TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Արխիվ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն «Նորք» ինֆեկցիոն է գործուղել բժիշկների և այլ մասնագետների

16:37 01.04.2020

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից: «Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք»,- ասված է բժշկական […]

̰
Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ

16:06 01.04.2020

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված`ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի և Երևանի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00-ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով: Քաղաքացիները […]

̰
Մարզահամերգային համալիրի նախասրահում մեծաքանակ մահճակալներ են տեղադրվել

22:56 31.03.2020

Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեծաքանակ մահճակալներ են տեղադրվել։    

̰
«Մնա տանը» արտահայտությունը՝  ստեղծագործ մտքի ու նոր գաղափարների շուրջ խորհելու առիթ

19:30 31.03.2020

Երբ աղմկոտ քաղաքը, թանգարանների ակտիվ ելումուտը ժամանակավոր հանգիստ է վերցրել, արվեստագետի համար լիարժեք է մի բան՝ շարունակ ստեղծագործել: Հենց այսպես է իր ժամանակը տնօրինում գյումրեցի գեղանկարիչ, կավագործության վարպետ Վազգեն Գևորգյանը: Նա փորձում է կենցաղում մոռացված կավե իրերի կիրառումը վերականգնել: Վազգենի համար կավե շաղախի հետ աշխատելը շուրջ 10 տարվա պատմություն ունի։ Գեղանկարչի՝ վրձնից անցումը  խեցեգործությանը իր […]

̰
Շիրակի մարզի «Արմաթ» լաբորատորիաներում եռաչափ տպիչով կորոնավիրուսից պաշտպանվելու դիմավահաններ են պատրաստել

19:15 31.03.2020

Շիրակի մարզի առաջնային բուժօգնության օղակը և գյուղական մանկաբարձագինեկոլոգիական կետերը կապահովվեն պաշտպանիչ դիմավահաններով, որոնք տեղական արտադրության են՝ պատրաստվել են Գյումրիում: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Գյումրիի խմբավարները դիմավահաններ ստանալու համար դիմել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությանը՝ օգտագործել են եռաչափ մոդելավորման տպիչներ: Ընդամենը 3 օրում պատրաստվել է 80 դիմավահան, որոնք այսօր տրամադրվել են Շիրակի մարզպետարանին՝ համապատասխան բուժհաստատություններին հատկացնելու համար: Եռաչափ […]

̰
Անտառային խոշոր հրդեհներ Չինաստանում. կա 19 զոհ

18:44 31.03.2020

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում անտառային խոշոր հրդեհների պատճառով 19 մարդ է զոհվել, որից 18-ը՝ հրշեջ: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է տեղի ֆերմաներից մեկում, ապա արագ տարածվել քամու պատճառով: Կրակի ընդգրկած տարածքը գերազանցում է 1000 հեկտարը: Ավելի քան 1200 մարդ տարհանվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 2 հազար հրշեջ […]

̰
Ի՞նչ իրավիճակ է Թբիլիսիի մուտքերի մոտ. 1tv.ge

18:21 31.03.2020

Համաճարակաբանական բարձր ռիսկի պատճառով քաղաքացիների առողջությունը վերահսկելու նպատակով ստեղծվել են անցակետեր Թբիլիսիի, Բաթումի, Քութայիսի, Ռուսթավի, Զուգդիդի, Փոթիի և Գորիի մուտքերի մոտ, գրում է 1tv.ge-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, պաշտպանության ուժերի հետ միասին, վերահսկում են նշված քաղաքների վարչական սահմանների ուղղությամբ մարդկանց տեղաշարժը` արտակարգ դրության խստացման պատճառով։ Տեղում իրականացվում է նաև քաղաքացիների թերմոսքրինինգը։   […]

̰
Ի՞նչ ակնկալիքներ ունեն արցախցիները համապետական ընտրություններից

13:16 31.03.2020

Վաղ առավոտից Արցախի բոլոր ընտրատեղամասերում ընտրողների ակտիվություն է նկատվում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Արցախում ժամը 11։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 26037 ընտրող։ «Միանշանակ, սպասում ենք առաջընթացի, Արցախի զարգացմանը, կայունացմանը, արդարության վերականգնմանը, ինչ-որ չափով և բարեկեցիկ ապագայի»,- նշեց ընտրողներից մեկը։ Արցախի բոլոր ընտրատեղամասերում ընտրողներին ապահովում են բժշկական դիմակով, ձեռնոցով, գրիչով՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հավանականությունը։ […]

̰
Գյումրիի ծննդատան բուժանձնակազմը «Գյումրի» ԲԿ-ին միանալու առաջարկ է ներկայացրել

19:30 30.03.2020

Գյումրիի ծննդատան աշխատակազմը բուժհաստատությունը լուծարումից ապահովագրելու, միևնույն ժամանակ, պարտքերը մարելու և ծննդօգնության որակը բարձրացնելու առաջարկությունների փաթեթ է ներկայացրել: Համաձայն փաթեթի՝ բուժաշխատողներն առաջարկում են ծննդատունը լուծարելու փոխարեն միավորել, բայց ոչ թե ծննդօգնության այլ հաստատության, այլև «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ: Միավորում ասվածը վերաբերում է միայն իրավաբանական կարգավիճակին և վարչական ապարատին, այսինքն՝ ծննդատունը մնալու է իր տեղում, բայց […]

̰
Հրամանատարական հավաքներ 4-րդ զորամիավորումում

18:50 30.03.2020

Մարտի 26-ից 28-ը, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն, 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների եռօրյա հավաքներ: Զորա­միավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանի ղեկավարմամբ անցկացված հավաքների նպատակն էր հրամանատարական կազմի տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը, ինչպես նաև ստորաբաժանումների ամենօրյա ղեկավարման մեթոդական պատրաստվածության մակարդակի կատարելագործումը:  

̰
Գերմանիայում սկսվել է զուգարանի թղթի տեսքով տորթերի արտադրություն. DW

16:18 30.03.2020

Գերմանացի հրուշակագործները որոշել են այս օրերին մեծ պահանջարկ վայելող ապրանքներից մեկի՝ զուգարանի թղթի տեսքով թխվածքներ արտադրել: Այս մասին հայտնում է DW.com-ը: Հրապարակման համաձայն՝ Թիմ Քորտիումը զուգարանի թղթի տեսքով տորթեր սկսել է պատրաստել կատակելու համար, սակայն երբ դրանք սպառվել են րոպեների ընթացքում, փոխել է մտադրությունն ու արտադրություն սկսել: Այսպիսով, յուրաքանչյուր օր նրա հրուշակեղենի խանութում նման 200 […]

̰
Նախօրեին Լեհաստանի քաղաքացիներ են տարհանվել ՀՀ տարածքից

16:10 30.03.2020

#LOTdoDomu («Վերադարձ տուն») ծրագրի շրջանակներում ս.թ. մարտի 28-ին Լեհաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ տարհանվել են Հայաստանի Հանրապետության տարածքից: Այս մասին հաղորդում է Երևանում Լեհաստանի դեսպանատունը: «Հայրենակիցների վերադարձը Լեհաստան հնարավոր է դարձել Երևանում Լեհաստանի դեսպանության ջանքերի շնորհիվ, որն էլ, ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ, կազմակերպել է ուղևորների անվտանգ փոխադրումը հայ-վրացական սահման, ինչպես նաև ապահովել է քաղաքացիների սահմանահատումը: Թբիլիսիում […]

̰
̰
Ախտահանվում է ՍԱՏՄ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը

12:00 30.03.2020

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ախտահանվում է ՍԱՏՄ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը՞

̰
Մանիլայում ինքնաթիռը վթարի է ենթարկվել. 8 մարդ է զոհվել

19:38 29.03.2020

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի օդանավակայանում բռնկվել և թռիչքուղու վրա է ընկել Lion Air ավիաընկերության ինքնաթիռը, որի մեջ գտնվել է ութ մարդ: Այս մասին հայտնում է Manila Bulletin պորտալը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է անձնակազմի չորս անդամ, բժիշկ, բուժքույր, ինչպես նաև՝ Կանադայի քաղաքացի և նրա ուղեկցորդը Միացյալ Նահանգներից: Ինքնաթիռը ուղևորվում էր Տոկիոյի միջազգային օդանավակայան: Ականատեսների վկայությամբ՝ օդանավը […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք

19:05 28.03.2020

Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ […]

̰
Վարակազերծման միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում

18:11 28.03.2020

ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ: ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում:

̰
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

21:55 27.03.2020

Մարտի 27-ին ԶՈՒ զորավարժարաներից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական կրակով։ ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները համաձայնեցված և ներդաշնակ գործողություններով հայտնաբերել, ուղեկցել և դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախներն ու գրանցել գերազանց արդյունքներ։ Վարժանքների մասնակիցներին և հակաօդային պաշտպանության միջոցների անձնակազմերին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել […]

̰
1-ին զորամիավորումում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ

21:14 27.03.2020

Մարտի 25-ին 1-ին զորամիավորման հրամանատարական կազմի հետ անցկացվել են կրակի կառավարման մարզումներ: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանի ղեկավարմամբ անցկացված մարզումների ընթացքում հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրներն ու փոխգործակցության պլանները, զինծառայողները հրահանգավորվել են առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։  

̰
Արտակարգ դրության խստացված ռեժիմի պատճառով Գյումրիի փողոցները գրեթե դատարկ են, խանութները` փակ, իսկ քաղաքացիներից շատերը` ինքնամեկուսացած

20:00 27.03.2020

Տեղաշարժի սահմանափակումների խստացված ռեժիմի 3-րդ օրը SHANTNEWS-ի նկարահանող խումբը դարձյալ շրջայց է կատարել քաղաքի փողոցներով ու թաղամասերով։ Մշտապես ավտոմեքենաներով ծանրաբեռնված փողոցներն ու մարդաշատ վայրերը դատարկ են։ Հազվադեպ քաղաքացիների կարելի է տեսնել, որոնք տնից դուրս էին եկել գնումներ կատարելու կամ խիստ անհրաժեշտության դեպքում։ Մարդկանց մի մասը դիմակներով ու ձեռնոցներով պաշտպանված է, իսկ ոմանք էլ գտնում են, […]

̰
Շիրակի մարզպետը շրջայց է կատարել Գյումրու կենտրոնական մասում

17:32 27.03.2020

Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ տեղեկացնելով. «Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի հետ այսօր շրջայց են կատարել Գյումրու կենտրոնական մասում, զրուցել ինչպես ծառայություն իրականացնող ոստիկանների, այնպես էլ քաղաքացիների հետ՝ հորդորելով կատարել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Շիրակի […]

̰
Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը վերադարձել է Հայաստան

17:15 27.03.2020

Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։ Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլի […]

̰
Եռաբլուր պանթեոնի տարածքն աղբակույտով է ծածկված

13:46 27.03.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը լուսանկարներ է տարածել, որոնցում երևում է, որ Եռաբլուր պանթեոնի տարածքն աղբի կույտերով է ծածկված։ «Հարգելի համաքաղաքացիներ։ Մի՛ աղտոտեք այս Սուրբ վայրը»,- ասված է հիմնարկի ֆեյսբուքյան էջում։

̰
Գյումրիի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսաձայնային էֆեկտներ կստանան

19:30 26.03.2020

Այս տարի Գյումրիում սուբվենցիոն միջոցներով նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր։ Փողոցաշինությունից, կոմունալ ծառայության ավտոպարկը նոր տեխնիկայով համալրելուց բացի, նախատեսվում է արդիականացնել նաև կենտրոնական հրապարակի շատրվանները։ Սուբվենցիոն ծրագրերը հանրային քննարկման դրվել են, բայց շատրվանների դեպքում կարծիքները ոչ միանշանակ էին: Ավագանու որոշ անդամներ առաջարկել են հրապարակի շատրվանը արդիականացնելու փոխարեն վերագործարկել քաղաքի չգործող շատրվանները։ Կենտրոնական հրապարակի շատրվանները կառուցվել […]

̰
Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո

18:50 26.03.2020

Այսօր՝ ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները վիճել են իրենց դիմավորող անձնակազմի անդամների հետ։ Բանն այն է, որ օդանավակայանում ջերմաչափումն իրականացրել է միայն մեկ աշխատակից: Ականատեսներից մեկի խոսքերով՝ թուղթ լրացնողներից ոմանք գրիչ չեն ունեցել, հետո բերել են գրիչներ: «Թուղթ լրացնողները երեքն էին, ջերմաչափողը՝ մեկը»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ուղևորներից մեկը։ Արդյունքում՝ ժամանողների մեծ հերթ […]

̰
Լուսանկարներ առողջապահության փոխնախարարի և «Նորք» ԻԿՀ տնօրենի շրջայցից

18:40 26.03.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի և «Նորք» ԻԿՀ տնօրենի հերթական ամենօրյա շրջայցից։  

̰
Մեծ Բրիտանիայի թագուհին վարչապետի հետ խորհրդակցությունն առաջին անգամ անցկացրել է հեռախոսով

18:20 26.03.2020

Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ ստիպված է եղել հեռախոսով անցկացնել երկրի վարչապետի հետ ամենաշաբաթյա խորհրդակցությունը։ Թագուհին Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսով է խոսել ինքնամեկուսացած լինելու պատճառով։ Այս մասին հայտնում է թագավորական տան պաշտոնական ինստագրամյան էջը։ https://www.instagram.com/p/B-Kxz1RHmZC/ Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է թագուհու որդին՝ 71-ամյա արքայազն Չարլզը։ Նա էլ իր […]

̰
Ստեփանակերտում ընդլայնվել են կորոնավիրուսի ներթափանցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը

17:15 26.03.2020

Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ՝ ընդլայնվել է կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ցանկը: Նշվում է, որ այսօր առավոտյան քաղաքապետարանի միջոցներով և աշխատակիցների մասնակցությամբ, ալկոգել ախտահանիչ նյութի տարրաներ են տեղադրվել կենտրոնական շուկայի մուտքերում, ավտոկայարանում, մայրաքաղաքում կանոնավոր երթուղիները սպասարկող բոլոր ավտոբուսների ուղևորասրահներում, բազմահարկ բնակելի շենքերի բոլոր վերելակներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան օղակաձև ու Ազատամարտիկների պուրակներում: Ախտահանման […]

̰
Համատեղ ջանքերով հաղթահարենք նաև այս իրավիճակը. Գագիկ Ծառուկյան

17:13 26.03.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել աշխատանքային խորհրդակցությունից: Լուսանկարներին կից նա նշել է. «Համատեղ ջանքերով հաղթահարենք նաև այս իրավիճակը և արդյունավետ ճանապարհով ընթանանք առաջ»:

̰
Հայ խաղաղապահները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Կոսովոյում

20:31 25.03.2020

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները առաքելությունների ընթացքում մշտապես առանձնանում են մարտունակությամբ և պատրաստության բարձր մակարդակով: Կոսովոյի տարածաշրջանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները օրերս ծառայության և գործողությունների օպերատիվ կազմակերպման ցուցադրական վարժանքներ են անցկացրել: ՀՀ ԶՈւ զինծառայողները հերթական անգամ ցուցադրել են հմուտ և կազմակերպված գործողություններ, դրսևորել բարձր պատրաստվածություն և մարտահրավերներին արագ արձագանքելու կարողություն:

̰
BACK_TO_TOP