23:50 02.07.2020
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 17:45-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կոշտոյան, Մարգարետ Թետչեր և Շինարարների փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 31-ամյա Սաշա Գ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և 31-ամյա Հայկ Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Սաշա Գ.-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 70-ամյա Զեմֆիրա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
18:01 02.07.2020
Վանաձորի ԲԿ-ի այս հատվածում պլանավորվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գրառմանը կից տեղադրելով նաև լուսանկարներ: «Կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով, ում հետ այս պահին բանակցություններ են ընթանում ծրագրի մանրամասների շուրջ»,- գրել է նախարարը։
16:34 02.07.2020
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի։ «Անցած տարի որոշ ընդդիմադիր գործընկերներ դժգոհում էին շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»: […]
16:30 02.07.2020
Սահմանադրությամբ ամուսնությունը բնորոշվում է՝ որպես տղամարդու և կնոջ միջև միություն, ինչպես նաև նշվում է «ավանդական ընտանեկան արժեքների» մասին, որոնց համար պետք է պատասխանատու լինի կառավարությունը։
16:10 02.07.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է, որ Սպիտակի բժշկական կենտրոնն այսօր միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով։ «Իմ այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 պացիենտ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ պացիենտ էլ կընդունվի մինչև օրվա վերջ»,- գրել է նախարարը:
15:44 02.07.2020
Այսօր մեկնարկել են միասնական քննությունները: Դիմորդները քննություն են հանձնել օտար լեզուներից: Հանրապետությունում 47 քննական կենտրոն է բացվել, որից 3-ը՝ Գյումրիում: Իսկ այսօր Գյումրիի երկու քննական կենտրոնում են քննություններն անցկացվել: Մասնակցել է 116 դիմորդ: Համաճարակով պայմանավորված՝ փոխվել է քննական կենտրոններում ներկա դիմորդների թիվը: Թույլատրվում է մեկ քննասենյակում 40-ից ոչ ավելի դիմորդի ներկայությունը: Մինչ մեկնարկը բոլոր քննասենյակներն […]
23:02 01.07.2020
Չինացի օպերային երգիչ Լյու Կեցինը Tik Tok սոցիալական ցանցում արգելափակվել է այն պատճառով, որ նա չափազանց նման է եղել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին: Սա երրորդ արգելափակումն է սոցցանցում, գրում է Daily Mail-ը: Չնայած նրան, որ 63-ամյա Լյու Կեցինը մշտապես հաստատում է իր անհատականությունը, նրա օգտահաշիվը շարունակում են արգելափակել: Պարբերականները նշում են, որ ներկայում այս էջը […]
21:13 01.07.2020
Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը և ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: Դեսպան Դեյվիդ Մորանը […]
19:55 01.07.2020
Համավարակի դեմ պայքարը խախտել է քաղաքաշինական մի շարք ծրագրերի ժամանակացույցը: Օրինակը Գյումրիում 4 վթարային շենքերի ամրացման և բնակիչներին բնակարանի գնման վկայագրերի տեսքով փոխհատուցում տալու ծրագիրն է: Հիշեցնենք՝ մարզպետարանը, կառավարության հանձնարարականով, առաջարկներ էր ներկայացրել, թե ինչպես է հնարավոր լուծել վթարայինների հարցը: 1 շենքի ամրացման առաջարկ էր ներկայացվել, մյուս երեքի դեպքում մարզպետարանը ԲԳՎ-ներով փոխհատուցելու տարբերակն էր նպատակահարմար […]
19:12 01.07.2020
2020թ. ամառային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու և բանակ զորակոչվող երիտասարդներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով հուլիսի 1-ին հանրապետական հավաքակայան է այցելել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը դիտարկել է հավաքակայանում զորակոչի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները, հակահամաճարակային միջոցառումները, զորակոչիկների բուժհետազոտության, վիճակահանության և սննդի կազմակերպման […]
19:08 01.07.2020
Երևան են հասել ԱՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10000 թեստերը՝ աջակցելու Հայաստանի արձագանքմանը համավարակին: Ախտորոշման թեստերը ձեռք են բերվել ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու նպատակով, ինչը թույլ կտա ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին […]
18:14 01.07.2020
Հուլիսի 1-ին Գյումրիում մեկնարկել է 2020 թվականի ամառային առաջին զորակոչը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը: Պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկները անցել են բոլոր բժշկական ստուգումները, անցկացվել են հակահամաճարակային միջոցառումներ, իրականացվել ջերմաչափում։ Հանրապետական կենտրոնական հավաքակայանում, զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով, բոլոր զորակոչիկները պարտադիր թեստավորվելու են, որից հետո միայն մասնակցելու են […]
18:05 01.07.2020
«Այսօր Արարատի մարզ էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի հետ այցելել ենք Վեդու բժշկական կենտրոն և Արտաշատի բժշկական կենտրոն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա հայտնել է, որ այցելության ժամանակ զրուցել են բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների […]
15:06 01.07.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գյումրի՝ մասնակցելու «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2-րդ փուլի մեկնարկին: Ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երկրորդ փուլում ընդգրկված երեք չափաբաժիններով 9-12 մետր լայնությամբ և 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Նախարար Սուրեն Պապիկյանի, […]
13:50 01.07.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել մեկուսացման, ինչպես նաև հանրային նշանակության տարբեր վայրերում: Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և մասնագետների վերահսկողությամբ ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/158417249132397
13:38 01.07.2020
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել հունիսի 16-29-ը իրականացված մարդասիրական առաքելության մասին: «Հունիսի 16-ին հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հունիսի 19-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Հալեպ ժամանած հինգերորդ խմբի հայ մասնագետներին և հաջողություն […]
13:16 01.07.2020
ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել և հրապարակել պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հին մասնաշենքից լուսանկարներ։ «Առաջին երեք լուսանկարներում պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հին մասնաշենքի հատվածն է, որը վերջին տասնամյակների ընթացքում չի վերանորոգվել՝ վերածվելով անմխիթար, կաթացող ու քանդվող կառույցի։ Հաջորդ […]
22:30 30.06.2020
Նորածին աղջկա անսովոր երկար մազերը զարմացրել են բուժանձնակազմին և համացանցի օգտատերերին: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Հորդանանի բնակիչ Ալեքսանդրա Բոնդը պարզել է, որ իր աղջիկն ունի սև մազեր դեռ 34-շաբաթական հղիության ընթացքում՝ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Կինը նշել է, որ այդ փաստը նրան բավականին զարմացրել է: Երբ նրա աղջիկ Մայան ծնվել է, բուժանձնակազմը նշել է, որ […]
20:08 30.06.2020
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել են Ռժև քաղaքում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին նվիրված նոր հուշահամալիրի բացմանը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Երկու երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, ինչպես նաև մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում Ռժևի մոտակայքում տեղի ունեցած մարտերում մահացած զինվորների հիշատակը: Հայտնի է նաև, […]
19:30 30.06.2020
Մարմաշեն գյուղի խոտհարքներում գյուղտեխնիկան հերթով գյուղացիների առվույտի ու վարսակի դաշտերով է անցնում, ինչպես գյուղացին է ասում, «առաջին բերան խոտքաղն են անում»։ Մի քանի դաշտերում հնձել-վերջացրել են։ Գյուղի ճամփեզրին Ալեքսան պապի դաշտն է, խոտը քաղել են, հերթը հասել էր հակավորելուն։ Անասնակերի պակասն ու ավելը ամենից լավ հաշվարկում են շատ գլխաքանակ ունեցող անասնատերերը։ Այս 5000 մետր հողատարածքից […]
17:34 30.06.2020
Այսօր՝ կեսօրին, Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքում բռնկված հրդեհի բարդության աստիճանից ելնելով՝ պահանջվել է 4 մարտական հաշվարկ։ Այրվել են Մովսիսյաններին պատկանող սեփական տան տանիքն ու կից փայտաշեն ձեղնահարկն ամբողջությամբ։ 4 մարտական հաշվարկը երկու ժամում կանխել է կրակի տարածումը հարևան տներ։ Ձեղնահարկից բարձրացող ծուխը նկատել է տանը գտնվող տարեց կինը, որն այդ պահին տանը […]
17:15 30.06.2020
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Երևանի Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում, բայց այդ աշխատանքներն արվում են գիշերային ժամերին՝ երթևեկության խնդիրներից խուսափելու համար: «Կանխելով հարցը՝ ասեմ, որ ոչ բոլոր ճանշին ընկերությունները գիշերն աշխատելու հնարավորություն ունեն, բացի դրանից, ոչ բոլոր տեղերում է հարմար աշխատել գիշերը: Հատկապես բնակելի շենքերին մոտ […]
15:15 30.06.2020
Աշխարհի գիտնականները փնտրտուքների մեջ են, իսկ Covid-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման մրցավազքը դեռ եզրագծին հասնելու միտումներ չունի։ Պլանային պատվաստումները մի շարք հիվանդությունների դեմ են։ Վարակիչ հիվանդություններից ապահովագրված լինելու միջոցները պատվաստանյութերն են, որոնք պլանային են և համակարգված իրականացվում է հիմնականում մանկական տարիքում։ Առողջապահական առաջնային օղակները, անկախ այս օրերին ստեղծված իրավիճակից, չեն կարող դադարեցնել օրացուցային պատվաստումները։ Բայց իմունականխարգելման […]
18:17 29.06.2020
Մելին Հնագետ անունով ֆեյսբուքյան օգտատերը իր էջում գրում է, որ արագիլի ձագ է գտել: «Հնագիտական գտածոյի փոխարեն այսօր բնապահպանական գտածո ունեմ: Այս արագիլի ձագին գտա ճանապարհին՝ կանգնել էր հենց երթևեկելի հատվածում ու օգնություն էր խնդրում: Թևերը ու գլուխը ծածկված էին անհասկանալի կպչուն նյութով, որն էլ թույլ չէր տալիս թռչել ու որս անել։ Այսօր արդեն նա […]
17:05 29.06.2020
Կապանի բժշկական կենտրոնից հերքում են տարածված լուրերն այն մասին, թե Կապանի ԲԿ Covid-19 բաժանմունքը գտնվում է անմխիթար պայմաններում։ Հաստատությունը նաև մանրամասներ է հրապարակել այդ տեղեկությունը տարածող անձի մասին: «Երեկ համացանցում տեսանյութ էր տարածել մի անձ, որ իբր Կապանի ԲԿ Covid-19 բաժանմունքը գտնվում է անմխիթար պայմաններում՝ հին սանհանգույց, մաշված գույք, անտերություն և այլն։ Նշենք, որ վերը […]
12:16 29.06.2020
«Նորից նույն պատմությունը, քանի որ ոչ մի պետական կառույց ոչ մի բան չարեց անցած տարվա դեպքերի ընթացքում և դրանից հետո։ Միայն մեծ-մեծ խոսել ու ամեն ինչ ծածկադմփոց անել գիտեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը՝ կիսվելով ֆեյբուքյան օգտատեր Վասիլի Անանյանի հրապարակած նկարներով: Լուսանկարաներում դարձյալ յուղոտված արագիլներ են: Հիշեցնենք, որ խնդիրը […]
09:49 29.06.2020
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի Aston Martin V8 Volante-ն ավտովաճառքի հայտնի կայքերից մեկում վաճառվում է 550 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun-ը։ Բեքհեմն այն վաճառել էր 2018 թվականին՝ 15 տարի վարելուց հետո։ Aston Martin-ի այս մոդելից արտադրվել է ընդամենը 78 հատ։ Այն ունի 432 ձիաուժ հզորություն։
09:06 29.06.2020
Համացանցում լայն քննարկման է արժանացել Կարիմ Բենզեմայի ֆանտաստիկ գոլային փոխանցումը, որն, ըստ էության, հաղթանակ է բերել «Ռեալին» «Էսպանյոլի» հետ արտագնա խաղում: Նա կրունկով՝ առանց նայելու, գնդակը մրցակցի ոտքերի արանքով հասցեագրել է Կազեմիրոյին. վերջինս էլ գրավել է տանտերերի դարպասը: Ի դեպ, սա Բենզեմայի 117-րդ գոլային փոխանցումն էր «Ռեալի» կազմում անցկացրած բոլոր հանդիպումներում: Բենզեմայի փայլուն փոխանցմանն անմիջապես […]