19:30 02.03.2020
Հանրահայտ բյութի-բլոգերները և դիմահարդարները ներկայացրել են դիմահարդարման մի տարբերակ, որը համապատասխանում է բժշկական դիմակներին: Տարբերակները հրապարակվել են Instagram հարթակում: Այսպես, գրեթե բոլոր բլոգերները հորդորում են հնարավորին չափ արտահայտիչ դարձնել աչքերը, քանի որ միայն դրանք են երևում դիմակի տակից: Նաև խորհուրդ է տրվում այտերը, հոնքերը և թարթիչները զարդարել փայլերով: Համարձակ դիմահարդարները խորհուրդ են տալիս օգտագործել կոնտակտային […]
18:29 02.03.2020
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մարդասիրական առաքելության ներկայացուցիչ պարոն Արկադի Տոնոյանի կողմից փետրվարին իրականացվել են մի շարք հանդիպումներ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը: Մասնավորապես, Հալեպում` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, տեղի է ունեցել հանդիպում Սիրիայում ՄԱԿ-ի ռեզիդենտ-կոորդինատոր պարոն Իմրան Ռիզայի և Սիրիայում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգման գրասենյակի ղեկավար՝ տիկին Հելի […]
18:09 02.03.2020
Մարտի 2-ին` ժամը 15:30 դրությամբ, Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մոտավորապես կմ 23+140 հատվածում տեղի է ունեցել d=1000 մմ տրամագծով ջրագծի վթար: Վթարի հետևանքով վնասվել է հիմնանորոգված ճանապարհի մի հատվածը: Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգման աշխատանքներ‚ որոնց ավարտից հետո հնարավոր կլինի գնահատել ջրագծի վթարի հետևանքով ճանապարհին պատճառված վնասը: Նշված հատվածում […]
17:14 02.03.2020
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 2-ին առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներ, ծանոթացել հիվանդասենյակների պայմաններին և առկա հնարավորություններին: Այցի ընթացքում ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Բազիյանը հավաստիացրել է, որ հիվանդանոցը տեխնիկապես վերազինված է, ապահովված անհրաժեշտ դեղորայքով: Խոսելով սուր […]
18:46 29.02.2020
Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հնգօրյա այցով Հայաստան է ժամանել լրագրող Բենջամին Քեմփերը, որը գրում է այնպիսի հայտնի պարբերականների համար, ինչպիսիք են CNN Travel, Time, The Guardian, Bloomberg, Conde Naste Travel, Lonely Planet, National Geographic, Daily Beast և այլն։ Հայտնի լրագրողն արդեն հասցրել է այցելել Սևան, Գավառ, Դիլիջան և Գորիս։ Արցախի զբոսաշրջության վարչության հետ համատեղ կազմակերպված ճանաչողական […]
16:49 29.02.2020
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում մայրաքաղաք Երևանում տեղադրված ցուցանակների լուսանկարներ է հրապարակել, որոնցում մատնանշվում է, թե ինչպես գնալ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: «Երևան, քաղաք, որտեղ անհանգստանում են, որ դեսպանները չեն գտնի իրենց տուն տանող ճանապարհը»,- լուսանկարներին կից գրել է նա:
15:40 29.02.2020
Երևանն արդեն այս տարվա կեսերին ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր է կնքել նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ: «Եկանք շատ հիանալի մի որոշման, որ դա պետք է լինի նախագիծ, որն ամենաառաջինը կուրախացնի մեր երիտասարդությանը, և ծնվեց այդ միտքը, որ սա պետք է լինի սքեյթ-պարկ: […]
18:17 27.02.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Նախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այնուհետ հանդես են եկել հայտարարությամբ: «Հարկ եմ համարում նշել, որ հպարտանալով մեր ժողովուրդների միջև հազարամյա բարեկամական հարաբերություններով` Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական, […]
18:00 27.02.2020
Ֆրանցիսկոս պապի վատ ինքնազգացողության պատճառով Հռոմի պապի գրասենյակն այսօր չեղարկել է միջոցառումներից մեկը։ Պապի առողջությունը վատացել է երեկվա միջոցառումից հետո, որի ժամանակ նա աջակցություն էր հայտնել նոր կորոնավիրուսի վարակակիրներին, ինչպես նաև մոտիկից շփում էր ունեցել հավատացյալների հետ։ Դեռ երեկ նրան տեսել էին հազալիս և քիթը մաքրելիս։ Սակայն այդ վիճակում էլ պապը շարունակել էր սեղմել իրեն […]
16:38 27.02.2020
Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին դրանց արդյունքների շուրջ։ Քննարկվեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և […]
18:56 26.02.2020
Փետրվարի 25-ին Լիտվայի Մեծ դքսերի պալատում տեղի ունեցավ «Խաչատրյան Տրիո»-ի համերգը՝ նվիրված Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոսության գրասենյակի բացմանը, որն իր մեջ ներառելու է Վիլնյուսի և Կաունասի հյուպատոսական շրջանները։ Այս մասին հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպանության էջը։ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էր Լիտվայի ԱԳՆ կանցլեր Լայմոնաս Տալատ-Կելպշսան, Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, […]
16:28 26.02.2020
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խումբը համալրած առաջին կին զինծառայողները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել համալիր պարապմունքների ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ դանակով հարձակում, պաշտպանություն և մարտավարական այլ հատուկ հնարքներ: […]
16:20 26.02.2020
Մեծ Բրիտանիայի Սուրրեյ կոմսության ոստիկանությունը որոշել է օգտագործել անսովոր մեթոդ քաղաքացիներին հետախուզվող հանցագործների մասին նախազգուշացնելու համար: Իրավապահները չարագործների լուսանկարները տեղադրել են ոչ միայն ստենդների վրա կամ սոցիալական ցանցերում, այլև նրբաբլիթների մակերեսին: Այս մասին հաղորդվում է ոստիկանության Twitter-ում: Իրենց միկրոբլոգում իրավապահները նշել են, որ հաջողվել է համագործակցել հայտնի խոհարար Ֆիլիպ դե Պենի հետ: Այս լուրը հետաքրքրություն […]
16:15 26.02.2020
Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի դրանից՝ այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից […]
15:46 26.02.2020
Համացանցում ակտիվ քննարկումների առիթ է տվել Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի մրցույթում հաղթած լոգոն: Օգտատերերը նշել են, որ այն շատ նման է 1991թ. ստեղծված մի լոգոյի: Քննարկումներին հաջորդեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրառումը: «Փնտրվում է բնօրինակի հեղինակը»,- գրեց նա՝ հրապարակելով լոգոն։ Ավինյանի գրառմանն արձագանքել են՝ նշելով, որ նկարն արված է «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․ սեպտեմբերի 23-ի […]
13:14 26.02.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվել է հանդիպում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով: Բանախոսներն էին էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման կոոպերատիվի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը: «Պետական օժանդակության ծրագրերը նպատակաուղղված են տոհմային «խելացի» անասնապահության, ինտենսիվ այգեգործության, նորագույն […]
12:59 26.02.2020
Փետրվարի 26-ին Արցախի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին են ներկայացվել նախագահի մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և նրա փոխարեն ՊԲ հրամանատար է նշանակվել ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բակո […]
18:36 25.02.2020
Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով փետրվարի 24-ին հայկական զինված ուժերի 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացրել են անակնկալ ստուգումներ: Զորամիավորման հրամանատարի տեղակալը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին: Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ […]
18:20 25.02.2020
Փետրվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ամենայն Հայոց հայրապետին ներկայացրել է պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց […]
18:06 25.02.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր ղեկավարած հիմնադրամի՝ նոր համագործակցություն սկսելու մասին: «Կարևորելով միջազգային համագործակցությունն ու աշխարհում առաջատար կենտրոնների հետ փորձի փոխանակումը՝ Մոսկվայում կնքվել է եռակողմ հուշագիր «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի և «Наука-детям» հիմնադրամի միջև: Սա շատ կարևոր նախաձեռնություն […]
14:02 25.02.2020
Այսօր զորավար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է: Զորավորի ծննդյան 155-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեցին ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ, այլ պաշտոնյաներ: «Զորավար Անդրանիկը դարասկզբին մեծ դերակատարում ունեցավ՝ շատ ու շատ մարդկանց փրկելով արհավիրքից: Եվ դուք գիտեք՝ զորավար Անդրանիկը որտեղ գնում էր, երեխաներին հավաքում, բերում էր Հայաստան, […]
12:00 25.02.2020
Նոր մատուցմամբ ու կենդանի հնչողությամբ ժողովրդական երգեր, արդեն հայտնի ու սիրված դեմքեր, շքեղ ու լուսավոր համերգասրահ. մարտի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի մասնակիցների համերգը: Ինչպես SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախագծի պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչները բեմում մենակ չեն լինելու. նրանց հետ հանդես կգան նաև «Մեծ փոքրիկներ» նախագծի ամենատաղանդավոր փոքրիկները: […]
19:29 24.02.2020
ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի թեթև ատլետ Ալիսոն Հալվերսոնը ՀՀ քաղաքացիություն է ստացել և այժմ ցանկանում է ներկայացնել Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում: «Ես պաշտոնապես Հայաստանի քաղաքացի եմ: Հպարտ եմ դրա համար: Ավելի քան 100 տարի առաջ իմ նախնիներից շատերը զրկվել են իրենց կյանքից անասելի եղանակներով: Պապիկս դժվարությամբ կարողացել էր փրկվել երիտասարդ աղջկա շորեր հագնելով: Առանց իմ նախնիների […]
18:10 24.02.2020
Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցում այսօր դասադուլ ու գործադուլ են հայտարարել ուսուցիչներն ու ծնողները, ովքեր իրենց երեխաներին դպրոց չեն բերել։ Այսկերպ մանկավարժական ու ծնողական հանրույթը իր բողոքն է արտահայտում դատարանի որոշման դեմ, համաձայն որի` նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը վերականգնվելու է իր պաշտոնում։ Այսօր առավոտյան թիվ 19 դպրոցի աշակերտների փոխարեն ծնողներն էին դպրոց եկել: Ծնողական խորհրդի […]
15:00 24.02.2020
Քաղաքացիական ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Ահազանգ ենք ստացել Տաշիրի տարածքում, Շահնազար գյուղի մոտ լիճը չորացել է, ձկները սատկել են»։
15:44 23.02.2020
Անգլիական Բլեքբըրն քաղաքի բնակչին իր ձին փրկել է մահացու հիվանդությունից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Կինը զբաղվել է ձիասպորտով և պնդում է, որ իր Ալիանա անունով ձին փրկել է իր կյանքը: Դեռևս 2015-ին 43-ամյա Քելլի Էն Ալեքսանդրը ունեցել է էպիլեպսիայի առաջին նոպան: Շուտով դրանք հաճախակիացել են՝ օրվա ընթացքում կրկնվելով մինչև 15 անգամ: Մեկուկես ամսվա […]
14:53 23.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է Փաշինյան ընտանիքի նոր «անդամը»՝ Մոլի անունով շնիկը: «Բարի գալուստ ընտանիք»,- գրել է Մարիամ Փաշինյանը։ View this post on Instagram LOVE is a four legged word ?? A post shared by Mariam Pashinyan (@______mmariaaam) on […]