14:27 18.07.2018
Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին: Այս մասի հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գագաթնաժողովը նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ մղել բաց կառավարության օրակարգը՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և աշխարհում քաղաքացիների կյանքը բարելավելու համար։
Գագաթնաժողովին ելույթ ունենալով՝ Արտակ Զեյնալյանը ներկայացրել է Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքներով ձևավորված նոր կառավարության առաջնահերթությունները, կոռուպցիայի դեմ պայքարի և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացման ուղղությամբ նախատեսվող քայլերը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերն ուղղված Արևելյան գործընկերության «20 արդյունք մինչև 2020-ը» փաստաթղթի արդյունավետ և լիարժեք կատարմանը:
Նախարարը մասնակիցներին է ներկայացրել հեղափոխությունը բարեփոխումների կայուն գործընթացի վերածելու կառավարության տեսլականը:
Արդադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը գործընկերներին ներկայացրել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կառավարության կողմից կիրառվող և ծրագրավորված նորարարական մոտեցումները:
Գագաթնաժողովը ծառայել է որպես արդյունավետ ձևաչափ ԲԿԳ անդամ պետություններում իրականացվող բարեփոխումների և համշխարհային մասշտաբով նորարարության զարգացման ու կիրառման տենդենցների վերաբերյալ մտքերի գործընկերային փոխանակության, ինչպես նաև երկկողմանի հանդիպումների համար:
Գագաթնաժողովի ձևաչափում նախարարը տարբեր հանդիպումներ է ունեցել Բաց կառավարման գործընկերության քարտուղարության ներկայացուցիչների, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի օգնականի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Վրաստանի իր գործընկերոջ՝ Թեա Ցուլուկիանիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ուղղություններն ու նախանշել դրանք խորացնելու լուրջ հանձնառությունն ու ներուժը:
Նախարար Զեյնալյանը մասնակցել է նաև Վրաստանի, Արգենտինայի, Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի իր գործընկերների հետ Stand Up For Justice խորագրով քննարկմանը, որտեղ նախարարները ներկայացրել են ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրագործման ազգային գործողությունների ծրագրերը և անդրադարձել իրենց երկրներում արդարադատության մատչելիությանն առնչվող քայլերին ու մարտահրավերներին:
09:30 15.08.2025
Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտումՀնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...
09:18 15.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...
09:10 15.08.2025
Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներԻրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
09:00 15.08.2025
Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համարՌուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...
08:50 15.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:41 15.08.2025
F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska LandmineF-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...