TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+33.09 oC

Արխիվ

Գյումրեցի 14-ամյա Անժելա Պապիկյանը հաղթող է ճանաչվել Բելառուսում անցկացված նկարչության միջազգային մրցույթում

23:49 28.06.2020

Հունիսի 1-ին Բելառուսի Հանրապետությունում անցկացված «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային օնլայն մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Անժելա Պապիկյանը 14-16 տարեկանների տարիքային խմբում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը: Անժելան Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի մանրանկարչության խմբակի սան է, հայտնի մանրանկարիչ, գեղանկարիչ Վարդևան Շամամյանի սանն է: «Մրցույթի մասնակցության նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռ 3-4 ամիս առաջ: […]

̰
Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը. Սուրեն Պապիկյան

23:18 28.06.2020

Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և կից լուսանկարներ հրապարակել. «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերականգնվում է Գորիսի պատմական միջուկը. — Վերանորոգվում են 1918-1920 թթ․ կառուցված պատմական բնակելի տները` Գուսան Աշոտի, Կոմիտաս, Մաշտոցի, Մակիչի Օրբելյան , Անկախության փողոցների […]

̰
NASA-ի տիեզերագնացները ֆիքսել են Արեգակի խավարման ժամանակ Երկրագնդի վրա ընկնող ստվերը

19:30 28.06.2020

Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության՝ NASA-ի, տիեզերագնացները իրենց արբանյակային կայանից լուսանկարել են, թե ինչպես է Լուսնի ստվերն ընկնում երկրագնդի մակերեսին արևի խավարման ժամանակ։ Տիեզերագնաց Քրիս Քեիսիդին իր թվիթերյան էջում հրապարակել է լուսանկարները։ «Շատ հիանալի տեսարան է Արեգակի օղակաձև խավարումից, որը երևում էր մեր աջ բորտից, երբ առավոտյան անցնում էինք Չինաստանի վրայով», – գրել է տիեզերագնացը։

̰
Հրազդանում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր. ԲԸՏՄ

16:44 28.06.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը ՀՀ ոստիկանության հետ համատեղ այսօր հերթական մշտադիտարկումն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Պուրակներում, հրապարակներում, հուշարձանների հարակից տարածքներում կատարված շրջայցերի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները զրուցել են խմբված՝ չպահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Հրազդան քաղաքում դիմակները սխալ կրող, կուտակումներ առաջացնող քաղաքացիները […]

̰
Բլոգերին քննադատել են առանց ֆոտոշոփի նկարներ հրապարակելու համար

16:00 28.06.2020

Instagram-ի 26-ամյա բլոգեր Ռիաննա Մեյերը սկսել է իր էջում հրապարակել լուսանկարներ՝ անսովոր դիրքերով ու առանց ֆոտոշոփի: Աղջիկը նշել է, որ կարևոր է ցույց տալ իրականությունը և իդեալական տեսք ունենալու մղում ունեցող երիտասարդ աղջիկներին սթրեսի չենթարկել: Լուսանկարներում Մեյերը հայտնվել է կրկնակզակով, որովայնի շերտերով, ցելյուլիտով: Բայց բլոգերի նախաձեռնությունն օգտատերերն այնքան էլ չեն գնահատել: Նրանցից շատերը նշել են, […]

̰
Երևանի կենդանաբանական այգու փղիկը միացել է դիմակներ կրելու հորդորին

13:07 28.06.2020

Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում այգու փղիկի լուսանկարներն է հրապարակել՝ կոչ անելով կրել դիմակներ: «Այս անգամ Բունկայի համար պատրաստել ենք մի շատ համեղ զբաղվածություն՝ միաժամանակ փորձելով կոչ անել մեր քաղաքացիներին լինել զգոն ու պատասխանատու թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատող մարդկանց նկատմամբ։ Նախաձեռնությանը սիրով միացավ նաև մեր փղիկը ու սկսեց տառերը չխախտելով՝ հերթով վայելել բանջարեղենն […]

̰
1 ցենտներ կշռող կինը պատմել է, թե ինչպես է նիհարել

12:30 28.06.2020

Մեկ երրորդով նիհարած կինը պատմել է, թե ինչպես է դա իրեն հաջողվել: Նրա պատմությունը ներկայացրել է Stuff-ը: Նոր Զելանդիայի Օկլենդի բնակչուհին նիհարել է 37 կիլոգրամով և անցել տասը չափով ավելի փոքր հագուստի: 34-ամյա Տանյա Ուայթը կշռել է 99,9 կիլոգրամ: Կինը բաժանվել է սիրելիից, այնուհետ նրա պապիկն է մահացել, կինը ստիպված է եղել տեղափոխվել և փոխել […]

̰
Համացանցում հայտնվել են iPad Pro-ի ոճով IPhone 12-ի լուսանկարները

10:00 28.06.2020

Համացանցում հայտնվել են iPhone 12-ի իրատեսական մակետները. լուսանկարները տարածել է հեղինակավոր ինսայդեր Սոնի Դիքոնը Twitter-ի իր էջում: Նկարներում նոր սարքերի երեք մոդելներ են՝ 5.4, 6.1 և 6.7 դյույմ անկյունագծերով: Նկարներից դատելով՝ Apple-ը կվերադառնա iPhone 4-ի և նոր iPad Pro-ի դիզայնին: Լուսանկարում բոլոր սարքերը երեք տեսախցիկներով են:

̰
«Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն

23:13 27.06.2020

Ավարտվեց ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը։ «Բավարիան» 8-րդ անգամ անընդմեջ և 30-րդ անգամ իր պատմության ընթացքում հռչակվեց Գերմանիայի չեմպիոն։ Եզրափակիչ տուրում մյունխենյան ակումբը 4-0 հաշվով հյուրընկալվելիս առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։ Խաղից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստները ստացան մեդալներն ու Բունդեսլիգայի գավաթը։  

̰
Զբոսավարներն աղբից մաքրում են Հայաստանի տեսարժան վայրերը. հերթական կանգառը Մարմաշենի վանական համալիրում էր

19:15 27.06.2020

Զբոսաշրջության կոմիտեի, մարզպետարանների ու Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի   նախաձեռնությամբ մեկնարկել է «Մի բան անենք» տեղեկատվական  արշավը, որի շրջանակներում մարզերից ընտրված մոտ 200 զբոսավարներ շրջում են հանրապետության ամենապահանջված 50 տեսարժան վայրերով ու զբոսաշրջային երթուղիներով: Նպատակը հուշարձանների շրջակա տարածքները կուտակված աղբից մաքրելով անվտանգ ու մաքուր միջավայր ստեղծելն է այցելուների ու զբոսաշրջիկների համար: Արշավականների հերթական կանգառը Շիրակի մարզն […]

̰
1980-ից ի վեր առաջին անգամ վերանորոգվում է Մալաթիա-Սեբաստիայի Րաֆֆու փողոցը

18:39 27.06.2020

ՀՀ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ վերանորոգվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցը: «Մալաթիայում Րաֆֆու փողոցը հիմնանորոգվում է՝ 1980-ից ի վեր առաջին անգամ»,- գրել է Կարապետյանը:

̰
Տավուշի մարզում շարունակվում է «Կրի՛ր, որ կրենք» արշավը

18:20 27.06.2020

Տավուշի մարզում «Կրի՛ր, որ կրենք» արշավը շարունակվում է։ «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այս պահին մարզկենտրոնում քաղաքացիներին դիմակ է բաժանում և ևս մեկ անգամ հիշեցնում հակահամաճարակային կանոնները պահպանելու կարևորության մասին»,- նշված է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում:

̰
Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած քննարկմանը

16:44 27.06.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի բացօթյա տարածքում մասնակցել է Հայկական բժշկական Ալյանսի կազմակերպած հերթական քննարկմանը, որը ձևավորվել է մի շարք բժշկական հասարակական կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների համագործակցության շնորհիվ։ Վերջիններիս հետ սերտ աշխատել է նաև ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը: Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է նախաձեռնությունը և ընդգծել, որ մասնագիտական ասոցիացիաների ներուժը պետք […]

̰
Կասեցվել է «Երևան Սիթի»-ի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը

16:11 27.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը: «Կասեցվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղի գործունեությունը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այստեղ պարետի սահմանած անվտանգության նորմերի խախտումներ էր արձանագրել»,- ասված է գրառման մեջ:

̰
Գյումրի-Արմավիր հանրապետական ճանապարհի  հիմնանորոգումները 2 շաբաթ է դադարեցվել են

15:52 27.06.2020

Սա բնավ էլ ֆիլմից տեսարան չէ, ամեն ինչ իրական է ու Գյումրի-Արմավիր մայրուղում։ Փոշու մեջ մեքենաները տարբերելն անգամ դժվար է։ Մինչև նորոգման աշխատանքներն էլ այնպես չէ, որ այս ճանապարհը հարթ էր ու երթևեկելի։ Սա այն մայրողին է, որը կապում է գյուղերի ճանապարհներ՝  Բագրավան-Սարակապ-Հայկաձոր-Ջրափի՝ մոտ 8 կմ երկարության։ Շինարարությունը մեկ ամիս էլ չտևեց, նորից համայքների բնակիչներն […]

̰
Հայրենիքիս քաղցր կողմը. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

14:22 27.06.2020

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել և կից լուսանկարներ հրապարակել: «Հայրենիքիս քաղցր կողմը, որի յուրաքանչյուր անկյունում բնիկ եմ, տեղացի եմ, իրավատեր եմ»,- գրել Պապիկյանը։ https://www.facebook.com/suren.papikyan.7/posts/4203557663018268

̰
Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է կիպ բոդիով՝ առանց ներքնազգեստի

23:57 26.06.2020

Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ, ֆոտոմոդել, գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը բաց տեսարաններով ֆոտոսեսիա է կազմակերպել: Համարձակ կադրերում նա ներքնազգեստի սեփական Skims ապրանքանիշի կիպ հանդերձանքով է: Լուսանկարները Քիմը հրապարակել է իր «Ինստագրամ»-ի էջում: 39-ամյա աստղը տարբեր կեցվածքներ է ընդունում՝ մարմնագույն բոդի հագած: Քիմ Քարդաշյանը փորձել է նաև մարմնագույն երանգով ներքնազգեստ՝ բաղկացած կրծկալից և  բարձր իրանով կիսավարտիքից: Նա գրել […]

̰
Իտալացի բժիշկներն արդեն Հայաստանում են

20:12 26.06.2020

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Իտալիայի դեսպանության միջոցով (Emergency Response Coordination Center – ERCC) հունիսի 26-ին Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը: https://www.facebook.com/armgovernment/videos/335822960737411/ Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ: Բժշկական անձնակազմին […]

̰
Տեղի է ունեցել Մարտունու շրջանի արագ արձագանքման խմբի առաջին հանդիպումը

16:12 26.06.2020

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել շրջանի արագ արձագանքման խմբի առաջին հանդիպումը: «ԱՀ-ում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով, ԱՀ պարետի հունիսի 9-ի N22 որոշման համաձայն, շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում ձևավորվում են արագ արձագանքման խմբեր: Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի որոշման համաձայն` Մարտունու շրջանում ձևավորվել է արագ արձագանքման երկու խումբ: Խմբերի կազմում ընդգրկված են […]

̰
Կանաչապատողներն այսօրվանից կներկայանան նոր հանդերձանքով

15:31 26.06.2020

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ից հայտնում են, որ այսօրվանից ՀՈԱԿ-ի մոտ 600 աշխատակիցներին Երևանի փողոցներում կարող եք տեսնել նոր հանդերձանքով: «Կոշիկները բնական կաշվից են: Կանաչի ու մոխրագույնի տարբեր երանգներով, որակյալ կտորից համազգեստը ջրակայուն է, հեշտ լվացվող: Վերնազգեստի վրա լուսաանդրադարձնող ժապավեն կա, որը գիշերվա ժամերին կապահովի աշխատակիցների անվտանգությունը: Դիզայներներն ամեն մանրուք հաշվի են առել»,- ասված […]

̰
Հայտնի են դարձել 26-ամյա հայ բասկետբոլիստի մահվան հանգամանքները

11:42 26.06.2020

Հայտնի են դարձել 26-ամյա հայ բասկետբոլիստի ողբերգական մահվան հանգամանքները: Հիշեցնենք՝ նա ավտովթարի զոհ էր դարձել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս էր […]

̰
Անգլիական ցնծություններ. Ինչպես են երկրպագուները նշել «Լիվերպուլի» հաղթանակը

10:51 26.06.2020

«Լիվերպուլի» երկրպագուներն ակումբային մարզադաշտի մոտակայքում տոնել են իրենց սիրելի թիմի չեմպիոնությունը: Նրանք հավաքվել են «Էնֆիլդի» մոտակայքում և սկսել են բուռն տոնել հաղթանակն Անգլիայի առաջնությունում՝ բարձրաձայն երգելով և ճայթրուկներ վառելով: Ոմանք էլ պաշարել են ակումբի մարզադաշտի դարպասները: Ամբողջ Լիվերպուլը գիշերը ներկվել է խորհրդանշական կարմիր գույնով: Նախորդ անգամ լիվերպուլցիներն Անգլիայի առաջնությունում հաղթել էին 1990 թվականին: «Նույնիսկ համաճարակը […]

̰
Մեքսիկայում մահաբեր երկրաշարժ է տեղի ունեցել

16:10 25.06.2020

Մեքսիկայում Օախակա դե Խուարես քաղաքում տեղի է ունեցել 7,5 մագնիտուդ երկրաշարժ: Այս մասին հայտնում է DPA-ը: «7,5 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 23-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի քան երկու հազար տուն վնասվել է տարերային աղետի պատճառով: Շուրջ 2,7 միլիոն մարդ մի քանի ժամ մնացել է առանց […]

̰
«Դիլիջան» ազգային պարկում սկսել են նորից ահագնանալ ապօրինի ծառահատումները

13:41 25.06.2020

Բնապահպանի տուն ՀԿ-ն ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ «Դիլիջան» ազգային պարկում սկսել են նորից ահագնանալ ապօրինի ծառահատումները։ Ներքևում տեղադրված բոլոր նկարներն արվել են Հաղարծին վանքի ճանապարհի ձորակում։ «Դրանից առաջ գտել ենք ևս երեք կտրած ու մի քանի կոտրած-գողացած ծառեր ազգային պարկի Դիլիջան տեղամասում։ Ինֆորմացիան փոխանցվել է ոստիկանությանը և մնացած համապատասխան մարմիններին։ «Դիլիջան» ազգային պարկի անտառապահներին […]

̰
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ողջունել է ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան

18:31 24.06.2020

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում ողջունել է Ֆրանսիայի կառավարության կողմից ֆինանսավորված ֆրանսիացի բժիշկների առաքելության ժամանումը: «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է հունիսի 23-ին ֆրանսիացի տասը բժիշկների երկրորդ պատվիրակության ժամանումը Երևան: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի կողմից ֆինանսավորված այս առաքելությունը կշարունակի վերջին 10 օրերի ընթացքում հայ մասնագետների կողքին եղած նախորդ խմբի սկսած աշխատանքը: Երկրորդ […]

̰
Մարմաշենում սպանված երիտասարդի ընտանիքի փաստաբաններն գործի՝ իրենց հետաքննությունն են սկսել

17:30 24.06.2020

Վահրամաբերդ ու Մարմաշեն գյուղերի երիտասարդների միջև ծագած վեճի հետևանքով սպանված 21-ամյա բնակչի ընտանիքի փաստաբաններն իրենց հետաքննությունն են սկսել: Այս մասին այսօր հայտնել են փաստաբանները և սպանված երիտասարդի քույրը, որը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին: Մարմաշեն և Վահրամաբերդ գյուղերի երիտասարդների միջև վեճ է ծագել ֆուտբոլային խաղից հետո, ինչի հետևանքով […]

̰
Խոշոր հրդեհից հետո գյումրեցի ամուսինները 2 անչափահաս երեխաների հետ հայտնվել են դրսում

15:04 24.06.2020

Գյումրիի նախկին «Շիրակշին» բանավանի երկհարկանի մոդուլային տնակներից մեկում հունիսի 5-ին բռնկված հրդեհից տուժած ընտանիքը 3 շաբաթ է՝ ապրում է կից երկաթե ավտոտնակում: SHANTNEWS.am-ին Հարոյանները ներկայացրել են հողե հատակով, թիթեղապատ ու կենցաղային այլ պայմաններից զուրկ ավտոտնակը, որտեղ ապրում են: Ամուսինները 2 փոքրիկ երեխաներին ուղարկել են ծնողների տուն, որ խոնավ ու թաց ավտոտնակում չմնան։ Ավտոտնակը կիսել են […]

̰
Ջրաշենի գլխավոր փողոցը վերանորոգվում է տեղական տուֆով

18:00 23.06.2020

Տեղական տուֆով վերանորոգվում են Լոռու մարզի Ջրաշեն համայնքի գլխավոր փողոցի հատվածները (570 մ): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նաև գրել է. «Ենթակառուցվածքի բարեկարգման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գյուղական այս ճանապարհը տանում է դեպի գյուղի դպրոց, համայնքապետարան և բժշկական ամբուլատորիա: Անմիջական շահառուների քանակը` […]

̰
Հաշմանդամության կարգի վերափորձաքննություններն անցկացվում են առցանց դիմումների հիման վրա

14:00 23.06.2020

Բժշկասոցիալական փորձագիտական մարզային նախկին հանձնաժողովները լուծարվել են, դրանց փոխարեն քաղաքացիներին փորձաքննում ու հաշմանդամության կարգ են տալիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շրջիկ հանձնաժողովները: Այս ընթացքում փոփոխվել է նաև քաղաքացիների դիմելիության կարգը, այն պարզեցվել է։ Չի փոխվել բժշկափորձագիտական հանձնաժողովի որոշման հետ ունեցած անհամաձայնությունների բողոքարկման կարգը՝ նախկինի պես կլուծվեն նախարարությանը կից գործող վերափորձաքննական հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման […]

̰
Բարեկարգվում է Նոր Նորքի երկրորդ զանգվածի այգին

12:10 23.06.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով. «Բարեկարգվում է Նոր Նորքի երկրորդ զանգվածի այգին (թաղապետարանի մոտի)»: Կից տեղադրել է նաև լուսանկարներ: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219222656342961&id=1405208089

̰
BACK_TO_TOP