TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

Արխիվ

Գերմանացի երկրպագուների հնարամիտ լուծումը. ինչպես «ներկա» լինել տրիբունայում

10:16 09.05.2020

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունն ամենաշուտը կվերսկսվի եվրոպական թոփ-5 լիգաներից: Հիշեցնենք, որ դա տեղի կունենա մայիսի   16-ին: Գերմանական ակումբները շարունակում են մարզումները՝ նախապատրաստվելով մցրաշրջանի վերսկսմանը։ Նախապատրաստվում են նաև երկրպագուները: Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երկրպագուներն, օրինակ, հնարամիտ քայլի են դիմել։ Նրանք իրենց դեմքով լուսանկարներ են տեղադրել մարզադաժտի տրիբունաներում, ինչը մարդկանց ներկայության պատրանք է ստեղծում։

̰
«Մալիբուի գեղեցկուհին». նիհարած Քիմ Քարդաշյանին լուսանկարել են բիկինիով

23:55 08.05.2020

Մինչ շատ մարդիկ սոցիալական ցանցերում դժգոհում են, որ կարանտինի ընթացքում ավելորդ կիլոգրամներ են հավաքում, «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, կարծես, որոշել է լրջորեն զբաղվել իր կազմվածքով: Բացի այդ, պապարացիներին հաջողվել է մի քանի անգամ լուսանկարել Մալիբուի տան տարածքում գտնվող փոքրիկ բիկինի կրող Քիմին: Վերջին լուսանկարներում, որոնք չորս երեխաների 39-ամյա մայրը տեղադրել […]

̰
Հանդիպեցի նաև մեր Ադամի մորը՝ տիկին Գայանեին, երկար զրուցեցինք. Ալեն Սիմոնյան

18:12 08.05.2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ այսօր այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: «Հանդիպեցի նաև մեր Ադամի մորը՝ տիկին Գայանեին, երկար զրուցեցինք: Փառք, հավերժ փառք մեր հերոսներին»,- գրել է Սիմոնյանը:

̰
Շուրջ 30 տնտեսվարողի հանդեպ կայացվել է գործունեության ժամանակավոր կասեցման որոշում

16:35 08.05.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ պարետի թիվ 69 որոշմամբ` շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի հանդեպ կայացվել է գործունեության ժամանակավոր կասեցման որոշում` հիմք ընդունելով ԱԱՏՄ լայնածավալ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումները։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման […]

̰
Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 600 հազար հայերից 314 հազարը չի վերադարձել ռազմաճակատից

16:29 08.05.2020

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի վերաբերյալ հրապարակում է արվել, որտեղ նշված է. «Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակն է։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։ 118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հովհաննես Բաղրամյանն […]

̰
Մենք իսկապես հաղթող ժողովուրդ ենք և՛ Երկրորդ համաշխարհայինում, և՛ ազատագրական պայքարում. նախագահն այցելել է «Եռաբլուր» 

12:54 08.05.2020

ևս 10 լուսանկար Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, արցախյան հերոսամարտի նվիրյալներ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Ջիվան Աբրահամյանի, ինչպես նաեւ զորավար Անդրանիկի շիրիմներին, Հայրենիքի ազատության և […]

̰
ՊՆ նախարարն ու ռազմաքաղաքական մի շարք գործիչներ այցելել են «Եռաբլուր»

12:39 08.05.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և […]

̰
Զորավարժադաշտում է ձևավորվում ռազմական ներուժը․ ՊՆ մամուլի խոսնակը լուսանկարներ է հրապարակել

23:01 07.05.2020

Զորավարժադաշտում է ձևավորվում ռազմական ներուժը: Այս մասին գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և կից լուսանկարներ հրապարակել։

̰
Ենոքավանի տարածքում WWF Հայաստանի տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել

13:24 07.05.2020

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։ Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների […]

̰
Հակառակորդի ԱԹՍ-ն խոցած անձնակազմին հանձնվել են պետական պարգևներ

17:50 06.05.2020

Մայիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը և հանդիպել ս.թ. ապրիլի 21-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցած անձնակազմի հետ: Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը շնորհակալություն է հայտնել հակաօդային պաշտպանության ստորաբաժանման անձնակազմին հայրենանվեր ծառայության համար և վերջիններիս հանձնել պետական […]

̰
Հարգանքի տուրք՝ Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակին

17:20 06.05.2020

ՀՀ Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ այսօր՝ Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 29-րդ տարելիցի օրը, հիշատակի արարողություն է տեղի ունեցել Նոյեմբերյան քաղաքում։ «Դեպի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող երթին մասնակցել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին: Արարողությանը մասնակցել են նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, […]

̰
Կոտայքի մարզում պատմամշակութային վայրերի բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն

15:37 06.05.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Կոտայքում զբոսաշրջության ոլորտն այս տարի կարևորագույն անելիք ունի։ «Մասնավորապես ներքին տուրիզմի բնագավառում ակնկալվող հոսքերը հավուր պատշաճի ընդունելու և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով՝ որպես մարզի տնտեսության զարգացմանն ուղղված մեր կողմից հռչակած հայեցակարգային առաջնահերթ ուղղություններից մեկը: Կորոնավիրուսի համավարակը ոլորտում նոր պայմաններ է թելադրում, ինչին պետք է […]

̰
Երեկ կորոնավիրուսից մահացած 64-ամյա կինը գյումրեցի էր

14:20 06.05.2020

Շիրակի մարզում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 6 դեպք: Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 76 քաղաքացի, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչներ են: Թվերի աճը, ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի, պայմանավորված է նաև որոշ սահմանափակումների արգելքների վերացմամբ, ինչի արդյունքում մարդկանց շփումները նախորդ օրերի համեմատ ավելացել են: «Սահմանափակումները հանվեցին, մենք  […]

̰
Ղազախստանից Հայաստան է վերադառնում ՀՀ 35 քաղաքացի

12:33 06.05.2020

Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը: Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի: Հիշեցնում ենք, որ պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները […]

̰
Իլոն Մասկը կնկարահանի պատմության մեջ առաջին մարտաֆիլմը տիեզերքում

21:33 05.05.2020

Ամերիկյան Space X ընկերությունը, որը պատկանում է Իլոն Մասկին, նախատեսում է առաջընթաց արձանագրել կինոյի ոլորտում: Ընկերությունը ցանկանում է տիեզերքում մարտաֆիլմ նկարահանել հոլիվուդյան հայտնի աստղ Թոմ Քրուզի մասնակցությամբ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կինոնախագծի իրականացման համար ներգրավվել է NASA-ն: Նշվում է, որ նմանատիպ նկարահանումները Թոմ Քրուզի սրտով են: Կինոաստղը «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարում տանիքից […]

̰
Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են 5 041 քմ տարածք

18:10 05.05.2020

ՀՀ մարդասիրական առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորներն ապրիլին ականազերծել են 5041 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ժամանակ հայտնաբերվել է 16 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 152,738 քառակուսի մետր: Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից: 4-րդ խմբի բժիշկներն ապրիլին կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված բուժօգնություն են ցուցաբերել […]

̰
Պուտինը Կիմ Չեն Ինին պարգևատրել է մեդալով

13:08 05.05.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին պարգևատրել «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 տարի» հոբելյանական մեդալով: Այս մասին նշված է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Հրապարակման մեջ ասվում է, որ համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նշվում է, որ մեդալը Հյուսիսային Կորեայի առաջնորդին […]

̰
Լուսադեմին Գյումրիի բնակելի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

12:17 05.05.2020

Այսօր լուսադեմին՝ ժամը 05:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խանջյան փողոցի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել «Գյումրի» հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կրակը բռնկվել է 231/219 տնակի պատուհանի հարակից հատվածից: Հրդեհաշիջման  աշխատանքներ  իրականացնելու համար տնակը հոսանքազրկվել է: Թիթեղապատ տնակում կրակը մեկուսացվել է ժամը 06:10-ին, […]

̰
Ինչպես է Իսպանիան դուրս գալիս կարանտինից․ Ֆոտոշարք

19:02 04.05.2020

Երկրում քառորդ միլիոնից ավելի վարակման դեպքերից հետո Իսպանիայի իշխանությունները որոշել են թեթևացնել կորոնավիրուսային կարանտինը։ Նրանք տնից դուրս գալու ժամային քվոտաներ են սահմանել տարիքային տարբեր խմբերի համար․ չափահասներ՝ 06։00-10։00, ինչպես նաև 20։00-23։00, դեռահասներ՝ կեսօրին, մեծահասակներ՝ մինչև կեսօր ու վաղ երեկոյան։ Արդյունքում Մադրիդի փողոցները լցվել են մարդկանցով։ Իսկ Բարսելոնում մարդաշատ են ափամերձ տարածքները, քանի որ ափերում հանգստանալն […]

̰
Հայկական Կարմիր խաչը 1500 փաթեթ է բաժանել Գյումրիում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում

16:37 04.05.2020

Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Եվրամիության աջակցությամբ, մայիսի 2-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և հարակից համայնքներում տրամադրում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների 1485 փաթեթ։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Շահառուներն են միայնակ և անժառանգ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և առավել […]

̰
Մոսկվայում Հաղթանակի օրվա ավիաշքերթի փորձն են արել՝ «սոցիալական հեռավորությունը» պահելով

16:16 04.05.2020

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր անցկացվել են Հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի զորահանդեսի փորձերը։ Այդ շքերթին մասնակցելու է միայն ռազմական ավիացիան՝ ուղղաթիռները և ինքնաթիռները։ Դրանք այսօր փորձնական թռիչքներ են իրականացրել Մոսկվայի երկնքում։ Կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ զինծառայողների ավանդական երթերը չեն անցկացվելու։ Իսկ ինքնաթիռները և ուղղաթիռները, թեև իրար շատ մոտ են թռչելու, բայց նույնպես «պահելու են սոցիալական հեռավորությունը»։ https://www.facebook.com/tassagency/posts/3208132352589169 https://www.instagram.com/p/B_whFvoJayt/ […]

̰
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 300 պատանու համար ֆուտբոլային մարզումները հեռավար են

16:11 04.05.2020

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 300 պատանու համար ֆուտբոլային մարզումները հեռավար են։ ՀՖՖ Շիրակի մարզային ներկայացուցչությունը մարզի գյուղերում հավաքագրել էր պատանիների, որոնց հետ մարզումներ էին անցկացվում և հիմա՝ արտակարգ դրության պայմաններում, մարզումները դարձել են հեռավար։ Սոցիալապես անապահով 40 երեխաների հատկացվել են գնդակներ և ուսուցողական տեսանյութերի սկավառակներ, իսկ որպես մարզադաշտ, այս օրերին երեխաների համար ծառայում են իրենց […]

̰
ՌԴ ՊՆ-ում հրապարակվել են հայ մարշալների անձնական լուսանկարները

15:20 04.05.2020

Հաղթանակի օրվա շեմին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ԽՍՀՄ Հայրենական պատերազմի ժամանակ հաղթանակ կորզած զորահրամանատարների որոշ անձնական լուսանկարներ։ Հավաքածուի մեջ հայտնվել են նաև հայ մարշալների՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի և Խորհրդային միության մարշալ, Խորհրդային միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի լուսանկարները։ Առաջին լուսանկարում մարշալ Բաբաջանյանն է՝ կնոջ հետ է պարում։ Երկրորդ […]

̰
Mercedes-ը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց բախվել է ծառին և էլեկտրասյանը. վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

12:05 03.05.2020

Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, որ ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց Mercedes մակնիշի 36 PA 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև էլեկտրասյանը: Վթարի հետևանքով Երևանի բնակիչներ 41-ամյա Վահագն Սահակյանն ու 45-ամյա Իշխան Գրիգորյանը դեպքի վայր […]

̰
Գերմանացի բժիշկները մերկ լուսանկարվում են՝ ի նշան բողոքի. Daily Mail

23:50 02.05.2020

Գերմանացի բժիշկները սոցիալական ցանցերում զանգվածաբար հրապարակում են աշխատավայրերում արված ամբողջովին մերկ տեսքով սելֆիներ: Այսպիսով, բժիշկները կորոնավիրուսային համավարակի համատեքստում, իրենց բողոքն են արտահայտում` բժշկական հաստատություններում անձնական պաշտպանիչ միջոցների բացակայության հետ կապված: Նրանք հույս ունեն հասարակության ուշադրությունը հրավիրել այդ լուրջ խնդրի վրա: Եվ, վերջապես, ստանալ առողջապահության նախարարության արձագանքը, որն անտեսում է իրենց բողոքները: Ինչպես գրում է Daily […]

̰
Պայթյուն գազալցակայանում․ 40-ամյա աշխատակիցը տեղում մահացել է

21:57 02.05.2020

Այսօր՝ ժամը 20:40-ի սահմաններում, Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Սեպասար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «Վազ 21 21 ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, իսկ լցակայանի աշխատակիցը տեղում մահացել է: «Պայթյունը տեղի […]

̰
«Ցույց տուր դիմակ, որով հպարտանում ես». հերթական ֆլեշմոբը համացանցում

20:00 02.05.2020

«Ցույց տուր դիմակ, որով հպարտանում ես»: Այս հեշթեգով նոր ֆլեշմոբ է անցկացվում, այս անգամ՝ Ճապոնիայում: Այս նախաձեռնության շրջանակում մարդիկ իրենց ձեռքով պատրաստում են անսովոր պաշտպանիչ դիմակներ ու դրանցով լուսանկարներ հրապարակում սոցիալական ցանցերում: Իսկ ֆլեշմոբի պատճառը դարձել է այն, որ Ճապոնիայում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակներ գտնելը դժվար է, ու շատերը այն ձեռքով են կարում:  

̰
Բավրայի անցակետում կորոնավիրուսի արագ՝ ռապիդ թեստավորման կիրառումը դադարեցվել է

19:58 02.05.2020

Շիրակի մարզի Բավրայի անցակետում դադարեցրել են բեռնատարների վարորդների՝ կորոնավիրուսի ռապիդ թեստերի միջոցով ախտորոշումը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեռավար թողարկման ժամանակ ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: Նրա խոսքով՝  COVID-19-ի արագ կողմնորոշիչ թեստերը, որոնք տեղում ախտորոշում են վիրուսի լինել-չլինելը, Բավրայի անցակետում երկար ժամանակ է, ինչ չեն կիրառվում, ավելին, անցակետում նաև նմուշառում […]

̰
Ազատի ջրամբարում ապօրինի ձկնորոսության դեպք է արձանագրվել

14:30 02.05.2020

Արարատի մարզի Ազատի ջրամբարում (Զովաշեն) անցկացրած ստուգայցի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։ «Հարուցվել են վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության», – ասված է հայտարարության մեջ:

̰
Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 դեպք, որից 16-ը՝ Շիրակի մարզից. Տիգրան Պետրոսյան

13:22 02.05.2020

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 19 դեպք, որից 16-ը՝ Շիրակի մարզից: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացված քաղաքացիների մի մասի կարանտինի 14-օրյա ժամկետն ավարտվել էր, դուրս գրվելուց առաջ երեկ անցկացվել է թեստավորում: Ասեմ, որ նրանք այս ընթացքում չէին թեստավորվել, քանի որ հիվանդությանը բնորոշ գանգատներ ու ախտանշաններ […]

̰
BACK_TO_TOP