18:11 05.07.2019
Այսօր տեղացած հերթական հորդառատ անձրևից հետո Գյումրիում նորից փողոցները ջրածածկ են եղել: Մինչև կես մետր բարձրության անձրևաջրերը ողողել էին քաղաքի կենտրոնական փողոցները: Ջրատար դիտահորերը բացակայում են կամ թողել են ասֆալտաշերտի տակ, իսկ որոշ հատվածներում դրանք խցանված են: Այս կադրերը SHANTNEWS.am-ի թղթակիցը ֆիքսել է Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցներում: Տարիներ շարունակ փողոցաշինական աշխատանքների ժամանակ անտեսվել կամ […]
15:47 05.07.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ երեք խմբակցությունները ներկայացնող պատգամավորների հետ մեկնել է Կիպրոս, որտեղ ելույթ է ունեցել այդ երկրի խորհրդարանում։ Միրզոյանը ներկայացրել է իր ելույթի մի մասը։ «Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում։ Նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, և մեծ էր զարմանքս և հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը […]
12:40 05.07.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ […]
19:39 04.07.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Դավթաշեն համայնքի 1-ին թաղամասի մանկապարտեզի հարակից փողոցի մայթի բացակայության խնդրին: Նա հայտնել է, որ այդ հարցը քննարկել է վարչական շրջանի ղեկավարի հետ ու ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել խնդրի լուծման շուրջ: «Ավագանու վերջին հարցուպատասխանի ժամանակ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին փոխանցեցի 1-ին թաղամասի բնակիչների […]
19:30 04.07.2019
Այսօր լրացել է համաշխարհային շոու բիզնես ամենաոճային և ամուր զույգի՝ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ամուսնության 20-ամյակը, գրում է RIA Novosti-ին: Այս 20 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ խոսակցություններ Դևիդի դավաճանությունների և ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին: Ամեն անգամ թվում էր, թե դա ամուսնության վերջն է, սակայն զույգը հաղթահարել է դժվարությունները: 90-ականներին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացող Դևիդ […]
19:00 04.07.2019
Հուլիսի 1-ից դադարեցվել է Կրթության ազգային ինստիտուտի գլխամասային գրասենյակի և 8 մասնաճյուղերի գործունեությունը: Պետական այս կառույցը երկար տարիներ եղել է կրթական նորամուծությունների ու նորույթների մասին մանկավարժներին իրազեկող միակ կազմակերպությունը, մանկավարժների համար կազմակերպել է վերապատրաստման, իսկ դպրոցների տնօրենների համար՝ հավաստագրման դասընթացներ: Կրթության ազգային ինստիտուտի արդեն գործազուրկ մասնագետներին էլ չհաստատված տեղեկություններ են հասել, որ փակված կառույցի փոխարեն […]
15:57 04.07.2019
Համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է, որ Արագածոտնի մարզի Օշական համայնքի հնգաթռիչք կամրջի մոտ լողավազան է տեղադրվել: Բանն այն է, որ տարածքում գործում է «Օշականի հին ջրաղաց» հանգստավայրը: Լողավազանը հենց այդ հանգստավայրինն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի ղեկավար Մարինե Ավանեսյանը SHANTNEWS.am-ի՝ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց. «Սոցիալական […]
15:50 04.07.2019
Այսօր կեսօրին Գյումրիում՝ Մուսայելյան փողոցում, իրար են բախվել «ԶԻԼ» մանիշի բեռնատար-ջրատարը և BMW մակնիշի մարդատարը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ը, բախման հետևանքով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը գլխիվայր հայտնվել էր բանուկ փողոցի մեջտեղում: Վարորդը՝ 58-ամյա Սամվել Նիկոլյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղից հայտնեցին, որ վարորդը ստացել է միջին աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ վթարված «ԶԻԼ» […]
14:31 04.07.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում ապրող 83 ընտանիքների այսօր հանձնել են նոր բնակարանների բանալիներ: Քաղաքապետը նաև տեղեկացնում է, որ ևս 59 ընտանիք էլ ստացել են Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի […]
13:40 04.07.2019
Հյուսիսային պողոտայում փորձարկվել է բարձր ճնշման նորագույն լվացող տեխնիկան: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից: «Շուտով այս տեխնիկայի գործարկմամբ կիրականացվի Կենտրոնի մաքրումը»,- գրված է լուսանկարներին կից արված գրառման մեջ:
19:47 03.07.2019
Հայաստանի զինված ուժերի 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, բարդ իրավիճակներում ֆիզիկական դիմացկունությունն ամրապնդելու նպատակով հուլիսի 2-ին անցկացվել են մարտավարամասնագիտական և ականների պայթեցման գործնական պարապմունքներ։
19:30 03.07.2019
Հուլիսի 2-ի գիշերը Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանում ամռան կեսին գրանցվել է ձմեռային ջերմաստիճան: Հայ-վրացական սահմանի` Հայաստանի հյուսիսի ամենավերջին գյուղում Բավրայում գիշերը գրանցվել է երկու աստիճան ցուրտ: Խոշորացված Աշոցք համայնքի 11 գյուղերում մասնակի բերքի ցրտահարումներ են եղել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վնասվել են կարտոֆիլի և հնդկացորենի ցանքատարածքները: Ցրտահարության վնասներն համեմատաբար շատ են Բավրա, Սիզավետ, […]
19:08 03.07.2019
Երևանի քաղաքապետարանի «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենաներից մեկը, որ վերջերս է գնվել, այսօր Դավթաշեն վարչական շրջանում աղբահանության ընթացքում ճեղքել է փողոցի ասֆալտե ծածկն ու ընկել փոսի մեջ։ Լուսանկարները բեռնել են ֆեյսբուքյան օգտատերերը։
16:14 03.07.2019
Ecolur.org-ը «ծաղկած» Սևանա լճից նոր լուսանկարներ է հրապարակել: Խոսքը արբանյակային լուսանկարների մասին է: «Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և […]
16:02 03.07.2019
Հուլիսի 3-ին աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել է տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել է հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին: Աշխատանքային այցի ընթացքում […]
19:51 02.07.2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տրամադրած տվյալների հիման վրա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցություն է ցուցաբերել ականից տուժած 3 անձանց: Այս մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում: Շիրակի մարզի Մեծ Մանթաշի բնակիչ Սուրեն Գաբոյանին փոքր տրակտոր է հատկացվել, Մարմաշեն համայնքի բնակիչ Էդիկ Հակոբյանի համար տուն և կով են գնել, Գուսանագյուղի բնակիչ Տիգրան Խաչատրյանին գումար է […]
19:20 02.07.2019
Ֆրանսիայում հայտնաբերվել է 14-րդ դարի Կիլիկյան Հայաստանի բացառիկ պալատական ձեռագիր: SHANTNEWS.am-ը զրուցել է ձեռագիրն ուսումնասիրած Մոնպելյեի համալսարանի միջնադարյան պատմության և արվեստաբանության դոկտոր Էմմա Չուգասզյանի հետ, որը պատմել է բացառիկ նմուշի հայտնաբերման պատմությունը. «Նախորդ տարի, երբ դեռ գտնվում էի Ֆրանսիայում՝ Մոնպելյեում, ինձ դիմեց ֆրանսիացի կոլեկցիոներ Գիյոմ Արալը, որն արդեն հայտնի է հայ արվեստասերներին, քանի որ մի […]
19:14 02.07.2019
Այս օրերին Փարիզում տեղի է ունենում նորաձևության աշխարհի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Փարիզի նորաձևության շաբաթը: Նորաձևության ցուցադրությունների ընթացքում մոդելավորողները ցուցադրում են աշուն-ձմեռ հավաքածուները: Օրինակ՝ Schiaparelli բրենդի ցուցադրության ժամանակ գերակշռել է առօրյա հագուստը՝ վերարկու, կոստյումներ, ժակետներ, որոնք զարդարված են եղել ջայլամի փետուրներով և քարերով: Daniel Rozberry բրենդի նոր տնօրենը ներկայացրել է «ամպ» զգեստներ: Նշվում է, որ Ռոզբերին […]
18:54 02.07.2019
Նիգերիայի հարավ-արևելքում բենզատար մեքենա է պայթել, ինչի հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 70 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, երբ վառելանյութ տեղափոխող մեքենան Բենուե նահանգի գյուղերից մեկի տարածքում կողաշրջվել է, ու տեղի բնակիչներն սկսել են հավաքել վառելիքը, հայտնում է legit.ng-ն: Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ներկայացված թվերը վերջնական […]
18:27 02.07.2019
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է կենտրոնական զինվորական հավաքակայան ու այնտեղից ծառայության ճանապարհել այս զորակոչի առաջին նորակոչիկներին։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել այդ այցից։ https://www.facebook.com/arcrun/posts/2345823985453196
17:25 02.07.2019
Քամու հետևանքով Գյումրիի բազմաբնակարան շենքերում տանիքների մասնակի և հիմնանորոգման աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Օրինակը Բուլվարային առաջին թաղամաս, առաջին միկրոշրջան 3-րդ շենքում է: 3 օր առաջ ուժեղ քամին տանիքի մի մասը պոկել է, այն հայտնվել է հարևանությամբ գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Մինչ օրս պոկված տանիքը տարածքից դուրս չի բերվել: Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ զինտեխնիկայի հարևանությամբ, […]
12:56 02.07.2019
Հուլիսի 2-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին, հայտնում են ՊԲ-ից: Զորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բանակի հրամանատարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ […]
12:32 02.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Մանվել Գրիգորյանը դատական այսօրվա նիստին բերվեց անվասայլակով և բժիշկների ուղեկցությամբ: Վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ 10 մլն դրամ գրավի դիմաց խափանման միջոց կալանքը […]
22:08 01.07.2019
Այսօր երեկոյան քաղաքի դարպասների մոտ, ավանդույթի համաձայն, բազմաթիվ գյումրեցիներ, մարզիկներ, մարզիչներ ու պաշտոնյանեը դհոլ-զուռնայով, դափնիներով ու ծափողջյուններով դիմավորեցին Մինսկ -2019 Եվրոպայի առաջնությունում չեմպիոնական տիտղոսներ նվաճած բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին ու Արթուր Հովհաննիսյանին։ Չեմպիոնների քաղաք հերթական ոսկե մեդալներ բերելը բռնցքամարտիկները համարում են պատվի ու թասիբի հարց և ուրախ են,որ Գյումրիի ու Հայաստանի անունը կարողացել են բարձր պահել […]
21:51 01.07.2019
Այսօրվանից Հայաստանում մեկնարկեց ամառային զինակոչը։ Ավանդույթի համաձայն՝ Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրում առավոտյան տեղի է ունեցել նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Ամառային զինակոչի առաջին օրը Գյումրիից ծառայության էին մեկնում 2001 թվականին ծնված և նախկինում տարկետման իրավունք ստացած 56 զինակոչիկներ։ Զինակոչիկները մինչ այս անցել են բժշկական բազմապրոֆիլ հետազոտություն: «Հայրենիքի սահմանների պաշտպանությունն արդեն պետք է մեզ վստահեն, մենք […]
19:30 01.07.2019
Գետք գյուղի բնակիչներն այսօր` հուլիսի 1-ին, իրենց բողոքը շարունակել են Շիրակի մարզպետարանում: Գյուղացիներից մի քանիսին ընդունել է մարզպետը: Հիշեցնենք, գյուղացիները մի քանի օր է՝ բողոքում են ոռոգման ջրի աղտոտվածությունից: Հողերը Գետքի գյուղացիները ջրում են խիստ աղտոտված Ախուրյան գետի ջրով, որտեղ ավելացել են նաև արտադրական թափոնները, ինչի հետևանքով արդեն բերքն է վնասվում։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանը գյուղացիներին […]
19:10 01.07.2019
Բուժօգնության դիմող քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ապահովում, հիվանդների ժամանակի և ծախսերի կրճատում, կրկնակի բուժումների բացառում, հետազոտությունների, նշանակումների վերաբերյալ ճիշտ ցուցումներ: Այսպիսի արդյունքների ակնկալիքով հանրապետությունում 9 տարի առաջ ներդրվեց էլեկտրոնային առողջապահության համակարգը, բայց չունեցավ այն արդյունքը, ինչին սպասում էին։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մոնիթորինգ է անցկացրել հանրապետության 50 բուժհաստատություններում: Արդյունքներն այսօր քննարկվել են բուժհաստատությունների բժիշկների ու տնտեսագետների […]
18:33 01.07.2019
Թբիլիսիում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը մայրաքաղաք Թբիլիսիում է՝ Վակե-Սաբուրթալոյի շրջանում: Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2,9 մագնիտուդ, ինչը վտանգավոր չէ և փլուզումների պատճառ չի կարող դառնալ: Բաթումում հորդառատ անձրևներ են: Անձրևաջրերը ողողել են Աջարիայի մայրաքաղաքի փողոցները, դրանք դարձել են անանցանելի, իսկ երկրի բարձրադիր շրջաններում […]
18:13 01.07.2019
Ամռան սկզբից Շիրակի մարզ թափանցում են կարկտաբեր ամպեր, որոնք դասվում են ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի վտանգավորության: Սա հակակարկտային կայանները սպասարկող մասնագետների դիտարկումն է: Ամպերի վտանգավորությունը բարձրացել է, փոխվել է նաև ներթափանցման աշխարհագրությունը: Եղած կայանները կարողանում են ոչ թե ամբողջությամբ ապահովագրել ցանքերը, այլ միայն մասնակիորեն նվազեցնել կարկտահարության վնասները: Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում առանձին մոնիտորի վրա ամպերի […]
17:25 01.07.2019
Բաքվի զորամասերից մեկից զորացրվել է Ադրբեջանի նախագահի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը։ Այս մասին մեծ շուքով հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արարողությանը ներկա է եղել Ադրբեջանի առաջին փոխնախագահը՝ զորացրվողի մայրը։ Իլհամ Ալիևի որդին ծառայության էր մեկնել 2018 թվականի ամռանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու հետ գրեթե միաժամանակ։ Սակայն եթե Հայաստանի վարչապետի որդին մեկնել էր շփման գծի մոտ […]