14:30 24.11.2019
Այսօր հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Վոլոդյա Ալեքսանյանը հերթական անգամ այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր կնոջ գերեզմանը և հայտնաբերել է ինչ-որ անհայտ անձի կամ անձանց կողմից գերեզմանը պղծվել է։
Ահազանգով արդեն ժամանել է ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ 80-ամյա ծերունու կնոջ գերեզմանից բացի պղծվել են նաև հարակից մի քանի գերեզմաններ։
Ծերունու դուստրը պատմել է. «Առավոտյան հայրս, ինչպես և ամեն կիրակի, եկավ մայրիկիս գերեզմանը։ Որոշ ժամանակ հետո զանգեց ու լաց լինելով ասաց, որ մամայի գերեզմանի քարի վրա ինչ-որ նյութ են լցրել ու ողջ գերեզմանաքարը կեղտոտել։ Արդեն 3 տարի է՝ մայրս չկա։ Իսկ նրա գերեզմանաքարը տեղադրել ենք՝ 80-ամյա հորս թոշակը կոպեկ-կոպեկ հավաքելով։ Չգիտեմ՝ ինչ անվանեմ սա՝ սրբապղծություն, վանդալիզմ՝ թուրքի ձեռքով արված, ուղղակի բառեր չեմ գտնում։ Մորս գերեզմանը հորս համար սրբավայրի պես մի բան է։ Հայրս միայն մորս գերեզմանի մոտ է կարողանում հանգստանալ։ Ես միայն ուզում եմ, որ հայտնաբերվեն այդ սրբապիղծները, որոնց ձեռքը գնացել է՝ նման բան անել»։
12:30 19.07.2025
Սիրիայի նախագահը հայտարարել է Աս-Սուվեյդայում ժամանակավոր հրադադարի մասինՍիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է անհապաղ հրադադարի մասին Աս-Սուվեյդա նահանգում, որտեղ բախումներ են տեղի ունեցել աշխարհազորայինների և դրուզ լեռնային ինքնապաշտպանական ուժերի միջև։ «Հաշվի առնելով երկրի դժվարին իրավիճակը, ձգտելով փրկել սիրիացիների կյանքը, պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և նրա ժողովրդի անվտանգությունը, և առաջնորդվելով ազգային շահերով և մարդասիրական նկատառումներով, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը հայտարարում է անհապաղ […] ...
12:19 19.07.2025
Գազայում մարդասիրական օգնության կենտրոնի մոտ տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով ավելի քան 12 մարդ է զոհվելՇաբաթ օրը Գազայի հատվածի հարավում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մոտ Իսրայելի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Ալ-Ջազիրան»՝ հղում անելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։ «Պաղեստինյան բժշկական աղբյուրների համաձայն՝ Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող «Գազայի մարդասիրական հիմնադրամ» ամերիկյան կազմակերպության կողմից ղեկավարվող մարդասիրական օգնության կենտրոնի մոտ օկուպացիոն […] ...
11:57 19.07.2025
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են առևտրային համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլըՀնդկաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ավարտել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին։ «Հնդկական թիմը վերադառնում է», – հայտնել է գործակալությունը: Բանակցությունների արդյունքների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ հինգերորդ փուլի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության և ավտոմոբիլային արտադրության, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքների, […] ...
11:45 19.07.2025
Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, համաձայնության են եկել Թուրքիայի, Հորդանանի և նրա հարևանների կողմից աջակցվող հրադադարի շուրջ», – գրել […] ...
11:20 19.07.2025
Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներինԲելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...