TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+33.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Բաքվի լրատվամիջոցները հաստատում են, որ Իլհամ Ալիևը ստում էր՝ պնդելով, թե չի վերավաճառում Եվրոպային ռուսական ու իրանական գազը

22:09 21.06.2023

Ադրբեջանը շարունակում է ավելացնել Իրանից գնվող գազի ծավալները՝ չնայած Բաքվի ու Թեհրաnի միջև աճող լարվածությանը: Անհերքելի փաստերը վկայում են այն մասին, որ այդ պետությունn իրականում վառելիքի վերավաճառքով է զբաղվում: Ի՞նչ ծավալների մասին է խոսքը և արդյո՞ք Ադրբեջանը միայն իրանական գազն է վերավաճառում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նավթի և գազի իրանական պետական ընկերության […]

̰
Պաշտոնապես մեկնարկեց  «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը»

21:38 20.06.2023

Այսօր պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը, որն իրականացնում են «Ինտերնյուս» կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»-ը։ Հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է: Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը նպատակ ունի աջակցել երկրում անկախ մեդիայի կայացմանը։  «Ծրագիրը հիմնվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից նախկինում […]

̰
ՌԴ փոխվարչապետը պարզաբանել է, թե ինչ կարգավիճակ է ունենալու Սյունիքով անցնող երկաթգիծը

21:57 19.06.2023

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտներին։ Հիշեցնենք՝ Օվերչուկը այդ խնդրով զբաղվող եռակողմ հանձնաժողովի համանախագահն է: Ի՞նչ առիթով է Օվերչուկն անդրադարձել խնդրին, ի՞նչ է ենթադրում համաձայնագրի նախագիծը և արդյո՞ք արդեն խոսքը գնում է այն ճանապարհի կառուցման մասին, որը, ըստ նախագծի, […]

̰
Արձանագրեցինք, որ տրամադրվածության պարագայում ամեն ինչ էլ հնարավոր է. Ավինյանը՝ փոսալցման աշխատանքների մասին

14:12 19.06.2023

Երևանում փոսային նորոգման աշխատանքներն արդյո՞ք ավարտվել են։ Հիշեցնենք, որ նախորդ գործակարգավարական նիստին այդ աշխատանքների իրականացման համար փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին տվել էր մեկ շաբաթ ժամանակ: Ավինյանին զեկուցել են, որ չնայած անձրևոտ օրերին, նախորդ ամբողջ շաբաթվա ընթացքում վրաչական շրջաններում իրականացվել են փոսային նորոգման աշխատանքներ, անավարտ է մնացել մոտ 600 քմ հատված: «Կարծում եմ՝ սա […]

̰
«Ադրբեջանը պատրաստվում էր նոր ագրեսիայի». անցնող շաբաթվա դեպքերը՝ մեկ տեսանյութում

18:58 17.06.2023

Հրադադարի խախտումներ, առաջխաղացման փորձեր, սադրիչ հայտարարություններ. թշնամու ձեռագիրն անփոփոխ էր նաև այս շաբաթ. ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան սահմանին՝ վերջին օրերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով. կառավարության որոշումները

22:42 16.06.2023

Երեք մարզերում կկառուցվեն ևս 23 կրթական հաստատություններ, իսկ մայրաքաղաքում՝ նոր գազատարներ և բաշխիչ կայաններ, դատարաններն էլ կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արդյո՞ք Արցախը ստացել է Ադրբեջանի հետ ամերիկյան միջնորդությամբ բանակցելու առաջարկ

22:09 16.06.2023

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածված աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը: Արցախի ԱԳՆ-ն հաստատո՞ւմ է նոր երկխոսություն սկսելու առաջարկի մասին տեղեկությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ երեկ Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական շրջանակներում սեփական տեղեկացված աղբյուրին, տեղեկություն էր տարածել այն մասին, […]

̰
Լեռնային Ղարաբաղ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում․ Նիկոլ Փաշինյան

13:16 16.06.2023

Ադրբեջանի գործողությունները ևս մեկ անգամ վերահաստատում են Հայաստանի մտավախությունը այն մասին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով […]

̰
Մոսկվան պնդում է, թե ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Արցախի վրա՝ Ադրբեջանի հետ ամերիկյան միջնորդությամբ երկխոսություն սկսելու համար

21:09 15.06.2023

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր անդրադարձել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության գործում միջնորդական առաքելություն ստանձնելու ամերիկյան դիվանագիտության փորձերին: Մարիա Զախարովան Վաշինգտոնի այդ ջանքերը մտահոգիչ, վնասակար ու անարդյունավետ է անվանել: Վաշինգտոնի ո՞ր քայլերի մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը. «Այսօր առավոտյան Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն է տարածել՝ վկայակոչելով Վաշինգտոնում […]

̰
Ի՞նչ լուծում է առաջարկում ՌԴ փոխվարչապետը Մեղրիով անցող ճանապարհի կարգավիճակի շուրջ անհամաձայնությունները շտկելու համար

22:15 14.06.2023

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և […]

̰
«Ոսկե ծիրան»-ի հուլիսյան օրերը Երևանին վստահաբար ոսկեծիրանյան մթնոլորտ են հաղորդում. Տիգրան Ավինյան

19:57 14.06.2023

Հուլիսի 9-16-ը կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որը կմեկնարկի Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով: Հանրությանը կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր՝ Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ […]

̰
Էրդողանը խոստացել է մոտ ժամանակներս Շուշիում բացել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը

22:59 13.06.2023

Այսօր կայացել է Թուրքիայի նախագահ  Էրդողանի այցը Ադրբեջան:  Ինչո՞վ է այն տարբերվում նախորդ այցերից և ի՞նչ հարցեր էին օրակարգում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վաղը լրանալու է Շուշիի հայտնի հռչակագրի 2-րդ տարելիցը և, իհարկե, պատահական չէ, որ Էրդողանի այցը հենց այսօր էր ընտրված: Իրականում որևէ գործնական նպատակ այս այցը չէր կարող հետապնդել, քանի […]

̰
Սիրիայի սահմանի մոտ թմրանյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք է խոցվել

22:31 13.06.2023

Երեքշաբթի օրը՝ հունիսի 13-ին, Հորդանանի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին թմրանյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են խոցել։ Այս մասին հայտնում է Petra գործակալությունը՝ հղում անելով բանակում իր աղբյուրին։ Գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը տեղափոխել է 500 գրամ մետամֆետամին։ Թմրանյութերն արդեն փոխանցվել են համապատասխան մարմիններին։ Զինվորականների խոսքով՝ անօդաչու թռչող սարքը Հորդանան է թռել Սիրիայից։ ԱԹՍ-ն […]

̰
Ավստրալիայում 42 օրվա ընթացքում 8 անգամ ձերբակալել են անչափահաս աղջկան

21:09 13.06.2023

Ավստրալիայի անչափահաս 15-ամյա բնակչուհին 42 օրվա ընթացքում 8-րդ անգամ է ձերբակալվել, նա մեղադրվում է ավտոմեքենայի գողության մեջ, հայտնում է 7News հեռուստաալիքի կայքը։ Ըստ աղբյուրի՝ մայիսի սկզբից այդ աղջկան, ում անունը չի հրապարակվում, միջինում հինգ օրը մեկ ձերբակալել են։ Կիրակի առավոտյան անչափահասը, ըստ ոստիկանության, գողացել է Range Rover-ը, այնուհետև ձերբակալվել է Քվինսլենդում՝  17-ամյա երկու ընկերուհիների հետ […]

̰
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է  0.25%-ով

17:47 13.06.2023

Հայաստանի կենտրոնական բանկը 0.25%-ով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ 10.75%-ից հասցնելով 10.5%-ի: Այս մասին որոշում է ընդունվել ԿԲ խորհրդի նիստում։ Գների աճը զսպող հիմնական գործոններն են հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումը և հումքային ապրանքների համաշխարհային գների նվազումը։ Գնաճի կայուն դանդաղումը և սպառողական պահանջարկի աստիճանական կայունացումը հաշվի առնելով` ԵԱԶԲ-ում չէին բացառել, որ հունիսին Հայաստանի ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի […]

̰
Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժեշտը սկսվել է Միլանի մոտ գտնվող վիլլայում

16:27 13.06.2023

Միլանի մոտ՝ Արկորե գյուղի Սան Մարտինո վիլլայում, երեքշաբթի՝ հունիսի 13-ին, տեղի է ունենում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժեշտի արարողությունը։ Ուղիղ հեռարձակումն իրականացնում է La Repubblica թերթն իր կայքում։ Արարողությունը կազմակերպվել է Միլանից մոտ 20 կմ հյուսիս։ Տարածք մուտքը թույլատրվում է միայն քաղաքական գործչի հարազատներին և ընկերներին։ Ցանկապատի մոտ, չնայած հորդառատ անձրևին, տասնյակ տեղացի և […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման կապակցությամբ

15:59 13.06.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի  մերձեցման կապակցությամբ, նաև ասել, որ ռազմական ոլորտում Չինաստանի զարգացման ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է զբաղվի իր անվտանգությանը սպառնացող վտանգներով։ Այսպիսով, նա արձագանքել է հունիսի սկզբին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի  և Չինաստանի ռազմաօդային ուժերի համատեղ օդային պարեկությանը։ «Չինաստանն ու Ռուսաստանը գնալով մոտենում են միմյանց։ Մենք գնալով […]

̰
Կիևում արմատականները Ռադայի նախկին պատգամավորին աղբարկղ են նետել

15:27 13.06.2023

Կիևում արմատականները հարձակվել են Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Տարաս Չորնովոլի վրա, կանաչ ներկ լցրել վրան ու նետել աղբամանի մեջ, երեքշաբթի իր Telegram ալիքում հայտնել է  «Страна»-ի ուկրաինական հրատարակությունը։ «Կիևում ակտիվիստները հարձակվել են Տարաս Չորնովոլի վրա: Ըստ նրանց՝  դա արել են այն պատճառով, որ Չորնովոլը իբր վիրավորել է Ուկրաինայի մահացած հերոս Դմիտրի Կոցյուբայլոյի հարսնացու Ալինա Միխայլովային: […]

̰
Էրդողանն ու Ալիևը Բաքվում համատեղ հայտարարություն կտարածեն․ Հայաստանին ուղղված ի՞նչ ուղերձներ է այն պարունակելու

21:40 12.06.2023

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահ վերնտրվելուց հետո վաղը կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը: Ավանդույթի համաձայն՝ Թուրքիայի ղեկավարն առաջին այցը կատարում է Ադրբեջան: Ի՞նչ է հայտնի Բաքվի այցի օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ընտրություններից առաջ հայտարարվել էր, որ Էրդողանի արտասահմանյան առաջին ուղևորությունը լինելու է հենց Բաքու, սակայն շաբաթ օրը հաստատվեցին տեղեկություններն այն […]

̰
«Փոսեր, փոսեր, փոսեր…մինչև ո՞ր ամիսն է ձգվելու». Տիգրան Ավինյանն իր վրդովմունքն է հայտնել ու տվել հանձնարարականներ

16:06 12.06.2023

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական հերթական նիստին իր վրդովմունքն է հայտնել, երբ զեկուցել են վարչական շրջանների փողոցների փոսանորոգման աշխատանքների հապաղման մասին։ «Ես արդեն որերորդ շաբաթն է՝ խոսում եմ այս փոսերի մասին։ Չորրո՞րդ։ Նախորդ նիստից հետո հատուկ փակ քննարկում ենք արել վարչական շրջանների ղեկավարների հետ։ Դեռ այդ փոսերի մասին մեր քննարկումներն ակտուալ են։ Ինչքա՞ն ասենք փոսեր։ […]

̰
Մոսկվայում նեյրոնային ցանցերին սովորեցրել են կարդալ պատմական փաստաթղթեր

17:08 11.06.2023

2023 թվականի հունվարին Մոսկվայում գործարկվեց մայրաքաղաքի Գլխավոր արխիվի և Yandex-ի «Որոնում արխիվներում» համատեղ հարթակը: Դրանում նեյրոնային ցանցերի օգնությամբ վերծանվում են 18-20-րդ դարերի բարդ ուղղագրությամբ արխիվային գրառումներ։ Մոսկվայի սոցիալական զարգացման գծով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան Արխիվների միջազգային օրը խոսել է արխիվացման ոլորտում համակարգչային տեսողական տեխնոլոգիաների ներդրման նախագծի մշակման մասին։ Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ամենաբարդ պատմական փաստաթղթերում վայրկյանների […]

̰
Սովորական թվացող նախաճա՞շ. ի՞նչ չուտել նախաճաշին

10:18 11.06.2023

Դիետոլոգներ Մերի Սաբաթը և Լորեն Մանաքերը մյուսլին և բուլկիները նախաճաշի համար ոչ պիտանի են համարել։ Մասնագետների կարծիքը գլխավորում է Eat This, Not That! հրատարակությունը: Երկու մասնագետներն էլ բացատրել են շաքարի բարձր պարունակությամբ սովորական թվացող նախաճաշի բացասական ազդեցությունը։ Ըստ Սաբաթի, մյուսլի որոշ ապրանքանիշերում ավելի շատ շաքար կա, քան մեկ բանկա գազավորված ըմպելիքում: Նույն պատճառով,  որպես նախաճաշի […]

̰
Կենդանաբանները կետերի ձագերի անկման համար մեղադրել են գիշատիչ ճայերին

22:03 10.06.2023

Օրենց կյանքի մի մասը Արգենտինայի ափերի մոտ անցկացնող հարավային կետերի պոպուլյացիայի նվազումը կապված է երիտասարդ ծովային ճայերի հարձակումներով: Այս մասին հոդվածը հրապարակված է Biology Letters-ում։ Հարավային այս կետերը  ապրում են հասարակածից հարավ գտնվող օվկիանոսներում: Նրանք հեշտությամբ ճանաչելի են իրենց գլխի կոշտուկներով, լայն մեջքով և մեջքի լողակի բացակայությամբ: Հասուն էգերը կարող են հասնել մինչև 15 մետրի, […]

̰
Ադրբեջանի նպատակն է Արցախը պահել պաշարված ու կողպված. Դավիթ Բաբայան

18:55 10.06.2023

Վերջին օրերին ադրբեջանական զինուժն ինտենսիվորեն խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը նաև Արցախի տարբեր ուղղություններում՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և տարածելով ապատեղեկատվություն: Ադրբեջանի այս օրերի պահվածքի, թշնամու կողմից՝ Արցախը շուրջ 7 ամիս շրջափակած պահելու և Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին՝ ռեպորտաժում:

̰
Լիակատար անտարբերության ֆոնին՝ Ադրբեջանն Արցախը վերածել է «գետտոյի» ու կփորձի դարձնել համակենտրոնացման ճամբար

18:09 10.06.2023

«Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը». ՊԲ-ն  այս օրերին պարբերաբար է այս մասին հաղորդագրություններ տարածում. բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ չունի: Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ադրբեջանն իր վարած քաղաքականությանը հավատարիմ, այս օրերին շարունակ նաև հանդես է գալիս ապատեղեկատվության տարածմամբ, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի […]

̰
Բաքուն փորձում է խանգարել Երևանում Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովի անցկացմանը

22:28 09.06.2023

Ադրբեջանը փորձում է տապալել Երանում՝ կլիմայի խնդիրներին նվիրված համաշխարային գագաթնաժողովն անցկացնելու Հայաստանի հայտը: Այդ նպատակով Ալիևի վարչակազմը Բաքվի թեկնածությունն է առաջարկել: Երևանի՞, թե՞ Բաքվի շանսերն են ավելի բարձր. ինչո՞վ է պայմանավորված Կլիմայի գլոբար գագաթնաժողովի անցկացման վայրի հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ գագաթնաժողվն ամեն տարի անցկացվում է աշխարհի ինչ-որ մի հատվածում, աշխարհի […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների զանգվածային ուշացումներ և չեղարկումներ են տեղի ունեցել

13:18 09.06.2023

Մոսկվայի երեք օդանավակայաններում ուրբաթ օրը՝ հունիսի 9-ին, չեղարկվել և հետաձգվել է 20 չվերթ։ Այս մասին են վկայում «Яндекс Расписание»  ծառայության տվյալները։ Չորս ինքնաթիռների թռիչքներ հետաձգվել են Դոմոդեդովոյում, հինգ չվերթ չեղարկվել է։ Հինգ չվերթ էլ հետաձգվել է  Վնուկովոյում, վեցը՝ Շերեմետևոյում։ Մայրաքաղաքի օդանավակայաններում մարդատար ինքնաթիռների մեկնման ժամի զանգվածային փոփոխության պատճառը չի նշվում։  

̰
Բլինքենը շուտով կայցելի Պեկին. Politico

13:05 09.06.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կժամանի Չինաստան՝ չինական կողմի հետ բանակցություններ վարելու, հաղորդում է Politico-ն։ Հրատարակությունը նշում է, որ Բլինքենն իբր պետք է հասնի Պեկին իր մերձավորարևելյան շրջագայությունն ավարտելուց հետո։ Չինաստանը որոշ ժամանակ է, ինչ հրաժարվում է ԱՄՆ-ի հետ անմիջական շփումներից, առաջին հերթին՝ դիվանագիտական ​​ու ռազմական հարցերում։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չի կարողացել խոսել […]

̰
Մասնագետները զգուշացնում են նիհարեցնող չինական հայտնի արտադրանքի ռիսկերի մասին

23:23 08.06.2023

Ֆիզիոլոգ Սայմոն Քորկը և Մեծ Բրիտանիայի չինական բուսական բժշկության ռեեստրի ղեկավար Ալեքս Ջեյքոբսը սոցիալական ցանցերում տարածված բերբերինի դիետայի հաբերը վտանգավոր են անվանել առողջության համար: Փոխանցում է Daily Mail-ը։ Հրատարակությունը նկատել է, որ TikTok-ում տեսանյութերը սկսել են միլիոնավոր դիտումներ հավաքել, որոնցում օգտատերերը խոսում են բերբերինի պարկուճներով քաշի բարեհաջող կորստի մասին։ Այս բուսական նյութը, որը չինական բժշկության մեջ […]

̰
Գիտնականը ծովի հատակում անցկացրել է ռեկորդային 93 օր և 10 տարով ավելի երիտասարդացել

23:14 08.06.2023

Համալսարանի պրոֆեսոր և ռազմածովային ուժերի նախկին սպա Ջոզեֆ Դիտուրին ռեկորդային 93 օր է անցկացրել ջրի տակ և երիտասարդացել: Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը։ «Խոր ծովի բժիշկ» մականունով պրոֆեսոր Դիտուրին գիտական փորձի նպատակով սուզվել է ջրի տակ՝  ցուցադրելու բարձր ճնշման ազդեցությունը մարդու մարմնի վրա: Դիտուրին բնակություն է հաստատել «Ջուլսի ստորջրյա նստավայրում», որը գտնվում է […]

̰
BACK_TO_TOP