TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Մարմաշեն գյուղում գազաբալոնի արտահոսքից տանը հրդեհ է բռնկվել

13:26 15.07.2019

Երեկ գազաբալոնի  արտահոսքից հրդեհ էր բռնկվել Ախուրյանի տարածաշրջանի Մարմաշեն գյուղում։ Անահիտ Մադոյանին պատկանող առանձնատան` խոհանոցի վերածված շքամուտքում տեղադրված  գազաբալոնից հրդեհը տարածվել է դեպի հյուրասենյակ, ինչի պատճառով այրվել են մետաղապլաստե դռներն ու պատուհանները, տան կենցաղային տեխնիկան։ «Ստեղ դրած եմ եղել բալոնը, որ ճաշ եփեմ ու տանիմ ընդեղ` ճաշասենյակ, որ ուտեն։ Միանգամից բռնկվավ, չհասցրի ու էդ ձևի […]

̰
Սառնաղբյուրցի պապիկն իր տան նկուղում ու տնամերձում 14 դամբարան ու կճուճներ է հայտնաբերել

12:24 15.07.2019

Այն մասին, որ Շիրակի դաշտավայրը հնագիտական ու պատմագիտական հարուստ շերտեր է թաքցնում, վկայում են հայ և օտար հնագետների համատեղ պեղումները: Ներկայիս բնակավայրերից ու գյուղերից շատերը կառուցված են հին բնակատեղիների կամ դամբարանադաշտերի վրա, որոնք, հաճախ է լինում, որ ի հայտ են գալիս ոչ միայն մասնագիտական ուսումնասիրությունների, այլև սովորական հողային աշխատանքների ժամանակ: Այդպես է եղել Սառնաղբյուր գյուղում: […]

̰
Ֆրանսիայում այսօր նշում են ազգային տոնը

15:00 14.07.2019

Ֆրանսիայում այսօր նշում են ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։ Բաստիլը հիմնականում քաղաքական բանտարկյալների համար նախատեսված բանտ-ամրոց էր Փարիզում: Ամրոցը կառուցվել էր մայրաքաղաքի մատույցները պաշտպանելու համար, սակայն 15-րդ դարից վերածվել էր պետական բանտի: 1789-ի հուլիսի 14-ին ապստամբ փարիզցիները գրոհով գրավեցին Բաստիլի ամրոց-բանտը՝ արքայական բռնապետության խորհրդանիշը, և ազատեցին 7 կալանավորների: Այս իրադարձությունը համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխության […]

̰
Իսպանիայում ավանդական ցլավազքի ժամանակ 5 մարդ է հոսպիտալացվել

18:55 13.07.2019

Իսպանիայում տեղի ունեցող Սան Ֆերմին ամենամյա տոնակատարության ժամանակ 5 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել ցլավազքի ժամանակ: Տոնակատարության ընթացքում Պամպլոնա քաղաքի նեղ փողոցում բաց են թողնվում 6 ցլեր, որոնց հետ նույն փողոցով վազում են տղամարդիկ: Աղբյուրի փոխանցմամբ՝ վազքուղին կամում է 875 մետր: Այս ամբողջ ընթացքում նրանք […]

̰
Վալերիյ Օսիպյանը պարգևներ է հանձնել

18:44 13.07.2019

Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար […]

̰
Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը կառավարության համար առաջնահերթություն է. Նիկոլ Փաշինյան

22:25 12.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները: Ի դեպ, այս տարի լրանում է համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակը:   Իր […]

̰
Նպաստառու ընտանիքներին անվճար դեղորայք կտրամադրվի

15:45 11.07.2019

Հուլիսի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները պոլիկլինիկաներից կստանան նաև անվճար դեղորայք։ Շահառուների ցանկում ընդգրկված քաղաքացիները սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 30,01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներն են: Նոր կարգով ակնկալվում է թեթևացնել նաև հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն ու մեծացնել պոլիկլինիկաների դերը: Առողջապահության նախարարության տվյալներով` անվճար դեղորայքից կօգտվի մոտ 200 հազար քաղաքացի: Պոլիկլինիկաների դեղապահարաններում ու հատուկ սառնարաններում […]

̰
Ավտովթար Գյումրիի Վարդանանց հրապարակում

13:50 11.07.2019

Այսօր առավոտյան` ժամը 08։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Վարդանանց հրապարակում։ Միմյանց են բախվել «Հյունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենան և «Գազել» մակնիշի թիվ 22 համարի երթուղային միկրոավտոբուսը։ Բախման հետևանքով «Հյունդայի սոնատա» մակնիշի ավտոմեքենան, մի քանի անգամ տեղում պտույտ գործելով, հայտնվել է Ամենափրկիչ եկեղեցու դիմաց, իսկ մեքենայի մասերը` հարևան մայթին։ Վթարի հետևանքով թեթև մարմնական վնասվածքներ է […]

̰
Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում մ.թ.ա․ 7-5-րդ դարերի հնավայր է բացվել

23:28 10.07.2019

Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության, գերմանական Հալլե քաղաքի Մաքս Պլանկ սոցիալ- մարդաբանական ինստիտուտների համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Արթիկի տարածաշրջանի Լեռնակերտ գյուղում: Այստեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր, որը թվագրվում  է մ.թ.ա. 7-5-րդ դարերի: Հնագետները փորձում են պատասխաններ գտնել այն հարցերին, թե ինչ նշանակության է եղել ամրոցը և հարակից ինչպիսի կառույցներ է ունեցել: Պեղումների առաջին տարում […]

̰
Ռիհաննան վերածվել է գեյշայի

19:30 10.07.2019

Հայտնի երգչուհի Ռիհաննան չինական Harper’s Bazaar ամսագրի համար նկարահանվել է անսովոր ֆոտոշարքում: Լուսանկարները հրապարակվել են նրա Instagram-ի պաշտոնական էջում: Երգչուհու զգեստներն ու դիմահարդարումը ասիական թեմատիկայով էին: Լուսանկարներում նա հիշեցնում է գեյշայի:

̰
Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Տուսկը զբոսնել են Հանրապետության հրապարակում

12:43 10.07.2019

Համատեղ ասուլիսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ դուրս է եկել կառավարության շենքից և զբոսնել Հանրապետության հրապարակում: Պատմության թանգարանի մոտ հավաքվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր Փաշինյանի ու Տուսկի զբոսանքի ընթացքում վանկարկել են «Նիկոլ, խաբեբա», իսկ ոստիկանությունը վերջիններիս շրջափակել է և չի թողել առաջանալ: Զբոսանքից հետո պաշտոնյաներն […]

̰
Դանիայում բացվել է ծառի վրա գտնվող հյուրանոցային առաջին համարը

20:00 09.07.2019

Դանիայի Յուտլանդիա կղզում բացվել է Løvtag հյուրանոցի առաջին համարը, որը գտնվում է ծառի վրա: Նշվում է, որ ծառի վրա հյուրանոցային համար բացելու միտքը ծագել է այն ժամանակ, երբ նրա հայրը բողոքել է, որ չի կարողանում գումար վաստակել փայտե արտադրությամբ: Այս պահին պատրաստ է միայն հյուրանոցի մի համարը, սակայն այն ամրագրել է 70-ից ավելի մարդ: Նշվում […]

̰
4-րդ աստիճանի վթարայնության Կապսի դպրոցը չի ընդգրկվել առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում

19:44 09.07.2019

Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների անցած տարվա ծրագրով Շիրակի մարզի կրթական, մարզական և բժշկական 14 հաստատությունների մի մասում շինարարությունը նոր է սկսված, մի քանիսում ավարտվում է։ Հրատապ խնդիրների լուծման անցած տարվա ծրագիր չեն ընդգրկվել ամրացման ենթակա և կապիտալ շինարարություն պահանջող հաստատությունները։ Ծրագրով առաջնահերթություն տրվել է Կառնուտի նորակառույց դպրոցի շենքում սանհանգույցի հիմնանորոգմանը, իսկ խնդիրը առաջ էր եկել […]

̰
ԵՄ-ն բազմակողմանի աջակցություն կցուցաբերի Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին. Վասիլիս Մարագոս

17:40 09.07.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է արդարադատության […]

̰
«Բանանցը» ժամանել է Բելգրադ

16:17 09.07.2019

Երևանի «Բանանցը» ժամանել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ հուլիսի 11-ին սերբական «Չուկարիչկիի» դեմ կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը: Ակումբի մամուլի ծառայությունը թիմի ժամանումից լուսանկարներ է հրապարակել:

̰
Արթուր Վանեցյանը ծանոթացել է Եվրո-2019-ի նախապատրաստական աշխատանքներին

16:15 09.07.2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այսօր շրջայց է կատարել բոլոր այն մարզադաշտեր, որտեղ կայանալու են Մ-19 Եվրո-2019-ի հանդիպումները, և հյուրանոցներ, որտեղ հանգրվանելու են մասնակից թիմերը և պաշտոնատար անձինք: Արթուր Վանեցյանը սկզբից այցելել է «Բանանց» մարզադաշտ, ծանոթացել մարզադաշտի խոտածածկին և մարզաբազայի ենթակառուցվածքներին: Այնուհետև ՀՖՖ նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և ՀՖՖ ակադեմիա, որտեղ ևս […]

̰
Գյումրիի շուկայում հիվանդ կենդանու միս է հայտնաբերվել

15:45 09.07.2019

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Գյումրիի Լաչինի միջանցք կոչվող տարածքում մսի վաճառքը։ Նման որոշում է կայացվել այսօր առավոտյան՝ շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը։ Միսը վաճառասեղաններին է՝ առանց սառնարանների, բացակայում են անասնաբուժական տեղեկանքները։ Սննդի անվտանգության […]

̰
Կարծես պատերազմական գոտում լինենք. լուսանկարներ «Արագած» գիտական կենտրոնից

14:40 09.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Կորյունը լուսանկարներ է հրապարակել «Արագած» գիտական կենտրոնում գտնվող գիտահետազոտական ինստիտուտներից մեկից և հետևյալ գրառումն արել. «Չէ, սա ո´չ աղետի գոտում է, ո´չ էլ Արցախում, այլ Օրգովում գտնվող Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի «Արագած» գիտական կենտրոնի ներսում: Էնպիսի տպավորություն է՝ կարծես պատերազմական գոտում լինենք: Տեսնես՝ ովքե՞ր են այս ամենի հեղինակները: Իսկ հիմա փոքրիկ տեղեկություն աստղադիտակի […]

̰
Մեկ վանդակում հինգ շուն շնչահեղձ է լինում. ավագանու անդամն ահազանգում է

13:46 09.07.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Շտա՜պ. Սա քաղաքային իշխանության կողմից ստեղծված ՀԱՈԿ-ն է, որը «զբաղվում» է շների ստերջացմամբ և որի մասին օր ու գիշեր թմբկահարում են իմ քայլականները։ Ընկերնե՛ր, սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը։ 1 վանդակում 5 շուն շնչահեղձ է լինում, շների […]

̰
Հայ և ֆրանսիացի հոգեվերլուծողները Գյումրիում քննարկել են դեռահասների վարքագծային շեղումները

18:55 08.07.2019

Երեխաների և դեռահասների վարքագծային շեղումներն ու դրանք ծնող պատճառներն այսօր քննարկել են ֆրանսիացի հոգեվերլուծողները, հայ հոգեբանները, հոգեթերապևտները և մանկաբույժները: Նախաձեռնությունը ֆրանսիացի մանկահոգեբույժ Պատրիկ Ալեսյանինն է: Նա արդեն 4 տարի է, ինչ նման հանդիպումներ է կազմակերպում Գյումրիի «Արևամանուկ» հիմնադրամում։ Ֆրանսահայ հոգեբույժ, հոգեվերլուծող Պատրիկ Ալեսյանի անձնական նախաձեռնությունն է աջակցել տեղի մասնագետներին դեռահասների վարքագծային խնդիրների լուծման հարցում։ Համատեղ […]

̰
Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար մեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ

17:10 08.07.2019

Թբիլիսիից Երևան ուղևորվող մարդատար մեքենան այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 14։30-ի սահմաններում վթարի է ենթարկվել Տավուշի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Դիլիջան քաղաքի կենտրոնական հատվածում բախվել են Վրաստանից ժամանող Mercedes Vito մակնիշի 50 RR 553 համարանիշի (վարորդ` Լ.Ա.) և Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի (վարորդ` Գ.Հ .) ավտոմեքենաները։ Պատահարի մասին տեղեկություններ է հաղորդել նաև […]

̰
Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները դարձել են նաև նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները. Փաշինյան

15:52 08.07.2019

ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ: Տիկին Յակոբը ողջունելով ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր` նշել է, որ երկրում առկա փոքրաթիվ հայ համայնքը վայելում է մեծ հեղինակություն և լիարժեք ինտեգրվել է տեղի հասարակությանը: Սինգապուրի […]

̰
Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է

13:55 08.07.2019

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն։ Ֆրանսահայ բժիշկ, սրտաբան, ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի հիմնադրամի տնօրեն և «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» ասոցիացիայի փոխնախագահ Ավետիս Մատիկյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, տեղեկացել մատուցվող ծառայություններին։ Բարձրակարգ մասնագետներով ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած կենտրոնը սպասարկում է ոչ միայն […]

̰
Ինչո՞ւ արժե հաճախ համբուրվել. պարզել են գիտնականները

23:30 07.07.2019

Life պարբերականը ներկայացնում է հետաքրքիր փաստեր համբույրի մասին: Նշվում է, որ համբուրվելու ժամանակ լավանում է արյան շրջանառությունը և օրգանիզմում ավելանում է ադրենալինի քանակը: Այսպիսով, մարդու նյութափոխանակությունը լավանում է, և նիհարելը դառնում է հեշտ` առանց տանջալի դիետայի: Հետազոտության տվյալները փաստում են, որ շատ համբուրվող մարդիկ ավելի սթրեսակայուն են, չունեն ընկճախտ և անքնություն: Համբույրը նաև օգտակար է […]

̰
Մոսկվայում ակցիաներ են իրականացվել՝ ի պաշտպանություն և ընդդեմ Խաչատուրյան քույրերի

17:16 06.07.2019

Մոսկվայում` Բոլոտնայա հրապարակում, այսօր ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի՝ ակցիա է իրականացրել Վալենտինա Լուզանովան: Այս մասին տեղեկացնում է Novayagazeta.ru-ն: Նրան և հակընդդեմ ակցիա իրականացնող երեք անձի ոստիկանությունը ձերբակալել է: Լուզանովայի ձեռքին պաստառ է եղել՝ վրան նշված. «Դեռ քանի՞ զոհ պիտի պահանջվի, որ ընդունվի «Ընտանեկան բռնության մասին» օրենք»: Հակառակ կողմից ակցիա իրականացնող «Տղամարդկանց պետության» ներկայացուցիչն ակցիայի է […]

̰
Չինաստանը սարքավորումներ է նվիրել Հայաստանի զինված ուժերին

14:10 06.07.2019

Չինաստանը սարքավորումներ է նվիրել Հայաստանի զինված ուժերին։ Դրանք արդեն Հայաստանում են, և այսօր նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ գնացել է զորամասերից մեկը՝ դրանք զննելու համար։ «Հուլիսի 6֊ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ […]

̰
Աննա Հակոբյանը հայկական ձեռագործ տիկնիկներ է նվիրել վիետնամցի փոքրիկներին

13:09 06.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հանոյ կատարած այցի ժամանակ ձեռագործ տիկնիկներ է նվիրել բուժման մեջ գտնվող փոքրիկներին: «Հույս ունեմ, որ հայկական ձեռագործ տիկնիկները ժպիտ կպարգևեն արյան հիվանդություն ունեցող այս փոքրիկներին»,- գրել է նա:

̰
Գյումրեցի պատանիները գյումրվա բարբառով ու արտահայտություններով թղթե տոպրակներ են պատրաստում ու բաժանում անցորդներին

10:18 06.07.2019

Հայաստանում  մոտավոր հաշվարկով՝ ամեն տարի իրացվում է մոտ 825 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որոնք պատրաստվում են քիմիական նյութերից, որոշ դեպքերում էլ՝ աղբից ու արտադրական թափոններից: Իսկ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող վնասներն անհամեմատելի են: Եվրոպական մի քանի երկրներ արդեն հրաժարվել են պոլիէթիլենայինից և  անցում են կատարել էկոլոգիապես մաքուր ու անվնաս թղթե տոպրակների օգտագործմանը: Իսկ Հայաստանը […]

̰
Շիրակի մարզում 2600 իններորդ դասարանցիներից 110-ը հայոց լեզու առարկայից վերաքննություն է հանձնել

19:30 05.07.2019

Հանրապետության հիմնական ու միջնակարգ դպրոցների 9-դ դասարանցիները, որոնք հայոց լեզվի կենտրոնական քննությունից ստացել են անբավարար գնահատականներ, վերաքննություն են հանձնել: Մեկ ամիս առաջ ու առաջին անգամ հանրապետության ավելի քան 31 հազար 9-րդ դասարանցիներ հայոց լեզու առարկայից միասնական քննության մասնակցեցին: Շիրակի մարզի դպրոցների 2600 9-րդ դասարանցիների 6 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը: Հիմա նրանք վերաքննությանը դարձյալ նույն […]

̰
Նոր Սահմանադրությու՞ն, թե՞ սահմանադրական փոփոխություններ. քննարկում Գյումրիում

19:25 05.07.2019

«Նոր Սահմանադրությո՞ւն, թե՞ սահմանադրական փոփոխություններ». այս թեմայի շուրջ են «Երկխոսություն» մեդիակենտրոնում խոսել, կարծիքներ հայտնել իրավաբանը, փաստաբանն ու պատմաբանը: Նրանց կարծիքով` նորանկախ Հայաստանի պատմության մեջ ընդունված 3 Սահմանադրությունները կամ 1 Սահմանադրության հետագա փոփոխված տարբերակները երբևէ չեն ապահովել իշխանությունների տարանջատման և փոխզատման սկզբունքը, այսինքն` այն, ինչին կոչված են: Փոխարենը, դրանք ընդունված լինելով երկրի 3 նախագահների օրոք, ամեն […]

̰
BACK_TO_TOP