17:17 28.05.2020
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ Այսօր Հանրապետության տոնի առթիվ այցելել եմ Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր և ծաղիկներ եմ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Բաշ-Ապարանի հերոսամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Իր վճռական ու անկոտրում կամքի շնորհիվ հայ ժողովուրդն ապրելու, արարելու և պետականության հարատևությունը ապահովելու իր իրավունքը ևս մեկ անգամ […]
15:55 28.05.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «Ֆեյսբուքում» կիսվել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի մասին հիշողություններով՝ նշելով, որ այդ իրադարձությունից անցել է մեկ տարի: «Երեկ ներկա գտնվեցի Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկոյին: Ծրագրում հնչեց «Ռեքվիեմ»-ը երգչախմբի և նվագախմբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և […]
16:09 27.05.2020
Անձնակազմի պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը, հենակետերի կահավորումն ու ապահովվածությունը ստուգելու նպատակով անակնկալ ստուգումներ են անցկացվել 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում: Տրվել են համապատասխան հանձնարարականներ ընթացիկ ինժեներական և ամրաշինական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
13:44 27.05.2020
Ուժեղ քամու պատճառած վնասները Գյումրիի հիմնականում հին բնակֆոնդում է։ Շիրակացի 66 շենքի 1000 քառակուսի մետր մակերեսով տանիքի 100 քառակուսի մետրը քամին ամբողջությամբ քշել է։ 6 մուտք ունեցող շենքի մի մասի բնակարանները պաշտպանված չեն տեղումներից։ Իսկ հետևանքները պարզ երևում են վերևի հարկերի տներում։ Ուժեղ քամուն հաջորդած մի քանի օրերին տեղացած անձրևները հասցրել են վնասել 5-րդ հարկի […]
13:10 27.05.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կասեցումներ կան Արարատի և Արմավիրի մարզերում: «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն այս մարզերում ակտիվորեն շարունակվում են։ Մինչ օրս ՀՀ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են Արմավիրի ու Արարատի մարզերի շուրջ 600 տնտեսվարողի մոտ։ Դրանցից մոտ 500-ի մոտ արձանագրվել են պարետի […]
18:56 26.05.2020
ՍԱՏՄ շարունակում են մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքի հանրային սննդի օբյեկտներում: Այսօր՝ 26.05.2020թ, ՀՀ պարետի մայիսի 24-ի N87 և մայիսի 25-ի N90 որոշումների համաձայն՝ 24 ժամով կասեցվել է այն օբյեկտների աշխատանքը, որտեղ արձանագրվել են խախտումներ. Երևանում դրանք 6-ն են: ✅«Ֆամիլիա» ՍՊԸ, Ադոնց 6/1 ✅«Կրեդ» ՍՊԸ, Հալաբյան 65-4 ✅Ա/Ձ «Արսեն Մարգարյան», Ադոնց 6/1 ✅Ա/Ձ «Միքայել Երոյան», Ֆուչիկի […]
18:44 26.05.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։ Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։ Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար։ Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է արտակարգ իրավիճակների […]
14:20 26.05.2020
Քարուքանդ ճանապարհը Աշոցքից «Արփի լիճ» ազգային պարկ է տանում, ճանապարհի դժվարություններն մի կողմ եմ մնում, երբ բացվում է Հայաստանի հյուսիսի բնության առաջին տեսարանը։ Ազգային պարկի գոտիներից Ախուրյանի կիրճն է, որտեղ լեռնային սառը քամին անգամ գարնան վերջին խստաշունչ ձմեռ է հիշեցնում: Իր ջրային պաշարներով Հայաստանում երկրորդ լիճն համարվող Արփին, որը բնական լճից վերածվեց արհեստական խոշոր ջրամբարի, […]
18:05 25.05.2020
Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Դավիթ Տոնոյանը մասնակցել է հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը։ Բուժհաստատության վնասվածքաբանական, ուրոլոգիական և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների հարկերը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին այսուհետև կընդունեն նոր պայմաններում, կսպասարկեն նոր կահավորված հիվանդասենյակներում ու վիրակապարաններում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերաբացված բաժանմունքներում, ծանոթացել իրականացված […]
17:23 25.05.2020
Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում այսօր շահագործման հանձնվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի (+102)»:
17:21 25.05.2020
Այսօր կեսօրից հետո բարձրացած ուժեղ քամին կրկին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքների։ Մասնավորապես Անի խոշորացված համայնքի Քարաբերդ գյուղում քամին պոկել է դպրոցի տանիքը։ Դպրոցը երկու մասնաշենք ունի, որից միայն մեկն է օգտագործվում։ Չօգտագործվող մասնաշենքը, որի տանիքը հին է, չի տուժել, իսկ մյուս մասնաշենքի տանիքը, որը վերանորոգվել է հինգ տարի առաջ, մնացել է […]
14:00 25.05.2020
Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից: Նշվում է, որ 2019 թվականին բարեկարգվել են Գյումրի քաղաքի «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը […]
13:29 25.05.2020
Պաշտպանության բանակը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ զորամասերում շարունակվում է իրականացվել անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: «Հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ևս անձնակազմի սննդի մատուցումը այսուհետ կիրականացնի քաղաքացիական կազմակերպությունը: Մայիսի 23-ին նոր ճաշարանի բացման արարողությանը մասնակցել է նաև ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը, շնորհավորելով անձնակազմին, համոզմունք է հայտնել, […]
18:15 24.05.2020
Լուսանկարիչը «դաս է տվել» սկեսրոջը, որը սպիտակ հագուստով է գնացել որդու հարսանիքին: Կինը դա դիտմամբ է արել, քանի որ հանդիսավոր արարողությունից անմիջապես առաջ վիճել էր իր ապագա հարսի հետ, գրում է The Sun-ը: Կնոջ սպիտակ հագուստը շեղել է ուշադրությունը իրադարձության գլխավոր հերոսուհուց՝ հարսնացուից: Նշվում է, որ աղջիկը տխրել է իր սիրեցյալի մոր արարքից, բայց ուշադրություն […]
17:05 24.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Արաբկիրում շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում: Կրպակների ապամոնտաժմանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Արամ Դանիելյանը տեղեկացնում է, որ Արաբկիրում ապամոնտաժվում է մոտ երեսուն կրպակ Կոմիտասի պողոտայում։ 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած կրպակները մաքրվում են տնտեսվարողի ուժերով։ Հաջորդիվ պուրակը կբարեկարգվի»,- տեղեկացրել է Կարապետյանը:
16:15 24.05.2020
«Երիտասարդ գեղջկուհու», «թյուրբանով տիկնոջ», խորհրդային տարիների «կոմսոմոլուհու» կերպարները կարելի է ստանալ շարֆով, որը ինքնամեկուսացման պայմաններում կարող է դառնալ կնոջը «փրկող» աքսեսուար՝ ավանդական կեպիների և գլխաշորերի հետ տեղ գտնելով զգեստապահարանում: Ցանկացած կին կարող է ինքնուրույն փորձարկումներ անել՝ շարֆերի և գլխաշորերի օգտագործման սեփական տարբերակը մտածելով: Դա կարող է բարեհաջող կերպով «թաքցնել» մազարմատները, որոնք գուցե մնացել են չներկված: […]
15:04 24.05.2020
Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից։ Տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետը ավարտվել է։ Պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին»,- ասվում է քաղաքապետարանի […]
23:00 23.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսել է գործել: «Մեկ ամսում կառուցված և հագեցած մոդուլային համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը սկսեց գործել մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի թեստավորումից բացի նաև օբյեկտիվ տվյալներ ունենանք պացիենտների թոքերի մասին հենց ընդունման պահից»,- գրել է Թորոսյանը:
21:51 23.05.2020
Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը։ Սա ծրագիր էր, որն անավարտ էր 2015 թվականից։ Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Լասիկ Հովսեփյանն է, Գյումրիի հարավարևելյան՝ օդանավակայանի թաղամասում տեղադրվել է 1995-1996թթ.: Հուշահամալիրի սեփականատերն ու հովանավորը եղել է դարբին Կալան։ Նրա մահից հետո ծրագիրն ավարտին հասցնելու պարտավորությունը ստանձնել է Գյումրիում հայտնի շինարար Վարդան Հովհաննիսյանը՝ «Տուն շինող Վարդանը»: […]
15:56 23.05.2020
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությւոնը տեղեկացնում է, որ երբ իմացել են, որ հատուկ չվերթով Վորոնեժից Երևան են տեղափոխվելու ՀՀ քաղաքացիներ, կազմակերպել է, որ հետադարձ թռիչքով էլ Ռուսաստան վերադառնան ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։ Մայիսի 23-ին, ըստ այդ հաղորդագրության, Ռուսաստան է վերադարձել երկրի 109 քաղաքացի։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանից […]
23:40 22.05.2020
Միացյալ Նահանգներում բնակվող Մեգան Մարքլը և արքայազն Հարրին ժամանակավորապես ապրում են հոլիվուդյան պրոդյուսեր, դերասան և սցենարիստ Թայլեր Փերիի առանձնատանը, ում հետ նրանք հանդիպել են իրենց ընդհանուր ծանոթ՝ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի միջոցով: Հենց այս առանձնատանը, որը տեղակայված է Բևերլի Հիլզում, Մեգանն ու Հարրին ձայնագրել են իրենց որդու՝ Արչիի ծննդյան առաջին տարեդարձի տեսահոլովակը: The Sun-ը ցույց է […]
22:28 22.05.2020
2020 թվականին 10 մլն ծառ տնկելու կառավարության ծրագիրն իրագործելու համար առանձնացվել է 6000 հա տարածք: Դրանք անտառային շերտերն ավելացնելու նպատակով են և նախատեսված չեն բնակավայրերի տարածքների համար։ Քաղաքները կանաչապատման ծրագրեր սկսել են համայնքային բյուջեների ֆինանսավորմամբ: Գյումրիում այս տարի նախատեսված է տնկել 2000 ծառ, 5000 վարդի թուփ և 80 հազար այլ տեսակի ծաղիկներ: Կանաչապատման ծավալներն ավելացել […]
14:01 22.05.2020
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անակնկալ ստուգայցով եղել է զինված ուժերի զրահատանկային զորամասերից մեկում: Դավիթ Տոնոյանը հետևել է մարտական պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների իրականացմանը և զորամասում ընթացող սեզոնային սպասարկման աշխատանքներին: Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, առաջադրված խնդիրների կատարման, ինչպես նաև ճամբարային հավաքի շրջանակում նախորդ օրն անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության արդյունքների մասին: […]
12:09 22.05.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նշել. «Աշխատանքային առաջին հանդիպումս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էր: Կարծում եմ՝ խորհրդանշական լինելուց բացի, այն նաև կարևոր ուղերձ էր: Համոզված եմ, որ համազգային ջանքերով մեզ կհաջողվի իրականություն դարձնել հայոց հզոր, զարգացած ու միացյալ հայրենիք ունենալու երազանքը»:
11:17 22.05.2020
Երկու տարի՝ առանց Ազնավուրի: Երկու տարի առաջ՝ 2018թ. հոկտեմբերին, կանգ առավ մեծ շանսոնիեի սիրտը: Նա իր մահով անգամ միավորեց հայ ու ֆրանսիացի ժողովրդին՝ վերստին ապացուցելով իր մեջ հայկականի ու ֆրանսիականի անբաժանելիությունը: Ազնավուրը ծնվել է 1924 թվականին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում: Նրա ծննդյան անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրեան է: Ծնողներն գաղթականներ են եղել. հայրը՝ Միշա […]