TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Բայդենը ժամանել է Հիրոսիմա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին

12:40 18.05.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուղեկցությամբ ժամանել է Ճապոնիայի Հիրոսիմա, որտեղ ուրբաթ օրը մեկնարկելու է G7-ի առաջնորդների գագաթնաժողովը։ Հինգշաբթի ավելի ուշ սպասվում է Բայդենի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի երկկողմ հանդիպումը։ 2023 թվականին G7-ի նախագահությունը կստանձնի Ճապոնիան։ G-7-ի գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը Հիրոսիմայում Բացի G7-ի երկրներից, Հիրոսիմայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել […]

̰
Սոթքում վիրավորված բուժակը դուրս է գրվել հոսպիտալից և ստանում է ամբուլատոր բուժում․ ՀՀ ՊՆ խոսնակ

12:08 18.05.2023

«Բուժակը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է ամբուլատոր բուժում»,- այս մասին Shantnews.am-ի թղթակցին հայտնել է  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, որը […]

̰
Թուրքիայի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկը ավերել է մի քանի տներ ու մզկիթներ

11:45 18.05.2023

Անկարայում փոթորիկը հարվածել է մի քանի շենքերի տանիքների և ավերել մզկիթների մինարեթները։ Այս մասին չորեքշաբթի՝ մայիսի 17-ին, հայտնել է թուրքական TRT Haber.հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիայում ցերեկային անձրևի ժամանակ փոթորկի հետևանքով պոկված շենքերի տանիքների կտորները վնասել են կայանված մեքենաներ և այլ տներ։ Մասնավորապես, բեկորներից մեկն էլ հարվածել է Կենտրոնական մզկիթի մինարեթին և ավերել այն։ Տուժել է […]

̰
Կոլումբիայում ինքնաթիռի կործանումից 16 օր անց 4 երեխաներ ողջ են գտնվել

11:38 18.05.2023

Կոլումբիայում 4 ողջ երեխայի են գտել, որոնք անհետացել էին  Cessna 206 ինքնաթիռի կործանումից հետո։ Այս մասին մայիսի 17-ին հայտարարել է նախագահ Գուստավո Պետրը։ «Մեր զինված ուժերի կողմից իրականացված ինտենսիվ որոնումներից հետո մենք գտել ենք Գուավիարում ավիավթարի հետևանքով անհետ կորած 4 երեխայի։ Սա ուրախություն է երկրի համար»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Cessna 206-ը վթարի […]

̰
Այս տարի հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300, ավագ դպրոցը` 19.900 սովորող

18:20 17.05.2023

Հայաստանում  2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: 2023-2024 ուստարում 1-ին դասարան է հաճախելու  շուրջ 39.500 սովորող: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը: Նրա տեղեկացմամբ, ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26-ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27-ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում: […]

̰
ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովը Պետդեպին կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայկական հուշարձանները փրկելու համար

21:23 16.05.2023

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրանական ազատության միջազգային հանձնաժողովի զեկույցը: Այն առնչվում է  2022 թվականին աշխարհի տարբեր երկրներում խղճի ազատությանը վերաբերող խնդիրներին: Ադրբեջանը ներառվել է լրջագույն խնդիրներ ունեցող երկրների շարքում: Զեկույցում հիշատակվում են մասնավորապես հայկական հոգևոր ժառանգության նկատմամբ բարբարոսական հարձակումները: Անցած տարիների համեմատ դիմամիկան ինչպիսի՞ն է Ադրբեջանում: Հայկական հոգևոր ժառանգության թեման ի՞նչ համատեսքտում է հիշատակվում զեկույցում […]

̰
Աբովյան 4 և Արամի 30 հասցեում գործող շենքը կշարունակի՞ համարվել հանրային գերակա շահ

16:55 16.05.2023

Աբովյան 4 և Արամի 30 հասցեի շենքն այն եզակիներից է, որը սեփականատիրոջ համառ ջանքերով մինչ օրս կանգուն է: 1860-ականներին կառուցված տվյալ շինությունը եղել է բնակելի տուն, շենքի մի հատվածը 1920-ին նաև ծառայել է որպես հատուկ նշանակության զորամաս: Սեփականատեր Գալուստ Թադևոսյանը 2006 թվականից է պայքարում իր իրավունքների համար, անցել է գրեթե բոլոր դատական ատյաններով, ջանքեր չի […]

̰
Ադրբեջանցի Սինան Օհանը վճռելու է թուրքական ընտրությունների արդյունքը

21:25 15.05.2023

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում  հավաքել է ձայների 49,35%-ը։ Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել  է ընտրողների 45%-ի աջակցությունը։ Քվեարկության մասնակցության ցուցանիշը բավականին բարձր է եղել՝ 88,84 տոկոս, ինչը  Թուրքիայի համար ռեկորդային է համարվում։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50%-ից ավելի ձայն:  Մայիսի 28-ին նշանակվել […]

̰
Ի պատասխան թշնամու սադրանքների, կանխարգելիչ ի՞նչ գործողությունների դիմեց ՀՀ ԶՈՒ-ն

18:08 13.05.2023

Թշնամու ձեռագիրն անփոփոխ է. Ադրբեջանն այս շաբաթ կրկին սադրանքի դիմեց: Վերջին օրերին ինչպիսի՞ բախումներ տեղի ունեցան Հայ-ադրբեջանական սահմանին և կանխարգելիչ ի՞նչ գործողությունների դիմեց Հայաստանի զինված ուժերը. Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արդյո՞ք Հարավային Ադրբեջանի «վտարանդի կառավարությունը» գործում է Իլհամ Ալիևի հովանու ներքո

22:05 12.05.2023

Իրանի թուրքալեզու անջատողականները նոր համարձակ քայլ են կատարել՝ երկիրը փլուզելու նպատակով: Հարավային Ադրբեջանի անջատման հիմքերը նախապատրաստելու համար հատուկ կառույց է ձևավորվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի և ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիմնադիր կոնֆերանսն է կայացել՝ մի կառույցի, որի անվանումը շատ խոսուն է. այն կոչվում է «Հարավային Ադրբեջանի […]

̰
Էրդողանի մրցակիցն ընտրություններից 3 օր առաջ հանել է իր թեկնածությունը

21:19 11.05.2023

Թուրքիայում ընտրություններից 3 օր առաջ թեկնածուներից մեկը հայտարարել է ինքնաբացարկի մասին: Մնացին 3 թեկնուծուներ, իսկ ո՞վ էր այդ 4-րդը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրապայքարից հրաժարվեց թեկնածու Մուհարեմ Էնջեն, ում համարում էին ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցնող։ Որպես պատճառաբանություն՝ հիշատակել է իր վրա գործադրվող ճնշումը և տարբեր տեսակի սադրանքները: Հիշեցնեմ՝ Էնջեն նախորդ ընտրություններում Էրդողանի […]

̰
Ատեստավորված զինծառայողի աշխատավարձն առնվազն կկրկնապատկվի. գործադիրի որոշումները

17:35 11.05.2023

Անցկացվել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը ատեստավորման արդյունքներով կարող է ստանալ աշխատավարձի առնվազն կրկնապատիկը: Հաստատվել է Պետական գույքի կառավարման 2021-2023 թթ.-ի ծրագրի կատարման 2022 թ.-ի տարեկան հաշվետվությունը և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը: Իսկ ապրիլին հավաքագրված հարկային եկամուտները սահմանել են պատմական ռեկորդ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ինչո՞ւ է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն առաջարկում հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից»

22:16 10.05.2023

Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է երկրի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս ակնարկել էր, որ թուրքական աշխարհը համախմբելու համար ամենևին էլ պետք չէ «Զանգեզուրի միջանցքը»: Մևլութ Չավուշօղլուն էլ Քըլըչդարօղլուի խոսքերն անընդունել է համարել։ Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն անցած շաբաթ թվիթերյան ուղերձով դիմել էր հայրենակիցներին: Պարզ դարձավ, որ նա չի […]

̰
Կամավոր աշխատանքը կհամարվի աշխատանքային փորձառություն. քննարկում ԱԺ-ում

15:40 10.05.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ազգային ժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկման է ներկայացրել «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի մասին նախագիծը, որի մշակման փորձը սկսվել է դեռևս 2006 թ.-ից, սակայն տարբեր պատճառներով Ազգային ժողով չի հասել։ Ըստ հիմնական զեկուցողի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի,  ներկայումս բացակայում են կամավորին անօրինական և վարձու աշխատողից տարանջատելու հիմքերը, […]

̰
Իսրայելը չի սատարելու ադրբեջանցի անջատողականներին

21:39 09.05.2023

Նոր զարգացումներ է ստանում Իրանի ադրբեջանցի անջատողականներին Իսրայելի աջակցության շուրջ սկանդալային պատմությունը: Բաքվում խիստ դժգոհ են, որ պաշտոնական Երուսաղեմը հրաժարվել է աջակցել «Հարավային Ադրբեջան» հիպոթետիկ պետության ստեղծմանը: «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը թեմայի շուրջ մանրամասներ հայտնելով՝ հիշեցրել է թե ինչ էր պատահել և ինչպես է այս ամենն առնչվում մեր շահերին: «Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի խորհրդարանի […]

̰
Հայաստանում մայիսի 9-ը առանձնահատուկ խոնարհումով է նշվում

19:14 09.05.2023

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակ, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձ. Հայ ժողովուրդը մայիսի 9-ը առանձնահատուկ խոնարհումով է նշում: Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք մատուցեցին ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցին Արցախի […]

̰
Ինչո՞ւ են ադրբեջանցիները վախենում Քըլըչդարօղլուի՝ նախագահ ընտրվելուց

21:09 08.05.2023

Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընրություններին մնացել է 6 օր: Ստամբուլում երեկ տեղի է ունեցել Ռեջափ Թայիփ Էրդողանի ընտրական շտաբի կազմակերպած՝ պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը: Որո՞նք են եղել Էրդողանի հնչեցրած գլխավոր թեզերը,  ի՞նչ պատկեր են արձանագրում վերջին սոցհարցումները և ինչպե՞ս են տրամադրված քվեարկել Թուրքիայի տարբեր էթնիկ համայնքները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ […]

̰
«Ազգը պիտի բանակ դառնա». այսօր ԵԿՄ-ի կազմավորման օրն է

17:59 08.05.2023

Այսօր Երկրապահ կամավորականների միության կազմավորման օրն է։ Երկրապահները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել և պատասխանել լրագրողների հարցերին: «Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ականներին մեզ բոլորիս համախմբել, մենք տարանք հաղթանակ: Եվ այսօր Եկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ, որովհետև հայ ազգի օջախներից ամեն […]

̰
Կրեմլը սպասում է Արևմուտքի արձագանքին՝ ռուսներին սպանելու վերաբերյալ հնչած խոսքերին

14:46 08.05.2023

Ռուսաստանը խստորեն դատապարտում է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքերը ռուսների սպանության մասին «աշխարհի ցանկացած կետում, մինչև Ուկրաինայի լիակատար հաղթանակը», ու ուշադիր հետևելու է դրա վերաբերյալ արևմտյան մայրաքաղաքների արձագանքին։ Ռուսներին պաշտպանելու համար երկրի հատուկ ծառայությունները կանեն անհրաժեշտ ամեն ինչ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը մայիսի […]

̰
Իրանում երկու հոգու մահապատժի են ենթարկել՝ Ղուրանն այրելու և աթեիզմ քարոզելու համար

14:10 08.05.2023

Իրանում երկու մարդ մահապատժի է ենթարկվել՝ համացանցում աթեիզմ քարոզելու, հակաիսլամական քարոզչության և Ղուրանը այրելու համար, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական ​​համակարգի մամուլի կենտրոնին։ «Դատավճռի հիման վրա Սադրոլլա Ֆազելի-Զարեհը մահապատժի է դատապարտվել մարգարեին վիրավորելու, հավատուրացության, Ղուրանն այրելու, սուրբ հասկացությունները վիրավորելու և ուրիշների անձնական լուսանկարները առանց նրանց համաձայնության հրապարակելու մեղադրանքով, իսկ Յուսեֆ Մեհրդադին՝ Մարգարեին […]

̰
Մոսկվան պատրաստ է 1,6 միլիարդ դոլար ներդնել Հայաստանը շրջանցող տրանսպորտային նախագծի համար

22:09 05.05.2023

Մոսկվան, Բաքուն ու Թեհրանը պատրաստվում են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ նոր համաձայնագիր ստորագրել: Փորձագետներից շատերը կարծում են, որ այդ նախագիծը հարցականի տակ կդնի Հայաստանի համար չափազանց կարևոր՝ Պասրսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի հեռանկարները: Ի՞նչ է ենթադրում Ադրբեջանի մասնակցությամբ իրականացվող այդ նախագիծը ու ինչո՞վ է այն վտանգավոր մեզ համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]

̰
Ալեն Սիմոնյանը հակադարձել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարին

14:18 05.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին: Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների […]

̰
Ինչպե՞ս կարող է արձագանքել Հայաստանը օդային տարածքը փակելու Թուրքիայի որոշմանը

21:25 04.05.2023

Պաշտոնական Վաշինգտոնը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների որոշումը հայկական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ օդային տարածքը փակել են՝ ի պատասխան Երևանում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժած «Նեմեսիս» գործողության մասնակիցների պատվին հուշարձանի բացմանը: Ո՞վ է արձագանքել այս խնդրին ԱՄՆ վարչակազմից և ինչպիսի՞ն է նման հարցերում միջազգային պրակտիկան: […]

̰
Բժիշկները կլիցենզավորվեն, կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ. գործադիրի որոշումները

18:20 04.05.2023

Բժիշկները կլիցենզավորվեն, կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը կունենա նոր ռեկտոր: Միջպետական և հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար էլ պետբյուջեից կհատկացվի 382 մլն դրամ. նախագծերը հավանության են արժանացել գործադիրի այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Միջպետական, հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար պետբյուջեից կհատկացվի 382 մլն դրամ

12:45 04.05.2023

Նախորդ տարի իրականացված և չավարտված նախագծերի շրջանակում, միջպետական, հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար պետբյուջեից կհատկացվի 382 մլն դրամ: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նախագիծը ներկայացրել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Մասնավորապես 382 մլն-ից 135 մլն-ը 3 ծրագրերի համար է, մեկը՝ Սյունիքի մարզում Գորիսից դեպի […]

̰
Անկարան պահանջել է ապամոնտաժել «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը․ ո՞րը կլինի Երևանի պատասխանը

22:07 03.05.2023

Թուրքիայի իշանություններն այսօր պաշտոնապես հաստատել են, որ փակել են իրենց օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչո՞վ են պատճառաբանում և սպասելի՞ էր նման զարգացումը. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը, ով նաև Երևանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման երկու նախաձեռնողներից մեկն է։ «Հիշեցնեմ՝ 2 օր առաջ Թուրքիայի օդային […]

̰
Բաքուն հիմքեր է նախապատրաստում Դադիվանքը գրավելու համար

21:52 02.05.2023

Պաշտոնական Բաքուն հիմքեր է նախապատրաստում Դադիվանք հայկական վանական համալիրը գրավելու համար: Այսօր դա, ըստ էության հաստատել է Ալիևի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի կրոնական հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին  այսօր հարցազրույցում ասել է, մեջբերում եմ. «Հայերը պարտավոր են լքել այդ վանքը, քանի որ նրանք այդ վանքի […]

̰
Երբվանի՞ց անցում կկատարվի միասնական տոմսային համակարգին․ քննարկում Երևանի քաղաքապետարանում

15:15 02.05.2023

Նոր ներկրված ավտոբուսները ո՞ր երթուղիներում են ներգրավվել, ի՞նչ է սպասվում կարգազանց վարորդներին և երբվանի՞ց անցում կկատարվի միասնական տոմսային համակարգին. քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական այսօրվա նիստին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քննարկել են հաշտեցման ճանապարային քարտեզը

22:10 01.05.2023

Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Եռակողմ հանդիպումներին նախորդել են Էնթոնի Բլինքենի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Դրանք կրել են պրոտակոլային բնույթ, քանի որ երկար չեն տևել: Օրինակ՝ հայտնի է, որ Բայրամովի հետ հանդիպման համար նախատեսված է եղել ընդամենը […]

̰
Աշխատանքի իրավունքի խախտման ի՞նչ դեպքեր են արձանագրվել 2022թ.-ին

15:18 01.05.2023

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ներկայացրել են ոլորտի խնդիրներն ու իրականացվող ծրագրերը: «Առաջին տարին է, որ տեսչական մարմինն իրականացնում է ստուգումներ: Նախատեսված ստուգումները պատվով ավարտել ենք: Քաղաքացիներն ավելի շատ են դիմում իրենց իրավունքների խախտման դեպքում: Հիմնականում դիմում են աշխատավարձի վերջնահաշվարկի չվճարելու, ուշ վճարելու, աշխատանքից անօրինական ազատելու, կարգի խախտմամբ տույժի […]

̰
BACK_TO_TOP