էր ստացել Սպիտակի հիվանդանոցից: Բացի այդ՝ ևս երկու ամբաստանյալ չէին ներկայացել դատին. բանավոր տեղեկացրել էին, թե առողջական խնդիրներ ունեն: Չկայացած նիստից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանից լրագրողները ճշտել են, թե երբվանից […]
14:14 08.11.2018
«Վեոլիա Ջուր»-ի հաշվին չի եղել, դա եղել է ընկերության մայր գրասենյակի՝ «Ջեներալ դեզո» ընկերության հաշվին: Դա ընդհանուր ընդունված մոտեցում է բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է: Նա հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել փորձի փոխանակմանը: Այդ ծրագրով նաև եղել են լրագրողներ և հասարակական կազմակերպություններ: Դա կապել սակագնի բարձրացման հետ, կարող եք օրենսդրությունն ուսումնասիրել, ենթաօրենսդրական […]
14:45 07.11.2018
Ինչո՞ւ առողջապահության ապահովագրությունը գործարկելու համար հարկերի նվազեցման ճանապարհով չեն գնում: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին հարց ուղղեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Ի՞նչ տեղի ունեցավ 2010 թվականին, մենք ձեզ հետ միասին ընդունեցինք մի օրենք, որով արտոնություն տվեցինք, եկամտահարկից ազատեցինք ամսական մինչև 10 հազար դրամ […]
13:07 07.11.2018
ԱԺ-ում շարունակվում է պետական բյուջեի քննարկումը: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշեց, որ առողջապահության ոլորտի արդիականացմանն ուղղվելու է 3,1 միլիարդ դրամ: Նա նշեց, որ համակարգում խնդիրները շատ են, և անհրաժեշտ են համակարգային լուծումներ: Թորոսյանն ասաց նաև, որ մտադիր են բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը: Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց, թե այսօր մեր առողջապահության համակարգը շահագրգիռ է հիվանդներ […]
12:36 07.11.2018
Առողջապահության նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 88․6 մլրդ դրամ՝ առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի: Ընթացիկ տարվա համեմատ բյուջեի հատկացումները կավելանան 10,1 տոկոսով կամ 8,1 մլրդ դրամով: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կրկին խոսեց պարտադիր բժշկական ապահովագրության մասին: Նա […]
11:37 07.11.2018
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս բյուջեում կարևորել են ոչ թե փողի քանակը, այլ դրանից ստացված արդյունքը: Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ ասաց, թե ցավում է, որ հանրապետության գլխավոր ֆինանսիստի կարծիքով՝ փողի չափը կարևոր չէ: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 1995 […]
10:56 07.11.2018
ՀՀ Ազգային ժողովում սկսվել է առողջապահության և սոցիալական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված փոփոխությունների մասին հարցեր, որոնք վերաբերում են առողջապահության և սոցիալական ապահովությանը, նպաստներին, թոշակներին և այլ հարցերի: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց սոցիալական և առողջապահական […]
17:22 06.11.2018
Նոր Հայաստանին անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ. այս կարծիքին են հանրային քննարկումների շարք նախաձեռնած «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք կազմակերպել են բանավեճերի շարք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Քննարկման մասնակիցներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ այս Սահմանադրությունը պարբերական ցնցումների Սահմանադրություն է: «Մեր աչքի առջև են այն խայտառակ հանրաքվեն և այն համատարած […]
13:12 06.11.2018
«Արդյո՞ք նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկվելու է: Ի վերջո, այս պահին քվոտան պատկանում է ՀՀ-ին, և վերլուծական շրջանակներից տպավորություն կա, որ կա՛մ չի ներկայացվելու ՀՀ կողմից ներկայացուցիչ, կա՛մ այդ թեկնածությունը չի հաստատվելու»,- ԱԺ-ում բյուջեի 2019 թվականի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն […]
11:55 06.11.2018
«ԱԳՆ-ը չի տիրապետում այն վիճակագրությանը, թե քանի քաղաքացի է արտասահմանյան երկրներից վերադառնում Հայաստան, այդ մասին սպառիչ պատասխան կարող է տալ Միգրացիոն ծառայությունը: Կա բավականին հետաքրքրություն Հայաստան վերադարձի տեսանկյունից, դա կարգավորվում է Հայաստան-ԵՄ ռեադմիասիայի` վերադարձի և վերաինտեգրման մասին համաձայնագրով: Գործընթացը շարունակվում է»,- խոսելով Հայաստան վերադարձող մեր հայրենակիցների մասին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասել է […]
11:16 06.11.2018
ԱԺ-ում շարունակվում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հայաստան- ԵՄ հարաբերությունների զարգացման մասին զեկույցից հետո պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանին հարցրեց, թե որքանո՞վ կարող են Իրանի դեմ պատժամիջոցներն ազդել Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունների վրա: Հայտնի է, որ Իրանը Հայաստանից էլեկտրաէնեգիա է ստանում բարտերային սկզբունքով՝ 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎ/ժ էներգիա […]
13:57 05.11.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննում է գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու հնարավորությունը: ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ ներդրումներ են կատարվել ցանցում և ինչպես է ձևավորվում էլեկտրաէներգիայի սակագինը: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը խնդրեց ներկայացնել 20-30 բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի տեսակարար կշիռը: ՀԷՑ գլխավոր տնօրենն ասաց, որ այսօր պատրաստ չէ ներկայացնել այդ թվերը, սակայն հաջորդ […]
14:59 03.11.2018
Քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները ոչ միշտ են եղել քաղաքացու նկատմամբ հոգատար ու ուշադիր: Այս մասին այսօր նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ նշեցին կուսակցության հիմնադիրները: Նրանք նաև ասացին, որ իրենց կուսակցությունը դեռ չի գրանցվել: Եթե հասցնեն գրանցվել, կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ընտրացուցակների հետ կապված բոլոր հարցերը պետք է որոշի քաղաքական խորհուրդը: Հիմնադիրները նաև նկատեցին, […]
14:11 03.11.2018
«Անի» պլազայում մեկնարկել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության հիմնադիրները վստահեցնում են, որ հիմնական նպատակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելը չէ, սակայն քաղաքական դաշտում լուրջ դերակատարման հայտ են ներկայացնելու: «Մենք ռևոլյուցիա ենք ուզում իրականացնել մեր աշխատանքների թափանցիկության տեսնկյունից: Մենք որոշել ենք ամեն ինչ կազմակերպել թափանցիկ, նույնիսկ մեր ղեկավար մարմնի նիստերը հասանելի են լինելու բոլորին»,- հայտարարել […]
12:50 03.11.2018
«Կա ստատիստիկա, վերլուծություններ, որ հանցավորության մակարդակը համաներումներից հետո բարձրանում է, չի բացառվում նաև, որ Հայաստանում դա տեղի ունենա, բայց դա պարտադիր պայման չէ: Ու պարտադիր չէ, որ ինչ չափով նախկինում եղել է, լինի նաև այժմ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով համաներումից հետո հանցավորության մակարդակի բարձրացման հնարավորության մասին Նախարարի […]
12:42 03.11.2018
«Մեր պահանջարկը շատ ավելին է: Գումարները քիչ են, պետք է այնպես կարողանանք բաշխել, որ Հայաստանի բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ մենք ստիպված չլինենք պարտք վերցնել: Բնականաբար, առանձին վերցրած նախարարություններն ինքնաբավ չեն, կառավարությունը և ԱԺ-ն պիտի որոշեն՝ ինչի վրա ծախսեր կատարեն»,- խոսելով 2019 թվականի բյուջեի նախագծի մասին՝ լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ-ում հայտարարել […]
01:00 03.11.2018
Բրիտանացի մասնագետները կազմել են այն երկրների ցանկը, որտեղ լավագույնս պահպանվել է վայրի բնությունը: «Ամենավայրի» երկիրը գնահատվել է Ռուստաստանը: Ցանկը հրապարակվել է Nature ամսագրում: ՌԴ տարածքում կա ավելի քան 15 միլիոն քառակուսի կիլոմետր վայրի բնություն, որի կեսը ջրամբարներն են: Երկրորդ տեղում Կանադան է՝ 10 միլիոն քառակուսի կիլոմետրով, երրորդ տեղում՝ Ավստրալիան՝ 3 մլն ք/կմ: Դրանից հետո ԱՄՆ-ը և Բրազիլիան […]
20:00 02.11.2018
Բրիտանացի մի զույգ 4 տարի շարունակ ազգությամբ լեհ տղամարդու է պահել անազատության մեջ, գրում է Daily Mail պարբերականը: Ոստիկանության տվյալներով՝ համալսարանի դասախոս՝ 56-ամյա Փրիտպալ Բինինգը, և նրա 54-ամյա ամուսինը՝ Փալվինդեր Բինինգը ձերբակալվել են մարդուն ստրկական պայմաններում պահելու մեղադրանքով: Նշվում է, որ ամուսնական զույգը բավականին հարուստ է, նրանց տունը գնահատվել է 1.2 մլն ֆունտ սթեռլինգ: Տուժածը դիմել […]
17:56 02.11.2018
Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորան կառավարական խորհրդի արտաhերթ նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել կատալոնացի մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ, գրում է El Periodico պարբերականը: Դատախազությունը երկարատև ազատազրկում է պահանջել այդ գործիչների համար՝ մեղադրելով նրանց պետական միջոցների չարաշահման և անկարգություններ հրահրելու համար: Հիշեցնենք՝ Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է նոր […]
17:19 02.11.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին լրագրողները ԱԺ-ում մանրամասներ են ճշտել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանից: «Աշխատանքային մակարդակով ստորագրվել և հանձնվել է քարտուղարություն: Երբ քարտուղարությունը հաստատում է, որ բոլոր 6 պետությունների ստորագրությունը կա, գործընթացը համարվում է ավարտված»,- մեկնաբանել է Մնացականյանը: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շահագրգիռ է իր թեկնածուին առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, […]
16:01 02.11.2018
Երևանն ու Բաքուն ցանկություն ունեն շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է RIA Novosti գործակալությունը: «Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն միջոցները, […]
15:18 02.11.2018
«Հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ ու գյուղացիական տնտեսություններ կան մսամթերքի շուկայում: Դա շատ մրցակցային շուկա է: Գնագոյացման վրա ազդեցին գյուղատնտեսության ոլորտի խնդիրները՝ խոտի գին, ջերմաստիճանի բարձրացում, արտահանման ավելացում»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, խոսելով մսամթերքի շուկայում առկա թանկացումների մասին՝ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքերով՝ կարագի ներկման ոլորտում էլ բազմաթիվ ներկրող տնտեսվարողներ են ավելացել: «Գնային տատանումները […]
15:03 02.11.2018
«Շաքարավազի շուկայում կան 100 տնտեսվարողներ, բոլոր էլ իրականացնում են ներկրումներ, դրանց թվում նաև նախկին արտադրողները, ինչպես, օրինակ, «Ալեքս հոլդինգը», որը մրցակցում է բոլորի հետ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: «Հեղափոխությունից հետո շաքարավազի շուկայում փոփոխություններ սկսեցին նկատվել 2015-16 թվականներից՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո: Այս շուկայում հայտնվեցին ՌԴ ներկրող տնտեսվարողներ: Մոտ 40 տնտեսվարող կար […]
14:42 02.11.2018
«Երկխոսության ուղիները բավականին երկար ժամանակ չեն աշխատում, ինչն անթույլատրելի է գլոբալ անվտանգության տեսանկյունից»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Լավրովի խոսքերով՝ ՌԴ-ն պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության հաստատման բոլոր ձևաչափերը, ներառյալ «2+2» ձևաչափը: Նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը հնարավոր է՝ վերականգնվի […]
14:24 02.11.2018
«Հանքարդյունաբերության նկատմամբ պահանջները բարձրացվելու են: Ինքնանպատակ չէ այն, որ այդտեղ լինելու է առավելագույն տնտեսական հավասարակշռված արդյունք՝ հաշվի առնելով բնապահպանական, սոցիալական, առողջապահական հարցերը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ 2019 թվականի ընթացքում նախատեսվում է, որ ՀՆԱ-ն կաճի 6 տոկոսով: «Պետությունը խրախուսելու է և՛ պետական, և՛ […]
13:13 02.11.2018
«Բոլոր պաշտոնյաները, որոնք կապ ունեն այդ ձայնագրության, արդարադատության հետ, բոլորն անխտիր հրավիրվելու են Քննիչ հանձնաժողովի նիստերին»,- ԱԺ-ում Քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ և Քննիչ հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանը՝ խոսելով հայտնի ձայնագրության գաղտնալսման գործի հանգամանքների մասին: «Մեզնից որևէ մեկը բովանդակության մասին չի խոսել և չի խոսելու, բովանդակությունը հրապարակելն օրենքի կոպիտ […]
12:36 02.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը Բուդապեշտում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը մասնակցել է «Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիա»-ում կազմակերպված վերապատրաստմանը՝ նվիրված «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին»։ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել են հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տ.Կիրակոսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության […]
12:35 02.11.2018
Ինչպես ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ, թեև ժամկետները շատ սեղմ էին, բայց ԿԸՀ-ն բոլոր գործառույթները կատարել է ԸՕ-ի համաձայն, որևէ ձախողում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրուցում ԿԸՀ արտահերթ նիստից հետո ասել է նախագահ Տիգրան Մուկուչյանը: Այն հարցին, թե մտադի՞ր է պաշտոնավարել ընտրություններից հետո, Մուկուչյանն ասել է . «Ես այս պահին մտածում եմ միայն պատշաճ ընտրություններ […]
11:51 02.11.2018
Այսօր` նոյեմբերի 2-ին, ԿԸՀ-ն արտահերթ նիստում սահմանեց կուսակցությունների ու դաշինքների տարածքային ընտրական ցուցակով ընդգրկվելու առավելագույն թիվը: Այդ որոշման համար ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ սահմանվում է 1-օրյա ժամկետ, սակայն հաշվի առնելով նախընտրական կարճ ժամանակահատվածը, հարցը ներառել են այսօրվա նիստի օրակարգում: ԿԸՀ- ում առավոտյան Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունից ստացվել է համապատասխան տեղեկանք թվով 13 […]
15:54 01.11.2018
Հայաստանում վառելափայտի խնդրի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում այսօր հարց ուղղեց պատգամավոր Սասուն Միքայելյանը: «Արդյո՞ք հնարավոր չէ Ռուսաստանից քարածուխ կամ թեկուզ վառելափայտ ներկրել ինքնարժեքի հաշվարկով, որը կպահպանի մեր անտառները»,- հարցրել է Սասուն Միքայելյանը: «Հույս՝ ունեմ մենք կկարողանանք ներքին արտադրության խթանմամբ այդ հարցը որոշ ժամանակով լուծել: Սյունիքի մարզում փորձարկվում է այն տեխնոլոգիան, երբ ծղոտից պատրաստվում […]