16:09 30.07.2018
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 24-27-ը ԱՄՆ կատարած այցի ընթացքում Վաշինգտոնում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական անդրանիկ հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 27-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև Արտակ Զեյնալյանը: Նախարարն անդրադարձել է Հայաստանի նոր կառավարության տեսլականին՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին: Արտակ Զեյնալյանն իր ելույթում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության ոչնչացման և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների ոտնահարման հարցերի վերաբերյալ:
Նախարար Զեյնալյանը անդրադարձել է նաև այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանն ու նշել, որ դրա արդյունքում ստեղծված նոր Հայաստանում հանդուրժողականությունն ամենակարևոր արժեքն է: Նախարարի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետությունը 27 տարվա անկախ պետականության պատմություն ունի դեռ, սակայն պետք է ասել, որ ՀՀ-ում որևէ ռադիկալ վերաբերմունք չկա կրոնական տարբեր ուղղությունների նկատմամբ. դրա մասին են վկայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և հատկապես՝ ԱՄՆ պետքարտուղարության Հայաստանի վերաբերյալ զեկույցները: Ելույթի ավարտին նախարար Զեյնալյանը հավաստիացրել է, որ Հայաստանի նոր կառավարությունն անելու է առավելագույնը՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձի իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, ապահովելու և պաշտպանելու համար:
Վաշինգտոնում գումարված Կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով նախարարական հանդիպմանն անդրադարձ է եղել մի շարք կարևորագույն այլ խնդիրների, արվել են համատեղ հայտարարություններ:
ԱՄՆ կատարած այցի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի, արդարադատության դեպարտամենտի, ժողովրդավարության և մարդու իրավունքների դեպարտամենտի, միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր:
09:30 15.08.2025
Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտումՀնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...
09:18 15.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...
09:10 15.08.2025
Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներԻրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
09:00 15.08.2025
Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համարՌուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...
08:50 15.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:41 15.08.2025
F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska LandmineF-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...