18:27 11.05.2020
5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։ Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժություններ:
18:20 11.05.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակվել Երևանում ազոտի երկօքսիդի պարունակության վերաբերյալ: Նշվում է, որ ապրիլի 26-ից մինչ մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում (ապրիլի 5-12-ի համեմատությամբ) դիտվել է մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի աճ՝ մոտ 14 տոկոսով։
16:51 11.05.2020
Մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ բանակի հրամանատարության կողմից անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները: Այդ մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում: «Բանակի հրամանատարի կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալն ու միավորման հրամանատարը մայիսի 10-ին հանձնել են նոր բնակարանների վկայագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ: Նախքան բնակարանամուտը՝ միջոցառման մասնակիցները, սահմանափակ կազմով, հարգանքի տուրք […]
16:10 11.05.2020
Մադրիդի «Ռեալը» իր մարզաբազայում վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը: Թիմը պարապմունքների է վերադարձել երկու ամսվա դադարից հետո: Ֆուտբոլիստները մի քանի մարզադաշտում աշխատել են անհատապես: Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ թիմը կանցնի փոքր խմբերով մարզումների, բայց ոչ ավելի, քան վեց մարդ: Պարապմունքներին մասնակցել է նաև բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, որը […]
12:22 11.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդիականացումը շարունակվում է: «Հիշում եք, որ ս.թ. մայիսի 07-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունած որոշմամբ 176 մլն դրամ տրամադրվել է Երևանի օլիպմիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հանրակացարանային մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար։ Հանրակացարանային մասնաշենքի շինարարության ավարտը նախատեսվում է […]
14:40 10.05.2020
Շիրակի մարզի հյուսիսային Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում մի քանի օր անդադար տեղացող հորդառատ անձրևներն այսօր լուսադեմից վերածվել են ձյան տեսքով տեղումների, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիներով: Ամասիայում ու Արփի լճի հարակից գյուղերում ձյան տեսքով տեղումները շարունակվում են, իսկ ձյան շերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում է մոտ 10 սմ-ի: Կանաչած դաշտերը, ծաղիկներն ու նոր բողբոջող ծառերը […]
11:53 10.05.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 00:15-ի սահմաններում Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երասխահուն գյուղի բնակիչ, 27-ամյա Իսլամ Շաբաբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի և Մարգարա գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 16 AP 600 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել […]
22:45 09.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են պաշտպանական բանակի մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի […]
20:00 09.05.2020
Անգլիական Սանդերլենդ քաղաքում 12 ժամ հերթափոխից հետո բուժքույրը աղջիկ է լույս աշխարհ բերել՝ մինչ այդ չիմանալով իր հղիության մասին: Դստեր անսպասելի ծննդի մասին «Ֆեյսբուքում» տեղեկացրել է բուժքրոջ ամուսինը՝ Դենիեդ Հինդմարշը: Հոգեբուժարանում աշխատող 31-ամյա կինը պատմել է, որ վերջին շրջանում շատ է տարված եղել աշխատանքով և կարծել է, որ քաշն ավելացել է անկանոն և շատ սնվելու […]
19:11 09.05.2020
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ, նրանցից շատերն աչքի ընկան իրենց հերոսական գործողություններով, ոմանք չվերադարձան ռազմադաշտից: Շիրակի մարզից ևս բազմաթիվ հայորդիներ պատերազմ մեկնեցին ու կռվեցին գերմանական զորքերի դեմ: Նրանցից մեկն էլ Պերճ Թադևոսի Սողոյանն էր Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղից: Նրա թոռը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, […]
17:37 09.05.2020
Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ: Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետևել են […]
17:32 09.05.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Արցախից: «Մտերմիկ հանդիպում և հաճելի զրույց»,- լուսանկարներին կից՝ գրել է նա:
16:45 09.05.2020
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմն ու ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները մասնակցեցին և հարգանքի տուրք մատուցեցին Հալեպում կազմակերպված Հայրենական մեծ պատերազմում տարած պանծալի հաղթանակի 75-րդ ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ ծաղկեպսակ զետեղելով Մեծ Հաղթանակի համար ընկած հերոս նահատակների անմահ հիշատակը հավերժացնող հուշարձանին:
16:15 09.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ ՀՀ պարետի թիվ 70 որոշմամբ՝ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում և մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք։ Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված նորերի խախտումներ են արձանագրվել ՀՀ […]
16:00 09.05.2020
Մայիսյան եռատոների օրը հավաքված անվադողերի առաջին խմբաքանակը՝ 1000 տարբեր չափերի անվադողեր, Գյումրիից ուղարկվեց սահման՝ հյուսիսարևելյան և հարավարևմտյան ուղղություններով: Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը: Անվադողեր հավաքելու և Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ ուղարկելու մտահղացումը Ժորայի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ 2016 թվականին առաջին անգամ այցելեց այն դիրքը, […]
15:30 09.05.2020
Մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ, Գավառի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակի առթիվ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի […]
15:11 09.05.2020
Էջմիածնի քաղաքապետարանըի ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրված, որում ասվում է. «Այսօր մեր պատմության ամենափառավոր ու նշանակալի օրերից մեկն է. տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում կազմակերպված միջոցառումները կրում են ոչ զանգվածային բնույթ։ Էջմիածնի քաղաքապետ […]
15:05 09.05.2020
Միայն արարողակարգային միջոցառումներ, իսկ վետերաններին՝ հեռավար շնորհավորանքներ ու պարգևատրումներ ․․. Այսպես է նշվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը Գյումրիում։ Քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսը և ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարական անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել «Մայր Հայաստան» հուշահամալիրում։ Անհայտ զինվորի հուշակոթողին՝ անմար կրակի մոտ, ծաղկեպսակներ են դրել, ծաղիկներ խոնարհել։ Դեռ անցած […]
14:50 09.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին: Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ: Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն […]
13:55 09.05.2020
«Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հարգարժան վետերաններ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկներ, այս տարի նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանը: ԽՍՀՄ ժողովուրդները հերոսաբար դիմակայել են հրեշավոր մարտերին և տասնյակ միլիոնավոր կյանքերի գնով ապահովել խաղաղ ապագան: Ֆաշիզմի դեմ պայքարում իր սխրանքներով անուրանալի դերն է ունեցել նաև արցախահայությունը՝ սերունդներին թողնելով […]
13:20 09.05.2020
«2020թ. լրացել է Շուշիում հայերի ջարդերի 100-ամյակը: Այսօր Արցախի ժողովրդի հետ միասին տոնում ենք եռակի հաղթանակ, որն արտացոլանքն է ճկունության, վճռականության և ագրեսիայի դեմ դիմադրության»,- գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան էջում: 2020 marks the 100th anniversary of the massacres of #Armenia’ns in #Shushi. Today we join the people of #Artsakh in their […]
12:47 09.05.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Հայրենական մեծ պատերազմից, որին կից արված է հետևյալ գրառումը. «1941-1945թթ․ Արևմտյան դաշնակիցներն ու Խորհրդային Միությունը հաղթահարեցին քաղաքական տարաձայնություններն ու միավորվեցին ֆաշիզմի դեմ պայքարում։ Այս լուսանկարներում Խորհրդային Միության և ԱՄՆ-ի պատերազմական համագործակցության դրվագներ են։ Այս միավորումն անհրաժեշտ էր նացիստական ռեժիմը տապալելու համար։ Այսօր տոնում ենք Հաղթանակի 75 տարին՝ […]
12:15 09.05.2020
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում «Երևանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» վերտառությամբ լուսանկարներ են հրապարակվել Երևանի պատմության թանգարանի արխիվից:
10:35 09.05.2020
«Բարսելոնան» աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանք։ Ակումբն առաջին մարզումն է անցկացրել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված դադարից հետո։ Ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ կորոնավիրուսի համար թեստեր հանձնելուց և բացասական արդյունքի մասին պատասխան ստանալուց հետո: Ակումբի մամուլի ծառայությունն իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել ֆուտբոլիստնեի մարզումներից:
10:24 09.05.2020
Մայիսի 8-ին` ժամը 13:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքով անցնող գետը վարարել է և ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մեծամոր գետի ջրի մակարդակի բարձրացման […]
10:16 09.05.2020
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունն ամենաշուտը կվերսկսվի եվրոպական թոփ-5 լիգաներից: Հիշեցնենք, որ դա տեղի կունենա մայիսի 16-ին: Գերմանական ակումբները շարունակում են մարզումները՝ նախապատրաստվելով մցրաշրջանի վերսկսմանը։ Նախապատրաստվում են նաև երկրպագուները: Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երկրպագուներն, օրինակ, հնարամիտ քայլի են դիմել։ Նրանք իրենց դեմքով լուսանկարներ են տեղադրել մարզադաժտի տրիբունաներում, ինչը մարդկանց ներկայության պատրանք է ստեղծում։
23:55 08.05.2020
Մինչ շատ մարդիկ սոցիալական ցանցերում դժգոհում են, որ կարանտինի ընթացքում ավելորդ կիլոգրամներ են հավաքում, «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, կարծես, որոշել է լրջորեն զբաղվել իր կազմվածքով: Բացի այդ, պապարացիներին հաջողվել է մի քանի անգամ լուսանկարել Մալիբուի տան տարածքում գտնվող փոքրիկ բիկինի կրող Քիմին: Վերջին լուսանկարներում, որոնք չորս երեխաների 39-ամյա մայրը տեղադրել […]