12:19 14.08.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների`Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննությունը: Ցուցմունք են տալիս վկաները: Իսկ դատարանի մոտ կրկին բողոքի ակցիա են անում ամբաստանյաների աջակիցնրը: Նրանք պահանջում են կալանքի տակ գտնվող երկու ամբաստանյալների` Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոխել: Հիշեցնենք` նրանք մեղադրվում են […]
19:56 13.08.2019
Մինաս Ավետիսյանի Ջաջուռում գտնվող հայրական տունը կվերականգնվի: Այս մասին օրեր առաջ Ջաջուռում հայտարարեց քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Մասնագետների խումբը՝ ճարտարապետներն ու արվեստաբանները, արդեն եղել են գյուղում, Ջաջուռում ուսումնասիրել տան վիճակը, չափագրել են, թե ինչ է պահպանվել Մինասի հայրական տնից: Սա կարևոր է հասկանալու համար, թե ինչպես են կատարվելու վերականգնման աշխատանքները: Քաղաքաշինության կոմիտեն տան վերականգնումը հնարավոր է […]
19:11 13.08.2019
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը «Ավան» վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանը նրանց ծանոթացրել է տարածքին, որի բակը վերջերս ասֆալտապատվել է, ներկայացրել ընթացիկ աշխատանքները: Արեգա Հակոբյանը բուժանձնակազմի կողմից շնորհակալություն է հայտնել «Ավան» վարչական շրջանի ղեկավարությանը կենտրոնի բակի բարեկարգման համար, ինչը հարմարավետություն է […]
18:49 13.08.2019
«Կնոջս հետծննդաբերական բարդություններ ընթացքում ես որոշեցի մի քանի ամիս անցկացնել տանը և հոգ տանել ընտանիքիս մասին: Ամեն հայր պարտավոր է անել այդ ամենը»,- այս մասին The New York Times-ի հոդվածում գրել է Reddit-ի 36-ամյա հիմնադիր Ալեքսիս Օհանյանը: «Սերենայից օրեր պահանջվեցին, որպեսզի վերականգնվի թոքային էմբոլիայից հետո: Երբ երեխայի հետ հիվանդանոցից եկանք տուն, Սերենան որովայնի հատվածում բացվածք […]
18:13 13.08.2019
Կրասնոդարի դատարանի դատավոր Ելենա Խախալևային, որը 2 միլիոն դոլար էր ծախսել աղջկա հարսանիքին, արգելել են դատական նիստեր վարել, սակայն դատարանից չեն հեռացրել: Այժմ նա պետք է զբաղվի խորհրդատվական գործունեությամբ: Որոշումն ընդունել է Կրասնոդարի շրջանային դատարանի նախագահը: Ավելի վաղ` դեռ 2018-ի սեպտեմբերին, Խախալևային հեռացրել էին դատարանի նախագահությունից, իսկ մի քանի ամիս անց` նաև կոլեգիայի ղեկավարի պաշտոնից: […]
16:05 13.08.2019
Բնապահպան Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ահազանգող Սևանա լիճ… Իրավիճակային կառավարման հետքերով…» վերտառությամբ: «Բազմիցս նշել եմ, որ նախորդ իշխանություններից ժառանգած իներցիաները բնապահպանության ոլորտում դադարեցնելու և արդյունքահեն կառավարման անցնելու համար նախ պետք է կարգավորել և կայունացնել կառավարման համակարգը, որի համար առաջին անհետաձգելի գործողություններն են. 1. Վեր հանել առաջնային հավաստի տեղեկատվությունը կենսաբազմազանության, մասնավորապես էկոհամակարգերի, […]
15:51 13.08.2019
«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է հրապարակել «Արևիկ» ազգային պարկից իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ այս հրդեհի մեղավորները պետք է բացահայտվեն, ենթարկվեն պատասխանատվության: «Մնացորդային կրակը գիհուտի դեպքում դեռ երկար կվառվի։ Գիհու կրակը չի մարում մինչև արմատային համակարգի վերջնական մոխրացումը, ինչն էլ վկայում է Մանուկ Մանուկյանի կողմից արված այս նկարներից առաջինը։ Սա նշանակում […]
15:21 13.08.2019
Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի դրանից՝ կսահմանվի լրացուցիչ հսկողություն: «Եթե […]
19:30 12.08.2019
Տարեցտարի մեծանում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Շիրակի մարզ։ Թեև հիմա զբոսաշրջիկներ ընդունելու ամենապիկ սեզոնը չէ, բայց մեծ է արտերկրից և հանրապետության մյուս մարզերից Գյումրիում հանգիստ փնտրողների ու մարզի գրավչությունը գնահատողների թիվը, ու սա այն պարագայում, երբ մարզի զբոսաշրջային ամբողջ ներուժը դեռ բացահայտված չէ: Տուրիզմը զարգացման առաջին քայլերն է անում մարզում, ու դա շնորհիվ ոչ միայն […]
19:20 12.08.2019
Օգոստոսի 12-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարությունից, այս տարվա կարգախոսն է «Փոխակերպելով կրթությունը», օրվա խորհուրդը` երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը: «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքում փորձագիտական գնահատականներով և SMS քվեարկությամբ 2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Վանաձորը: Երիտասարդական մայրաքաղաքն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, […]
18:43 12.08.2019
Գյումրեցի երիտասարդության ներուժը, նախաձեռնողականությունը բարձր են գնահատել պետական կառավարման ոլորտի պատասխանատուները, որոնք համոզված են, որ երկրի զարգացման գործում վերապահված դերը երիտասարդները պատրաստ են ստանձնել: Բայց արագ փոփոխությունների դարում մեծանում է կրթության դերը: Հենց այս թեման են քննարկել կրթության ոլորտի փորձագետները, որոնք խոսել են փոխակերպվող կրթական համակարգից: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Իսկ ի՞նչ է […]
17:45 12.08.2019
Օգոստոսի 12-ին Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում հանդիսավորությամբ բացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Սաշա Գալստյանի հիշատակին նվիրված հուշարձանը: Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, զոհված զինծառայողների հարազատներ և ծնողներ: Հուշարձանը կառուցվել է Սաշա Գալստյանի ծնողների ու մի խումբ բարերարների […]
17:16 12.08.2019
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Անվտանգության խորհրդի գրասենյակում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյյեդ Քազեմ Սաջջադիին՝ վերջինիս խնդրանքով: ՀՀ Անվտանգության խորհուրդը տեղեկացնում է, որ դեսպան Սաջջադին, տեղեկացնելով իր պաշտոնավարման քառամյա շրջանի ավարտի և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքների մասին, շնորհակալություն է հայտնել անցնող ժամանակահատվածում […]
15:10 12.08.2019
Թբիլիսիի ծովի հարակից տարածքում քիչ առաջ բռնկված հրդեհը հաջողվել է մարել: Այրվում էին ծովին հարակից պուրակի չորացած խոտերն ու թմբերը, հայտնում է 1tv.ge-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության hայտարարությամբ՝ երկու հրշեջ խմբի անմիջական մասնակցությամբ կրակը մեկուսացվել է:
14:29 12.08.2019
Ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտք են գործում Հայաստանի անտառներ: Ապօրինի անտառահատման դեպքեր արձանագրված՝ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք: Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ […]
13:50 12.08.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ ԱԻՆ համակարգմամբ, պետական և համայնքային կառույցների սերտ համագործակցության արդյունքում Մեղրու տարածաշրջանի անտառային հրդեհը մեկուսացվել է։ Հիշեցնենք՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ Մեղրու տարածաշրջանի Վարդաբնի ձորի մոտակայքում բռնկված հրդեհից: Մեղրու տարածաշրջանում […]
23:00 11.08.2019
Շիրակի մարզի գյուղական տասնյակ բնակավայրերում կառուցված հուշարձաններն ու հարակից տարածքները անխնամ վիճակում են: 1960-ականներին գյուղերում համատարած տեղադրվում էին Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակի հուշակոթողներ: Ժամանակի քարոզչությունն այդպես էր թելադրում: Ավելի քան կես դար առաջ կառուցված հուշարձանները վարձատրվող հասարակական աշխատանք ծրագրով մարզի մի քանի համայքներում վերականգնվում են, բարեկարգվում են նաև հարակից տարածքները: Մարմաշեն գյուղի պուրակի 3 հուշարձանները […]
21:51 11.08.2019
«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն ահազանգում է ֆեյսբուքյան իր էջում, որ այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկի տարածքում։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ կրակը բռնվել է ճանապարհի եզրից։ «Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն […]
16:56 11.08.2019
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում հանրային տրանսպորտի խնդրին: Նա նշել է, որ ցանկացել է մեկնել Վանաձոր, սակայն տեսնելով Հայաստանի երրորդ քաղաք տանող հասարակական տրանսպորտի վիճակը, ապշել է և նախընտրել գնալ տաքսիով: Նա նշել է, որ այլ քաղաքներ գնալու համար նախկինում գործող «Կիլիկիա» ավտոկայանում ժամանակին եղել են կարգավարներ, դրամարկղ, մանկական սենյակ: […]
15:38 11.08.2019
Երեկ Մարալիկում բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման արարողությանը մասնակցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում, իսկ այսօր առավոտյան տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, ճանաչողական շրջայց է կատարել քաղաքի պատմական միջուկում, որին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հետևելու հնարավորություն են ունեցել հազարավոր հետևորդներ: Նիկոլ Փաշինյանն իր հայրենաճանաչության մասին կիրակնօրյա շրջայցը Գյումրիում սկսել է Ռիժկովի ճեմափողոցի սրճարաններից մեկում մեկ գավաթ սուրճ […]
22:45 10.08.2019
Հազարավոր ուխտավորներ ժամանում են Թաիլանդ՝ տեսնելու Բուդդայի չորս մետրանոց արձանը: Այն կրկին կրկին հայտնվել է ցամաքում՝ ծանծաղ ջրամբարի տարածքում: Արձանն անգլուխ է: Գլուխը մնացել է ջրի հատակին: Ուխտավորները ցնծում են` երևույթը համարելով հրաշք, մինչդեռ բնապահպաններն ահազանգում են, քանի որ Թաիլանդում ուժեղ երաշտի պատճառով ջրամբարները չորանում են: Քսան տարի առաջ Թաիլանդի կենտրոնական Լոպբուրի նահանգում՝ աղոթավայրի հարևանությամբ, […]
19:19 10.08.2019
Գյումրիում մեկնարկել է «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բարերար Վարտան Սիրմակեսը և պաշտոնարար այլ անձինք: Ծննդատան կառուցումը կնպաստի Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրներն այդ ոլորտում, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Նշենք, որ ծննդատուն կառուցելու […]
16:43 10.08.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքների լուսանկարները՝ հետևյալ կից գրառմամբ. «Կառավարության ֆինանսավորմամբ Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամասից մինչև Երասխ համայնքի օղակաձև հրապարակ իրականացվում է 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգում։ Այսօր ծանոթացա տարվող աշխատանքներին. ներկա պահին ընթանում են ճանապարհի հարթեցման, հողալցման և ամրացման աշխատանքներ: Շինարարությունն իրականացնող «AAB Construction» ընկերությունը […]
20:00 09.08.2019
Հանրաճանաչ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կիսվել է իր լուսանկարով, որտեղ լողազգեստ է կրում: Երգչուհին հիացրել է իր երկրպագուներին: Լուսանկարը հրապարակվել է աստղի Instagram-ի էջում: Երգչուհին ջրի ֆոնի վրա է լուսանկարվել: Կերպարին շքեղություն է հաղորդում դեկոլտեի հատվածում խոր բացվածքը՝ ցուցադրելով աստղի կուրծքը: Լողազգեստը նաև խոր կտրվածք ունի ներքևի հատվածում: Посмотреть эту публикацию в Instagram 3 […]
18:08 09.08.2019
Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների առանձին հատվածներ: Այս ճանապարհահատվածները վերջին մոտ 20 տարիներին միայն ընթացիկ նորոգումների են ենթարկվել, մի քանի անգամ էլ հիմնանորոգման ծրագրերում ընդգրկվել են, հետո ֆինանսավորման բացակայության պատճառով դուրս մնացել: Մեկը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է: Երկու ճանապարհներին հիմնանորոգման աշխատանքները միաժամանակ են մեկնարկել ու ավարտի ժամկետներն էլ նույնն են: […]
15:09 09.08.2019
Հոնկոնգում շարունակվում են բազմահազարանոց ցույցերն ընդդեմ արտահանձնման մասին օրենքի: Այս անգամ ցուցարարները սև հագուստներով նստացույց են անում Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանումների սրահում: Այս մասին հայտնել է BBC-ն: Ակցիայի մասնակիցները թռուցիկներ են բաժանում ժամանող մարդկանց, որտեղ գրված են ակցիայի պատճառները: Օդանավակայանում ուժեղացվել է անվտանգությունը: Արդեն 9 շաբաթ շարունակ Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրինագծի փոփոխությունների […]
14:50 09.08.2019
«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։ Համաձայն սահմանված ընթացակարգի՝ կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու […]
13:37 09.08.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում մոտոցիկլետով զբոսաշրջիկի լուսանկարներ է հրապարակել և գրել. «Նիդեռլանդներից Հայաստան ամբողջ ճանապարհը՝ միայն մոտոցիկլետով: Ահա այսպես է տուրիզմը զարգանալու Հայաստանում, եթե մենք կարողանանք ողջ աշխարհին ճիշտ մատուցել մեր զբոսաշրջային հնարավորությունները։ Բարի երթ մեր բոլոր հյուրերին»։
23:04 08.08.2019
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել Գյումրիի Վարպետաց, Աբովյան և Ղորղանյան փողոցներում: Տեսուչները խախտումներ են արձանագրել լուսավորության հենասյուների էլեկտրամոնտաժման աշխատանքներում: Դրանք տեղակայվել են տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջների խախտումներով, բացակայում են հենասյուների հողանցումները: Նաև պարզվել է, որ էլեկտրամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց նախագծային փաստաթղթերի: Գյումրիի պատմական միջուկում, գրեթե բոլոր փողոցներում շինարարությունն […]
18:42 08.08.2019
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ Սամվել Վարդանյանը ճանաչվել է ֆակուլտետի ուսումնական ամենաբարձր միավորներ ունեցող ուսանող: Համալսարանի ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ նա պարգևատրվել համալսարանի ռեկտորի կողմից: «Կանչեցին դեկանատ, մի պահ վախեցա, հետո հայտնեցին, որ լավագույն ուսանող եմ ճանաչվել. մեծ անակնկալ էր ինձ համար»։ Սամվել Վարդանյանը Նինոծմինդայից է: Սերը բժշկության հանդեպ առաջացել է […]