TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

Արխիվ

Հայ խաղաղապահները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Կոսովոյում

20:31 25.03.2020

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները առաքելությունների ընթացքում մշտապես առանձնանում են մարտունակությամբ և պատրաստության բարձր մակարդակով: Կոսովոյի տարածաշրջանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները օրերս ծառայության և գործողությունների օպերատիվ կազմակերպման ցուցադրական վարժանքներ են անցկացրել: ՀՀ ԶՈւ զինծառայողները հերթական անգամ ցուցադրել են հմուտ և կազմակերպված գործողություններ, դրսևորել բարձր պատրաստվածություն և մարտահրավերներին արագ արձագանքելու կարողություն:

̰
Ինքնամեկուսացման հաճելի կողմը

19:30 25.03.2020

Տնից աշխատելը կարող է և հաճելի լինել, իսկ ինքնամեկուսացումը ոչ միշտ է ձանձրալի: Ներկայացնում ենք մի քանի լուսանկար համացանցից, որոնցում երևում է՝ ով ինչպես է մեկուսացել:

̰
Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի նորմերի կոպիտ խախտումներ

18:28 25.03.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։ Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ ❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, ❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց […]

̰
Մանրամասներ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում տեղի ունեցած պայթյունից

18:08 25.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝  ժամը 14։00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Լուսակերտ գյուղի բնակիչ Սամվել Իսրայելյանին պատկանող տան հարակից խորդանոցում։ Ստացած մարմնական վնասվածքներից 1970 թվականին ծնված տղամարդը մահացել է։ […]

̰
#ՄնաՏանը. Հանրապետության հրապարակը՝ արտակարգ դրության ժամանակ

16:52 25.03.2020

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը#ՄնաՏանը հեշթեգով լուսանկարներ է հրապարակել Հանրապետության հրապարակից: Լուսանկարները՝ ստորև.

̰
Տատիկ-պապիկներն ապակուց այն կողմում շփվում են մտերիմների հետ. հուզիչ լուսանկարներ

15:50 25.03.2020

Աշխարհի տարբեր երկրներում ռիսկային խմբում գտնվող տատիկ-պապիկները շարունակում են մնալ մեկուսացած, բայց դա չի խանգարում, որ ընտանեկան կարևոր պահերը կիսեն իրենց ընտանիքների անդամների հետ։ RIA Novosti-ն լուսանկարների շարք է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. https://www.facebook.com/rianru/posts/10158691354664271?__xts__[0]=68.ARCO4lt3cMxIDW6BPzxk6FJxQOPH9CVREQy0zjdWh_QAYLXLlqRRC03UHgboT9ckQk3svYtDN5ZUDghhQAm85-D8VWmLkgBTQyIff8heRUy6fUSvUzWruXaF0WQ_OMrPQX06OsSWSLYQgF1ocISAQTztkJWl6sPM4Zerr_gKa9f4YnCxpCqyrOYNSXGA0VlFxV-Oxe1YScaci9qj0LIXJih6i_StsJhysxwxrrf_rgsZqLvwTibzF1mYaAL8Zj2o9GP-cjABa5RZk_4FC8rFJvvzMyBzwyb2C8xBPuu-Ro8DyK8jOnEuHXHX_0CBJDrE1Bb7QTK5LrrDLukpFW4R&__tn__=-R

̰
Հայ բուժաշխատողների առօրյան այս օրերին. հետաքրքիր դրվագներ

15:16 25.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս օրերին բուժաշխատողների առօրյայից որոշ դրվագներ: Ստորև ներկայացնենք դրանք:

̰
Հայոց ցեղասպանության թանգարանը կազմակերպել է ժամանակավոր ցուցադրությունների առցանց ցուցադրություն

13:30 25.03.2020

Հայոց ցեղասպանության թանգարանը կազմակերպել է ժամանակավոր ցուցադրությունների առցանց ցուցադրություն: Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից: «2019-ի աշնանը ՀՑԹԻ կազմակերպեց «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության շրջանակներում ներկայացվեց բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: Առանձին խորագրերով լուսաբանվեցին հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը: Ներկայացվեցին […]

̰
Առանց տնից դուրս գալու հնարավոր է պատվիրել անգամ գազար․ Արշակյանի կոչը՝ օգտվել առցանց հարթակներից

17:50 24.03.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։ Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ: Նրանք, մասնավորապես, նշել են, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության […]

̰
Մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել. Արսեն Թորոսյանն այցելել է հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված ԲԿ-ներ

17:31 24.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ այսօր այցելել է հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման համար առանձնացված բժշկական հաստատություններ՝ ծանոթանալու ծառայությունների մատուցման ընթացքին, ինչպես նաև իրականացվող շինարարական աշխատանքներին։ «Ստորև բերված բժշկական կենտրոններում արդեն իսկ բուժում են ստանում մեծաթիվ պացիենտներ, սակայն մահճակալային ֆոնդը շարունակվում է ծավալվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում շուտով ունենալու ենք 151 սովորական և 13 […]

̰
Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում. ԵՊԲՀ ռեկտոր

17:10 24.03.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ նոր մեկուսարան է կահավորվում: «Վաղն ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած։ Տա Աստված, հատուկ նպատակով ստեղծված այս մեկուսարանն այսպես դատարկ էլ մնա․․․ Մնացե՛ք տանը․․․ Եղե՛ք առողջ»,- գրել է նա:

̰
Վերականգնվել են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգու հարթաքանդակները

12:30 24.03.2020

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ թատրոնի  ձմեռային այգում տարիներ առաջ եղել են հարթաքանդակներ, որոնք անհայտ պատճառներով իրենց  չեն հասել և չեն պահպանվել։ Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի նախաձեռնությամբ, թատրոնի գլխավոր նկարիչ Գարեգին Եվանգուլյանը վերականգնել է այդ հարթաքանդակները։ «Այսօր այս գեղեցիկ հարթաքանդակները նորից զարդարում են Մայր թատրոնի ձմեռային այգին»,- այս մասին տեղեկանում […]

̰
Ախտահանվում է Շիրակի մարզի ներմարզային ուղևորատար տրանսպորտը

18:00 23.03.2020

Շիրակի մարզի ներհամայնքային ու ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտն ամեն օր ախտահանվում է: Հստակ հրահանգ ու ցուցում կա ուղևորափոխադրող ընկերություններին ու համայնքապետարաններին, համաձայն որոնց՝ երթուղու սկզբնակետում և վերջնակետում տրանսպորտային միջոցներն ախտահանվում են, վարորդներին նույնպես տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ և լուծույթներ: Մարզի բոլոր ուղղություններով երթուղիները պահպանվել են: Պայմանավորված ուղևորների թվի նվազմամբ՝ նվազեցվել է դրանց հաճախականությունը: Շիրակի […]

̰
Շիրակի մարզային օպերատիվ շտաբը կամավորներ է հավաքագրում

17:15 23.03.2020

Կանխարգելիչ միջոցառումների համակարգման մարզային օպերատիվ շտաբի ուշադրության կենտրոնում են բուժհաստատությունները. նրանք փորձում են բնակչության հետ սերտ շփման մեջ գտնվող առաջնային օղակի բուժանձնակազմին ապահովել անհրաժեշտ արտահագուստով ու պարագաներով, ժամանակին կազմակերպել վիրուսի կասկածելի ախտանշաններ ունեցող քաղաքացիների տեղափոխումն ինֆեկցիոն հիվանդանոց կամ ապահովել նրանց հետ շփման մեջ գտնվող մարդկանց ինքնամեկուսացումը։ Մարզային շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ի հետ […]

̰
Վարակելիս ինչպե՞ս իմանալ դիմացինի հղի լինելու մասին․ Գևորգ Պետրոսյան

13:02 23.03.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ ելույթի ժամանակ կարևորեց կառավարության արագ արձագանքը ստեղծված իրավիճակին, սակայն նշեց, որ նախագծի որոշ լրացումների հետ իրենց խմբակցությունը անվերապահորեն համաձայնվել չի կարող։ «Օրինակ՝ հղի կնոջ նկատմամբ, բացարձակապես հումորի վերածելու ցանկություն չունեմ, ո՞նց ենք ճշտում այդ պահին հղի կնո՞ջ նկատմամբ ենք կատարում. թե՞ ոչ կամ անչափահասի նկատմամբ։ Այդ […]

̰
Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցմամբ դասախոսություն է կարդացել ԵՊՀ ուսանողների համար

12:47 23.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար: Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, […]

̰
Պարետն առաջարկում է մթերային խանութներին ու սուպերմարկետներին առավոտյան ժամերին սպասարկել միայն կենսաթոշակառուներին

12:40 23.03.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում կառաջարկ է ներկայացրել խանութներին. նա գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին […]

̰
Ամերիկուհին սոցկայքերի օգտատերերին գրավել է գունագեղ հացաբուլկեղենով

22:00 22.03.2020

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհի Հաննան պատրաստում է հացաբուլկեղեն՝ յուրօրինակ և գունագեղ ձևավորմամբ: Աղջիկը իր «ուտելի» աշխատանքները ներկայացնում է Instagram-ում: Նրա պատրաստած հացաբուլկեղենը կարող է ներկայացվել թանգարանում. դրանց մի մասը նա զարդարում է յուրահատուկ նախշերով, մյուս մասը՝ մրգերով և բանջարեղեններով: Սոցցանցերի օգտատերերը խոստովանում են, որ տպավորված և հմայված են հացագործի ստեղծագործություններով: Ամերիկուհին սոցիալական ցանցում ունի  […]

̰
Վատիկանի գաղտնիքները. Սուրբ աթոռում ի՞նչ են թաքցնում Հոլոքոստի մասին

21:30 22.03.2020

Կորոնավիրուսի ֆոնին կարծես անտեսվել է կարևորագույն մի իրադարձություն՝ մարտի 2-ից Վատիկանը բացել է Երկրորդ  համաշխարհային պատերազմին վերաբերող արխիվները: Մինչ այժմ դրանք գաղտնի էին պահվում, քանի որ հիմնավոր կասկածներ կային, որ Պիոս 12-րդ պապը «աչք է փակել» Հոլոքոստի սարսափների վրա: Ի դեպ, Պապը, որին հաճախ անվանում են «Հիտլերի Պապ», մինչ գահակալությունը եղել է Գերմանիայում պապական նունցիա՝ […]

̰
Ացախի ՊԲ-ում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել

15:36 22.03.2020

Մարտի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում և հոսպիտալներում՝ ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպվելիք հակահամաճարակային գործընթացների ընթացքին: Բանակի ռազմաբժկական ծառայության պետի կողմից ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական […]

̰
Սինդի Քրոուֆորդի որդին նոր դաջվածք է արել դեմքին

14:16 22.03.2020

Սինդի Քրոուֆորդի որդին՝ 20 տարեկան Փրեսլի Գերբերը, դեմքին ևս մեկ դաջվածք է ավելացրել: Նորաթուխ մոդելը շարունակում է փորձարկումներ անել իր արտաքինի հետ: Վերջերս նա դեմքին առաջին դաջվածքն էր արել: Հիմա էլ նա դաջել է Los Angeles Dodgers բեյսբոլի ակումբի լոգոտիպը: Առաջին դաջվածքը՝ misunderstood («թյուրիմացություն») բառը, Փրեսլին հենց աչքի տակ էր դաջել: Համացանցում նրան քննադատում էին, […]

̰
Ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ ԱԻ նախարարությունում

12:03 22.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ հանրապետությունում առկա համաճարակի տարածումը կանխելու նպատակով կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները իրականացնում են ախտահանման աշխատանքներ՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար: Այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան:  

̰
Լավրովի 70-ամյակի կապակցությամբ լույս է տեսել «Լավրով. էմոցիաներ» լուսանկարների ալբոմը

20:00 21.03.2020

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի 70-ամյակի առթիվ լույս է տեսել «Լավրով. էմոցիաներ» (https://www.instagram.com/lavrov.emotions) լուսանկարների ալբոմը: Այն հիմնված է ՌԴ ութ արտգործնախարարների անձնական լուսանկարիչ Է.Ի. Պեսովի նյութերի վրա: Ալբոմում, ընդհանուր առմամբ, ներառված է ավելի քան 100 լուսանկար Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայության արխիվներից, ՏԱՍՍ-ից, ինչպես նաև մի շարք այլ լրատվամիջոցներից: Ալբոմը պարունակում է լուսանկարներ նախարարի աշխատանքային հանդիպումներից, […]

̰
Առողջապահական համակարգի պատասխանատուները ներկայացրել են Շիրակի մարզում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները

19:47 21.03.2020

Կանխարգելիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Շիրակի մարզում: Այս մասին SHANTNEWS.am-ին ներկայացրել են մարզի առողջապահական համակարգի ներկայացուցիչները: Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ստեղծվել է մարզային օպերատիվ կառավարման շտաբ, որը համակարգում է պատասխանատու կառույցների աշխատանքը և արագ արձագանքը: Մարզի բուժհաստատություններում ինտենսիվ միջոցառումներ են տարվում նաև ներհիվանդանոցային վարակներից խուսափելու համար, խստիվ արգելված են տեսակցությունները: Համայնքային ու մասնավոր կառույցներին պարբերաբար […]

̰
Բելգիացիները պատուհաններից ցուցադրել են այս օրերին ամենից շատ օգտագործվող իրերը

19:00 21.03.2020

Լուսանկարում Բելգիայի բնակիչ Լորենթ Լանթյերն է և նրա որդին՝ 12-ամյա Ռոբինը: Reuters-ը լուսանկարների միջոցով ներկայացնում է,  թե կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Բելգիայի կառավարության կողմից պարտադրված մեկուսացման օրերին բելգիացիներն ինչ առարկաներ են պահում իրենց մոտ: Նրանք պատուհանների մոտ կամ պատշգամբներում ցուցադրում են այն առարկաները, որոնց մասին ամենաշատն է խոսվում այս օրերին: Զուգարանի թուղթը չէր կարող դուրս […]

̰
Շիրակի մարզում ի՞նչ ռեժիմով է ախտահանվում երթուղային տրանսպորտը

16:51 21.03.2020

Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացնում են, որ ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ախտահանիչ միջոցառումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2545461269046409?__xts__[0]=68.ARBA1vmAG0ABpuGWyMhXBuo5Q76sDS3YAJoQOPSwut-j9F0Mxk_fAaUgUU6JS9yi_7m3B6aJR9dnz3f3fqB2mlzlSC1OM8mEMK5fAdfj7VLeLUFtsDaFbmBjaBDMdKgfP5IOfGkxQqMuadZCK2WnkhlxytgVx1qpJtzSy_4z9HH1gNHRVKa7pmO7j9nRB6c4jlvoWjrugJL6wrgOBTqWg2K_RVzvCT08uL6tlBj648-nXJXaTCjYFvdGl8a8w5qIzaywDyHlDpvg82wE-ntMMu86f5n4r6YFhqq-MxMlDkPEGCupSYGKlOtzltpB_iuLRmopIKhnbkPN3wvtAAyCb18giO45&__tn__=-R

̰
Ջերմաչափման գործընթաց Հայաստան-Արցախ անցակետերում

15:50 21.03.2020

Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է «Աղավնո» անցակետից (Սյունիքի կողմից):  Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» ու «Կովսական» անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ, անհրաժեշտության […]

̰
ՀԲ-ն հաստատել է «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» ծրագրի 17.9 մլն եվրո ֆինանսավորումը

15:15 21.03.2020

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 17.9 միլիոն եվրո (20 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք) արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։ Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և […]

̰
Արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ․ Արմեն Սարգսյանն Արցախում է

15:04 21.03.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ «Արցախ հաճախ եմ այցելում, այցելում եմ ինչ-որ իմաստով որպես տուն։ Սա իմ հերթական այցելություններից մեկն է,– Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահն, ավելացնելով, որ, Արցախ այցելելու համար ինքը հատուկ պատճառի կարիք չունի։– Խոսելու շատ բան ունենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝ […]

̰
Արցախում իրականացվում են ախտահանման միջոցառումներ

12:46 21.03.2020

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ: Այդ մասին տեղեկանում ենք Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից: «Ծառայությունը, Առողջապահության նախարարության հետ, մշակել է վարակի տարածման նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և […]

̰
BACK_TO_TOP