TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Եթե շարժվեք «շնից մազ պոկելու» սկզբունքով, մեկ այլ ընտանիք, որն իսկապես շատ ունի այդ մթերքի կարիքը, կարող է զրկվել օրվա հացից. Դիանա Գասպարյան

13:38 11.04.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեսբուքյան էջում դիմել է բնակիչներին. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչ պարենի տոպրակներ ստանալու համար դուք գրոհում եք Էջմիածնի քաղաքապետարանը, քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունն ընկնում են քաշքշուկի մեջ, որպեսզի կուտակումներ չառաջանան, ընդհանուր բաժնի աշխատակիցները հատ-հատ կարդում են բոլոր դիմումները և զանգահարում դիմումատուներին, լրատվության և արտաքին կապերի բաժինների աշխատակիցները […]

̰
Արցախում շարունակվում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

16:51 10.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները: Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին: Ախտահանիչ նյութերի օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի կողմից համայնքների ղեկավարներին տրվել է […]

̰
ՀՀ 26 քաղաքացի Վրաստանից այսօր մեկնել է Հայաստան

15:58 10.04.2020

Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս […]

̰
Հնդկաստանի բնակիչները վերջապես կարող են տեսնել Հիմալայները. Лента

22:44 09.04.2020

Երեսուն տարվա մեջ առաջին անգամ Հնդկաստանի բնակիչները կարող են տեսնել Հիմալայները, հայտնում է Лента-ն: Կարանտինի պատճառով փողոցը դատարկ է, արտադրությունների մեծ մասը դադարեցված է: Ահա և օդը դարձել է ավելի մաքուր: Впервые за тридцать лет жители Индии могут рассмотреть Гималаи. Из-за карантина на улице пусто, большинство производств приостановлены. Вот воздух и стал чище pic.twitter.com/g3SBsirqu1 — […]

̰
Սննդի ու հիգիենիկ պարագաներով փաթեթներ՝ Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին

18:35 09.04.2020

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, Շիրակի մարզում սոցիալական նախաձեռնություններով են հանդես գալիս բարեգործական կազմակերպություններ, ընկերություններ ու անհատներ՝ սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները մեղմելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքսյա Կիրակոսյանը: Նա նշել է, որ այդ ընտանիքներին արդեն հատկացվում են առաջնային անհրաժեշտության սննդի […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները տնտեսվարողների շրջանում

16:50 09.04.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները արտակարգ դրության պայմաններում աշխատելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների շրջանում: Հաշվի առնելով մեծաքանակ աշխատողներ ունենալու հանգամանքը՝ ապրիլի 6-ին, 7-ին և 8-ին ԱԱՏՄ-ն մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում: Տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վիճակը։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակում […]

̰
Արցախում անցկացվել է ռազմական խորհրդի հեռավար նիստ

16:44 09.04.2020

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ապրիլի 9-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որին մասնակցել են բանակի հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական կոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Տեսակապային խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակային ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործմանը, […]

̰
100 պլանշետ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից՝ հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող աշակերտներին

16:40 09.04.2020

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը COVID-19-ի պայմաններում հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող աշակերտներին նվիրաբերել է 100 պլանշետ: https://www.facebook.com/UNArmenia/posts/3028851163840598?__xts__[0]=68.ARDkuWPsT9tVpZda2ZfvgVQTC3y5_vHHTd4ctQEkodMhJEvtY5ryES3ZKCxj-zgRLtASpB8WDuI9qKJGzqtK94vaPl8ZRWTrhNd4NTqS-ohOKQNrCBZns9_qZW9cdaXNnpNmNxwItnPYpq8oStm8upuH0-xn0xfRy5lriEm1Ik-hKzOYnSjSDDAfE68-5ubZJvCMO0whLlLpzCE5GxW7vzxo3B0an-RSiEtIMGg9DddXTPBKvfPq5owUpApSQMNhN6JCvFjb27_4M4-NfF4bbMhUlf49Z5DrSrzUY96NivuX1iAM455x3hDUClLMj4SsLbGg8sZzIXyGKBggOm8-PKyyRg&__tn__=-R

̰
Արցախում գործում է տրանսպորտային միջոցների ախտահանման անվճար կայան

17:00 08.04.2020

Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսային վարակի տարածումից խուսափելու նպատակով «Կենտրոնական ավտոկայան» ՓԲ ընկերության հարակից տարածքում մարտի 17-ից գործում է տրանսպորտային միջոցների ախտահանման կայան, որից կարող են անվճար օգտվել ցանկացողները։  «ԱՀ առողջապահության նախարարության մասնագետների և «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված հրահանգի համաձայն՝ ս.թ. մարտի 29-ից ապրիլի 5-ը ներառյալ, […]

̰
Ինչպե՞ս են սնվում կարանտինում գտնվողները

15:20 08.04.2020

Կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սննդի մասին ֆեյսբուքում գրառում է արել ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Ներկայացնելով հետևյալ ճաշացանկը՝ նախաճաշ՝ ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ, ճաշ՝ հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ, ընթրիք՝ խորոված, ջուրը՝ անսահմանափակ, նա գրել է․ «Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ այսպես է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»։

̰
Երկնքում է վարդագույն Լուսինը՝ ամենապայծառն ու ամենամոտը տարվա ընթացքում

13:00 08.04.2020

Լուսինը այսօր 40 հազար կիլոմետրով ավելի մոտ է Երկրագնդին, քան սովորական օրերին։ Արդյունքում այն 20 տոկոսով ավելի պայծառ է երևում երկնակամարում և տեսանելիորեն մեծ է չափերով։ Դա վարդագույն Լուսինն է, որ ամեն տարի լինում է ապրիլին։ Աշխարհի տարբեր ծագերում այս գիշեր լուսանկարել են այդ հազվադեպ պատահող տեսարանը։ The largest, brightest supermoon of 2020 rose in […]

̰
ՏՄՊՊՀ-ն մի շարք ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել

21:05 07.04.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքներով՝ վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես կարագի, բուսական յուղի, բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում: ?Միաժամանակ հիշեցնում ենք սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ արտակարգ […]

̰
Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել

17:16 06.04.2020

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում են, որ իրենց տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։ «Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են բեռնատարների ախտահանման աշխատանքները։ Առաջին գծում մասնագետներն […]

̰
«Բավարիան», չնայած կորոնավիրուսի համաճարակին, վերսկսել է մարզումները

15:33 06.04.2020

«Բավարիայի» ֆուտբոլիստները, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանը դադարեցնելուց հետո, առաջին անգամ մարզում են անցկացրել: Մյունխենյան ակումբի խաղացողները կաշխատեն փոքր խմբերով։ Ավելի վաղ գերմանական ֆուտբոլային լիգան ակումբներին խորհուրդ էր տվել չմարզվել մինչև ապրիլի 5-ը: Քանի որ լրացուցիչ արգելքներ չեն կիրառվել, «Բավարիան» ապրիլի 6-ին մարզում է անցկացրել: Պարապմունքին մասնակցել են Ռոբերտ Լևանդովսկին, Կինգսլի Կոմանը, Մանուել Նոյերը, Ջերոմ Բոատենգը, […]

̰
Կորոնավիրուսից մահացած մարալիկցի 68-ամյա բնակչի հետ շփված «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող մեկուսացվել է

12:42 06.04.2020

«Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից է մեկուսացվել քաղաքի հյուրանոցներից մեկում: Նրանց առողջական վիճակը լավ է, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ու ջերմություն այս պահին չունեն: «Վեց կամ յոթ բժիշկ է, մյուսները միջին բուժանձնակազմից են, հենց այսօր էլ աշխատակիցներից հաղորդագրություն եմ ստացել, որ բոլորի վիճակը լավ է: Մեկին ուղարկել ենք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, մնացած 28-ը մեկուսացված է հյուրանոցներից […]

̰
Հայաստանն ինքնիշխան պետություն է, և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից. Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումը

19:22 04.04.2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կապված որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվության հետ, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից: Քաղավիացիայից հայտնում են՝  տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է, և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից: «2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած […]

̰
Մեղուների զանգվածային անկում Արմավիրի մարզում

17:52 04.04.2020

Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում նկատելի է մեղուների զանգվածային անկում: Մեղուների մասսայական անկում է տեղի ունենում մասնավորապես Նորավան և Լուկաշին համայնքներում։ Վարկածներից ամենաշրջանառվողը թունավորումն է, ահազանգել է օգտատեր Մարիամ Ենոքյանը: Հրապարակված լուսանկարներին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը: «Համապատասխան կառույցների մասնագետներն այժմ ուսումնասիրում են Ձեր կողմից բարձրաձայնված խինդրը, վերլուծում են Ձեր տրամադրած […]

̰
Հաստատ վերադառնալու եմ ընտանիքիս հետ. Քորթնի Քարդաշյանը վերհիշել է այցը Հայաստան

17:23 04.04.2020

Հայտնի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը տանն ընտանիքի հետ մեկուսանալու ժամանակն օգտագործել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ Հայաստան կատարած այցը վերհիշելու համար. Էջմիածնի Մայր տաճար, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայկական ուտեստներ, հայկական զարդերով ֆոտոսեսիա՝ հեռուստաաստղը վերհիշել է այս ամենն ու կրկին վերադառնալու ցանկություն հայտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Մենք հաջողեցինք այցելել Հայաստան և անել մի քանի […]

̰
#DiscoverGermanyFromHome՝ նոր հեշթեգ Գերմանիայի զբոսաշրջության ազգային գրասենյակի կողմից

19:00 03.04.2020

Նոր հեշթեգ, այս անգամ Գերմանիայի զբոսաշրջության ազգային գրասենյակի կողմից՝ #DiscoverGermanyFromHome։ Այս հեշթեգով օգտատերերը կարող են սոցիալական ցանցերում գտնել Գերմանիայի բոլոր 16 դաշնային շրջանների մասին հետաքրքիր տեղեկություններ: Կառավարության նոր մարկետինգային արշավը նաև #staysafe, #stayathome և #traveltomorrow հեշթեգներն է կիրառում՝ հորդորելով օգտատերերին նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մնալ տանը։ Գերմանիայի զբոսաշրջության ազգային գրասենյակի ղեկավար Պետրան Հեդորֆերին […]

̰
Արմեն Սարգսյանը զրուցել է Հայաստանի FAST-ի գործադիր տնօրենի հետ

18:59 03.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակն ինչպես է ազդել FAST-ի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ու ծրագրերի վրա: Արմեն Օրուջյանը նախագահին է ներկայացրել առցանց և հեռավար ուսուցման շրջանակում իրականացվող նախագծերը: Նախագահը քաջալերել է հետևողականորեն շարունակել […]

̰
Քիմ Քարդաշյանը հրաժարվել է հինգերորդ երեխան ունենալու մտադրությունից

18:00 03.04.2020

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը տեսակապի միջոցով տված վերջին հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ հրաժարվել է հինգերորդ երեխան ունենալու մտադրությունից։ Այդ որոշման Քիմը հանգել է կարանտինի ժամանակ երեխաների հետ ժամանակ անցկացնելուց հետո, հայտնում է Daily Mail-ը։ «Եթե առաջ երբևէ մտածել էի ևս մեկն ունենալու մասին, ապա տանը չորս երեխաների հետ գտնվելուց հետո լիովին հրաժարվել եմ […]

̰
Արցախում քննարկել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման միջոցառումները

17:45 03.04.2020

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներին: Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսվող պետական աջակցության մեխանիզմները, մասնավորապես, ընդգծվել է այն շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը, որն ունի առաջնահերթ աջակցության կարիք: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական բնույթի աջակցության հնարավորություններին: Խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները […]

̰
Կարգախմբերը խիստ վերահսկողություն են իրականացնում Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհներին

17:00 03.04.2020

Շիրակի մարզ տանող բոլոր միջմարզային  ճանապարհներին իրականացվում է խստացված հսկողություն. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային  ստորաբաժանման Շիրակի մարզը սպասարկող երրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը: «Ունենք անշարժ պահակակետ Լանջիկ գյուղի մոտակայքում, հսկում ենք մայրաքաղաքից ու այլ մարզերից Շիրակի տարածաշրջան ավտոմեքենաների հոսքը: 24-ժամյա խիստ հսկողություն ենք իրականացնում գիշեր-ցերեկ, անցնել թույլատրում ենք միայն մթերք ու սնունդ […]

̰
Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

13:25 03.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»: Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի […]

̰
«Սոցիալական շտապօգնություն» ծրագրով Գյումրիում 50 ընտանիք պարենային աջակցություն է ստացել

19:20 02.04.2020

Մարտի 28-ին Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որով պարենային աջակցություն է հատկացվում արտակարգ դրության ընթացքում սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին։ 6 օրվա ընթացքում աջակցությունից Գյումրիում օգտվել է 50 ընտանիք։ Ընդհանուր դիմումների թիվը մինչ օրս կազմել է 1497: Ուսումնասիրվել են բոլոր դիմումատուների հայտերը, արդյունքում՝ 50 ընտանիքի հատկացվել է պարենային աջակցություն, որից 25-ը հատկացվել է «Թռչունյան […]

̰
Ապրիլյան պատերազմում զոհված շիրակցի հերոսների շիրիմներին այսօր ծաղիկներ են խոնարհվել

19:15 02.04.2020

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում Շիրակի մարզից զոհվեց 9 քաջորդի՝ Մեծ Մանթաշ գյուղից կապիտան Արգիշտի Արծվիի Գաբոյանն ու սերժանտ Արման Սեյրանի Անդրիասյանը, ախուրյանցի լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանը, գյումրեցիներ՝ փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը, ավագ լեյտենանտներ Հրաչյա Վարդանի Գալստյանն ու Մերուժան Արթուրի Ստեփանյանը, շարքայիններ՝ տանկիստ Տիգրան Աբգարյանը, Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչն ու ՌԴ-ից […]

̰
Արմեն Գրիգորյանը «Եռաբլուր»-ում ծաղիկներ է խոնարհել Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին

17:40 02.04.2020

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյակի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Անվտանգության խորհրդի քարտուղարը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Հայաստանի «կորոնավիրուսային կորը»՝ այլ երկրների համեմատությամբ

19:14 01.04.2020

Կորոնավիրուսի վարակի տարածման արագությամբ Հայաստանը մոտ է արևելաեվրոպական երկրներին։ Այստեղ տեմպերն ավելի ցածր են, քան Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և առավել ևս Միացյալ Նահանգների տեմպերից։ Դա երևում է արդեն հայտնի դարձած «կորերի» միջոցով։ Գրաֆիկում ներկայացված են բոլոր երկրների աճի տեմպերը՝ լոգարիթմական սանդղակով։ Հետևաբար, որքան ավելի մեծ է կորությունը դեպի ձախ, այնքան ավելի մեծ է տարածման արագությունը։ […]

̰
Աննա Հակոբյանի անակնկալը հակառակորդի գնդակից վիրավորում ստացած տղային և գյումրեցի 13-ամյա աղջկան

18:50 01.04.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին: Երեխաներին է հանձնվել Աննա Հակոբյանի կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները: «Վարչապետն […]

̰
Վարդենյանց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում կգործեն հսկիչ անցակետեր

16:44 01.04.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տեղեկացրել, որ պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: «Այսօր՝ ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում […]

̰
BACK_TO_TOP