TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

Արխիվ

Նախագահը նվերներ է ուղարկել «Արեգակ» ներառական սրճարանի աշխատակիցներին

12:36 21.03.2020

Նախագահ Արմեն Սարգսյանը սիրով է հիշում Գյումրիի «Արեգակ» ներառական սրճարանի իր պատանի բարեկամներին։ Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության աշխատակիցների միջոցով օրերս սրճարանի աշխատակիցներ Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին են փոխանցվել նախագահ Արմեն Սարգսյանի նվերները։ Գրիշային և Հովհաննեսին են հանձնվել դյուրակիր համակարգիչներ, իսկ Միքայելի բնակարանն ապահովվել է ջեռուցման համակարգով: Հիշեցնենք՝ մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն […]

̰
Ստեղծագործական պատասխան՝ կորոնավիրուսին

19:15 20.03.2020

Նոր կորոնավիրուսի տարածմանն արձագանքում են փողոցային նկարիչները: Աշխարհի բազմաթիվ քաղաքներում պատերին հայտնվել են արդիական թեմաներով գրաֆիտներ: Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ ներկայացնելով գրաֆիտների լուսանկարներ: Աղբյուրը դա որակում է որպես ստեղծագործական պատասխան՝ կորոնավիրուսին:    

̰
Ինքնամեկուսացումը զարգանալու հոյակապ հնարավորություն է. նախագահը հեռավար դասախոսություն է կարդացել ուսանողների համար 

19:13 20.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար: Դասախոսությունը, որը նախագահին հիշեցրել է իր ուսանողության և դասախոսության տարիները ԵՊՀ-ում, Արմեն Սարգսյանը սկսել է այսօրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Մենք բոլորս ապրում […]

̰
Գյումրիում ախտահանում են շենքերի մուտքերը

19:00 20.03.2020

Գյումրիի համատիրությունները կանխարգելող միջոցառումներ են ձեռնարկել բազմաբնակարան շենքերում: Ձեռք են բերել քլորի որոշակի քանակություն, որով լուծույթ են ստանում ու ախտահանում շենքերի մուտքերը: Դռների ու աստիճանավանդակների բռնակները համարվում են վիրուսի տարածման համար ռիսկային, իսկ քլորով ախտահանումը փորձված ու արդյունավետ միջոցներից է: Ամեն համատիրություն իր սպասարկման տարածքում մի քանի տասնյակ շենքերի մուտքերում ախտահանումներն ավարտելու է 3 օրում: […]

̰
Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր են հանձնվել Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին

18:06 20.03.2020

Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր հանձնվեցին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ծրագրի առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից 41-ն արդեն ստացան բնակարան գնելու իրենց փաստաթուղթը։ Հիշեցնենք, որ մարտի 4-ին […]

̰
Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում

17:33 20.03.2020

ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։ ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, […]

̰
Սկսվել է Գուդաուրի-Կոբի փակ ճանապարհահատվածի մաքրման գործընթացը

17:28 20.03.2020

«Վրաստանի պատկան մարմիններն արդեն սկսել են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի փակ ճանապարհահատվածի մաքրման գործընթացը։ Ձնահյուսի վտանգը չեզոքացնելու նպատակով ուղղաթիռներ են պտտվել ձնահյուսի վտանգ պարունակող հատվածներում և այդ կերպ, ինչպես նաև պայթեցումների միջոցով արհեստականորեն խթանվել է ձնահյուսի առաջացումը, որից հետո ձնամաքրման տեխնիկան անցել է գործի։ Հույս կա, որ մի քանի ժամվա ընթացքում ավտոճանապարհը երթևեկելի կլինի՝ նախ մարդատար […]

̰
Կոտայքի մարզում իրականացվում են փողոցների, բակերի, մուտքերի ախտահանման աշխատանքներ

16:50 20.03.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ վարչապետի՝ 2020 թ. մարտի 19-ի N 375- Ա որոշմամբ, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի մարտի 2-ի՝ «ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 272-Ա որոշումը: Հիմք ընդունելով նաև Պարետի համապատասխան ցուցումը […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը հնարավոր է դիտարկել ամբողջությամբ կորոնավիրուսի հիվանդության համար գործառույթներ իրականացնող կառույց. Շիրակի մարզպետ

14:20 20.03.2020

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն ու առաջնային բուժօգնության օղակն ապահովվում են վիրուսի կանխարգելման համար կարևոր ու անհրաժեշտ պարագաներով: Դրանք արտահագուստներն են ու այլ  պաշտպանիչ միջոցները։ Այսօր` մարտի 20-ին, «Հայկական Կարիտասն» առաջին խմբաքանակը  տրամադրել է Շիրակի մարզպետարանին, որն ուղարկվելու է ինֆեկցիոն հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Առաջին խմբաքանակը ձեռք է բերվել «ՌԵՆՈՎԱԲԻՍ», «Կարիտաս Ավստրիա» (Ինսբրուկ) և  […]

̰
Կառավարական մասնաշենքում բռնկված հրդեհի հասցրած վնասները

09:13 20.03.2020

ՀՀ ԱԻՆ-ը լուսանկարներ է հրապարակել Կառավարական մասնաշենքի սենյակներից մեկում բռնկված հրդեհի հասցրած վնասներից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 19-ին՝ ժամը 22:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին: […]

̰
Արտակարգ դրության պայմաններում Գյումրիի պոլիկլինիկաներն անցել են տնային այցերի

19:00 19.03.2020

Մուտքը պոլիկլինիկաներ թույլատրվում է միայն պրոֆիլակտիկ միջոցառումների ենթարկվելուց հետո։ Գյումրիի Կարմիր խաչի  պոլիկլինիկայում, այսպես ասած, հերթապահ մաս է գործում. անմիջապես մուտքի մոտից սկսվում է հարցուփորձը, լսում են այցելուի գանգատները։ Եթե պարզվի` շնչառական խնդիրներ ունի, գրիպ կամ վիրուսային այլ հիվանդություններ, պացիենտին տեղափոխում են ժամանակավոր բուժսենյակ։ Արտակարգ դրության պայմաններում ձևավորված ընդունարան դիմողներ շատ չեն եղել: Ավելին, այս […]

̰
Ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ` Էջմիածնի բուժաշխատողներին

18:17 19.03.2020

Էջմիածնի քաղաքապետարանն ու երիտասարդական խորհուրդը Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրել են ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես շնորհակալություն ու երախտիք՝ անբասիր ու խիստ մարդասիրական աշխատանքի համար։ «Արտակարգ դրության պայմաններում որքան կարևոր է բժիշկների աշխատանքն ու նվիրումը, նույնքան կարևոր է, որ նրանք զգան՝ ընդդեմ համաճարակի այս պայքարում նրանք մենակ չեն և աջակցությունն ու ուշադրությունը նրանց հանդեպ […]

̰
Կամավորների հերթական խումբը գնում է աշխատանքի

18:10 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Լուսանկարներին կից՝ նա գրել է. «Կամավորների մեր հերթական խումբը գնում է աշխատանքի»:

̰
Մի´ նպաստեք վիրուսի տարածմանը. «Զվարթնոցը»` ավտոկայանատեղիում նետված դիմակների մասին

18:00 19.03.2020

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սոցիալական ցանցերում և մամուլում տարածված լուսանկարի հետ կապված, որտեղ երևում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայանատեղիում գետնին նետված դիմակներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ թեև ամենօրյա հաճախականությամբ Feko-Lux մաքրման ծառայությունը մաքրման և ախտահանման աշխատանքներ է իրականացնում օդանավակայանի կայանատեղիում, բայց և հորդորում ենք Ձեր և մնացածի անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ […]

̰
«Թբիլիսի, մետրո, մեր օրեր». ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը

17:20 19.03.2020

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Պետրոսյանն իր էջում լուսանկար է տարածել, որում երևում է տղամարդ` գլխին պլաստմասսայե մեծ շիշ հագցրած: Կից գրառում է արել. «Թբիլիսի, մետրո, մեր օրեր»:  

̰
Ավագանին հավանություն տվեց 2019-ի բյուջեի կատարողականին և փոփոխություն կատարեց 2020-ի բյուջեի մեջ

16:45 19.03.2020

Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման, ինչպես նաև բյուջեի կատարման հաշվետվության մասին որոշման նախագծերին, որոնք ներկայացված են եղել հանրային քննարկման՝ հանրային բաց լսումների եղանակով: Երևանի ավագանու միաձայն որոշմամբ փոփոխություններ կատարվեց նաև Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեում: Համաձայն փոփոխությունների՝ աշխատանքներ կտարվեն վերելակների փոխարինման, ոռոգման նոր ցանցի կառուցման, հետիոտնային անցումների կառուցման ու […]

̰
Պարո´ն քաղաքապետ, Ձեզ բանավոր նկատողություն եմ տալիս. Թեհմինա Վարդանյան

12:49 19.03.2020

Երևանի ավագանու նիստի ժամանակ ներկայացվել է Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին նախագիծը: «Լույս» խմբակցության ղեկավարը նկատել է, որ մի շարք ծրագրերով թերակատարումներ կան: Խոսքը վերաբերում է նախադպրոցական հաստատությունների, ոռոգման ցանցի նորոգմանը, թեքահարթակների կառուցմանը և այլն: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Կարապներ և դելֆիններ` Վենետիկի ջրանցքներում

17:50 18.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իտալիայում սահմանված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքների ջուրը դարձել է զգալի մաքուր։ Համացանցում օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում են քաղաքի ջրանցքներում լողացող դելֆիններ, կարապներ: «Ջրանցքների նստվածքը մնացել է ջրի տակ: Գոնդոլները սովորաբար անդադար շարժով հանում էին այդ նստվածքը ջրի երես»,- կատարվածը պարզաբանել են տեղի իշխանությունները:  Վենետիկում ջուրն այնքան […]

̰
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է․ կան կուտակված մեքենաներ

15:40 18.03.2020

Մարտի 18-ին մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակված մեքենաները հեռացնելու նպատակով՝ ճանապարհը ժամանակավորապես փակ է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հորդորում են չերթևեկել վերոնշյալ ուղղությամբ և խստորեն հետևել ինչպես ոստիկանության ցուցումներին, այնպես և կապալառու կազմակերպության աշխատակիցների հորդորներին։ […]

̰
Հանկարծակի ստուգումներ 5-րդ զորամիավորումում

15:15 18.03.2020

Մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տ. Խաչատրյանի վերահսկողությամբ հանկարծակի ստուգումներ են իրականացվել 5-րդ զորամիավորումում: Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ստուգվել են անձնակազմի համակարգված գործողությունները:

̰
ՀԿԵ-ն կոչ է անում աղբը չնետել երկաթուղային գծերի մոտ

12:25 18.03.2020

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները մարտի 17-ին աղբից մաքրել են Երևանի կայարանի երկաթուղային գծերին հարող տարածքը: Երևանի ուղեմասի և գծային-կայարանային միավորման, Ուղևորափոխադրումների տնօրինության աշխատակիցների ուժերով հավաքվել է մերձկայարանային տարածքում քաղաքացիների, շուկայի և ավտոկայանի հաճախորդների թողած աղբը, տեղադրվել են մաքրությունը պահպանելու և կարգապահությանը հետևելու կոչերով ցուցանակներ: Քաղաքացիների կողմից երկաթուղային գծերի մոտ և երկաթուղու երկայնքով նետված կենցաղային աղբը մեծ […]

̰
Գյումրիի շտապ բուժօգնության կայանն աշխատում է բնականոն ռեժիմով

16:00 17.03.2020

Ամեն օր չէ, որ շտապօգնության բուժանձնակազմը նման հանդերձանքով է։ Մեկանգամյա օգտագործվող արտահագուստները պետք են եկել մի քանի օր առաջ ՝ վիրուսի կասկածելի դեպքերի կանչի գնալիս։ Նույն, սովորական ամենօրյա աշխատանքային ռեժիմում են, կանչերի էլ գնում են պաշտպանիչ դիմակներով ու ախտահանիչ լուծույթներով։ Կայան հասնող կանչերն էլ ջերմություն չափելու համար են։ Զգոնությունը հատկապես ռիսկային խմբի հիվանդների մոտ մեծացել […]

̰
Օքսֆորդում գողացել են մի քանի միլիոն արժողությամբ նկարներ

22:20 16.03.2020

Մեծ Բրիտանիայում գողացել են 16-րդ և 17-րդ դարերի նկարներ, որոնք գնահատվել են մի քանի միլիոն ֆունտ սթերլինգ: Հանցագործությունը տեղի է ունեցել հանգստյան օրերին, գրում է Daily Mail-ը: Արվեստի գլուխգործոցները գողացել են Օքսֆորդի համալսարանի Christchurch պատկերասրահից: Հանցագործները գողացել են Աննիբալե Կառաչիի «Խմող տղան» (մոտավորապես 1580թ. ), Սալվատորե Ռոզայի Քարքարոտ ափը (1640-ականների վերջ) և Անտոնիս Վան Դեյքի […]

̰
Բավրայի անցակետում հսկողության խստացված ռեժիմ է. օտարերկրացիների մուտքն արգելված է

15:38 16.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ մարտի 14-ից ժամանակավորապես կասեցվել է երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը, բայց սահմանափակումները բեռնափոխադրումների վրա չեն տարածվել: Հայաստանը Վրաստանի հետ կապող բոլոր անցակետերում սահմանվել է հսկողության խստացված ռեժիմ: Այժմ Շիրակի մարզում գտնվող Բավրայի անցակետում բուժաշխատողներն ու սահմանապահները շուրջօրյա աշխատանքի ընթացքում կատարում են պրոֆիլակտիկ միջոցառումներ ու […]

̰
Ախտահանվում են նաև միկրոավտոբուսները. գործընթացն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը

22:00 15.03.2020

Ախտահանվում են նաև միկրոավտոբուսները. գործընթացն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել համայնքը: Հիշեցնենք, որ երեկվանից ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը՝ ավտոբուսները, տրոլեյբուսները, […]

̰
Տրանսպորտային միջոցների ախտահանումը կիրականացվի ամեն օր․ Հակոբ Կարապետյան

22:35 14.03.2020

Ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, ԱՆ ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո»,- գրել է նա ու կից լուսանկարներ հրապարակել։

̰
Գյումրիի հիվանդանոցներում կորոնավիրուսի կանխարգելման միջոցներ են կիրառում

19:45 14.03.2020

Գյումրիի հիվանդանոցներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հատուկ միջոցներ են ձեռնարկվում: «Գյումրի» բժշկական կենտրոնում սահմանափակել են հիվանդատեսների մուտքը: Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ նախնական որոշմամբ, երկուշաբթի հիվանդատեսների մուտքն ընդհանրապես կարգելվի, հիվանդանոցի ողջ տարածքը պարբերաբար հականեխվում է: «Գյումրի» բժշկական կենտրոնում շատ են թոքաբորբով հիվանդները, որոնք, ըստ Արմեն Խաչատրյանի, սեզոնային գրիպի բարդացված […]

̰
Գյումրիի տուն-ինտերնատում լուծարման գործընթացը երեք ամիս է` ձգձգվում է

19:00 14.03.2020

Գյումրիի տուն-ինտերնատի հետագա գործունեությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հայկական Կարմիր խաչի միջև կնքված հուշագրով ամրագրվեց, որ շահառուների խնամքը պատվիրակվում է հենց այդ ոչ պետական կառույցին։ Տուն-ինտերնատի լուծարումից հետո Կարմիր խաչը պետք է այս տարվա հունվարի 1-ից անցներ իր գործառույթների կատարմանը: Որոշումը կա, բայց բուն գործողությունների փուլ չի մտել, իսկ տուն-ինտերնատի լուծարման գործընթացը երեք […]

̰
Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները սպիրտով ախտահանվում են

18:48 14.03.2020

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները սպիրտով ախտահանվում են: «Սպիրտով ախտահանվում են Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները։ Խնդրում ենք՝ նույն գործողությունն իրականացնեն նաև տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունները»,- գրել է Վանաձորի քաղաքապետը:

̰
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 44 մարդ է տուժել

14:00 14.03.2020

Թուրքիայում ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Աքսարայ-Ադանա մայրուղու հարևանությամբ: Տուժել է 44 մարդ, այդ թվում`երկու վարորդ, հայտնում է Haber Turk հեռուստաալիքը: Նշվում է, որ ավտոբուսը շարժվում էր Ստամբուլից Ադանա քաղաք: Մայրուղու 17-րդ կիլոմետրում նա բախվել է կանգնած բեռնատարին և ընկել ջրամբարը: Հրշեջ-փրկարարներն անմիջապես մեկնել են դեպքի վայր:

̰
BACK_TO_TOP