12:30 24.04.2020
«Մեր ոգին ընկճվել չգիտի, ապրելու և արարելու ցանկությունը մեր արյան մեջ է։ Մենք չգիտենք պարտվել, հանձնվել ու հիասթափվել։ Մեր ոգին աննկուն է, մեր պատմությունը՝ հավերժ»,- «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հրապարակված լուսանկարներին կից նա նաև նշել է. «Հիշում ենք և պահանջում»։
11:40 24.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես, նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն: Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Օսմանյան Թուրքիայի՝ […]
16:10 23.04.2020
Ապրիլի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Արման Հ-ն իր վարած Opel մակնիշի 34 NM 341 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել արտակարգ դրության պայմաններում Զովունի-Դավիթաշեն անշարժ հենակետում ծառայություն իրականացնող Ապարան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Մհեր Մ-ին, հայտնում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի […]
19:00 22.04.2020
Չինական կորոնավիրուսը փոխել է ոչ միայն համաշխարհային տնտեսության կառուցվածքը, այլև փողոցային արվեստը: COVID-19-ը դարձել է օրվա, շաբաթվա, ամսվա, առհասարակ, 2020թ. գլխավոր թեման: Անգամ Բենքսին ստիպված էր փակվել տանը, բայց որոշ նկարիչներ փողոց են դուրս գալիս:
18:44 22.04.2020
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները: Լուսանկարները՝ ստորև.
14:21 22.04.2020
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 21-ին այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել առօրյա ծառայության կազմակերպմանը և ընթացող վերանորոգման աշխատանքներին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական […]
12:47 22.04.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Երկրի օրվա առթիվ՝ հրապարակելով Հայաստանի և ԱՄՆ անտառային ծառայության համագործակցության որոշ դրվագներ: «Շնորհավորում ենք Երկիր մոլորակի օրվա առթիվ։ Արդեն 50 տարի մարդկությունը նշում է այդ օրը։ Օրվա խորհրդին համահունչ՝ ցանկանում ենք ներկայացնել այն աշխատանքը, որ իրականացնում է ԱՄՆ անտառային ծառայությունը ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ 2011թ․-ից սկսած ԱՄՆ […]
18:00 21.04.2020
«ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայությունը բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր՝ «Նաիրի» և Սեբաստիա 3/9 հանրակացարաններ»,- տեղեկացնում են ծառայության ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ 2019-ի […]
13:30 21.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 767 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 19-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 […]
19:20 20.04.2020
Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: ԱՀ ոստիկանության ծառայողները հսկիչ անցակետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը, ՀՀ մեկնող անձանց մոտ ՀՀ տարածքում տեղաշարժվելու համար սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայությունը, ըստ […]
18:08 20.04.2020
2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ.-ին և կանխել վերջինիս կոշիկներում և գոտկատեղում թաքցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, ինչպես նաև շրջանառությունն արգելված բջջային հեռախոսների մուտքը քրեակատարողական հիմնարկ: […]
17:55 20.04.2020
2020 թվականի ապրիլի 20-ին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Սիրիայի օգնության խաչի և Հայ ծերանոցի ղեկավար կազմի հետ համագործակցությամբ և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի օժանդակությամբ, Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելեց մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաներ: Այդ մասին տեղեկացնում են Հումանիտար […]
15:50 20.04.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված, գնդապետ Ա. Գևորգյանի հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասը ևս անցել է սննդի մատակարարման նոր կարգին: «Մնում է միայն ասել բարի ախորժակ»,- գրել է Ստեփանյանը:
14:49 20.04.2020
Անի խոշորացված համայնքում կորոնավիրուսից մահվան երրորդ դեպքն է գրանցվել։ Անցած գիշեր մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում մահացել է Անի համայնքի Ձորակապ գյուղի 63 տարեկան բնակիչը, որն ունեցել է ուղեկցող հիվանդություն: Տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատել է Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարալիկում գրանցվել էր կորոնավիրուսից մահվան երկու դեպք։ Իսկ կորոնավիրուսը հաստատվել է Մարալիկի […]
13:10 20.04.2020
Արարատի մարզի Նարեկ համայնքում կանայք այլևս միմյանց սուրճի չեն հրավիրում, համայնքի բնակիչների մեծամասնությունն էլ իրենց այգիներում է. գյուղատնտեսական աշխատանքների շրջան է: Համայնքի կամավոր միավորման խմբի ղեկավար, աշխատակազմի քարտուղար Անիկ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ իրենց համայնքում այլևս կանգառներում մարդիկ չեն կուտակվում: Համայնքում ախտահանման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև սոցիալական օգնության միջոցառումներ: Անիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, քանի որ համայնքում […]
12:37 20.04.2020
Սիցիլիայում արթնացել է Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Էտնան: Ծուխն արդեն տարածվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Мало итальянцам проблем с коронавирусом, теперь еще и это. На Сицилии проснулся один из самых активных и высоких вулканов в Европе — Этна. Столб дыма уже растянулся на несколько километров pic.twitter.com/owex1PRgWe — ntvru (@ntvru) April 20, 2020
21:49 19.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Արցախի Վերին Հոռաթաղ գյուղում: Լուսանկարներում ուսուցիչը և միակ աշակերտն են: «Մարդն իր գործն է անում: Արցախի Վերին Հոռաթաղ գյուղում` աշակերտն ու ուսուցիչը»,- գրել է նախարարը: Ավելի վաղ լուսանկարները հրապարակել էր Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում:
19:31 19.04.2020
Այսօր Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք: 90-ամյա տարեց տղամարդը, որի նմուշառումը գիշերը դրական արդյունք էր տվել, ախտորոշման հաստատումից 1 ժամ անց մահացել է: «Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների մեկը, որի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, պարզվեց, որ տանը խնամում է իր 90-ամյա հայրիկին: Օրեր շարունակ մենք քննարկում էինք պապիկի հոսպիտալացման հարցը, բայց քանի որ […]
18:36 19.04.2020
Այսօր Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Մելիք-Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Մելիք-Սարգսյան 4 հասցեի տանը հայտնաբերված պայթուցիկը հետևակի մարտական մեքենայի 60 մմ տրամագծի բեկորային արկ է` իր պայթուցիչով: Արկը տան կցակառույցում հայտնաբերել է սեփականատերը, որը տունը գնելուց հետո կատարել է մաքրման աշխատանքներ: […]
13:14 19.04.2020
«Գյումրի» բժշկական կենտրոնի՝ ապրիլի 5-ից մեկուսացված ու այսօր արդեն կորոնավիրուս չհայտնաբերված 29 բուժաշխատող դուրս է եկել մեկուսացումից, նրանք տանն են ու իրենց լավ են զգում, բայց դեռ աշխատանքի չեն գնա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: «Մեր բուժանձնակազմն իրեն լավ է զգում, բայց դեռ աշխատանքի դուրս չի գա, […]
12:43 19.04.2020
Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր […]
12:13 19.04.2020
Ապրիլի 18-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ-2 թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրու Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի […]
19:52 18.04.2020
Այսօր՝ ժամը 13:18-ին, Ամասիայի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ համայնքի հարակից խոտածածկ տարածքն այրվում է: Ահազանգով դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները պարզվել են, որ այրվում է Ամասիայի Սնխի հանդամասի չոր խոտածածկ տարածքը: «Թե ինչից էր բռնկվել հրդեհը, դեռ հայտնի չէ, կրակը մեծ արագությամբ էր տարածվում, ինչին նպաստում էր նաև քամին: Վտանգ […]
18:12 18.04.2020
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացնում են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների իրազեկման առցանց արշավ՝ որպես շարունակություն տարվա սկզբին մեկնարկած «Հուշարձանների պահպանության նպատակով իրազեկման արշավ» նախաձեռնության: «Սա պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ մեր ուշադրությունն ուղղելու դեպի առավել վտանգված ու խոցելի հուշարձանները: Ճանաչենք և պահպանենք մեր ժառանգությունը: Կարմիր կամուրջ […]
17:52 18.04.2020
Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` Արցախի ազատամարտիկների միությունը ապրիլի 18-ին հերթական նվիրատվությունն է կատարել ՊԲ-ին: Այդ մասին նշված է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ այս անգամ Արցախի ազատամարտիկների միությունը, վարչության որոշման համաձայն, Պաշտպանության բանակին է փոխանցել պահածոյացված պարենամթերքի մեծ խմբաքանակ՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրային գործընթացներին աջակցելու համար. «Ազատամարտիկների միության ներկայացուցիչների հավաստմամբ՝ […]
17:39 18.04.2020
Մարալիկի առողջության կենտրոնի կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը հասել է 18-ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստը դրական էր եղել, որին հաջորդել էր առողջության կենտրոնի ևս 20 աշխատակցի թեստավորումը։ Արդյունքում կորոնավիրուս էր հաստատվել նրանցից 9-ի մոտ։ Դրան […]
14:12 18.04.2020
Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը. «Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում: Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերը՝ ապահովելու համար ՀՀ Ազգային ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում»:
23:34 17.04.2020
ՀՀ բոլոր մարզերում իրականացվում են ստուգումներ և ջերմաչափումներ, սահմանված է շուրջօրյա հերթապահություն։
19:07 17.04.2020
Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում հանգստի գոտու ստեղծման և ներդրումների խթանման նպատակով մշակվում է գոտևորման նախագիծ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի, նախագծի ճարտարապետ Ռազմիկ Բաբայանի և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանի հետ քննարկել են շուրջ 10 կմ երկարությամբ ծովափնյա՝ հետիոտնի համար ճեմուղու (promenade) կառուցապատման նախագիծը: […]
17:51 17.04.2020
ՊԲ-ն տեղեկացնում է, որ շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: «Նման հերթական ճաշարանի բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի մատուցվող սննդատեսակների ու ծառայությունների որակական ցուցանիշները առաջինը գնահատել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, գեներալ-մայոր Բորիս Դավիդովը: […]