12:32 04.12.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ Քննիչ հանձնաժողով կստեղծվի: Նա, մասնավորապես, գրել է. «Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, […]
11:30 04.12.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրապարակած փաստաթղթին, որ ներկայացվել է իբրև շինթույլտվություն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է շինության նախագծման փաստաթուղթը, բայց ոչ թե շինթույլտվության: Թեմային ավելի մանրամասն նա խոստացել է անդրադառնալ այսօր հրավիրվելիք մամուլի ասուլիսում:
19:23 03.12.2019
Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումն ինչպես իրականացված համատեղ աշխատանքն ամփոփելու, այնպես էլ հետագա անելիքները նախանշելու առումով: Հանդիպման ընթացքում […]
19:10 03.12.2019
Սանմաքրման աշխատանքների ժամանակ Գյումրիի նախկին բանտի տարածքում քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են ստորգետնյա անցուղի: Այն սովորական գետնախո՞րշ է, թե՞ հին քաղաքի 1800-ականների ստորգետնյա շինություն՝ «քյարիզ»։ Կառույցը մասնագետների ուսումնասիրությանն է սպասում: Բայց տարածքը միայն սրանով չէ, որ ուշադրության է արժանանում: Այստեղ է գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի ռազմագերիների գերեզմանոցը, որն արդեն դարձել է Գյումրի այցելող զբոսաշրջիկներին հետաքրքրող […]
19:00 03.12.2019
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են: Սա սուբվենցիոն հերթական ծրագիրն է: Կառավարության և քաղաքապետարանի 55:45 տոկոս հարաբերակցությամբ է համաֆինանսավորումը: «Մայր Հայաստան» հուշահամալիրը կառուցվել է 1975թ. ու 44 տարվա ընթացքում միայն մասնակի նորոգումներ են եղել: Հիմա հիմնանորոգումը վերաբերում է ոչ թե հուշարձանին, այլ հարակից աստիճանահարթակին ու ավազաններին: Քանդված հատվածները շինարարներն ապամոնտաժել են, որի ժամանակ […]
18:56 03.12.2019
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դեկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է մարզական միջոցառում, որին մասնակցել են զինվորական ծառայության ընթացքում, Արցախյան ազատամարտի տարիներին և ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած ազատամարտիկներ և զինծառայողներ: Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մրցաշարի նպատակն է սպորտի միջոցով ապահովել հավասար […]
18:09 03.12.2019
Երեկո, կիսադատարկ փողոցներ ու վարորդների համար մեքենայի շարժիչի հզորությունն ու արագությունը միմյանց հետ գրազով փորձելու հարմար առիթ: Նման անվերահսկելի վիճակները Գյումրիի փողոցներում ու հրապարակներում վերջին մեկ ամսում բազմաթիվ են: Հարթ, ասֆալտապատ փողոցներում վազանցներն ու արագության գերազանցումները միշտ չէ, որ լավ ավարտ են ունենում: Ամփոփ տվյալներն էլ, նախորդ տարվա համեմատությամբ, թույլ են տալիս ասել, որ պատահարների […]
18:00 03.12.2019
ՍԱՏՄ -ից հայտնում են, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցում արձանագրված սննդային թունավորման դեպքից հետո, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, վերահսկողական միջոցառումներ են սկսվել հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական հաստատություններում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում և խոհանոցներում: Ամփոփելով արձանագրված արդյունքները՝ տեղեկացնենք, որ այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի, դրությամբ դիտարկումներ են […]
14:10 03.12.2019
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացավ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը: Վեցերորդ անգամ հեղինակավոր մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Այս ցուցանիշով արգենտինացին առաջ անցավ Կրիշտիանու Ռոնալդուից: Հայտնի է դարձել, թե ինչպես են քվեարկել բոլոր երկրների ներկայացուցիչները: Փաստաթղթերից երևում է, որ Հայաստանի ներկայացուցիչը առաջին տեղը տվել է Կրիշտիանու Ռոնալդուին, Մեսսին երկրորդն է, իսկ Վան Դեյկը` […]
12:57 03.12.2019
Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկություններ է հաղորդել սոցցանցում վիճաբանելու պատճառով սպառնալիքներ հնչեցնելու, սեռական բնույթի հայհոյանքներ տալու և առևանգման փորձ կատարելու առթիվ: «Դեկտեմբերի 2-ին Շուշի քաղաքի բնակչուհի, 1989թ.ծնված Տ. Վ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում մայրաքաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 68 հասցեում տեղակայված «Հանուն Արցախի շարժման» ՀԿ […]
12:53 03.12.2019
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ձևավորումը։ ԱՄՆ նախագահի նստավայրի զարդարանքների վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է Մելանյայի և Սպիտակ տան թվիթերյան միկրոբլոգներում։ «Սպիտակ տունը շողում է Ամերիկայի ոգով»,- ասվում է հայտարարության մեջ։ “The Spirit of America” is shining in the @WhiteHouse! I am delighted to share this beautiful exhibit of patriotism for […]
22:33 02.12.2019
Այսօր երեկոյան Գյումրիի երկնքում են հայտնվել հազարավոր թռչուններ: Գեղեցիկ ֆոտոշարքը դիտեք ստորև․
18:40 02.12.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև […]
18:22 02.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Տահնուն բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի, Աբու Դաբի էմիրության գործադիր խորհրդի նախագահի տեղակալ շեյխ Հազզա բին Զայեդ […]
19:00 01.12.2019
Ինդիա Մակկին իր մահից ուղիղ մեկ օր առաջ նշել է 20-ամյակը և զվարճալի լուսանկարներ տեղադրել համացանցում: Իսկ իր կյանքի վերջին օրը նա եղել է 18- ամյա ընկերոջ` Քևին Դիքսոնի հետ: Հավանաբար, զույգը վիճաբանել է, որի ընթացքում էլ Ինդիանը հանել է հեռախոսը և սկսել է տեսանկարահանել բարկացած ընկերոջը: Այդ ընթացքում Քևինը լիցքավորել է ատրճանակը և սպառնացել […]
11:11 01.12.2019
Ձմռան առաջին օրը լուսադեմից առատ ձյուն է տեղում Շիրակի մարզի հյուսիսային շրջաններում: Ամասիայում և Աշոցքում ձյան շերտի բարձրությունն արդեն հասնում է 15 սմ-ի: Գեղեցիկ ձմեռային բնապատկերներ լեռնային Ամասիայից:
21:34 30.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին և նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը: Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին և Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին […]
20:45 30.11.2019
Երեկ «Սև ուրբաթ» էր, ինչն ամեն տարի «նշանավորվում է» խցանումներով և խանութները գրոհող հազարավոր գնորդներով: CNN-ը ներկայացրել է օրվան բնորոշ խառնաշփոթը:
20:01 30.11.2019
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային շրջայց են իրականացրել հյուսիսային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զորամասերում, եղել առաջնագծում, տեղերում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, հանդիպումներ ունեցել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել այն բոլոր աշխատանքներին, որոնք ավարտվող բանակային տարվա ընթացքում իրականացվել են երկու […]
19:15 30.11.2019
Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի բարերարը դադարեցրել է ֆինանսավորումը, և կենտրոնը լուծարման եզրին է: Վերջին մեկ ամսվա ընթացքում համացանցում ու լրատվամիջոցներում այս թեմայի մասին բազմաթիվ, երբեմն իրարամերժ տեղեկություններ հայտնվեցին: «Թռչունյան տունը» գործում է արդեն 16 տարի: Այս ընթացքում այն պետության կողմից երբևէ չի հովանավորվել: Կենտրոնը ֆինանսավորվել է ամերիկահայ բարերարների հանգանակությունների շնորհիվ: Մայիս ամսին գլխավոր բարերար […]
19:07 30.11.2019
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը Գոհաբանության տոնի կապակցությամբ Instagram-ի իր էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Հայաստան կատարած այցից և երեխաների մկրտության արարողությունից: Լուսանկարներին կից Քորթնին գրել է. «Անչափ շնորհակալ եմ, բառերով չեմ կարող արտահայտել»: https://www.instagram.com/p/B5bWlKDlTCv/
19:00 30.11.2019
Քաղաքակրթությունից հեռու ապրող յուրաքանչյուր ժողովուրդ ունի միայն իրեն հատուկ սովորույթներ, որոնք կարող են տարօրինակ թվալ քաղաքակիրթ ժողովուրդներին՝ սկսած կենցաղից, ավանդույթներից ու սովորություններից: Հեռավոր հյուսիսում բնակվող չուկչաներին, օրինակ` բնորոշ է խմբակային ամուսնությունը, ինչը քաղաքակիրթ աշխարհում, մեղմ ասած, զավեշտ է համարվում: Ավանդույթի համաձայն՝ չուկչաների մի քանի ընտանիք, ելնելով բնակլիմայական ու կենցաղային պայմաններից, միավորվում, կազմում էր մեկ ընտանիք`ընդհանուր […]
18:46 30.11.2019
Նոյեմբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական […]
10:00 30.11.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես և պայմանավորվել ենք, հրապարակում եմ այն փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում էի նախորդ տեսանյութում։ Յուրաքանչյուր լուսանկարի հետ դրա նկարագրությունն է»։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/470724820237825?__xts__[0]=68.ARAdCg3odN6UcIsjs0dacTAYDFKzJerfhvE4oC6gc9kmfxJqOQiJ4404QFkH4Pv4ONaqlG3YmXVU-GQY89fAYl_Ca9VlP5c3jJJIK3vDq1OA51HfrW_8_lmglzq7oVTHgM9BbgjKXxYem0X8F2bxf7fX3ZC0z0SoXfLx9H8kkOq1SRHq8R2RAe8JJ173UyIgwTbcOaOwx8mIvb_0L298Cz7N-ynd5HfvUokQvODNqGtQkSPYUEAa6UMFsxe43CeuHaQsh_T2givmwSdlOG4Y4t4b584py-ETEJ84JuzB8imx7VCHukViouqwx66DNzoSF1smGxC8yJCz4wnkxpEMnhk&__tn__=-R
20:00 29.11.2019
Գերեզմանի տարածքի շուրջ հերթական վեճն է հասունանում Գյումրիի բնակիչ Սարգիս Մաթևոսյանի և «Հավերժ հիշատակ» ընկերության միջև։ Այսօր քաղաքացին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մեկուկես տարի իրենց ընտանեկան գերեզմանատուն չի այցելել, եղել է Ռուսաստանի Դաշնությունում: Երկու ամիս առաջ է վերադարձել ու տեսել, որ իրենց գերեզմանի տարածքում նոր թաղում է կատարվել, գերեզմանն էլ արդեն կառուցած […]
19:22 29.11.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է «Երևանտրանս» ՓԲԸ, ծանոթացել երթուղային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի շինարարական աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Այնուհետ քաղաքապետն այցելել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, որտեղ ընթանում էին ձմռան նախապատրաստական ակտիվ աշխատանքներ: Քաղաքապետը նաև ծանոթացել է Երևանի մետրոպոլիտենում աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին:
19:00 29.11.2019
Շիրակի մարզում անցնող գյուղատնտեսական տարին անհաջող էր: Նախ` մի քանի անգամ ցանքերը տուժեցին կարկտահարությունից, որին հաջորդեց երաշտը: Ամբողջ ամռան ընթացքում տեղումները քիչ էին, իսկ աշնանն ընդհանրապես չեղան: Դրա հետևանքով մարզի ջրամբարներում կուտակված ջուրը շատ արագ սպառվեց: Մասնավորապես, Արթիկի տարածաշրջանում ոռոգման սեզոնը ժամանակից շուտ է փակվել, որովհետև Վարդաքարի ջրամբարում ամռանը մնացել էր մեռյալ ծավալի ջուր: Աշնան […]
18:37 29.11.2019
Այսօր Ալավերդու մետալուրգիական գործարանի մոտ 40 աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել, հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչների: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ընկերության աշխատակիցներն արդեն 3 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել, ասում են` «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվել, այդ պատճառով աշխատավարձ չեն ստանում: Ընկերության աշխատակիցները նշում են, որ այլևս սպասել […]
12:42 29.11.2019
Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտ են տալիս լեգենդար խորհրդային հետախույզ Գոհար Վարդանյանին: Արարողությանը մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Հուղարկավորությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը մահացել է նոյեմբերի 25-ին՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։