22:57 28.04.2023
Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը՝ երկրի սահմաններից դուրս: Ընտրություններն անցկացվում են նախագահ Էրդողանի սրտի կաթվածի մասին տարածվող տեղեկությունների ֆոնին: Մինչև ընտրությունները դեռ 18 օր կա: Ինչո՞ւ է արտերկրում քվեարկությունն այսքան վաղ սկսվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես մի շարք երկրներում, Թուրքիայում ևս, երկրի սահմաններից դուրս քվեարկությունը տեղի է […]
21:48 27.04.2023
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտե՞ղ է հիմա նա: Էրդողանի առեղծվածային հիվանդության ու նրա վիճակի մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Էրդողանի առողջությունը վատթարացել էր ուղիղ եթերում՝ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Ռեժիսորը ստիպված էր եղել ընդհատել ուղիղ եթերը գովազդով, որը տևեց ավելի քան 20 րոպե: Այնուհետև Էրդողանը, այնուամենայնիվ, վերադարձավ, […]
18:28 27.04.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը տեսակապի միջոցով միացել են Թուրքիայում «Ակկույու» ատոմակայանի 1-ին էներգաբլոկի համար միջուկային վառելիքի առաջին խմբաքանակի ժամանման արարողությանը: Արարողությունից հետո կայանը կստանա ատոմակայանի կարգավիճակ։ Նշվում է, որ այս տեսակապը Թայիփ Էրդողանի առաջին հրապարակային երևալն է այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր ապրիլի 25-ին՝ տեղական […]
17:36 27.04.2023
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։ Պուտինը Էրդողանին մաղթել է շուտափույթ ապաքինում, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ Պետությունների ղեկավարները հեռախոսով քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, հացահատիկի գործարքը և Սիրիայում վերջին զարգացումները։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը վատ էր զգացել հեռուստաալիքներին տված […]
17:22 27.04.2023
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ նախագահ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը լավ է, և նա մոտ ապագայում կվերսկսի իր ծրագիրը։ Նախարարն ասել է, որ խոսել է նախագահի հետ, և նա «բոլորին փոխանցել է իր ողջույնները», հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական պետական TRT Haber հեռուստաալիքին։ Նախօրեին հաղորդվել էր, որ Էրդողանը վատ է […]
08:49 27.04.2023
Հրեական ինքնավար մարզում 32-ամյա որսագողը կրակել է «Ամուր» տեսակի վագրի վրա։ Սատկած կենդանու տեսանյութը ցուցադրել է Daily Storm Telegram ալիքը՝ ԱԴԾ-ին հղումով։ Կադրերում երևում է գիշատչի մարմինը։ Այն ընկած է անտառի մեջտեղում։ Հրատարակության տվյալներով՝ տղամարդը որսորդական հրացանով սպանել է Կարմիր գրքի կենդանուն։ Այնուհետև նա որոշել է թաքցնել մարմինը և թաղել այն Օբլուչենսկի շրջանի տարածքում։ Նշվում […]
08:31 27.04.2023
Եթե ուռուցքաբանական հիվանդությունը ախտորոշվում է երիտասարդ տարիքում, ապա հաճախ այն արդեն գտնվում է ավելի ուշ փուլերում, որոնք ավելի դժվար է բուժվում։ ՍՄ-Կլինիկայի գլխավոր ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սերյակովը «Իզվեստիային» ասել է, թե ինչու է դա տեղի ունենում ։ Նրա խոսքով, ուռուցքաբանական հիվանդությունների երիտասարդ տարիքը համարվում է մինչև 35-40 տարեկանը։ Միաժամանակ, կարծիք կա, որ […]
22:31 26.04.2023
Անկարայում ու Բաքվում արձագանքել են երեկ Երևանում կայացած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը: Ադրբեջանի արգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել: Ի՞նչ է ասվում հայտարարությունում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը դատապարտում է այդ հուշարձանի տեղադրումը և «Նեմեսիս» գործողության մասնակիցներին անվանում է ահաբեկիչներ: Պնդում են, թե Հայաստանը պետական մակարդակով […]
21:48 26.04.2023
Բժիշկները զգուշացրել են համբույրների միջոցով գոնորեայով և քլամիդիայով հիվանդանալու հնարավորության մասին, հայտնում է Daily Mail-ը։ Նախկինում գիտնականները տասնամյակներ շարունակ պնդում էին, որ հիվանդությունը փոխանցվում է միայն անպաշտպան սեռական հարաբերությունների միջոցով: Մելբուռնի Սեռական առողջության կենտրոնի պրոֆեսոր Էրիկ Չաուն ասել է, որ 2023 թվականի հունվարին իր հետազոտողների թիմը վերանայել է վեց հետազոտություն և եզրակացրել, որ հիվանդությունները հնարավոր […]
21:33 26.04.2023
Կիևի «հաջող հակահարձակումից» հետո ռուս-ուկրաինական բանակցությունների հնարավորության մասին հայտարարությունները «շիզոֆրենիկ տրամաբանությամբ» թելադրված «ծիծաղելի տեսություն» են։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորք կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նախարարը նշել է, որ Մոսկվան արդեն հայտարարել է հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները և սպասում […]
18:27 26.04.2023
Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը «1000+»-ի փոխարեն այսուհետ հանրությանը ներկայանալու է «Զինապահ» անվամբ՝ խորհրդանշելով զենք կրող և հայրենիքի սահմաններն ամուր պահող մեր քաջ արծիվներին: «1000+» անվանումն այլևս չի արտահայտում հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը, բացի դրանից «1000+»-ը հանրության կողմից տարբեր դրսևորումների ու հոլովումների է արժանացել: Այս մասին այսօր հայտնել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մամուլի ասուլիսին: 2017-2022թթ․-ին ԶԱՀ-ը հատուցում […]
12:00 26.04.2023
Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարում 2004թ.-ից ապրիլի վերջին շաբաթը հայտարարվում է «Իմունիզացիայի շաբաթ», և իրականացվում են հանրային իրազեկման արշավներ, կարևորվում է պատվաստումների դերն ու նշանակությունը՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում: Թեմայի շուրջ ասուլիս է տվել ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը. «Այս տարի ընդունվել է երկու հիմնական […]
22:24 25.04.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նախագիծ, որը ենթադրում է Արցախի անկախության ճանաչումը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, արդյո՞ք համաձայնեցված եղել է իշխանության հետ ու որքանո՞վ է հավանական, որ այն կընդունվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրինագծի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հայկական խմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆն է, ով նաև հետախուզության […]
17:42 25.04.2023
Ալմետևսկի շրջանում նավթամուղի վնասման հետևանքով ավելի քան երեք հազար քառակուսի մետր մակերեսով գյուղատնտեսական հողատարածքներում նավթի արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է Թաթարստանի Ռոսսելխոզնադզորի վարչությունը։ «Ալմետևսկի մունիցիպալ շրջանի Կուլշարիպովսկի գյուղական բնակավայրի սահմաններում գտնվող գյուղատնտեսական հողատարածքում տեղի է ունեցել նավթատարի խզվածք: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նավթի արտահոսքը ծածկել է 3105 քմ տարածք »,- ասվում է հաղորդագրության […]
17:26 25.04.2023
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկկողմանի բանակցություններ է վարել Մոսկվա ժամանած Իրանի, Սիրիայի և Թուրքիայի գործընկերների հետ, հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։ «Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման տարբեր ասպեկտներ»,- նշել են նախարարությունից։ Շոյգուն պարբերաբար բանակցություններ է վարում մերձավորարևելյան իր գործընկերների հետ։ Այսպիսով, մարտի վերջին նա […]
16:01 25.04.2023
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Փարիզի և Օ-դը-Սենի փաստաբանների միությունների պատվիրակություններին, նախաձեռնվել է այցելություն Սյունիքի մարզի Տեղ համայնք:Հայ գործընկերների ուղեկցությամբ Ֆրանիսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը տեղում ծանոթացել են Ադրբեջանի կողմից ուղիղ նշանառության տակ գտնվող հայկական սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին: Մասնավորապես՝ Տեղ համայնքում ֆրանսիացի գործընկերներն արձանագրել են, որ Ադրբեջանը փակել է Կոռնիձորով անցնող ճանապարհը, որն իր նշանակությամբ […]
15:51 25.04.2023
Այն տարածքները, որոնք վերցվել են հանրությունից, պետք է վերադարձվեն։ Այգիները պետք է լինեն, ոչ թե ինչ-որ մեկի սեփականությունը, այլ երևանցիների զբոսավայրը։ Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստին ընդգծել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իսկ ինչ վերաբերում է շինհրապարակներին, աշխատանքները նույն տեմպով պետք է շարունակենք և մենք պետք է հասնենք այն մակարդակի, որ բոլոր շինհրապարակներներում խստագույնս պետք […]
21:15 24.04.2023
Հակառակ իշխանությունների արգելքի, Ստամբուլում նույնպես կայացել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնեղ միջոցառուներ: Արդյո՞ք արգելողը երկրի քաղաքական իշխանություններն են եղել: Ովքե՞ր են ակցիայի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. ««Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմ» կոչվող հանրային շարժումը, որն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է այդ օրը միջոցառումներ, այս տարի ևս նախապես պաշտոնապես […]
16:12 22.04.2023
Արցախը շրջափակված է ավելի քան 130 օր։ Ներսում սուղ են պայմանները, իսկ տեղաշարժը հնարավոր է միայն ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջնորդությամբ։ Արցախի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին «Հորիզոնի» տաղավարում հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանն առցանց ձևաչափով զրուցել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
21:10 21.04.2023
Երեկ Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարությունների ներկայացուցիչների միջև եռակողմ ձևաչափով: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս հանդիպումից, և ո՞ր փուլում է Պարսից ծոց – Սև ծով տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ահա այսպիսի եռաչափ ձևաչափով սա նման առաջին հանդիպումն է: Այն կայացել է Երևանում: Կողմերը ներկայացել […]
16:34 21.04.2023
Հայաստանում կանայք 6 ամսով զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն կունենան և դրա դիմաց կստանան 1 մլն դրամ, ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ՝ ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ, կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. կհատկացվի ևս 2 մլրդ 729 մլն դրամ: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:10 20.04.2023
Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որին մեղադրում են հայկական ծագում ունենալու մեջ, թվիթերյան ուղերձ է հրապարակել, որում խոսում է նաև իր արմատների մասին: Ուղերձը մեծ արձագանք է գտել ու հակասական մեկնաբանությունների առիթ տվել: Քըլըչդարօղլուն կոնկրետ ի՞նչ է ասում իր ծագման մասին: Նրա հայ լինելու վարկածը ընտրարշավի ընթացքում շահարկվո՞ւմ է հակառակորդների կողմից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
15:58 20.04.2023
Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Ալիևի վերջին հայտարարություններին են անդրադարձել նաև Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ու ԱՀ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել […]
22:59 19.04.2023
Բաքվում պղծվել է քրիստոնեական գերեզմանատունը: Ռուսներին պատկանող մի քանի տասնյակ գերեզմանաքարեր են կոտրվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս միջադեպից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Պղծվել է Բաքվից ոչ հեռու գտնվող «Բալահանի» կոչվող արվարձանի ռուս ուղղափառ գերեզմանատունը, մի քանի տասնյակ և, որոշ տեղեկությունների համաձայն, անգամ 100-ից ավել ռուսական գերեզմանաքարեր, տապանաքարեր են կոտրվել, մի մասն […]
15:14 19.04.2023
«8 մլրդ կյանք, անսահման հնարավորություններ՝ ի պաշտպանություն իրավունքների և հնարավորությունների». այս խորագիրն է կրում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հրապարակած «Աշխարհի բնակչությունը՝ 2023թ.-ին» զեկույցը, որը նվիրված է 8 մլրդ բնակչություն ունեցող աշխարհում ժողովրդագրական մարտահրավերների ընկալմանը, հնարավոր լուծումներին և քայլերին: Թեմայի շուրջ տված ասուլիսին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը նշել է. «Թեև աշխարհի բնակչությունը գնալով […]
19:42 18.04.2023
Երևանը պետության օժանդակությամբ ընթացիկ տարում կիրականացնի կապիտալ ծախսեր, կարդիականացնի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքները և կնորացնի օդափոխման համակարգը: Մինչև տարեվերջ մայրաքաղաքում կսահմանվեն գովազդի տեղադրման նոր չափորոշիչներ: Այս և այլ հարցերը քննարկվել, ապա և հաստատվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:51 18.04.2023
ՀՀ Կառավարությունը մայրաքաղաք Երևանին կհատկացնի շուրջ 10 մլրդ դրամ՝ ընթացիկ տարում կապիտալ ծախսեր իրականացնելու համար և ևս 480 մլն դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման և օդափոխման համակարգի նորացման համար: Հարցի վերաբերյալ նախագիծն այսօր քննարկվել, ապա՝ հաստատվել է Երևանի ավագանու նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
20:32 17.04.2023
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան: Նա հանդիպում է ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ: Ի՞նչ առիթով էր հանդիպումը և ինչո՞ւ է հայերին շնորհավորելու եկել ոչ թե ինքը՝ Քլչդարօղլուն, այլ Իմամօղլուն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն եկել էր պատրիարքություն հայերին Սուրբ Զատկի կապակցությամբ շնորհավորելու համար և […]
17:07 17.04.2023
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտածում են, թե ինչպես նվազեցնել տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ՝ վախենալով հնարավոր հակամարտությունից կամ նոր համավարակից, գրում է Wall Street Journal-ը։ Հրատարակության համաձայն՝ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ցանկանում են որոշել, թե «ինչպես խզել իրենց տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ՝ փորձելով սահմանափակել կապերը որոշակի ոլորտներով, որոնք նրանք համարում են ռազմավարական»։ Նշվում է, որ Ուկրաինայում […]
15:30 17.04.2023
ԱՄՆ իշխանությունները «լիարժեք հասանելիություն» են ունեցել Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններին։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը՝ Fox News-ի հաղորդավար Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։ Մասկի խոսքով՝ «պետական իշխանությունները հիմնականում լիարժեք հասանելիություն ունեին Twitter-ում տեղի ունեցած ամեն ինչին»։ Հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք սա ներառում է սոցիալական ցանցի օգտատերերի անձնական հաղորդագրությունները, ձեռնարկատերը դրական է պատասխանել։ Մասկը նաև […]