18:53 20.08.2019
Թեթև ատլետ, վազորդուհի, ՌԴ տարբեր մրցաշարերի հաղթող Մարգարիտա Պլավունովան մահացել է մարզումների ժամանակ: Նա ընդամենը 25 տարեկան էր: Մարգարիտան ապրում էր Տամբովում: Աղջիկն առավոտյան վազքի է դուրս եկել Տամբովի Մորշանսկի շրջանում: Մի քանի րոպե վազելուց հետո Մարգարիտան ընկել է և կորցրել գիտակցությունը: Ականատեսները անմիջապես շտապօգնություն են կանչել, բայց ժամանած բժիշկները միայն արձանագրել են մարզուհու մահը: […]
18:23 20.08.2019
Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվողներն ասել են, որ շարունակում են հերթապահությունը հանք տանող ճանապարհներին, որպեսզի թույլ չտան «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին մոտենալ տարածքին և վերսկսել հանքի շահագործումը: Իրենք դա թույլ չեն տալու ոչ մի գնով: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանն է SHANTNEWS.am-ին այս լուսանկարները տրամադրել:
17:20 20.08.2019
Հոլիվուդյան հայտնի կինոարտադրող UNIVERSAl PICTURES-ն իր հայտնի ֆիլմերից մեկի` «Ֆորսաժ-9» (Fast and Furious 9) ֆիլմի համար էպիզոդներ կնկարահանի Վրաստանում: Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Նկարահանումները կավարտվեն մեկ ամսից: Ֆիլմի նկարահանումներ կիրականացվեն Թբիլիսիում ու Ռուսթավիում: Վրաստանի «Առաջին ալիքի» լրագրողը որոշ կադրեր է հրապարակել ֆիլմի նկարահանումներից: Վրացական քաղաքներում ամերիկյան ֆիլմի նկարահանումներն իրականացվում են «Նկարահանի´ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում:
16:50 20.08.2019
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում, «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության նախապատրաստման շրջանակում, մասնակցել են դասակի և ջոկի հրամանատարական կազմի համար նախատեսված «Միանգամյա օգտագործման ծխագլանակներից և ազդանշանային ատրճանակներից անհրաժեշտության դեպքում անվտանգ ու նպատակային օգտվելու կանոնները» թեմայով խմբակային դասընթացին:
19:44 19.08.2019
Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ը կսկսի «Թղթե երազանք» բազմասերիանոց հեռուստադրամայի ցուցադրությունը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են հիմնականում Գյումրիում: Տեսարաններից մեկը, օրինակ, Երերույքի տաճարի շրջակայքում է նկարահանվել: Ֆիլմի ռեժիսորը վստահեցնում է՝ ասելիքն ավելի խորն է: Այն, իհարկե, սկիզբ է առնում Գյումրիում ապրողների դժվարություններից, այն, իհարկե, շաղախված է գյումրեցիներին հատուկ կենցաղով, բնավորությամբ, բայց այն միայն Գյումրու մասին չէ: Ֆիլմը միայն […]
19:00 19.08.2019
Բանաստեղծություններ գրող Սուրենի, ապագա երաժիշտ Դավիթի, գիշերօթիկ դպրոցում հայտնված Նարեի, քարերով դույլը մարզագույք դարձրած Արթուրի և էլի շատ պատմություններ տարիներ առաջ հայտնվեցին «Շանթ»-ի եթերում, ու հույզերի պակաս չեղավ: Պատմությունները հուզիչ էին այնքան, որքան դաժան էին: Հերոսներից մեկը, օրինակ՝ Արսենը, մոռացած քանդակագործ դառնալու երազանքը, արհեստ էր սովորել ու տուն էր պահում: Դագաղագործ էր դարձել, որ քույրերն […]
15:43 19.08.2019
Օրերս հայկական լրատվադաշտում տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը` «ՌազմԻնֆո»-ն ներկայացնում է այդ հատվածում դիրքային փոփոխությունները: Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկում են ինժեներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավում են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները: Դրա մասին […]
14:40 19.08.2019
Օգոստոսի 19-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ լրատվական ծառայությունը: Այդ առիթով ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի […]
13:40 19.08.2019
Սեպտեմբերի 2-ից «Շանթ»-ի եթերում կցուցադրվի «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմը: Սա իր տեսակի մեջ հայկական ֆիլմարտադրության բնագավառում առայժմ եզակի մի կինոպատմություն է: Իրական պատմություն, որ կինոյի մեջ հավաքական կերպարներ են դարձել: 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունը հիմնադրման 20-ամյակի առիթով հերթական բարեգործական ակցիան էր նախաձեռնել: Այն երկու ուղղություն ուներ` Լոս Անջելեսում և Երևանում «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ «Շանթը» […]
12:37 19.08.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտնվել է հանրությանը 23 տարի առաջ գնված զգեստով, գրում է Deutsche Welle-ն: Նշվում է, որ վերջերս քաղաքական գործչին նկատել են վառ գույներով, ճապոնական կիմոնոյի նմանվող վերնաշապիկով: Առաջին անգամ Մերկելը այդ հագուստով մարդկանց ներկայացել է 2002-ին Բեյրութ քաղաքում տեղի ունեցած «Վագներ» երաժշտական փառատոնի բացմանը: Նա գնել էր այդ զգեստը, ըստ թերթի, […]
23:59 17.08.2019
Արդեն երրորդ տարին է` Աշոցքի և Ամասիայի լեռնային ու դժվարանցանելի տեղանքներում անցկացվում է ավտոարշավ, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է։ «Ավտոարշավները դարձել են սիրված զբաղմունք երիտասարդների համար, գալիս ենք, որ մեր հանգստությունը վայելենք, տեսնենք ու կարոտներս առնենք ինչ-որ առումով մեր հայրենի եզերքից, մեր տարածաշրջանից, որն իր ուրույն ու բացառիկ գեղեցկությունն […]
23:11 17.08.2019
«Երազանքի» այս ծառը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի Ճգնավոր լեռան վրա է գտնվում: 2197 մ բարձրություն ունեցող Ճգնավոր լեռան վրա աճած ու կանաչած երևի միակ ծառն է, որ ամեն օր հանգրվան է դառնում լեռան գագաթին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը բարձրացող հավատացյալների համար: Մի քանի տասնյակ տարվա կյանք ունեցող այս ծառի ճյուղերը ճկվել են հավատացյալների անձնական իրերի […]
19:11 17.08.2019
Շիրակի երկրագիտական թանգարանի և Գերմանիայի Հալլեի համալսարանի հայ-գերմանական համատեղ արշավախումբը պեղումներ է կատարում Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում, որտեղ հայտնաբերվել է ամրոց-բնակավայր։ Այն թվագրվում է վաղ բրոնզե դարին։ Հնավայրը բացահայտում է շուրջ 3000 տարվա վաղեմության սովորույթներն ու ծեսերը, ինչպես նաև ռազմական գործի հմտությունները, որոնք ունեցել են տեղանքի բնակիչները։ Սրանով էլ պայմանավորված է բնակավայրերի ամրաշինական կառուցվածքը։ Հազարամյակներ […]
17:47 17.08.2019
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Արգենտինա կատարած այցից: «Արգենտինայի մութ տարիներին անհետացածների մայրերի հետ էինք: Մայիսյան հրապարակի մայրերի սրտերը սփոփվել են հանրային առերեսման շնորհիվ: Աշխատենք, որ մեր մայրերն էլ վայելեն այս արդարությունը»,- գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ Փայլանը աշխատանքային այցով գտնվում է Արգենտինայում, օրեր առաջ […]
16:30 17.08.2019
Շուտով կմեկնարկի «Դիմակայուն Տավուշ» ծրագիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: «Թե ուզում ես դիմագրավել աղետն ու ճգնաժամը, պիտի պատրաստվես վատթարագույն սցենարին: Արարատից մինչև Ֆուջիյամա: 2010թ. Ճապոնիա, Կիոտոյի համալսարանի աղետների թանգարան (Ճապոնիայում ամեն աղետից հետո ուսուցողական թանգարան են կառուցում), արձանագրված ցունամիների վավերագիր՝ առավելագույնը 7մետր: Ամբողջ երկիրը ծովից պաշտպանված էր […]
14:32 17.08.2019
Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: «Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորների […]
12:55 17.08.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիդերլանդներից Հայաստան վերադարձած ընկերների մասին: «Էմինը և Նարեկը մեկ տարի է՝ Նիդերլանդներից վերադարձել ու բնակվում են Հայաստանում: Փոքր տարիքում ծնողների հետ արտագաղթելով Իրանից և Հայաստանից՝ երկուսն էլ մեծացել են Եվրոպայի արևմուտքում. շուրջ երկու տասնամյակ անց […]
12:20 17.08.2019
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքը ամերիկյան ռինգ հաղթական էր: Րոպեներ առաջ կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: 5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը: Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ […]
12:00 17.08.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանն հանդիպեցին Հայաստանում Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսի, հաղորդակցության բաժնի տնօրեն Նարեկ Ղազարյանի և ընդունելության բաժնի տնօրեն Ալինա Զոհրաբյանի հետ: Հանդիպման նպատակն է Սփյուռքում Հայաստանը ճանաչված ու նախընտրելի դարձնել նաև իր բարձրորակ կրթությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սփյուռքում Հայաստանի կրթական հնարավորությունների մասին տեղեկացվածությանը, կրթության միջոցով […]
20:50 16.08.2019
Գյումրին պատրաստվում է 2 մեծ իրադարձությունների, որոնց ընթացքում քաղաքն ընդունելու է հազարավոր հյուրերի: Խոսքը օգոստոսի 25-ին նախատեսված «Քաղաքի օր» տոնակատարության, նաև Անկախության տոնի մասին է, որի հիմնական միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Նախապատրաստական ինչպիսի աշխատանքներ են տարվում, այս մասին այսօր լրագրողների հետ զրուցել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հյուրատների ու հյուրանոցների հնարավորություններն են վերլուծում, […]
19:30 16.08.2019
Ֆրանսիացի սիրված դերասան Պիեռ Ռիշարն օգոստոսի 16-ին նշում է իր 85-ամյակը: Դերասանի կինոկարիերան արագ զարգացում չի ունեցել. իր առաջին նշանակալի և հիշվող դերը նա ստացել է միայն 33 տարեկանում: Պիեռ Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդ Դեֆեյը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 16-ին տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում։ Մանկությունն անցել է պապի ընտանիքում, ով ծագում էր ազնվանական տոհմից։ Չափահաս […]
19:55 15.08.2019
Բրիտանացի Բեն Մասկրոֆթը 95 կգ-ով նիհարել է, քանի որ մինչ այդ չէր կարողանում իր երազանքը կատարել: Այս մասին հայտնում է Mirror-ը: Բենը 176 կգ է կշռել և ցանկացել է իր վաղեմի երազանքն իրականացնել` բարձրանալ Չինական մեծ պատի վրա: Նա խնդիրներ է ունեցել ինքնաթիռ նստելիս, իսկ ամենածանր պահը նրա համար եղել է այն, որ պարզապես չի […]
19:20 15.08.2019
Գյումրիում փողոցաշինական լայնածավալ աշխատանքները Գերցենի փողոցում հասել են արդեն ասֆալտապատմանը: Մոտ մեկ կիլոմետր երկարության և 7 մ լայնության փողոցը համարվում է երկրորդական, բայց քաղաքի երկու կարևոր` Շիրակացի և Վազգեն Սարգսյան փողոցները իրար կապող կարևոր հանգույց է: Գերցենն էլ անմասն չմնաց նախագծային թերություններից ու աշխատանքային սխալներից: Հիմա էլ փողոցում նախագծային փոփոխություններ են կատարվում, դրանք առնչվում են […]
18:21 15.08.2019
Բերքահավաք՝ ժամանակից շուտ ու ոչ հողատիրոջ կողմից: Այսպես կարելի է անվանել այն, ինչ տեղի է ունեցել Հացիկ գյուղում: Ավելի պարզ՝ կարտոֆիլի դաշտում գողություն է եղել: Դաշտի մի հատվածն անհայտ անձը կամ անձինք քանդել են, գողոնը տարել: Հողի սեփականատերն ահազանգել է ոստիկաններին, որոնք էլ դաշտում հայտնաբերել են այն պարագաները, որոնք նախատեսված են եղել գիշերային բերքահավաքի համար: […]
18:04 15.08.2019
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նիդեռլանդներից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց է կատարել Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։ Երկու տասնյակից ավելի […]
17:51 15.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր պաշտոնից ազատվել են վարչապետի գլխավոր խորհրդականներ Արսեն Գասպարյանն ու Արամ Ղարիբյանը: Ներկա դրությամբ՝ վարչապետը գլխավոր խորհրդական չունի: Արամ Ղարիբյանը վարչապետի գլխավոր խորհրդական է նշանակվել 2018թ. հունիսի 8-ին: Արսեն Գասպարյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին նշանակվել էր 2018թ. հուլիսի 30-ին: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ այսօր պաշտոնից ազատվել է նաև վարչապետի […]
19:20 14.08.2019
Շիրակի մարզն այս ուսումնական տարվանից կանցնի համընդհանուր ներառական կրթության, և առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող բոլոր երեխաներն իրենց կրթությունը կշարունակեն ոչ թե հատուկ, այլ հանրակրթական դպրոցներում: Սեպտեմբերի մեկից ներառական ծրագիրը կտարածվի մարզի բոլոր 169 դպրոցներում: Մինչ այս ներառական կրթություն իրականացնելու իրավունք ունեին քաղաքային ու գյուղական 29 դպրոցներ: Համընդհանուր ներառականությանն անցնելու համար որոշ դպրոցներում շենքային ու գույքային […]
19:00 14.08.2019
54-ամյա Դեմիեն Հյորսթը որոշել է առավել բարդ աշխատաոճի անցնել: Չէ՞ որ այնքան էլ հեշտ չէ նկարել կտավ, որը շարժվում կամ ծիծաղում է: Դեմիեն Հյորսթը հայտնի դարձավ Natural History («Բնական պատմություն») նախագծի շնորհիվ` սատկած կենդանիներ (այդ թվում` շնաձուկ, ոչխար և կով) ֆորմալդեհիդում. ցուցանմուշներից մեկը՝ վագրային շնաձուկ, նույնիսկ ճանաչվեց ողջ աշխարհի 90-ականների բրիտանական գրաֆիկական աշխատանքների և երիտասարդ […]
18:39 14.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այսօր հանդիպել է ՀՀ բուհերի ռեկտորների և ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետական ուսանողական մարզական լիգաների խաղերի կանոնակարգը: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Գևորգ Լոռեցյանը, մասնավորապես, նշել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր առաջ խնդիր է դրել ստեղծել բարձր մակարդակի ուսանողական մարզական լիգաներ, որոնք ոչ միայն […]
18:05 14.08.2019
Ադրբեջանական իշխանամետ ռազմական-քարոզչական կայքերն օգոստոսի 13-ին հայտնել են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Տավուշի սահմանի մոտ 4 նոր դիրք է կառուցել: «Արմենպրես»-ը վերլուծություն է հրապարակել, որով ներկայացնում է՝ ադրբեջանական իշխանական քարոզչական հարթակներն այդ երկրի ՊՍԾ հետ համագործակցությամբ հրապարակել են ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից լուսանկարներ՝ նշելով, թե ադրբեջանական սահմանապահները նշված հատվածում առաջխաղացում են գրանցել: […]