TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Դեպի Մակարավանք տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

17:28 15.05.2020

Դեպի Մակարավանք տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Տավուշի մարզում գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիրի ճանապարհը երբեք ամբողջովին ասֆալտապատ չի եղել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

̰
Կորոնավիրուսով վարակված տարեց ամուսինները ԲԿ-ից դուրս են գրվել խորհրդանշական օրով

17:05 15.05.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնում են՝ կենտրոնից քիչ առաջ դուրս գրված ամուսիններ Արգամ Հախինյանը և Սիլվա Հարությունյանը խորհրդանշական են համարում, որ հենց Ընտանիքի օրն են գնում տուն: «Նոր կորոնավիրուսով վարակվելու նրանց պատմությունը սկսվում է ամիսներ առաջ Մեծ Բրիտանիայից մի կերպ հայրենիք վերադառնալուց, երբ չեն էլ հասկացել, թե որ տարանցիկ երկրում վարակվեցին: Այսօր նրանք առողջացած գնում […]

̰
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

16:59 15.05.2020

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական […]

̰

15:22 15.05.2020

«Շանթ» հեռուստաընկերությունն առաջարկում է Եվրոպայի միության օրն այս տարի նշել «Շանթի» հին ու նոր դեմքերի, սիրված արտիստների հետ։ Տոնին, որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն, իրենց կատարումներով միացել են Գոռ Սուջյանը, Նարինե Դովլաթյանը, Նարե Գևորգյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Տյոմը, ինչպես նաև «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցներ Հարություն Մկրտչյանը, Էդգար Ավետյանը, Անժելա Ավետիսյանը, Աննա Գրիգորյանը։ Ի թիվս արդեն […]

̰
Երևանյան լիճը մաքրվում է աղբից

14:23 15.05.2020

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մաքրվում է Երևանյան լճի ջրամբարի պատվարի ջրթող հատվածում կուտակված աղբը: «Առատ տեղումների հետևանքով Հրազդան գետից ջրի հետ դեպի լիճ է հոսել նաև մեծ քանակության կենցաղային աղբ, ճյուղեր: Այստեղ մաքրման աշխատանքները լինելու են շարունակական»,- ասված է տարածված հայտարարության մեջ:

̰
Ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ տեղադրված կրպակը

13:56 15.05.2020

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը: Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:

̰
Գեղարքունիքի Նորակերտ գյուղում գայլերը 122 գառ ու ոչխար են հոշոտել

11:04 15.05.2020

Մայիսի 15-ին, ժամը 07։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների հոտը․ կազմված հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների ներկայությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ գայլերը ներխուժել են Նորակերտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող […]

̰
Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ավտոճանապարհին ընթացիկ նորոգման աշխատանքներ են տարվում

18:35 14.05.2020

Ձյան հալվելուց հետո ճանապարհի մեծ ու փոքր բազմաթիվ փոսերը նորից բացվել են ու ավելի խորացել: Խոսքը Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու մասին է, որի քայքայմանը նպաստում է նաև ծանր բեռնատարների երթևեկությունը: Գյումրի-Բավրա միջպետական  մայրուղու 30,7 կմ երկարության հատվածում ճանապարհի պահպանման աշխատանքներ են սկսվել: «Աշոցքի ճանշին» ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ […]

̰
Դեսպան Հրաչյա Փոլադյանն ընդունել է ՀՀ քաղաքացիություն ստացած Խաչատուրյան ընտանիքին

17:45 14.05.2020

Մայիսի 14-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ընդունել է Խաչատուրեան ընտանիքի անդամներին և Անի Խըժտրյանին, որոնց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին հայտնում են Իրաքում ՀՀ դեսպանությունից. «Երդման արարողությունից հետո նրանց հանդիսավոր կերպով հանձնվեցին Հայաստանի քաղաքացիության անձնագրերը։ Ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի հայրենակիցներին և ՀՀ նոր քաղաքացիներին՝ մաղթելով ուժ, եռանդ […]

̰
Նուբարաշենի գերեզմանատան հարակից տարածքում ական է հայտնաբերվել. SHANTNEWS-ը մանրամասներ է հայտնում

13:57 14.05.2020

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այսօր` ժամը 11:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը նույնպես դեպքի վայրում է: Մեր թղթակիցը հայտնում է, որ Նուբարաշենի գերեզմանոցի հարակից տարածքում հովվի որդին՝ Սամվել Սնջոյանը, […]

̰
Արցախի զինծառայողները  ներգրավվել են մարտավարական զորախաղերում

13:55 14.05.2020

Արցախի Պաշտպանական բանակի ֆեյսբուքյան էջից հայտնում են՝ հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները մայիսի 13-ին ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղերում, որոնց նպատակն էր կատարելագործել ընդգրկված ուժերի ներդաշնակման մակարդակը, գործնական ունակություններն ու դաշտային վարժվածությունը, ինչպես նաև ճշտել մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու ձևավորել մարտական գործողությունների իրականացման միասնական մոտեցումներ: «Ուսումնական կետերում […]

̰
ԵՄ-ն կորոնավիրուսի աջակցության շրջանակներում Ամասիա և Սարապատ համայնքներին տրամադրեց 11 հողամշակման մեքենա

21:08 13.05.2020

Հաշվի առնելով երկրում Covid-19-ով պայմանավորված ներկայիս արտակարգ իրավիճակը և խոցելի արտադրողների ՝ փոքրածավալ գյուղատնտեսական տեխնիկայի  կարիքները` Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը  ԵՄ կանաչ  գյուղատնտեսության նախաձեռնություն   (EU-GAIA) ծրագրի շրջանակներում Շիրակի մարզերի համայնքներին այսօր տրամադրվեց հողամշակման փոքրամասշտաբ 11 մեքենա (մոտոբլոկ), ինչը միտված է համավարակի պատճառով գյուղերում ճգնաժամը մեղմելուն: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, […]

̰
Անվտանգության ապահովման միջոցառումներ զորամասերում

19:17 13.05.2020

Մայիսի 12-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են անվտանգության ապահովման միջոցառումներ։ Զինծառայողները հրահանգավորվել են առաջին բուժօգնության տրամադրման, զենքի օգտագործման, հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Անվտանգության օրվա պարապմունքներին մասնակցել են նաև ռազմական ոստիկանության և ԱԻՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հրշեջ հաշվարկի մասնակցությամբ անցկացվել է նաև հրդեհաշիջման ցուցադրական պարապմունք։  

̰
Հատուկ նշանակության ստորաբաժանումները գիշերային վարժանքներ են իրականացրել

19:02 13.05.2020

Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ գիշերային պայմաններում: Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակություններն ու փոխգործակցության կազմակերպումը:

̰
Ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Բերքաբերի ուղղությամբ․ վնասվել են տներ

18:13 13.05.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ «Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան»,- գրել է Ստեփանյանը:

̰
Օլիմպիական խաղերի չեմպիոնը սննդի առաքիչ է աշխատում

18:09 13.05.2020

2012 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող, ճապոնացի սուսերամարտիկ Ռյո Միյակին հայտարարել է,  Օլիմպիական խաղերի տեղափոխումից հետո առաքիչ է աշխատում սննդի առաքման ծառայություններից մեկում: «Ես պետք է փող աշխատեմ, որպեսզի հետագայում կարողանամ մրցումների գնալ: Ինձ համար նույնպես կարևոր է պահպանել նաև լավ մարզավիճակը: Սննդամթերքի առաքումը Տոկիոյի լեռնոտ տարածքներում շատ լավ մարզում է»,- ասել է Միյակին: Համավարակի ընթացքում […]

̰
Հայտնի է Արցախի ԱԺ նախագահի անունը

16:10 13.05.2020

ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը: «Նիստում որոշում է կայացվել նաեւ ձևավորվելիք […]

̰
Կատակերգություն, մելոդրամա ու շատ հույզեր. «Արևի հետնորդները» սերիալը` շուտով «Շանթ»-ի եթերում

21:35 12.05.2020

Պարզվում է՝ արևը հետնորդներ էլ ունի: Նրանց կտեսնեք «Արևի հետնորդներ»-ում հաշված օրեր անց՝ մայիսի 25-ից: Ասել, որ դա սերիալ է, կարծում ենք, կարիք չկա: Ինչպես երևում է, հայ հեռուստադիտողը կորեական այդ արտադրության մասին արդեն շատ լավ գիտի ու անհամբերությամբ է սպասում։ «Ուռաաաաաա…», «Վերջապեես…», «Աշխատանքային ժամերին չլինի, էլի», «Էլ չենք համբերում», «Լո՞ւրջ․ ցո՞ւյց են տալու». ահա […]

̰
Կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը

19:06 12.05.2020

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փուլային տարբերակով կհիմնանորոգվի Շենգավիթի մանկապատանեկան մարզական համալիրը: Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներ են: 1970-ականներին կառուցված շենքում այսօր գործում է 4 մարզադպրոց՝ համալիր մարզաձերի մանկապատանեկան, ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության, նետաձգության, սեղանի և մեծ թենիսի: Շենքը երբևէ չի հիմնանորոգվել: Վերջին մեկ տարում նորոգվել են միայն խողովակները, սանհանգույցներն ու հանդերձարանները, սպասասրահները: Այսօր առաջնահերթ նորոգման անհրաժեշտություն ունի տանիքը: […]

̰
Եվս մեկ զորամաս է անցել սննդի մատակարարման նոր ձևաչափին

18:10 12.05.2020

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ևս մեկ զորամաս է անցել սննդի մատակարարման նոր ձևաչափին: Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Զինծառայողներին տրվում է ճաշատեսակների ընտրության հնարավորություն, սնունդը բազմազան է և սննդարար։ Զորամասում սննդի մատակարարման նոր կարգին հետևել և ճաշացանկին ծանոթացել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը:

̰
Գավառի միջադեպերի գործով հայտնաբերվել է դեպքին մասնակից անձանց ավտոմեքենաներից 10-ը, զենքերից՝ 2-ը

18:08 12.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այս պահի […]

̰
Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ՝ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին

17:55 12.05.2020

Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների համար (Վերին Լարսում կա ՀՀ 15 քաղաքացի), ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։ Այս մասին հայտնում են դեսպանությունից: Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և […]

̰
Շիրակի մարզպետը եղել է Մանթաշի ջրամբարում

17:47 12.05.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզի ջրամբարներում լցվածության աստիճանին, կուտակման ծավալներին և առկա հիմնահարցերին ծանոթանալու նպատակով ոլորտային պատասխանատուների հետ եղել է Մանթաշի ջրամբարում, շրջել տարածքում, զրուցել ջրամբարի տարածքում աշխատանքներ իրականացնող մասնագետների հետ։ Մանթաշի ջրամբարը գտնվում է Արագածի լանջին` 2550 մետր բարձրության վրա։ 8,2 մլն մ3 տարողությամբ ջրամբարում այժմ 2,1 մլն մետր խորանարդ ջուր կա կուտակված, որը […]

̰
Կարանտինից դուրս եկած Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել

17:05 12.05.2020

Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի հարյուր տոկոսանոց վճարում: Բանն այն է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով առողջության կենտրոնի բուժաշխատողների մի մասին տեղափոխել էին բուժման՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներին հրահանգել ինքնամեկուսանալ. բուժհաստատության աշխատանքը կասեցվել էր: Երկուշաբթի օրվանից աշխատանքի վերադարձած բուժաշխատողները տեղեկացել են, որ իրենց հարկադիր պարապուրդի դիմաց ապրիլ ամսվա […]

̰
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալները Ենոքավանի անտառներում են՝ ընձառյուծի հետքերով

16:40 12.05.2020

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը գտնվում են Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հարակից անտառներում։ Այս տարածքում էր օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել ընձառյուծը։ Ենոքավանի բնակիչ Արման Գաբրիելյանն Իրինա Ղափլանյանին և Վարդան Մելիքյանին ներկայացրեց այն հատվածը, որտեղ ինքը նախորդ տարի հանդիպել և կռվի էր բռնվել ընձառյուծի հետ։ https://www.facebook.com/mnparmenia/posts/2467683346813680?__xts__[0]=68.ARBUbjpInx_BcUKymO2h9e2SfPCayli3YHeXm6t4Ph2rKGFwSUwazpb8BdlR60CNrWt679P9XAgCX0m9Zpp_n7c2q_c6xzVcpbSwsDFlHRCTn2mtiMPLo8o-pRsLU3H47wrAt2BgOwaTvC8WYQ4HvN2KwF3JBiTPbBP5DhS2tQeL28X7To0Ha75LPcK6zpWwjuxT3SgErbfFMMVTKGmAneqk0Xi0B1ozkNstb7CsAJxGrHHeKnvl39MosJZ0Wekj0Mq2kNMj_nx1fw2VC5Vv2NG81J9ef_aY2FUi6-p5SzXAuAbRj-hdmo-dvEYXYUcLt2JH5CF3OuqGacd2g4X8S-FaQUft&__tn__=-R

̰
Արևելյան Եվրոպան ծածկվել է ձյունով

16:09 12.05.2020

Այսօր Եվրոպայի արևելյան մասում ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդվում է սոցիալական ցանցերում: Այսպիսով, ձյան տեսքով տեղումներ են եղել Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Բելառուսում: Մասնավորապես, Վիլնյուսում ջերմաստիճանը նվազել է՝ հասնելով -1 աստիճանի:

̰
COVID-19-ով պայմանավորված՝ ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպումն անց է կացվում տեսակապով. ԱԳՆ խոսնակ

14:43 12.05.2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումն անց է կացվում տեսակապի միջոցով:

̰
Ենոքավանում քննարկվում են կովկասյան ընձառյուծի պահպանությանն առնչվող հարցեր

13:06 12.05.2020

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը գտնվում են Տավուշի մարզի Ենոքավան գյուղում, որի հարակից տարածքում օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով լուսանկարվել էր կովկասյան ընձառյուծը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի հետ այս պահին քննարկվում են ընձառյուծի պահպանությանն […]

̰
Կալիֆոռնիայից Հայաստան է վերադարձել ՀՀ 35 քաղաքացի

12:42 12.05.2020

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ս.թ. մայիսի 2-ին և 9-ին կայացավ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթը, որով Կալիֆոռնիայից մայիսի 2-ին Հայաստան վերադարձան ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 22 քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի […]

̰
Անցկացվել են ՀՕՊ ստորաբաժանումների մասնագիտական պարապմունքներ

19:05 11.05.2020

Մայիսի 4-8-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում մասնագիտական պարապմունքներ են անցկացրել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները: Ստուգվել են անձնակազմի պատրաստության աստիճանը, փոխգործակցության և կրակի վարման հմտությունները: Պարապմունքներն ավարտվել են մարտական հրաձգությամբ: Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն և գերազանց կատարել առաջադրված խնդիրները:

̰
BACK_TO_TOP