15:09 17.04.2023
Կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է, նա «կմախքի է վերածվել», լրագրողներին հայտնել է նրա մայրը՝ Գյուլի Ալասանիան։ «Մարդը վերածվել է կմախքի, երբ վեր է կենում, ողնաշարը ոլորված է, հազիվ է շարժվում, ինչպես 100 տարեկան տարեցը։ Ինչ վերաբերում է սննդին, նա ուտում է, բայց, ըստ երևույթին, մարմինը սնունդ չի կլանում»,- ասել […]
22:30 14.04.2023
Յուրահատուկ բանավեճ է ծավալվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության և Ռուսաստանի արտգործնախարարության միջև: Պատճառը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Դիվանագիտական լարվածությունն այս խնդրի շուրջ, կարծես, շարունակում է աճել: Ինչո՞ւ է այս անգամ Մոսկվայի արձագանքն այդքան սուր: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ անցած շաբաթ Հայաստանի ՊՆ մամլո խոսնակը հաստատել էր տեղեկությունն այն […]
17:22 14.04.2023
Հայ կինոն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր, որոնք իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական: Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական […]
21:30 13.04.2023
Հայկական ընկերությունը հայտնվել է օտարերկրյա իրավաբանական անձանց ցանկում, որոնք կենթարկվեն ամերիկյան պատժամիջոցների: Պատճառը Ռուսաստանի համար պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն ապահովելն է: Ի՞նչ ընկերություն է այն, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը տարածել է տեղեկություն այն 28 օտարերկրյա ընկերությունների մասին, որոնք մեղադրվում են ռուսաստանյան պատժամիջոցները […]
16:53 13.04.2023
Հայաստանում տարիների ընթացքում խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը՝ հատկապես Սևանա լճից, հանգեցրել է պաշարների կտրուկ նվազմանը: Ըստ այդմ ՀՀ արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-26թթ.-ի ծրագրով, կառավարության աջակցությամբ հանրապետությունում զարկ կտրվի խեցգետնի արհեստական բուծմանը: Մարզերում կիրականացվեն սուբվենցիոն նոր ծրագրեր. 14 ճանապարահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի կառուցման համար կհատկացվի 11 մլրդ 184 մլն դրամ: Քանի որ սուբվենցիոն ծրագրերն […]
12:17 13.04.2023
«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի՝ ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումը իրականացնել առանց սրացումների». կառավարության այսօրվա նիստի մեկնարկին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի հերթական սադրանքի հետևանքով զոհվեցին ՀՀ Զինված ուժերի 4 զինծառայողներ ՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով […]
16:58 12.04.2023
Երեկ ամեն ինչ սկսվեց այստեղից. Սյունիքի մարզի Տեղ համայնքն է: Տարածքում ինժեներական աշխատանքներ էին կատարում ՀՀ ԶՈՒ զինծառայողները: Գուցե այդ աշխատանքներն անխոչընդոտ շարունակվեին և օրն էլ ավարտվեր առանց պատահարի: Սակայն թշնամու ձեռագիրն անփոփոխ է: Եվ ահա տեսնում ենք, թե ինչպես է ադրբեջանական ավտոմեքենան մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր տղաներին ու դիմում սադրանքի: Րոպեներ անց՝ ժամը […]
22:45 11.04.2023
Արցախի իշխանությունները հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին։ Ի՞նչ օրակարգով, որտե՞ղ: 10 օր առաջ էլ Բաքուն էր հանդիպում անցկացնելու առաջարկ ուղղել Արցախին: Ինչո՞ւմ են այս երկու առաջարկների տարբերությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արցախի իշխանություններն առաջարկում են այս հանդիպումն անցկացնել նույն այն վայրում, ուր կայացել էր ադրբեջանցիների հետ առաջին հանդիպումը: Խոսքը ռուս […]
18:41 11.04.2023
«Ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից Սիրիային ուղարկած օգնությունը փաստեց, որ երկու երկրները կիսում են թե՛ ցավը, թե՛ ուրախությունը»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը: Նա նշել է, որ Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվ շատ մեծ է, այժմ այնտեղ վերականգնման աշխատանքներ են իրականացվում և դեսպանը կոչ է արել ՀՀ-ին նույնպես միանալ […]
11:54 11.04.2023
Հրաչյա Սարգսյանի հրաժարականով պայմանավորված, այսօր Երևանի քաղաքապետարանում սահմանվել էր քաղաքապետի արտահերթ ընտրության օր: Կարգի համաձայն, ավագանու խմբակցությունները պետք է իրենց թեկնածուներին առաջադրեին, սակայն քվորում չապահովելու պատճառով նիստը դարձյալ չի կայացել: Մանրամասները՝ տեսանյութում:
22:30 10.04.2023
Թուրքիայում ավարտվել է խորհրդարանական ընտություններին մասնակցող կուցակցությունների պատգամավորության թեկնածուների ցուցակների հանձնման համար նախատեսված ժամկետը: Կա՞ն անակնկալներ, ի՞նչ տեսք ունի իշխող կուսակցության ցուցակը, և արդյո՞ք ընդդիմությանը հաջողվե՞լ է պահպանել միասնականությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, անակնկալներ կան: Փաստորեն իշխող դաշինքին չհաջողվեց համաձայնության գալ՝ միասնական ցուցակով հանդես գալու վերաբերյալ: Արդյունքում իշխող՝ «Արդարության և զարգացման» […]
15:31 10.04.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական նիստին ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև ոչ նախատեսված հատվածներում շինարարական աղբն արգելելու մեխանիզմները: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը խնդրել է նաև պարզաբանել սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի տարածքում արված շինարարությունը վատորակ է: Մանրամասները՝ տեսանյութում:
14:37 08.04.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ երեկ անցկացվել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով: Հյուրերի շարքում են եղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզային իշխանությունների և ՏԻՄ ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների մայրեր, գործարար կանայք: Բացման խոսքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախ բոլոր […]
21:30 07.04.2023
Պաշտոնական Բաքուն կրկին Հայաստանին է մեղադրել Արցախ ՅՈՒՆԵՍԿO-ի տեսչական այցին խանգարելու մեջ: Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե իր երկիրը մոնիթորինգային խմբի այցին դեմ չէ, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները բազմիցս հատարարել են, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտողը: Ի՞նչ առիթով է կրկին թեման ակտուալ դարձել և ինչո՞ւ էին Բաքվում վստահ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաձայնվելու է գործել իրենց թելադրանքով: Թեմային […]
16:15 07.04.2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին անցկացնելու է մարզային զբոսաշրջային ցուցահանդես, որի շրջանակում, մասնակիցները ծանոթանալու են Հայաստանի մարզերի հարուստ մշակութային ժառանգությանը, խոհանոցին, հրաշագեղ բնությանն ու արկածային տուրիզմի հնարավորություններին։ Ասուլիսին ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը խոսել է մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի, ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի և վիճակագրական տվյալների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
00:44 07.04.2023
Նոր դիվանագիտական սկանդալ Բաքվի ու Թեհրանի միջև. Ադրբեջանը հայտարարել է Իրանի դեսպանության մի քանի աշխատակիցների՝ երկրից արտաքսման մասին: Ի՞նչն է պատճառը և ինչո՞վ կպատասխանի Թեհրանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին այսօր հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, ուր իրեն դժգոհություն են հայտնել՝ իբր իրանական դեսպանության աշխատակիցների կողմից հակաադրբեջանական գործունեություն […]
16:54 06.04.2023
2023 թ.-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 միլիարդ դրամով, կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ, ավելի քան 440 միլիոն դրամով Սյունիքում 40 կրթահամալիր կստեղծվի, աշնանն էլ պարեկային ծառայության մոդելը կներդրվի նաև Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ներկայացրել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, […]
11:39 06.04.2023
Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով։ Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլի 5-ին տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս […]
21:40 05.04.2023
«Վարդանանք» կրթահամալիրում անցկացվել է «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագրով աշխատաժողովը: Այն կազմակերպել է «Վարդանանք» կրթահամալիրը՝ համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության և Հայկական պետական Մանկավարժական համալսարանի հետ: Աշխատաժողովին մասնակցել են 10 դպրոցի 7-12-րդ դասարանների աշակերտներ՝ ներկայացնելով գիտական հետազոտություններ, թեմատիկ ձեռագործ աշխատանքներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:30 05.04.2023
Հաշվի առնելով մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները և լարվածության աճը՝ Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտ դեպքում՝ ռուս խաղաղապահների միջոցով: Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնել է, որ երեկ գիշեր ժամը 23:40-ին ռուս խաղաղապահները Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել Արցախի 27 քաղաքացու, […]
21:44 04.04.2023
Վաղվանից դադարեցվելու է Հայաստանում արտադրված ցանկացած տեսակի կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան: Այդպիսի որոշում է կայացրել Ռուսաստանի Գյուղատնտեսական ապրանքների վերահսկաղության դաշնային ծառայությունը: Ի՞նչն է պատճառը: Դա կապ ունի՞ Հռոմի ստատուտի վարեկարանացման գործընթացի հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մարտի 31-ին «Ռոսսելխոզնադզորը»՝ ՌԴ պետական այդ գերատեսչությունը, որը պատասխանատու է գյուղմթերքի սերտիֆիկացման համար, հայտարարել էր, որ անցկացված […]
17:16 04.04.2023
Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներկայացված միակ հարցը վերաբերում էր գույքի նվիրատվության մասին նախագծին, այն է՝ 87 «Ման» և 150 «Ժոնկթոնգ» մակնիշի ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել Երևանի «Ավտոբուս» ՓԲ ընկերությանը: Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ կմտնի ապրիլի 15-ից, նշել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Պատասխանելով ավագանու անդամների հարցերին՝ նա նշել է նաև, որ 4 տարվա […]
14:50 04.04.2023
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր է սահմանվել 2023 թ.-ի ապրիլի 11-ը: Ապրիլի 15-ից էլ մայրաքաղաք հասած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը կհամալրի քաղաքային երթևեկության ցանցը: Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասել է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Արտահերթ նիստին որոշվել է 87 «Ման» և 150 «Ժոնկթոնգ» մակնիշի ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել Երևանի «Ավտոբուս» […]
22:21 03.04.2023
Թուրքիայում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ու խորհրդարանական ընտությունների քարոզարշավը: Ու հենց մեկնարկի օրը տեղի է ունեցել հնչեղ սկանդալ: Միացյալ Նահանգների դեսպանն իրեն թույլ է տվել քայլ, որն Անկարայում մեկնաբանել են որպես միջամտություն ընտրարշավի ընթացքի մեջ: Ի՞նչ էր արել դեսպանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյկը շաբաթ օրը պաշտոնական […]
21:53 03.04.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ապրիլի 1-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած արտակարգ դեպքին և կոչ արել պարզել մեղավորների շրջանակն ու պատժել իրենց աշխատանքն անփույթ իրականացնողներին: Նիստի ընթացքում ներկայացվել են նաև նոր ներկրված ավտոբուսների շահագործման հետ կապված մասնրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:00 31.03.2023
«TOON EXPO 2023»-ին ներկայացվել է նաև «Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր»-ի ծրագիրը: Բնակելի համալիրը կառուցվելու է Սևանի փողոցում, մետրոյի՝ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ։ Մայրաքաղաքի Սևանի փողոցում կառուցվող Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրը բնակարաններից զատ, իր մեջ ներառելու է նաև մանկապարտեզ, լողավազան, զբոսայգի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտի կենտրոններ, ռեստորան, խանութներ և ոչ միայն: Ի՞նչ տեսք, առավելություններ ու պայմաններ է […]
22:45 30.03.2023
Թուրքիայում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման համար հատկացված ժամանակը: Վերջնականապես հայտնի է դարձել, թե մայիսի 14-ի ընտրություններում ովքեր են լինելու գործող նախագահ Էրդողանի մրցակիցները: Ովքե՞ր են գրանցված թեկնածուները. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: « Օրենքի համաձայն՝ խորհրդարանում ներկայացրած քաղաքական ուժերը մեխանիկորեն են գրանցում իրենց թեկնածուներին, իսկ մնացածը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, թեկնածու առաջադրելու համար […]
18:50 30.03.2023
Երևանում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը, պետական դրոշի պահանջների խախտումները պատժելի կլինեն բոլոր դեպքերում, ապրիլի 1-ից էլ Հայաստանը կանցնի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին. այս և այլ որոշումներն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
11:56 30.03.2023
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում՝ ավելի սրելով իրավիճակը». կառավարության նիստին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարևոր է համարել այդ ամենի մասին հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն իրազեկելը և միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ աշխատելը: Ի պատասխան Ադրբեջանի ստահոդ հայտարարությունների՝ վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, […]
21:30 29.03.2023
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև շարժական հեռախոսային կապի ռոումինգը կարող է վերացվել արդեն 1,5 տարի հետո: Մոսկավյան «Վեդոմաստի» թերթին հասանելի է դարձել ներքին մի փաստաթուղթ, որը շրջանառվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից: Ըստ այդ փաստաթղթի` բջջային օպերատորների հետ արդեն սկսվել է համապատասխան աշխատանքը: Կոնկրետ ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել և ինչ սպառնալիք կա: Թեմային […]