TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+19.09 oC

Արխիվ

Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները սպիրտով ախտահանվում են

18:48 14.03.2020

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները սպիրտով ախտահանվում են: «Սպիրտով ախտահանվում են Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները։ Խնդրում ենք՝ նույն գործողությունն իրականացնեն նաև տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունները»,- գրել է Վանաձորի քաղաքապետը:

̰
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 44 մարդ է տուժել

14:00 14.03.2020

Թուրքիայում ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Աքսարայ-Ադանա մայրուղու հարևանությամբ: Տուժել է 44 մարդ, այդ թվում`երկու վարորդ, հայտնում է Haber Turk հեռուստաալիքը: Նշվում է, որ ավտոբուսը շարժվում էր Ստամբուլից Ադանա քաղաք: Մայրուղու 17-րդ կիլոմետրում նա բախվել է կանգնած բեռնատարին և ընկել ջրամբարը: Հրշեջ-փրկարարներն անմիջապես մեկնել են դեպքի վայր:

̰
Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը 

18:27 13.03.2020

Մարտի 9-13-ը հերթական այցով Հայաստանում էր ՀՀ ռազմական կրթության ոլորտի կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խորհրդատվական խումբը: Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը: ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել […]

̰
Շիրակի մարզպետարանում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումները

18:00 13.03.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը։ Շիրակի մարզպետը լսել է բոլոր պատասխանատուների զեկույցները՝ տարվող և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ և կարևորել բոլոր կառույցների համագործակցությունը․ «Մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ […]

̰
Բելառուսը Հայաստանին անհատույց 50 հազար հատ սոճու տնկի է նվիրել

17:19 13.03.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Սևան» ազգային պարկի տարածքում տեղի է ունեցել հայ-բելառուսական բարեկամության անտառի հանդիսավոր բացման արարողությունը: Հայ-բելառուսական բարեկամության անտառը հիմնադրվել է 2018 թվականին, երբ Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում բելառուսական կողմը Հայաստանին անհատույց նվիրել էր 50․000 հատ սոճու տնկի։ https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/posts/2989530114445197?__xts__[0]=68.ARAOQuQ73uqgyTnStJquSG6kJZ_H29LoXqldiz0xHYZjNvBlAtZ60MUniaJkMPwMy7Zl9OVJOSCkq6yhabsX4qqluiSwOCD2uGYXePW7-RM3IK0Snnr5DUK5sKyPyOOuCPSx9KZup2uviZQOHQbJd7wSn0Q8pwIGCvzeL-GMb4oqqLVvPVmqiEsAZY4iO295fi5aP8lguKMdsNq0lW4CyNmxMK6CHo7OFilKWgXmWJvCiliWo4nY7Ykk2D5hXgcbXc_TL-5ncs57QEdmdTBtA84jjNJy2xKBbqy_8U4lV7J-qdoRjHq20MTFG1sYPUuENrwA5Gol06AZmgVMowdM55f4PQ&__tn__=-R

̰
Ծեծի ենթարկված գյումրեցի փոխգնդապետի ընտանիքը պահանջում է գործի արդար քննություն

17:09 13.03.2020

Ծեծի հետևանքով 6 ամիս կոմայի մեջ գտնվող գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն արդար քննություն են պահանջում: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փոխգնդապետի մայրը: 2019-ի սեպտեմբերի 17-ին Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել Եղեգնաձոր քաղաքում, որտեղ աշխատել է որպես պայմանագրային զինծառայող: Իսկ նրան ծեծի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականին […]

̰
Գյումրեցի 43-ամյա կինը նախկինում ևս բռնության է ենթարկվել 28-ամյա երիտասարդի կողմից. մանրամասներ

15:58 13.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող 28-ամյա Դավիթ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ։ Ծեծի հետևանքով մահացած կնոջը դատաբժշկական փորձաքննություններից հետո մարտի 11-ին հուղարկավորեցին, իսկ 13-ամյա աղջիկը դեռ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում բռնության այս դեպքին ու […]

̰
Ցանկացած կենդանի խնամելը պահանջում է պատասխանատվության մեծ զգացում. Գագիկ Ծառուկյան

15:28 13.03.2020

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում կաթի շշով կերակրում է սպիտակ առյուծի ձագի: «Ցանկացած կենդանի խնամելը պահանջում է ամենօրյա մեծ ուշադրություն և պատասխանատվության մեծ զգացում»,- լուսանկարներին կից՝ գրել է նա:

̰
Խոակին Կապարոսը ժամանել է Հայաստան

12:48 13.03.2020

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն ժամանել է Հայաստան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը իսպանացի մասնագետի ժամանման լուսանկարներն է հրապարակել:

̰
Ապամոնտաժվել է Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը

19:05 11.03.2020

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տնտեսվարողի հետ տարված բանակցությունների արդյունքում այսօր ապամոնտաժվել է Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը: «Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել միջոցներ ձեռնարկելու` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (մայթը) ազատելու համար, ինչի արդյունքում տնտեսվարողի հետ իրականացված համագործակցությունը ունեցավ իր դրական արդյունքը»,- հայտնում […]

̰
«Զվարթնոց»-ում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց տվյալներով

16:25 11.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ այսօրվանից «Զվարթնոց» օդանավակայանում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց համար: Փոխվարչապետը օդանավակայանում երեկվա շրջայցի ընթացքում կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ հետայսու բոլոր ուղևորների համար, անկախ նրանից` ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ, […]

̰
Գյումրիում այսօր տեղի է ունեցել ծեծից մահացած կնոջ հուղարկավորությունը

14:20 11.03.2020

Գյումրիում այսօր տեղի է ունեցել մարտի 5-ին իր տանը ծեծից մահացած կնոջ հուղարկավորությունը։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիի Տեքստիլ թաղամասում իրենց տանը ծեծի էին ենթարկվել մայր ու դուստր։ Դրա հետևանքով մայրը մահացել է, իսկ 13 տարեկան աղջիկը բազմաթիվ ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։ Նույն տնից ծեծի ենթարկվելու կասկածանքով բերման է ենթարկվել և ձերբակալվել կնոջ 28-ամյա […]

̰
Ո՞ր ընտանիքները կարող են դառնալ խնամատար

13:10 11.03.2020

Ի՞նչ ռիսկեր կան խնամատարության գործընթացում և որքանո՞վ է հասարակությունն այսօր պատրաստ օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ հայտնված երեխաներին։ Այս խնդիրների վերլուծությունը հրատապ ու այժմեական է դարձել խնամքի հաստատություններն ու մանկատները փակելու հետևանքով: Աշխարհում գործում է խնամատարության 12 մոդել։ Հայաստանում տեղայնացվել ու կիրառվում է միայն 4-ը։ Այս հարցերի շուրջ քննարկում է անցկացվել Գյումրիում, որին մասնակցել են […]

̰
Տիգրան Խաչատրյանը և ԻԻՀ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական օրակարգի առաջնահերթ հարցերը

19:21 10.03.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի մասնագիտական փորձը կնպաստի երկկողմ կարևորության հարցերի լուծմանը և տնտեսական փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և […]

̰
Գյումրեցի 13-ամյա աղջկա եղբայրն այսօր կլինի Հայաստանում. կքննարկվի քրոջ և եղբոր խնամակալության հարցը

18:30 10.03.2020

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվել է խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ, որտեղ  քննարկվել է 13-ամյա աղջկա ու նրա 17-ամյա եղբոր խնամակալության հարցը։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ասել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։ «Այսօր տեղի է ունեցել նիստ, հանձնաժողովը քննարկել է հարցը։ Թեև աղջկանով ավելի շատ […]

̰
Մասնագիտական քննարկումներ պաշտպանության նախարարությունում

18:19 10.03.2020

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում մարտի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել թեմատիկ քննարկումներ, որոնց մասնակցել է Միացյալ Թագավորության զինված ուժերի գերագույն դատավոր Ջեֆֆ Բլակեթը: Թեմատիկ քննարկումներից առաջինը, որը կազմակերպվել էր ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հետ համատեղ, նվիրված էր կարգապահական […]

̰
«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է կասկածելի փաթեթի փոխանցումը

18:00 10.03.2020

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները մարտի 10-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, բնակելի տեղամասի շարահրապարակում շրջայց կատարելիս հայտնաբերել են դրսից ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ։ Զննությամբ պարզվել է, որ օվալաձև պլաստմասսե տարայում առկա է եղել ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, մածուցիկ զանգված, որի քաշը փաթեթով կազմել է 31,27 գրամ։ Փաստի առթիվ նախապատրաստվում […]

̰
Ո՞վ է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչը

16:32 10.03.2020

Խոակին դե Խեսուս Կապարոս Կամինյոն ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին, Իսպանիայի Ուտրերա քաղաքում: Նա Մադրիդի «Ռեալի» սան է, որտեղ առաջին քայլերն է կատարել ֆուտբոլում: Բայց ֆուտբոլիստի կարիերան Կապարոսի մոտ չի ստացվել: Հանդես գալով մի շարք ակումբներում, որոնց թվում է նաև «Լեգանեսը», նա 26 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և զբաղվել մարզչական գործունեությամբ: Մինչև 1996 […]

̰
Ո՞րն է «Բոյկոտ» և «Կամք» նախաձեռնությունների դիրքորոշումը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ

15:22 10.03.2020

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ լրագրողներին այսօր իրենց դիրքորոշումն են հայտնել «Բոյկոտ» և «Կամք» նախաձեռնության անդամները:  «Մենք համարում ենք, որ այս հանրաքվեն իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում և երկիրը մտցնում է մի շրջափուլ, որից չգիտենք՝ ե՞րբ դուրս կգանք կամ ընդհանրապես դուրս կգա՞նք, թե՞ դուրս չենք գա: Կոչ ենք անում բոյկոտել: Ապրիլի 5-ի հանրաքվեն վերջ […]

̰
Աննա Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է

18:20 09.03.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել Արգենտինայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից՝ կից նշելով. «Շատ ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզի հետ։ Խոսել ենք առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը և պետք է այն […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է տիկին Ռիմա Դեմիրճյանին

18:12 09.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրուն՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանին: Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Դեմիրճյանին Կանանց տոնի առթիվ, մաղթել նրան առողջություն և ամենայն բարիք: Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը ջերմ զրույց են ունեցել անցյալի հիշողությունների և ապագայի մտորումների շուրջ, հիշել դրվագներ՝ կապված […]

̰
Կանայք սպանվում են Ձեր լռության պատճառով․ բողոքի երթ Գյումրիում

16:42 09.03.2020

Այսօր Գյումրիում երթ է անցկացվել, իսկ առիթն օրեր առաջ Տեքստիլ թաղամասի տներից մեկում կատարված դեպքն էր, երբ դաժան ծեծի հետևանքով 43-ամյա կինը մահացել էր, իսկ նրա 13-ամյա աղջիկը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Երթի նախաձեռնությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայինն էր, որին միացել էին իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ։ Մասնակիցները «Մեղավորը […]

̰
Քննարկվել են Հաղթանակի և Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման աշխատանքները

15:46 09.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, առանձին գերատեսչությունների կողմից մայիսյան տոներին նախատեսվող միջոցառումների ծրագրերը: […]

̰
Հայաստանը դարձել է մանկավաճառության ինկուբատոր. փաստաբան

15:23 09.03.2020

Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել մի խումբ մայրեր, որոնք համոզված են, որ իրենց երեխաներն ապօրինի որդեգրվել են: Կանայք ներկայացրել են իրենց պատմությունները. նրանց համոզմամբ` ապօրինություններում մասնակցություն են ունեցել թե՛  բժիշկները, թե՛ իրավապահ կառույցները: Ասուլիսին մասնակցող փաստաբաններն էլ ներկայացրել են երեխաների ապօրինի որդեգրումների քրեական գործերի ընթացքը: «Մեզ կոշիկի տուփ են տվել, մեջը երեխայի կտրտած, սևացած մարմին […]

̰
Արցախի զորամասերից ևս մեկն է միացել սննդի նոր համակարգին

12:50 09.03.2020

ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությանը, մարտի 8-ին մասնակցել և մատուցվող սննդատեսակներին ծանոթացել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Ինչպես պարենային ապահովման նոր տարբերակին անցած մյուս բոլոր զորամասերում, այստեղ ևս, անձնակազմի արձագանքը միանշանակ դրական է: Միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի համոզմամբ՝ քաղաքացիական կազմակերպության կողմից […]

̰
Ճանապարհային ոստիկանների անակնկալը գյումրեցի կին վարորդներին

21:29 08.03.2020

Արդեն որերորդ տարին է՝ կանանց միջազգային տոնի առիթով ճանապարհային ոստիկաններն անակնկալ են մատուցում կին վարորդներին։ Այսօր առավոտից Գյումրիի փողոցներում ճանապարհային ոստիկանության 3-րդ սպայական դասակի աշխատակիցները «ուժեղացված ծառայության» են իրականացրել։ Բոլոր կենտրոնական փողոցներում կանգնեցրել են մեքենաները, որոնց ղեկին կանայք են եղել։ Այսօր, սակայն, կին վարորդների կողմից թույլ տրված խախտումները չեն եղել նրանց ուշադրության կենտրոնում։ Ճանապարհային ոստիկանները […]

̰
Բաքվում ոստիկանությունը փորձել է կանգնեցնել ֆեմինիստական շարժման երթը. մի քանի մարդու բերման են ենթարկել

20:00 08.03.2020

Մարտի 8-ին Բաքվի կենտրոնում տեղի է ունեցել Ադրբեջանի ֆեմինիստական շարժման (FDA) երթը «Փողոցներն ազատ են մեզ համար» կարգախոսով: Ժամը 15-ի սահմաններում, ցուցարարները սկսել են երթ՝ վանկարկելով «Մի դիմացիր դաժանությանը, մի լռիր դաժանություն տեսնելով», «Կանայք միավորվե՛ք, ո՛չ լռությանն, այո՛ ապստամբությանը» կարգախոսները: Նիզամի փողոցում ոստիկանությունը արգելափակել է նրանց ճանապարհը: Ոստիկանությունը հրմշտոց է հրահրել Բաքվի նեղ փողոցներում, որոնցով […]

̰
Վարչապետը ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը և ընթրել զինծառայողների հետ՝ ծանոթանալով նոր սննդակարգին

23:17 07.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը։ Մինչ այդ վարչապետին են ներկայացվել զորամասը համալրած նոր տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են տարբեր խնդիրներ լուծելու համար: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ զորամասն առաջիններից մեկն է, որ անցել է նոր սննդակարգին։ «Այն […]

̰
Մահացել է «Դայակները» ֆիլմի երկվորյակ դերասանը

21:18 07.03.2020

63 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Դևիդ Փոլը: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Մահվան պատճառը առայժմ հայտնի չէ, բայց համաձայն աղբյուրի՝ Փոլը մահացել է քնած ժամանակ: Դերասանի մահը հաստատել է նրա երկվորյակ եղբայրը՝ Փիթերը: Դևիդ Փոլը նկարահանվել է «Դայակները», «Ի ծնե մարդասպանները», «Բարբարոսները», «Վաշինգտոնյան տաքսի» և այլ ֆիլմերում: Դերասանը ծնվել է 1957 թվականի մարտի […]

̰
Ինչպե՞ս են պաշտպանվում շները և կատուները կորոնավիրուսից

19:30 07.03.2020

Աշխարհում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 102 հազար դեպք, հիվանդներից շուրջ 57 հազարը արդեն ապաքինվել է: Չկան ընտանի կենդանիների վարակման դեպքեր և չկան նաև ապացույցներ, որ նրանք կարող են վարակվել COVID-19-ով: Կենդանասերերն ամեն դեպքում զգուշանում են և փորձում պաշտպանել իրենց կենդանիներին տարբեր տեսակի դիմակներով, բաժակներով և այլ տարօրնակ իրերով:

̰
BACK_TO_TOP