Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. նախագահը` ԳԴՀ նախկին նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+10.09 oC

Մեծ է Ձեր ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. նախագահը` ԳԴՀ նախկին նախագահին

17:28 16.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Յոախիմ Գաուկին։ Հանդիպմանը ներկա է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ողջունելով Յոախիմ Գաուկին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես շնորհակալություն է հայտնել նրան մարդասիրական գործունեության համար` բարձր գնահատել նրա մեծ ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նախագահը հիշեցրել է, որ համայն հայությունը երախտիքով ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը Բեռլինի Մայր տաճարում էկումենիկ պատարագի ժամանակ:

Նշելով, որ Հայաստանը և Գերմանիան բարեկամության ու համագործակցության երկարամյա պատմություն ունեն` նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Գերմանիան և գերմանական ընկերությունները Հայաստանը կարող են դիտարկել որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն: Նա ընդգծել է համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը մասնավորապես մշակույթի, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում:

«Ես կուզենայի, որ գերմանական միջազգային խոշոր ընկերությունները համագործակցեին Հայաստանի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկայի ոլորտներում»,– ասել է նախագահը:

Խոսելով մշակութային համագործակցության հնարավորությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

 «Մշակութային տեսանկյունից, կարծում եմ, կարող ենք համագործակցել նախագահական մեր նախաձեռնության շրջանակում՝ տարբեր երկրների մշակույթների ներկայացում նախագահական նստավայրում, որի ընթացքում այցելուները կկարողանան տեսնել ոչ միայն նստավայրը, այլև ծանոթանալ տարբեր ազգերի պատմությանն ու արվեստին»:

Գերմանիայի նախկին նախագահն իր հերթին նշել է.

«Ինձ համար շատ ուրախալի է այն փաստը, որ տարածաշրջանում հանձին Ձեզ հանդիպում եմ այնպիսի նախագահի, ով սերում է գիտական շրջանակից: Պատիվ ունեմ այսօր ներկա գտնվելու այստեղ: Լսել եմ, որ Հայաստանում համակ ուշադրությամբ հետևել են Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ ելույթին, և ես շնորհակալ եմ, որ արդեն ոչ թե հեռավորության վրա, այլ մոտիկից կարող եմ ծանոթանալ ձեր երկրին, նրա ժողովրդին և մշակույթին»:

Հանդիպմանը ջերմ ու անկեղծ մթնոլորտում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման հեռանկարների, հայ-գերմանական հարաբերությունների, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP