21:15 08.06.2023
Սոչիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այսօր կրկին անդրադարձ է եղել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու թեմային: Ռուսասատանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն այդ թեմայի վերաբերյալ հանձրարարականներ է տվել «Ռոսատոմ» ընկերության տնօրենին: Ի՞նչ հանձնարարության մասին է խոսքը, և ռուսականից բացի ուրիշ ի՞նչ առաջարկներ են քննարկվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ վերջերս […]
17:03 08.06.2023
Կրասնոդարի երկրամասի «Ուտրիշ» պետական արգելոցի տարածքում Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ուրալի մասնաճյուղի հանքաբանության և աշխարհաէկոլոգիայի Հարավային Ուրալի դաշնային գիտական կենտրոնի աշխատակիցները հայտնաբերել են չղջիկ, որն ամենամեծն է Եվրոպայում և Ռուսաստանում, հաղորդում է արգելոցի մամուլի ծառայությունը։ «Ուտրիշ» պետական արգելոցի ղեկավար Օլեգ Չիխաչովը նշել է, որ չղջիկի թևերի բացվածքը 45 սանտիմետր է, իսկ քաշը՝ 53 գրամ։ «Այս իրադարձությունը […]
16:48 08.06.2023
Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքում ջրի մակարդակը շարունակում է իջնել՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի գնդակոծումից հետո, լրագրողներին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից։ «Նովայա Կախովկայում ջրի մակարդակը իջել է 1,3 մետրով»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։ Հունիսի 6-ի գիշերը գնդակոծվել էր Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը, կայանի վերին հատվածը ավերվել էր, ջրամբարի ամբարտակը անվնաս էր մնացել։ Ջրի չկարգավորված […]
16:00 08.06.2023
2024թ.-ից սկսած յուրչաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 զինծառայող կօգտվի պետական աջակցությամբ իրականացվող հիփոթեկային վարկավորման ծրագրից: ՀՀ Արդարադատության նախարարությունը որոշ մարզերում կներդնի պրոբացիայի շարժական տրանսպորտային գրասենյակներ: ԿԳՄՍ նախարարության 2023թ.-ին հաստատված բյուջեն էլ կավելացվի ավելի քան 358 մլն դրամով: Նախագծերն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:59 08.06.2023
ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության մեջ լավատեսության հիմքեր չկան։ Վաշինգտոնի հետ շփումները գնահատել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանը Վաշինգտոնից լրացուցիչ ազդանշաններ չի ստացել։ Նա հավելել է, որ տարբեր մակարդակներում փակ շփումների ընթացքում կոչեր են հնչել ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի […]
14:41 08.06.2023
Ուկրաինան չի ակնկալում մինչև զինված հակամարտության ավարտը երկիր արևմտյան զորքեր մտցնելը, Կիևը դա չի խնդրում։ Այս մասին «1+1» հեռուստաալիքի առավոտյան եթերում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Մինչև Ուկրաինայի տարածքում զինված հակամարտության ավարտը օտարերկրյա պետություններն իրենց զորքերը չեն ուղարկի մեր երկրի տարածք, ավելին, մենք դա չենք խնդրում»,- ասել է նա։ Չորեքշաբթի օրը The Guardian թերթը […]
14:25 08.06.2023
Նիդեռլանդներն ու Ուկրաինան փորձել են ճնշում գործադրել Իսպանիայի վրա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի (օդային պաշտպանության) մատակարարման համար, գրում է El País թերթը։ Նյութերը ցույց են տալիս, որ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձրացրել է համապատասխան թեման։ Բացի դրանից, նմանատիպ խոսակցություն է տեղի ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և […]
14:18 08.06.2023
Անհայտ անձը Անսի քաղաքի մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա, չորս երեխա և երկու մեծահասակ վիրավորվել են, հաղորդում է BFMTV-ն։ Մեկ երեխա ծանր վիճակում հոսպիտալացվել է: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը Twitter-ում հայտնել է, որ հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտնել է, որ ինքը դեպքի վայր մեկնելու ճանապարհին է: Հարձակումը տեղի […]
14:10 08.06.2023
Շվեյցարիայի Դաշնային ժողովի Ազգային խորհուրդը չի աջակցել Ուկրաինային 5 միլիարդ ֆրանկ հատկացնելուն։ Այս մասին հունիսի 8-ին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի կայքը։ «Ազգային խորհուրդը ներկայումս չի ցանկանում Ուկրաինային տրամադրել 5 միլիարդ ֆրանկ օգնության ծրագիր: Հինգշաբթի օրը խորհուրդը մերժեց արտաքին հարաբերությունների կոմիտեի առաջարկը 5-10 տարի տևողությամբ օգնության փաթեթի համար: Առաջարկը հետ է կանչվել քննարկումից»,- ասվում է […]
21:22 07.06.2023
Երուսաղեմի հայկական թաղամասի բնակիչները պատրաստվում են դատական հայց ներկայացնել` բողոքարկելով թաղամասի տարածքի մի մասը 99 տարով հրեա ներդրողին վարձակալությամբ տալու դեմ: Այդ գործում նրանց աջակցելու են Միացլալ Նահանգների հայ իրավաբանների կազմակերպությունները: Օրերս Լոս-Անջելեսից Երուսաղեմ է ժամանելու փորձառու փաստաբանների մի խումբ, որը մշակելու է հայցապահանջը: Նախապատմությունը «Հորիզոնի» տաղավարում հիշեցրել է Արտյոմ Երկանյանն ու անդրադարձել թեմայի այլ […]
21:30 05.06.2023
Էրդողանը Թուրքիայի տնտեսական խնդիրները լուծելու համար որոշել է շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Նա կրկին բարձրացնում է Բոսֆորի ու Դարդանելլի նեղուցներով անցնելու տուրքի չափը: Նոր սակագինը կգործի հուլիսի 1-ց: Էրդողանին, կարծես, հաջողվում է անվերջ շահագործել իր երկրի աշխարհագրական դիրքը: Արդյունքում որքա՞ն փող է ստանալու Թուրքիան և արդյո՞ք դա օրինական է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
15:32 05.06.2023
«Պետք է ձեռքի տակ ունենալ գերակա շահի որոշում և ձեռնարկել համապատասխան միջոցներ, երբ 1-2 հոգի շենքի մնացած բնակիչներին պատանդ են պահում»,-ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, երբ Երևանի քաղազքապետարանում անցկացվող գործակարգավարական հերթական նիստին զեկուցել են Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման աշխատանքների հապաղման վերաբերյալ: Փոխքաղաքապետ Ավինյանը նաև անդրադարձել է թեժ […]
18:30 01.06.2023
Կառավարությունը սահմանել է Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը։ Ատեստավորումը իրականացվելու է հուլիսից, երեք փուլով՝ հետևյալ հերթականությամբ՝ առաջին փուլը լինելու է ընդհանուր բաժնի թեստավորում, երկրորդը փուլում կստուգվի ֆիզիկական և մարտական պատրաստականությունը, իսկ երրորդում գիտական բաժնի թեստավորումն է, որը վերաբերելու է մասնագիտական կարողություններին։ Յուրաքանչյուր հաջորդ փուլը ոստիկանին հնարավորություն է տալիս անցնել միայն նախորդ փուլի անցողիկ շեմը հաղթահարելու պայմաններում։ […]
13:19 01.06.2023
Հաստատել է ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը: Ատեստավորումը կմեկնարկի հուլիսից, 3 փուլով, թեստավորման մակարդակով՝ էլեկտրոնային պլատֆորմի միջոցով: Նախագիծը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Հիշեցնեմ, որ ատեստավորման սուբյեկտ են լինելու թե՛ ոստիկանության պետի տեղակալները, թե՛ ոստիկանության մնացյալ խմբի ծառայողները: Ատեստացիան հիմնականում անցկացնելու ենք 3 փուլով՝ ընդհանուր բաժնի թեստավորում, […]
20:16 31.05.2023
«Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը». այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումին»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ նշել է, որ ԱՄՆ-ն այս ճանապարհին Հայաստանի կողքին է՝ դեպի ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա: Փաշինյանն արձանագրեց, որ […]
18:30 30.05.2023
ALL INCLUSIVE Արմենիան մայիսի 14-ից հունիսի 18-ը Հայաստանում անցկացնում է նախադեպը չունեցող «Կորպորատիվ օլիմպիական խաղեր» մրցույթը: Մասնակիցները ներգրավվելու են ինտելեկտուալ և սպորտային մրցույթներում: Արդյունքում հաղթող է ճանաչվելու նրանցից լավագույնը: Կորպորատիվ օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվում են ինտելեկտուալ և սպորտային մրցույթներ: 11 թիմեր ներկայացնող մասնակիցներն էլ հավաքելով միավորներ, ընտրելու են իրենցից լավագույնին: Հերթական մրցույթին թիմերը դարձան փոքր-ինչ […]
19:07 26.05.2023
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայերի մասնակցությամբ Երևանում անցկացվում է Հայաստան-Սփյուռք երկօրյա խորհրդաժողովը, որի շրջանակում քննարկվելու են Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին վերաբերող համազգային, օրախնդիր հարցեր: Հնչում է ՀՀ օրներգը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում պատերազմներում ընկած հայորդիների հիշատակին: Հայաստան- Սփյուռք՝ «Հայ ազգի և պետականության մարտահրավերներին ընդառաջ. մտածենք ազատ, խոսենք միասին» խորագրով խորհրդաժողովին […]
15:49 25.05.2023
Նախատեսվում է մինչև 2027 թ.-ը դեղագործական ոլորտի արտադրության ծավալն ավելացնել 4 անգամ, ևս 3 մարզում կկառուցվի 42 կրթական հաստատություն, 8 մարզերի էլ կհատկացվի 999 մլն դրամ՝ սուբվենցիոն 28 ծրագրերի համար։ Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:11 24.05.2023
Ի՞նչ է հայտնի ամերիկացիների առաջարկած ռեակտորների մասին. Հայաստանում ԱՄՆ-ի կողմից փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությանը «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մատակարարելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը պետք է դիտարկել որպես տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական քայլ։ «Պետք է գիտակցենք, որ ատոմակայանը քիչ թե շատ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է, նաև քաղաքական ներկայություն ապահովելու […]
21:09 24.05.2023
21-րդ դարը մտքի, գիտելիքի և ստեղծարարության դար է. այս գիտակցումով Երևանի Անտոն Չեխովի անվան N55 հիմնական դպրոցում բացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որից կօգտվեն ու իրենց նորորական գաղափարները կյանքի կկոչեն նախ դպրոցի 6-7-րդ դասարանցիները: «Արմաթ»-ն ավելին է, քան խմբակը, նպաստում է Հայաստանի տեխնոլոգիաների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը, երեխաներին էլ հնարավորություն ընձեռում մասնագիտական կողմնորոշում ձեռք […]
21:09 23.05.2023
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մնացել է 5 օր: Վերջին հարցումների համաձայն՝ Էրդողանի շանսերը զգալիորեն ավելացել են: Ի՞նչ թվեր են արձանագրում հարցումները. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում, անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Օզդեմիր Արազտուրմա» կոչվող սոցոլոգիական կենտրոնն այսօր հրապարակել է իր վերլուծության թարմ արդյունքները, որոնց համաձայն, հարցվածների ավելի քան 54%-ը հակված է ձայն տալ Էրդողանի օգտին և ընդամենը […]
19:05 23.05.2023
«Որևէ մեկը չի վիճում այն փաստի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառուցողական չէ և ռազմական հանցագործ է, սակայն դա չի նշանակում, որ հայկական կողմը պետք է ամեն ինչ թողնի բախտի հույսին և չպայքարի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ում լրագրողները խնդրել են նաև մեկնաբանել Հայաստանի և […]
20:20 22.05.2023
Ճշգրտել մայրաքաղաք Երևանի սահմանները, գտնել լուծումներ, որպեսզի մայրաքաղաքի մանկապարտեզներն անցնեն երկարօրյա ռեժիմի և քննարկումներ իրականացնել Կոնդի բնակիչների հետ՝ թաղամասում մեծածավալ նախագիծ իրականացնելու համար. այս հանձնարարականները տվել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարականի հերթական նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
14:27 22.05.2023
«ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ ըստ էության չի մատնանշում, թե ո՞րն է իր պատկերացրած ՀՀ տարածքը»,- ասուլիսին Շանթ ՀԸ լրագրող Վահագն Հակոբյանի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ֆունդամենտալ պրոբլեմը սա է: Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90%-ը կվերանա»,- ասել է վարչապետը: Հարցին, թե այս առումով […]
19:23 20.05.2023
Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Վարչապետի հատուկ մրցանակներին արժանացան առաջինը վերջնարկը հաղթարած գյումրեցի Մարին ու սյունեցի Արթուրը: Խճուղավազքի մրցաշարին 3-րդ տեղը զբաղեցրեց Լոռու մարզը: Դպրոցին կտրվի 1 մլն 500 […]
22:10 19.05.2023
Բաքվում մտահոգված են Հայաստանի ու Հնդկաստանի միջև աճող ռազմական համագործակցության կապակցությամբ: Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Հայաստան զենքի վաճառքը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար: Ի՞նչ առիթով է Ալիևն այդ թեմային անրադարձել և ինչի՞ հետ են կապված նրա այսօրինակ ջղաձգումները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ալիևը թեմային անդրադարձել է Ադրբեջանում Հնդկաստանի […]
23:44 18.05.2023
Financial Times թերթը հրապարակում է արել Ուկրաինայում ռազմական գործողության, երկրին աջակցության մասին։ Նշվել է, որ այժմ Վաշինգտոնը Կիևին ռազմական օգնության հիմնական մատակարարն է։ Պարբերականի հարցմանը մասնակցած ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ն ունի Կոնգրեսի կողմից հաստատված բավական միջոցներ՝ Կիևին մոտ հինգ ամիս աջակցելու համար: Հենց այս ժամանակահատվածում Կիևը կունենա իրավիճակը փոխելու վերջին հնարավորությունը, կարծում են արևմտյան […]
22:04 18.05.2023
Մեկ հարկի տակ, մեկ նպատակի համար մեկտեղվել էին աշխարհահռչակ հայ մարզիկներ, հանրահայտ կոմպոզիտորներ, ռեժիսորներ, դերասաններ, գիտնականներ, բժիշկներ, առաջատար կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, արցախյան ազատամարտի հերոսներ, լրագրողներ, սփյուռքի ականավոր հայորդիներ և արտերկրից ժամանած հյուրեր: Արդեն 2-րդ տարին է, ինչ «Ռուսական Ռեգիստր» միջազգային ասոցացիան միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ համատեղ, Ենոք Ազարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ անցկացնում է «Ազգային ընտրանի-հարյուրամյակի առաջնորդներ» […]
21:31 18.05.2023
Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ դուրս եկած Ռեջեփ Էրդողանն ու Քեմալ Քըլըչդարօղլուն վերսկսել են նախնտրական քարոզարշավը: Առաջին փուլում 3-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Սինան Օհանը մինչև այս շաբաթվա վերջ կհայտարարի, թե ում է սատարելու: Վաղը կկայանա նրա հանդիպումը Քըլըչդարօղլուի հետ, որից հետո շատ բան պարզ կլինի: Փաստորեն, Թուրքիայի ընտրությունների արդյունքը վճռելու է ադրբեջանցի՞ն, կկարողանա՞ արդյոք Քըլըչդարօղլուն […]
20:32 18.05.2023
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը ճանաչվել է 2023 թվականի ամռան հանգստի համար ամենաէժան եվրոպական քաղաքը։ Այս մասին գրում է բրիտանական Express տաբլոիդը։ Պարբերականի խնդրանքով՝ փորձագետները վերլուծել են եվրոպական քաղաքներում ճանապարհորդների ծախսերը և նշել ամառային հանգստի ամենաէժան տարբերակը։ Նրանք հաշվի են առել երկուսով երկու գիշեր մնալու, գինիով ընթրիքի արժեքը, ինչպես նաև հասարակական տրանսպորտում ծախսերը և տեսարժան վայրեր այցելելը։ […]