22:17 21.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այն տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3039364919465611/ Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և […]
17:47 21.05.2020
Երեկ երեկոյան փլուզում է տեղի ունեցել Գյումրիի Մանուշյան թաղամասում: Բնակելի տնակների հարևանությամբ հողաշերտ է փլուզվել, ինչի հետևանքով մոտ 4 մետր խորության խորշ է բացվել: Պարզվել է, որ փլուզվածը Գյումրիի հայտնի Ֆանտանների պոմպակայանի մուտքն է: Այն տարիներ շարունակ ծածկված է եղել հողային շերտով: Փլուզման հետևանքով բացվել է մուտքը, որը տանում է դեպի ստորգետնյա պոմպակայան: Տարածքում աշխատել […]
17:44 21.05.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջով հայտնել է, որ մարզի համայնքներում ճանապարհաշինական ոլորտում աշխույժ եռուզեռ է: «Մեր համայնքներում ճանապարհաշինական ոլորտում աշխույժ եռուզեռ է: Ծաղկաձոր քաղաքում լայն թափով ընթանում են կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած 74,7 մլն դրամ արժողությամբ, 0,7 կմ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Այս պահին բարեկարգվում և ասֆալտապատվում է համայնքի Վ. […]
17:00 21.05.2020
Հնդկաստանում շուրջ 50 մլն մարդ զրկված է ձեռքերը լվանալու հնարավորությունից, ինչն ավելի է մեծացնում կորոնավիրուսով վարակվելու և այն փոխանցելու վտանգը:
16:22 21.05.2020
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, «Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան» մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ 13 տոննա սնունդ։ Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզին հատկացվել է սննդային […]
15:50 21.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պետի հանձնարարականով` պետի նորանշանակ տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ամիրյանը ծանոթացել է հսկիչ կետի տեղակայման նոր վայրում աշխատանքների ընթացքին, տեխնիկական կարգավորում պահանջող հարցերին։ Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման և կասկածելի ախտանշանների արտաքին զննման […]
12:44 21.05.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ մարզում ընթանում է ուռենու շիվերի տնկման պետական ծրագիրը: «Կարճաղբյուր, Լճավան, Գեղհովիտ համայնքներում այժմ ընթացքի մեջ է ուռենու շիվերի տնկման պետական ծրագիրը: Շիվերի տունկն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից, կորոնավիրուսի դեմ պայքարի 15-րդ միջոցառումների շրջանակներում»,- ասվում է գրառման մեջ:
18:18 20.05.2020
Մայիսի 20-ին՝ ժամը 16:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։ Այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և 3 […]
17:00 20.05.2020
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բարեկարգվել է Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում ապօրինի կրպակի ապամոնտաժումից հետո հետիոտների համար ժամանակավոր խնդիրներ ու դժվարություններ առաջ բերած և անմխիթար վիճակում գտնվող մայթի վնասված հատվածը: «Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել էին ինչպես բնակիչները, այնպես և սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր»,- նշված է ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/YerevanCityHall/posts/2885359528179825
13:12 20.05.2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Սա հնարավորություն է տվել, որ Գյումրիում իրենց բուժումը շարունակեն կորոնավիրուսով հիվանդներ այլ մարզերից: Այս մասին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզում մինչ օրս 200-ից ավելի անձանց մոտ է վիրուսը հաստատվել: Կեսից ավելին բուժվել են, մի մասը մայրաքաղաքում է բուժումը շարունակում, իսկ ասիմպտոմ դեպքերը տեղափոխվել են Ծաղկաձորի […]
12:55 20.05.2020
Համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով այսօր ՀՀ Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2923415017741547
19:28 19.05.2020
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել: Այս մասին Տաթևիկ Ռևազյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով նորածնի լուսանկարները։ «Երբեք ավելի օրհնված չէինք եղել մեր կյանքում»,- գրել է նա՝ լուսանկարներին կցելով #welcome #coronababy #babygirl հեշթեգերը:
17:39 19.05.2020
Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով: Զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը: Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել […]
16:00 19.05.2020
Սահմանափակումների ռեժիմի շրջանակում ՀՀ պարետի որոշմամբ մայիսի 17-ից սահմանվել են մարդատար-տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնողների համար անվտանգության կանոնները։ Ըստ այդ կանոնների՝ բացի սանիտարահիգիենիկ միջոցների կիրառումից, տաքսիների վարորդներին արգելվել է վարորդի կողքին ուղևոր նստեցնել: Պարետի այս որոշումը Գյումրիի անհատ տաքսիների որոշ վարորդների մոտ դժգոհության առիթ է տվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիմնականում Ախուրյանի երթուղին սպասարկող տաքսու […]
14:02 19.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել են հարս ու սկեսուր։ SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մեկնել է դժբախտ պատահարի վայր: «Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում […]
11:09 19.05.2020
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում գիշերը բռնկված հրդեհից մահացած 2 բնակիչները եղել են հարս ու սկեսուր։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Լուսաղբյուր համայնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։ «Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում […]
16:00 18.05.2020
Պարետատան որոշմամբ՝ այսօրվանից վերսկսվել է հանրային տրանսպորտի աշխատանքը: Միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն աշխատում են անվտանգության որոշակի կանոններ պահպանելու պահանջով: Սա վերաբերում է և՛ վարորդներին, և՛ ուղևորներին: Վարորդները դիմակներով ու ձեռնոցներով են, ինչը պահանջվում է նաև ուղևորներից: Վարորդները նաև վերահսկելու են, որ տրանսպորտային միջոց առանց պաշտպանիչ միջոցների ուղևորներ չբարձրանան: Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրական երկու անգամ ախտահանվելու են: […]
13:04 18.05.2020
Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ «Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։ Ի նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում […]
16:23 17.05.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Չ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 854 համարանիշի և Մրգաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Արթուր Ա.-ի վարած Audi մակնիշի 36 ՏQ 576 համարանիշի ավտոմեքենաեները, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու […]
12:22 17.05.2020
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 47-ամյա Միսակ Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 ZD 382 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, այնուհետև գազատար խողովակին և հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ […]
22:36 16.05.2020
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Թալիշից: «Թալիշ»,- լուսանկարները վերնագրել է Աբրահամյանը:
20:18 16.05.2020
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվել ծննդաբերությունից հետո նիհարել 27 կգ-ով: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: 35-ամյա աստղը մայր է դարձել 2 տարի առաջ: Աղջկա՝ Թրուի ծննդից հետո Քլոեն 92 կգ էր կշռում: Քլոեն կարողացել է շատ արագ ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից: Նա նիհարել է 27 կգ-ով: «Հիմա իմ […]
15:27 16.05.2020
Lրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարակվել, թե զորակոչային նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների կուտակումներ են լինում և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով անվտանգության սահմանված կանոնները չեն պահպանվում: «Ահազանգի հետքերով ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցելություններ է իրականացրել ՊՆ […]
15:20 16.05.2020
Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է Գյումրիին։ Սիանից Գյումրի է հասել պաշտպանիչ միջոցների խմբաքանակ։ Այս մասին հայտնում է Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։ Գյումրու քույր քաղաքի՝ չինական Սիան քաղաքի աջակցությունը Գյումրիին ներառում է. Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ-20.000 հատ Պաշտպանիչ հանդերձանք -1000 հատ Պաշտպանիչ ակնոցներ-100 զույգ էլեկտրոնային ջերմաչափ-50 հատ «Հարկ է նշել, որ Սիանին մարդասիրական […]
14:23 16.05.2020
Անգլիական «Արսենալի» նախկին պաշտպան Քենի Սենսոմը անսթափ վիճակում է եղել և ծեծի է ենթարկվել: Վնասվածքները շատ լուրջ են, բժիշկները պայքարում են նախկին ֆուտբոլիստի կյանքի համար: Այս մասին գրել է The Sun-ը: Հաղորդվում է, որ 61-ամյա Քենը նախկինում բուժվել է ալկոհոլային կախվածությունից, բայց հետո նորից սկսել է ոգելից խմիչք օգտագործել: շ Նշվում է նաև, որ բժիշկները […]
19:00 15.05.2020
3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մայիսի 14-ին կատարել են դաշտային երթ: Ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի, անձնակազմը հանձնել է նորմատիվ վարժությունների ստուգարք: Ամրակցված սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման հմտություններն ու պատրաստվածության աստիճանը գնահատվել է բարձր:
18:02 15.05.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝ Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ Դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի ախտորոշման թեստեր պատրաստելու համար Ախտահանման սարքեր ու միջոցներ Մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր Արհեստական շնչառության և թթվածնի […]
17:36 15.05.2020
Պարետի որոշմամբ՝ մայիսի 18-ից կվերագործարկվի հանրային տրանսպորտը։ Այս որոշումը կայացվել է հանրային տրանսպորտում վարորդների և ուղևորների կողմից որոշակի կանոններ պահելու պարտադրանքով։ Մասնավորապես, պարտադիր է դառնում տրանսպորտում ուղևորների և վարորդների դիմակ կրելը, ախտահանիչ լուծույթների առկայությունը և տրանսպորտային միջոցի օրական երկու անգամ պարտադիր ախտահանումը։ Գյումրիի հանրային տրանսպորտը սպասարկող ընկերություններին համապատասխան հանձնարարականներ են տրվել։ Նրանք պետք է մինչև […]