15:58 08.08.2019
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը:
14:57 08.08.2019
«Երևանի տնտեսագիտական համալսարանի երիտասարդ դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության հիմքում գրագողության, զեղծարարության և կեղծիքների բացահայտ փաստեր կան»,- կարծում է ԵՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ալեքսանյանը: Նա հավաստիացրեց, թե այդ փաստերը բացահայտված են: Պատմեց, որ ատենախոսությունը պաշտպանվել է 2015 թվականին, Ռուբեն Հայրապետյանը հանրապետության ամենաերիտասարդ դոկտոր, պրոֆեսորն է, սակայն բուհում նրա նշանակմամբ անառողջ մթնոլորտ է ձևավորվել: […]
09:57 07.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։ Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման գեղարվեստական ծրագիրը և մարզական շքերթը դիտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայկ Նահապետի արժանապատիվ հետնորդներ, Հայ ժողովրդի հպարտ զավակներ, ողջունում եմ բոլորիդ։ Արցախի Հանրապետության մեծարգո […]
08:45 06.08.2019
Զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից ընտրել են այս տարվա ամենագեղեցիկ երկրները: Այս նկարներում և՛ ծովափնյա շքեղ հանգստավայրեր կան, և՛ քաղաքային, և՛ բազմատեսակ այլ զբոսավայրեր: Ըստ զբոսաշրջիկների՝ 16-րդ տեղում Պերուն է: Այստեղ և՛ Ամազոնկա գետն է իր հարակից արևադարձային անտառներով, և՛ Տիտիկակա լիճը: Այստեղ հայտնի Անդերն են: Այս երկրում նաև ոչ պակաս հայտնի ու գունեղ փառատոններ են անցկացվում: […]
23:09 05.08.2019
Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղի մշակույթի տան մի հատվածը վերածվել է պատմաերկրագիտական թանգարանի, որտեղ ցուցադրվում են գյուղի տարածքից հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների զարդեր, խեցեղեն, զենքեր ու այլ արժեքավոր գտածոներ։Թանգարան ստեղծելու գաղափարը գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանինն է: Նա մեկ հարկի տակ է հավաքել համագյուղացիների նվիրած եզակի ցուցանմուշներն ու գտածոները, որոնք վկայում են գյուղի՝ հին բնակավայր լինելու […]
16:17 03.08.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում տեղեկություն է հայտնել այսօր Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի մասին. «Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած դիմել է «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ (Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»։ Նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ։ Բոլորը ստացել են […]
12:13 02.08.2019
Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքներն ավարտվում են: Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում էլ շարունակվում են գեղարվեստական, տոնական ծրագրի փորձերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ «Միասնության ջահը կվառվի օրեր անց՝ օգոստոսի 6-ին: Մարզամշակութային հագեցած միջոցառումներ, որոնք այս օրերին վկայելու են մեր ամբողջականության, ազգային արժեքներին ու ավանդույթներին հավատարմության […]
20:00 31.07.2019
ՀՀ Ազգային անվտանության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները: Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային վարժանքի արդյունքները, նշեց ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաև ներկայացրեց […]
23:23 30.07.2019
NASA-ի ներկայացուցիչները Երկիր մոլորակի հետաքրքիր լուսանկարներ են հրապարակել, որոնք արվել են բարձրությունից՝ Միջազգային տիեզերական կայանի աստղագետների կողմից: Այնտեղ պատկերված է լույսերի հետաքրքիր խաղ, որը թույլ է տալիս մոլորակին նայել այլ տեսանկյունց: Այս մասին գրում է Express.co.uk-ը: Միջազգային տիեզերակայանի թիմը Երկրի շուրջ ճամփորդություն է իրականացնում 90 րոպեն մեկ: Աստղագետները 45 րոպե հնարավորություն են ունենում տեսնել ցերեկային լույսը, […]
16:55 30.07.2019
Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը: ՀՀ ԶՈՒ առաջին տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին՝ մրցելով Ղրղըզստանի, Իրանի և Ռուսաստանի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով: Մյուս երկու անձնակազմերը […]
23:37 28.07.2019
Փոքրիկ Վարյա Ակուլովայի անունը մի քանի տարի առաջ հայտնի դարձավ ամբողջ աշխարհին: Չորս տարեկանում նա մասնակցեց փաուերլիֆթինգի մեծահասակների առաջնությանը և եռամարտում ցույց տվեց 92․5 կգ արդյունք: Այսպիսով՝ նա դարձավ աշխարհի ամենաուժեղ աղջիկը և երկու անգամ հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում: Փոքրիկի ընտանիքի շուրջ սկանդալ ծագեց: Իսկ ո՞ւր կորավ փոքրիկ Վարյան: Ծնվել է Վարյան 1992 թվականին, ուկրաինական […]
22:07 28.07.2019
26-ամյա Նատալիա Գարիբոտտը բնակվում է Մայամիում: Instagram-ում մեկ հրապարակման համար նա կարող է վաստակել 4 972 դոլար: Նրա ընտանիքի անդամները շատ հպարտ են աղջկանով: Նատալիան սովորական դատարկագլուխ գեղեցկուհիներից չէ: Նա ավարտել է Մայամիի համալսարանը: Նա շատ լավ հասկանում է տնտեսագիտությունից՝ մասնավորապես շուկայի կանոններից: Նրա կարծիքով՝ պետք չէ գլուխը կորցրած դես ու դեն ընկնել, այլ պետք […]
11:17 28.07.2019
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը հաղթահարել են 16 կմ ճանապարհը՝ Հանրապետության հրապարակից հասնելով Մասիս քաղաք։ Մասիսում նրանք նշել են Վարդավառը։ Հեծանվաերթից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Մասիս մտնող ճանապարհը կնորոգվի։
18:00 27.07.2019
Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը պեղումներ է կատարում Կառնուտի վաղ բրոնզեդարյան հնարավայրում: Սա վաղ բրոնզե դարին թվագրվող ամենամեծ հուշարձաններից է հանրապետությունում, որը բացահայտում է ժամանակաշրջանին բնորոշ ծեսերն ու սովորույթները: Կառնուտի հնավայրը հայտնաբերվել ու այստեղ առաջին անգամ պեղումներ կատարվել են դեռ 1981-ին: Պեղումները վերսկսվել են 3 տարի առաջ՝ 2016-ին, երբ շինաշխատանքների արդյունքում […]
23:53 25.07.2019
Twitter-ի օգտատերերից մեկը՝ հասկանալու համար իր անհանգիստ քնի պատճառները, որոշել է ննջասենյակում տեսախցիկ տեղադրել, իսկ հետո արդյունքների մասին գրել է սոցցանցում: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է այն ժամանակ, երբ տերը քնած է, կատուն ուշադիր նայում նրան, հետո որոշում պառկել նրա դեմքին: Նյութը մոտ 1․4 միլիոն հավանության է արժանացել, 8 հազարից ավելի մեկնաբանություններ են գրվել: […]
17:47 23.07.2019
Տխուր տեսարանի է ականատես եղել օդաչու Դեվադ Շվարհանսը, երբ զբոսաշրջիկների համար ուղղաթիռով էքսկուրսիա է իրականացրել Իսլանդիայի Սնայֆեդլսնես թերակղզում: Օդաչուն ափամերձ հատվածում հսկա կետերի անշնչացած մարմիններ է նկատել: Երբ ավելի է մոտեցել, հաշվել է ու պարզել, որ դրանք շուրջ 50-ն են: Գրինդ տեսակի կետերը շարժվում են հսկայական մեծ վտառներով, և եթե նրանցից մեկն ափ է նետվում, […]
15:19 22.07.2019
Հուլիսի 18-20-ը հայկական զինված ուժերի 4-րդ զորամիավորումում անցկացվել են կապի դասակների հրամանատարների հավաքներ: Հավաքների անցկացման նպատակն էր ամրապնդել կապի, տեսադիտարկման համակարգի կառուցվածքի, շահագործման ու սպասարկման վերաբերյալ սպաների գիտելիքները, գործնական հմտություններն ու ունակությունները: Հուլիսի 19-ին բանակի 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ: Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպված վարժանքների շրջանակում սահմանված ժամկետներում բացազատվել […]
16:14 20.07.2019
ԱՄՆ-ում միջմրցաշրջանային հավաք անցկացնող Լոնդոնի «Արսենալը» International Champions Cup-ում իտալական «Ֆիորենտինայի» հետ խաղից առաջ վերջին մարզումն է անցկացրել: «Զինագործների» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի մարզմանը: Լոնդոնցիների պաշտոնական կայքը լուսանակարներ է հրապարակել թիմի մարզումից:
21:01 17.07.2019
Այսօր ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցն է: Երեք տարի առաջ, այս օրը զինված անձանց խումբը խուժեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Իրենց ծառայողական ու պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ: Այդ ողբերգությունից մեկ տարի անց հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ հավերժացնելով դավադիր գնդակից զոհված […]
19:39 16.07.2019
Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել, ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում: Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում […]
19:30 16.07.2019
2016թ. հունիսի 24-ին բացառիկ դեպք է տեղի ունեցել Ուկրաինայի պատմության մեջ: Երկրի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով բեղմնավորված հնգյակ: Հերոսուհի մայրը Օդեսայի 37-ամյա բնակչուհի Օքսանա Կոբելեցկայան է: Հետաքրքիր է, որ նրա ընտանիքում երբեք նույնիսկ երկվորյակ չի եղել: «Մեր ընտանիքներում՝ և՛ իմ կողմում, և՛ ամուսնուս, երբեք երկվորյակ կամ եռյակ չի […]
19:20 16.07.2019
Հանրապետության հիվանդանոցների բյուջետային հատկացումներն ավելացել են։ Սա կառավարության վերջին որոշման արդյունքում է։ Հիշեցնենք` հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել անվճար և արտոնյալ բուժսպասարկումից օգտվողների ցանկում փոփոխությունների մասին կառավարության որոշումը։ Անվճար բուժսպասարկումից օգտվողների թվում են մինչև 18 տարեկան երեխաները, ընտանեկան նպաստ համակարգում 30 և ավելի անապահովության միավոր ունեցողները, զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները։ Այս փոփոխությունները հանգեցնելու […]
16:22 16.07.2019
Սիրուշոն մասնակցել է Լիբանանում արդեն հոբելյանական 10-րդ անգամ անցկացվող Biaf Lebanon մրցանակաբաշխությանը, որի մասին երգչուհին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով մանրամասներ։ «Այսօր Բեյրութում մասնակցելու եմ @Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվելու Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը անցկացվելու է Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում, ինչը նույնպես խորհրդանշական է»,- գրել է […]
16:09 16.07.2019
Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Վրաստանի, հայտնում է Aliq-ն: Նրանք հավաքվել են հենց այն վայրում, որտեղ գրեթե մեկ ամիս հակառուսական բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանք Թբիլիսիում սկսվել էին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի […]
16:00 16.07.2019
«Ֆեյսբուքում» բուռն տարածում է ստացել Face App ծրագրով ծերանալու թրենդը: Սոցցանցում յուրաքանչյուր երկրորդ հրապարակումը ծերացած ընկերների նկարներն են: Թրենդային այս արշավում SHANTNEWS.am-ը որոշել է և ծերացնել և երիտասարդացնել հայտնի քաղաքական գործիչներին: Արսեն Թորոսյան Նաիրա Զոհրաբյան Հայկ Մարության Նիկոլ Փաշինյան Իվետա Տոնոյան Լենա Նազարյան Լիլիթ Մակունց Մխիթար Հայրապետյան Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյան Տիգրան Ավինյան Գալուստ Սահակյան […]
13:36 16.07.2019
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում են ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ տեղամասերի ուսումնասիրության և գույքագրման աշխատանքներ։ Ծրագրային միջոցառման շրջանակներում 2018 թվականին դաշտային տեղազննումներ են իրականացվել Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 44 լքված/տիրազուրկ տարածք և 5 փակված պոչամբար, առանձնացվել են տեղամասեր, որտեղ թափոնների բաղադրության և ծավալների գնահատման, շրջակա […]
11:21 16.07.2019
Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։ Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և […]
19:50 15.07.2019
Շիրակի մարզի բուժհաստատությունների մեծ մասը գերակատարել է պետպատվերով բուժսպասարկման ծավալները, ինչը, ըստ ամենայնի, կհանգեցնի ժամկետներից շուտ սպառման, ինչպես նախորդ տարիներին։ Ախուրյանի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքում արդեն պետպատվերի գումարներն սպառված են, հիվանդանոցն էլ անցել է հիվանդների հերթագրմանը։ Իսկ Արթիկի բժշկական կենտրոնում քիչ ֆինանսավորման հետևանքով շտապօգնության ծառայությունն է ոչ լիարժեք աշխատում։ Ունեցած 4 մեքենաներից միայն 1-ն է […]
18:47 15.07.2019
Գյումրիում ընթացող փողոցաշինական ծրագիրը բազմաթիվ թերություններով է կատարվում: Նախագծային անճշտություններն ու շինարարական սխալները կոծկելու համար կառուցապատողները դիմում են նոր հնարքների: Գերցեն փողոցում, որի շինարարությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ ու այդպես էլ չի ավարտվում, մի քանի օր առաջ սկսեցին մայթերի ասֆալտապատման աշխատանքները, բայց, քանի որ շինարարական ու նախագծային խնդիրները շատ են, ասֆալտաշերտը մայթեզրին գտնվող […]
16:48 15.07.2019
Հայ-վրացական «Սադախլո» անցակետում վրացի մաքսավորները ՀՀ-ից Ռուսաստան մեկնող միկրոավտոբուսում հայտնաբերել են 71,63 կգ քաշով ռադիոակտիվ Թորիում 232 իզոտոպ, որը պատկանում է միջուկային նյութերի կատեգորիային: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»` վկայակոչելով Վրաստանի պետական անվտանգության ծառայությանը: ՀՀ քաղաքացին ձերբակալվել է մաքսային կանոնների խախտման ու ռադիոակտիվ նյութերի հետ անօրինական կերպով առնչություն ունենալու համար: Գերատեսչության տվյալներով` Վրաստանի պետական […]