14:30 01.07.2019
Մեքսիկայում կարկուտ է տեղացել, հայտնում է tsn.ua-ն: Նշվում է, որ ձյունը տեղ-տեղ հասել է մեկ մետր բարձրության: Փողոցները ծածկվել են սառցե շերտերով: Վատ եղանակի պատճառով տուժել է մի քանի հարյուր բնակարան և ավտոմեքենա: Տեղացիները նշում են, որ նման կարկուտ երբևէ չեն տեսել:
23:00 29.06.2019
Օզոնային շերտի քայքայումը և գլոբալ տաքացումը ամեն տարի փոխում են Երկիր մոլորակի բնակլիմայական պայմանները: Վերջին օրերի ընթացքում աշխարհի տարբեր վայրերում անոմալ եղանակ է գրանցվել: Օրինակ՝ ԱՄՆ Կոլորադո նահանգում վերջին 90 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել: Սովորաբար Կոլորադոյում ամառը լինում է տաք եղանակ: Անոմալ եղանակ է նաև ՌԴ-ում, այնտեղ հունիս ամսին ձյուն է տեղացել […]
22:30 29.06.2019
Ջաջուռ-Ախուրյան-Ազատան գյուղերով, այնուհետ Գետքով հոսող Կարկաչան կամ Ղարահուն անվանումով հայտնի գետակի աղտոտված, տարօրինակ հոտով ու գույնով ջուրը, որը լցվում է Ախուրյան գետը, հասնում է նաև տնտեսություններին, որոնք ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Այդպես է եղել տասնյակ տարիներ: Բայց աղտոտվածության ու վտանգավորության չափն ավելի մեծացավ, երբ հարևան տարածքներում արտադրական ընկերություններ շահագործվեցին, որոնց թափոնները գալիս, խառնվում են […]
18:13 29.06.2019
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված խնդիրները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների և պատգամավորների օգնականների հետ։ «Ազգային ժողովի հետ Մարդու իրավունքների աշխատակազմի համագործակցությունը հատկապես Պաշտպանի՝ նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական գործառույթի իրականացման համատեքստում: Սա ենթադրում է Պաշտպանի՝ […]
19:28 28.06.2019
Անօթևանության խնդրի լուծման միակ տարբերակը բնակարանաշինությունն է և վթարային բնակֆոնդի ամրացումը: Սա առաջարկներից մեկն է, որը քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խմբին ներկայացրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Իսկ առաջարկը հիմնված է այն անհաջող փորձի վրա, որ Շիրակի մարզն ունեցել է բնակարանների գնման վկայագիր ծրագրից: Վկայագրերը ստացել են, բայց տուն չեն գնել ու անօթևանության խնդիրը, ըստ էության, […]
19:15 28.06.2019
«Գյումրի-1» ֆուտբոլի աղջիկների թիմը հաղթել է Հայաստանի գավաթի խաղարկության մրցաշարում և դարձել գավաթակիր: Գյումրիի աղջիկների թիմը առաջիններից էր, որ 2014թ. կազմավորվեց ծնողների ու շրջապատի քննադատությունների և թերահավատությունների ներքո: «Տրիբունա ակումբ» հասարակական կազմակերպությունը որոշեց զբաղվել աղջիկների ֆուտբոլի զարգացմամբ: Առաջին ֆուտբոլիստուհիները Գյումրիի խնամքի կենտրոնների սաներն էին: Սա իր բացատրությունն ուներ՝ այս աղջիկներին ծնողները չէին արգելում ֆուտբոլով զբաղվել: […]
18:13 28.06.2019
Դեսպան Մաթիաս Քիսլերը, նրա տիկին Կարին Մարմզոլերն ու նրանց որդի Ֆերդինանդը վաղը Հայաստանից կմեկնեն Բեռլին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Մենք տպավորիչ չորս տարիներ անցկացրինք այս հիասքանչ երկրում։ Շատ ենք կարոտելու Հայաստանն ու մեր բազմաթիվ հայ ընկերներին»,- դեսպանության հաղորդմամբ՝ այս մասին ասել է դեսպան Քիսլերը: Միջազգային դիվանագիտական կառույցից դեսպանի ու Քիսլեր-Մարմզոլեր ընտանիքի անցած […]
15:08 28.06.2019
Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԽ լրատվական ծառայությունը: Բանախոսությանը հաջորդեց քննարկման և հարցուպատասխանի փուլ։ Բանախոսության ամբողջական տարբերակը՝ ստորև։ «Ընդհանրապես, մարդկության պատմությունը՝ ռազմավարությունների հաջողության և ձախողման պատմություններ են։ Ասածիս վառ օրինակ է՝ Լորենս Ֆրիդմանի «Ռազմավարություն» […]
12:48 28.06.2019
Երաժշտություն առանց երաժշտական գործիքների: Հենց այս մոտեցմամբ է աշխարհում ստեղծվում էլեկտրոնային երաժշտությունը, որտեղ համադրվում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու շրջապատում առկա էլեկտրամագնիսական դաշտի ալիքները: Արվեստագետները երաժշտություն կամ ձայն ստանում են առօրյայում գործածվող սովորական ու պարզ առարկաների միջոցով: Հայաստանում ավանդական երաժշտական ուղղություններից բացի, որոշ երիտասարդ ստեղծագործողներ ևս զբաղվում են էլեկտրաակուստիկ մոդեռն երաժշտությամբ: Իսկ վարպետության դասը լեհ մասնագետների […]
17:42 27.06.2019
Այսօր ուժեղ կարկուտ է տեղացել Ամասիայի տարածաշրջանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Շուրջ 20 րոպե տեղացած կարկտահարությունից տուժել են Բանդիվան, Ջրաձոր, Ալվար, Աշոցքի տարածաշրջանի Կրաշեն, Մեծ Սարիար, Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ, Բասեն, Շիրակ, Ջաջուռ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։ Կարկուտն ուղեկցվել է նաև քամու ուժգնացմամբ, ինչի հետևանքով Անուշավան գյուղում քամին քշել է անասնագոմերից […]
15:45 27.06.2019
Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է «Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Մելիայի խափանման միջոց սահմանելու հարցը: Գլխավոր դատախազության պահանջը կալանավորումն է: Ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիան մեղադրվում է հունիսի 20-ին բողոքի ակցիայի մասնակիցներին գրոհով Ազգային ժողովը վերցնելու կոչի և զանգվածային բռնություններ կազմակերպելու մեջ: Նիկա Մելիան մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով՝ զանգվածային […]
15:30 27.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Արա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում Գոշավանքի գավթի լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում գավթում նոր տեղադրված լամպերն են, որոնք, սակայն, ծածկում են արձանագրությունները: https://www.facebook.com/petrosyan.ara/posts/10219703472759942
13:47 27.06.2019
Հունիսի 4-ին Ալյոնա Խմելնիցկայայի և Տիգրան Քեոսայանի կրտսեր դստեր՝ 9-ամյա Քսենիայի ծննդյան խնջույքին երեխայի հայրը մասնակցել է կնոջ՝ Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ: Ինչպես հայտնում է woman.ru-ն, երեխայի ծննդյան տոնին հայրը եկել է իր կնոջ՝ 39-ամյա Մարգարիտա Սիմոնյանի հետ, որը երրորդ երեխային է սպասում: Իսկ հրապարակված տեսանյութում Սիմոնյանի ու Ալյոնա Խմելնիցկայայի ուրախ […]
23:38 26.06.2019
Շիրակի մարզի գյուղացիական շատ տնտեսություններ հրաժարվում են իրենց սեփական ու վարձակալական հողերը մշակել, վարելահողերի մի մասը ըստ նշանակության չի օգտագործվում։ Խնդիրն ավելի լուրջ է մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում: Լեռնային գոտիներում եղած հողակտորների մի մասը տասնյակ տարիներով մնացել է անմշակ։ Հողերը դեգրադացումից փրկելու և նպատակային օգտագործելու համար կառավարությունը Հողային օրենսգրքում փոփոխություններ է նախատեսում:Աշոցքի տարածաշրջանում խոշորացումից […]
19:10 26.06.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից: Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական […]
17:03 26.06.2019
ՀՀ ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԱՄՆ դեսպանությունն հպարտ է, որ աջակցում է Հայաստանի հետ մշակութային փոխանակման մի շարք յուրօրինակ նախաձեռնությունների. «ԱՄՆ դեսպանությունը հպարտ է, որ աջակցում է Հայաստանի հետ մշակութային փոխանակման մի շարք յուրօրինակ նախաձեռնությունների: Օրինակ՝ 2005-ից դեսպանության Ամերիկյան կենտրոնն աջակցել է հայկական գրադարանների ու ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի միջև իրականացվող գրքերի փոխանակման […]
16:02 26.06.2019
Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է նախկին «Շիրակ» հյուրանոցի շենքի տարածք՝ ծանոթանալու ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին, մինչ այժմ իրականացված ծավալներին, առաջիկա անելիքներին: «Բասենի Գովք» ՍՊԸ կողմից իրականացվող ծրագրի ներդրումային մասը մոտ 1 մլրդ դրամ է, նախատեսվում է 100-150 նոր աշխատատեղի ստեղծում: Նախկին հյուրանոցի և նրան […]
15:00 26.06.2019
Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվելիք նոր հենասյուներն ու լույսերն արդեն Գյումրիում են. «Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվելիք նոր հենասյուներն ու լույսերն արդեն Գյումրիում են: Մոտ 6 մետր բարձրությամբ 13 հենասյուների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է փողոցաշինական աշխատանքները Վարդանանց հրապարակում: Ընթացքի մեջ են սալիկների […]
13:10 26.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը բժիշկների մասնագիտական տոնի կապակցությամբ «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարին և աշխատակիցների: Մասնավորապես՝ համագործակցության համար հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը, նույն ՊՈԱԿ-ի Երևան քաղաքի բաժնի վարիչ Շավարշ Գևորգյանը և դիակների փորձաքննության վարիչ Սանասար Սևոյանը: Քննչական […]
12:43 26.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՌԴ դաշնային մաքսային ծառայության մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ համատեղ հերթական ուսումնավարժությունն են անցկացրել: Իրական պայմաններին մոտ իրավիճակներում Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայողները փոխանակել են թմրանյութերի անդրսահմանային ապօրինի շրջանառության կանխման գործնական փորձը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուսումնավարժությունն անցկացվել […]
12:17 26.06.2019
Պետբյուջեից 560 մլն դրամ է հատկացվել գյուղական համայնքների 60 անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար: 60 ընտանիքից 15-ը Շիրակի մարզում է: Նրանք այն ընտանիքներն են, ովքեր 2008թ. հաշվառվել են, այսինքն` պետությունը նրանց նկատմամբ բնակարանային պարտավորություն ունի: Ընտրվել են մարզի այն համայնքները, որտեղ անօթևանների թիվը 10-ից պակաս է: Համայնքների ցանկը հստակեցված է, բայց դեռ ընտրված չէ […]
19:30 25.06.2019
Հունիսի 22-ին Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ, գյումրեցի 16-ամյա Լյովա Գևորգյանը նվաճել է ոսկե մեդալ: Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի պատվին հարևանները բակում սեղան էին բացել ու բոլորին խնջույքի հրավիրել: Պատանի չեմպիոնին շնորհավորելու էին եկել մարզիկ ընկերները։ Եվրոպայի պատանիների առաջնության 16-ամյա չեմպիոնն առաջին գոտեմարտում 4-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին, […]
18:33 25.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները նախարարին են ներկայացրել ընթացիկ ամսվա ուղևորահոսքի ծավալները։ Կոմիտեի նախագահի […]
15:00 25.06.2019
Ւնչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մեկնել է Արցախ: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին. «Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին: Գանձասարի վանական համալիրում ենք: Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին»:
14:41 25.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա էր իրականացնում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Տղամարդը բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը, որը ներկայանում էր որպես բեռնափոխադրող, իր բողոքն էր հայտնում Վերաքննիչ դատարանի այն որոշման մեջ, որը նրան պարտավորեցրել է 30 […]
13:26 25.06.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես […]
12:31 25.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը: Աննա Հակոբյանը […]
19:15 24.06.2019
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հին ու նոր զինատեսակների ցուցադրություն է կազմակերպել Գյումրիի N զորամասը: Հայկական զինված ուժերի սպառազինության ցուցադրության հանդիսավորությամբ բացվել է զինվորական նվագախմբի տղաների կատարմամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տեխնիկայի ցուցանմուշները 1970-ականներից մինչև նոր սերնդի սպառազինություններն են: Վերջին մեկ-երկու տարում զինված ուժերի զինանոցում եղել են նաև համալրումներ ռուսական արտադրության հրթիռային համակարգերով: Առաջին […]