TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

Արխիվ

Որո՞նք են 9-րդ միջոցառման դիմումների մերժման պատճառները

17:44 01.05.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձել է լուսանկարների միջոցով պատասխան տալ հարցերին, թե որոնք են 9-րդ միջոցառման դիմումների մերժման պատճառները:

̰
ԵՄ-ն հումանիտար օգնության փաթեթներ կտրամադրի Շիրակի մարզի տարեցներին

15:44 01.05.2020

Հայաստանում ԵՄ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Եվրոպական միությունը շարունակում է աջակցել առավել խոցելի տնային տնտեսություններին Հայաստանի մարզերում, որոնցում առկա են տարեցներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում: Այս անգամ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը այցելել է Հայկական Կարմիր խաչի ընկերություն սննդի և հիգիենայի պարագաներ պարունակող […]

̰
Եթե հայտնի ֆուտբոլիստների սանրվածքը համապատասխաներ ակումբի գույներին. Bleacher Report-ի ուշագրավ ֆոտոշարքը

14:30 01.05.2020

Հեղինակավոր Bleacher Report-ը ուշագրավ ֆոտոշարք է պատրաստել՝ ներկայացնելով, թե ինչ տեսք կունենային հանրաճանաչ ֆուտբոլիստները, եթե նրանց սանրվածքը համապատասխաներ ակումբի գույներին։ Պարբերականն իրենց ակումբներին համապատասխան գույների սանրվածքներով ներկայացրել է Մեսսիին («Բարսելոնա»), Ռոնալդուին («Յուվենտուս»), Սալահին («Լիվերպուլ»), Դե Բրյունեին («Մանչեսթեր Սիթի») , Հոլանդին («Դորտմունդ»), Մարսելոյին («Ռեալ»), Իբրահիմովիչին («Միլան»), Վիլիանին («Չելսի»), Պոգբային («Մանչեսթեր Յունայթեդ») և Օբամեյանգին («Արսենալ»):

̰
Պետությունը ջանում է աշխատողի համար ապահովել աշխատանքային առավել արժանապատիվ պայմաններ. Արարատի մարզպետի շնորհավորանքը

12:38 01.05.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական գրառում  է կատարել. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։Մեր բոլորի ամենօրյա աշխատանքի արդյունքում է ստեղծվում հանապազօրյա հացը, կառուցվում են շենքեր, զարգանում է գիտությունը․․․ Անկախ նրանից՝ ինչ աշխատանք ենք կատարում, մենք միասին ենք շենացնում մեր Հայաստանը։ Սիրել սեփական աշխատանքն ու գնահատված լինել․ մի՞թե սա էլ երջանիկ […]

̰
Մաքուր ջրի և օդի շնորհիվ մեծաքանակ վարդագույն ֆլամինգոներ են «գրոհել» Մումբայը

12:30 01.05.2020

Հազարավոր վարդագույն ֆլամինգոներ են հավաքվել հնդկական Մումբայում այն բանից հետո, երբ կորոնավիրուսային կարանտինի ընթացքում մարդկային ավելի քիչ գործունեության և աղտոտման շնորհիվ օդը և ջուրն ավելի մաքուր են դարձել, հայտնում է Daily Mail-ը: Բնակարաններից մեկից արված լուսանկարներում  երևում է 150000-ից ավելի գեղեցիկ թռչուն: Բնապահպանները նշում են, որ թեպետ ֆլամինգոներն ամեն տարի գաղթում են այդ տարածք, այս […]

̰
Բելլա Հադիդը կեղտոտ հագուստով աշխատել է ֆերմայում

23:49 30.04.2020

Հանրաճանաչ սուպերմոդել Բելլա Հադիդը ցույց է տվել, թե ինչպես է ֆերմայում ժամանակ անցկացնում՝ տնկիներ տնկում և ձիերի հետ խոսում: Լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են աստղի Instagram- ի էջում, հայտնում է Корреспондент-ը: Նկարներում Հադիդը պատկերված է կեղտոտ տաբատով: Սուպերմոդելը ցույց է տվել, թե ինչպես է տնկում լավանդայի թփեր: Սուպերմոդելը նկարվել է նաև գետնին պառկած:   Մեկնաբանության […]

̰
Մարալիկում և Ձորակապում տեղաշարժի հատուկ ռեժիմը կչեղարկվի

17:45 30.04.2020

Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում այս գիշեր լրանում է տեղաշարժի հատուկ ռեժիմի գործողության ժամկետը: Հիշեցնենք՝ ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրերում ապրիլի 19-ից ապրիլի 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվեց մինչև ապրիլի 30-ը: Իսկ պատճառը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն էր: Որքանո՞վ է օգնել տեղաշարժի սահմանափակման որոշումը, և համաճարակային ի՞նչ վիճակ […]

̰
Մա՛մ, բա պալտեզ ե՞րբ եմ գնալու. Արփիի՝ գրեթե ամենօրյա հարցը Աննա Հակոբյանին

16:50 30.04.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրտսեր դստերը՝ Արփիին վերաբերող հերթական գրառումն է կատարել. «Վերջին երկու ամսվա ընթացքում գրեթե ամեն օր Արփին այս դեմքով մոտենում է ինձ ու հարցնում՝ «Մա՛մ, բա պալտեզ ե՞րբ եմ գնալու», «Բա մանկապալտեզը ե՞րբ է լինելու»:

̰
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է

18:20 29.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ. «Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Գրեթե չորս տասնամյակ է, ինչ համաշխարհային մշակութասեր հանրությունը տոնում է Պարի միջազգային օրը: Այս տոնը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթները, թույլ է տալիս […]

̰
Արցախի անցակետերում ախտահանվել է 600 մեքենա

17:44 29.04.2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախ մուտք գործած ընդհանուր թվով 594 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Ապրիլի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 27-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 148 տրանսպորտային միջոց, որից․ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 82 տրանսպորտային […]

̰
Կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր. Փաշինյան

17:03 29.04.2020

Կառավարությունում քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: «Այս տարի կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, նշանակում է աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր […]

̰
Արթիկում կորոնավիրուս ունեցող պացիենտի հետ շփված քաղաքացու մոտ վիրուսի առկայությունը հերքվել է

15:44 29.04.2020

Ապրիլի 23-ին կորոնավիրուսով վարակված արթիկցի 65-ամյա հիվանդի հետ շփման շրջանակը Արթիկի օպերատիվ շտաբը շարունակում է ճշտել: Օպերատիվ շտաբից SHANTNEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ 2 օր առաջ վատ ինքնազգացողությամբ բժշկական կենտրոն է դիմել ևս մեկ քաղաքացի: Վերջինս կորոնավիրուսով վարակվածի մտերիմն է, սակայն ախտորոշումներից հետո նրա մոտ վիրուսը չի հայտնաբերվել: «Արթիկում շարունակում ենք առաջին հերթին հետաքրքրվել, թե […]

̰
Կիև-Երևան-Կիև չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 119 քաղաքացի

15:37 29.04.2020

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մանրամասներ է հայտնել Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքի մասին: «Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան մեկնեց 119 ՀՀ քաղաքացի և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացի (ընդամենը 144 հոգի)։ Նշենք, որ Երևանից Կիև ժամանեց Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացի»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Արարատի մարզում աջակցության հերթական ծրագիրն է իրականացվել

13:24 29.04.2020

Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ իրականացվել է աջակցության հերթական ծրագիրը: «Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համավարակի այս դժվարին օրերին արտակարգ ռեժիմով շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել նաև Արարատի մարզի տարբեր համայնքների միայնակ տարեցներին և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների, որոնց կյանքի վրա աղետը կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Ընկերության օգնության փաթեթներն այս անգամ բաժանվել է Արարատի և […]

̰
Ի՞նչ է կատարվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան խոհանոցում. դեսպանը լուսանկարներ է հրապարակել

12:55 29.04.2020

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել դեսպանատան խոհանոցից, իսկ կից գրառման մեջ նշել է. «Ի՞նչ է պատրաստվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան խոհանոցում: Շարունակելի»:

̰
Մեծ Բրիտանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների հիշատակը

21:15 28.04.2020

Մեծ Բրիտանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների հիշատակը: Այս մասին հայտնել է BBC-ն: Համաձայն վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 բուժաշխատող, ինչպես նաև տրանսպորտային փոխադրամիջոցների և այլ ոլորտի աշխատողներ:

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անցկացրել է խորհրդակցություն

18:26 28.04.2020

Ապրիլի 28-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ: ԶՈւ ԳՇ պետին զեկուցվել է զինված ուժերի հաստիքային կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման և հաստիքային հաշվեցուցակների արդիականացման ուղղությամբ:  

̰
«Գիրչի» կուսակցության առաջնորդը Զուրաբիշվիլիից ֆրանսերենով ողորմություն է խնդրել

18:16 28.04.2020

Վրացական «Գիրչի» ​​կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն այսօր միայնակ բողոքի ակցիա է անցկացրել նախագահի նստավայրի մոտ` ցանկանալով նախագահին հիշեցնել, որ արտակարգ դրության պատճառով աշխատանք կորցրած մարդիկ քաղցած են: «Գիրչի» կուսակցությունը պահանջում է վերացնել արտակարգ դրությունը, տնտեսական գործունեության սահմանափակումները, իսկ վրացական կառավարության կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված կորոնավիրուսի համաճարակը կանխելուն, ավելորդ է համարում: Ջափարիձեն Վրաստանի նախագահի նստավայր էր […]

̰
Շրջայց Հադրութի պարենային խանութներում և արտադրամասերում

18:00 28.04.2020

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում շրջայցով եղել ԱՀ Հադրութ քաղաքի սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում: Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ […]

̰
Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան ամբողջությամբ կհիմնանորոգվի

22:12 27.04.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին ծրագիրը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից։ Ծրագիրը ենթադրում է ճանապարհահատվածի կապիտալ նորոգում և եզրաքարերի տեղադրում: Ծրագրի նախահաշվային արժեքը 284.805.790 դրամ է, որից 128.162.605 դրամը (45 […]

̰
Սողանք Լոռու մարզի Շահումյան համայնքում

17:47 27.04.2020

Ապրիլի 27-ին՝ ժամը 13:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան համայնքի 6-րդ փողոցի ծայրամասում տեղի է ունեցել սողանք (մոտ 180 խմ)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 27-ի ժամը 08:00-ի սահմաններում տեղի է ունեցել սողանք: Շահումյան համայնքի 6-րդ փողոցի տներից մեկի […]

̰
ԱՄԷ-ից Հայաստան ժամանեց 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռը

17:16 27.04.2020

Արաբական Միացյալ Էմիրությունները բժշկական օգնություն է ուղարկել Հայաստանին՝ այդկերպ իր օժանդակությունը բերելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին։ Բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների միջև անմիջական և շարունակական համագործակցությունը համավարակի դեմ պայքարում։ Թագաժառանգը նշել […]

̰
Պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության գործունեություն

17:10 27.04.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության գործունեությունը՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։ «Կասեցման որոշումներն առավելապես կայացվել են առևտրի կենտրոնների հանդեպ։ Արձանագրված խախտումների վերացման նպատակով նման որոշում կայացվել է նաև […]

̰
Գյումրիում քաղաքային տրանսպորտի վարորդները դժգոհում են սոցիալական աջակցության գումարների չափից

16:50 25.04.2020

Գյումրիի քաղաքային տրանսպորտի վարորդները դժգոհում են սոցիալական աջակցության գումարի չափից: Հիշեցնենք, որ ՀՀ պարետի որոշմամբ՝ ապրիլի 1-ից արգելվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, նաև մշակվել է համապատասխան տրանսպորտային միջոցների վարորդների սոցիալական աջակցության չափը, որը պետք է հաշվարկվի վերջին 2 ամիսների միջին աշխատավարձի կեսի չափով: Գյումրիի քաղաքային տրանսպորտի վարորդների համար այս գումարը շատ փոքր է ստացվել: Պատճառները […]

̰
Հայաստանի «ձյունոտ» բնապատկերները

16:21 25.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանի խնդրանքով ֆեյսբուքյան օգտատերերը Հայաստանի տարբեր անկյուններից՝ այն բնակավայրերից, որտեղ ձյուն է տեղացել, լուսանկարներ են հրապարակել: Վայոց ձոր, Քարագլուխ Գեղարքունիքի մարզ, գ. Կարճաղբյուր Լոռու մարզ, գ. Ծաթեր Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի քաղաք Գորիս Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս Տավուշ, Իծաքար Արագածոտնի մարզ, գ.Բյուրական Չարենցավան Հրազդան Արցախ

̰
Յուրաքանչյուր ապրիլի 24-ից հետո նորից սկսվում է հատուցման ժամանակահատվածը. Արայիկ Հարությունյան

13:42 25.04.2020

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «2017թ. աշխատանքային այցով ԱՄՆ-ում էի: Ֆրեզնո քաղաքում նախատեսված բոլոր հանդիպումներից առաջ որոշեցի նախ ուխտի գնալ տեղի հայկական «Արարատ» գերեզմանոցում հանգչող Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել մեր ազգային արժանապատվությունն ամեն ինչից վեր դասած հայ քաջորդուն: Փա ՛ ռք մեր ժողովրդի բոլոր նվիրյալներին… […]

̰
Ֆլորիդայի ծովափերում շրջում է «մահվան ուրվականը»

13:30 25.04.2020

Սարսափազդու հագուստով մի երիտասարդ է շրջում Ֆլորիդայի ծովափերում, որպեսզի հիշեցնի մարդկանց կորոնավիրուսի տարածման և տանը մնալու մասին: Նման արշավ գործարկվել էր նաև Նոր Զելանդիայում, որպեսզի բնակիչները չմոռանային վարքի կանոները լողալիս: Парень в костюме смерти поехал в турне по пляжам Флориды, чтобы напомнить окружающим — «на улице корона, сидите дома». Похожую кампанию уже запускали в Новой […]

̰
Այս օրը մենք արժանին ենք մատուցում հայ ժողովրդի ուժին ու տոկունությանը՝ ի դեմս ողբերգության. ԱՄՆ նախագահի ուղերձը

18:31 24.04.2020

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը միանում է աշխարհի բոլոր հայերին՝ հիշելով ու հարգանքի տուրք մատուցելով ավելի քան մեկ դար առաջ Մեծ եղեռնի տառապանքներով անցածներին։ Այս մասին ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ: Դեսպանատունը հրապարակել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը: Ստորև ներկայացնենք ԱՄՆ նախագահի ուղերձը Հիշատակի օրվա առիթով. «Այսօր մենք միանում մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ […]

̰
Ախտահանվել են Հայաստանից Արցախ մուտք գործած տրանսպորտային միջոցները

16:25 24.04.2020

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 610 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այդ մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Այսպես, ապրիլի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ՝ ախտահանվել է ընդհանուր […]

̰
Հայոց ցեղասպանութեան յիշատակման արարողութիւն Երուսաղէմում

12:39 24.04.2020

Ապրիլի 24-ին Երուսաղէմում տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցին նուիրուած արարողութիւն: Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, այս տարի այն նշուեց շատ համեստ պայմաններում: Ժամը տասին, հինգ րոպէ տեւողութեամբ, հնչեցին Սուրբ Երկրում բոլոր հայկական եկեղեցիների զանգերը, որոնց միացան նաեւ ուրիշ համայնքերի եկեղեցիների զանգեր: Հայֆա քաղաքում, ի յարգանս ցեղասպանութեան նահատակների, քրիստոնէական բոլոր համայնքները հնչեցրեցին իրենց զանգերը: Ապա յուշարձանի […]

̰
BACK_TO_TOP