TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+19.09 oC

Արխիվ

Ո՞վ է Վլադիմիր Պուտինին ամուսնության առաջարկ արած աղջիկը

17:00 07.03.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իվանովո այցի ժամանակ իր հետ ամուսնանալու խնդրանքով Պուտինին դիմած աղջիկը պատմել է իր, ինչպես նաև նախագահի հետ հանդիպման մասին: Իվանովոյի բնակչուհին Յուլիա Շիլովան է, 28 տարեկան է, նա մանկական թատրոնի դերասանուհի է և ամուսնացած չէ: «Ես դեռ չեմ գտել համապատասխան տղամարդու, ում կցանկանայի տեսնել իմ փեսացուի դերում»,- ասել է աղջիկը: Շիլովան […]

̰
Կիպրոսում Արցախի հետ Բարեկամության շրջանակ կստեղծվի

16:49 07.03.2020

Մարտի 6-ին աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մասնակցել է Արցախին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը հայտարարվել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին, որին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ։ Այս մասին հայտնում են […]

̰
10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը մայրի ծառի սերմ է ցանել

16:19 07.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում: «Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ […]

̰
Տոնոյանը Շիրակի մարզում զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները

16:06 07.03.2020

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողության: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապավության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը: […]

̰
Դալիի և Պիկասոյի «հանդիպումը»՝ Ազգային պատկերասրահում

13:29 07.03.2020

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Այն յուրօրինակ երկխոսություն է երկու մեծանուն արվեստագետների, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան մուտք է գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին, Պիկասոյի արվեստանոցում: Ցուցահանդեսում ներկայացված են Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, […]

̰
Շիրակի մարզում ոռոգման ջրի նվազագույն կարիքները բավարարված կլինեն. Տիգրան Պետրոսյան

18:14 06.03.2020

Շիրակի մարզի ջրամբարների սակավ ջուրը պետք է ճիշտ կառավարել ոռոգման սեզոնին խնդիրներ չունենալու համար: Քննարկման արդյունքում նման եզրակացության են եկել ջրօգտագործող ընկերությունը, մարզպետարանը և Ջրային պետական կոմիտեն: Օրեր առաջ մարզի ֆերմերները, ջրամբարների լցվածության մակարդակով մտահոգ, դիմել էին մարզպետարան ու պարզաբանումներ պահանջել, թե ինչպես է նախատեսվում ապահովել ոռոգման ջրի պահանջարկը: Ֆերմերների բողոքին հաջորդել է քննարկումը Ջրային […]

̰
Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը դպրոցում լավ է սովորել. մանրամասներ Գյումրիում կատարված սարսափելի դեպքից

18:13 06.03.2020

Երեկ Գյումրիի Տեքստիլ թաղամասում տեղի ունեցած սարսափելի դեպքից մեկ օր անց Պռոշյան 14 հասցեի բակի ու տան դռները կապարակնքված կամ ժապավենով առանձնացված չէին, հերթապահող ոստիկաններ տարածքում չկային։ Հարևանությամբ գտնվող տների դարպասները փակ էին, թաղամասի  բնակիչները հրաժարվում էին խոսել դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ ու նրա դստեր մասին։ Միայն սպանված կնոջ նախկին ամուսնու ազգականներից մեկը, որը […]

̰
Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու

17:49 06.03.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն (Arsen Torosyan) ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական […]

̰
Ռուսական ռազմաբազայի գործողությունները հանցագործության տարրեր են պարունակում. փաստաբան

17:31 06.03.2020

Այսօր դարձյալ հետաձգվել է գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը: Ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ամբաստանյալի՝ Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարանում դարձյալ չէր ապահովել: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ռազմաբազայի հրամանատարությունը գրություն էր ուղարկել դատարանին, որով պահանջում են ամբաստանյալի և նրան ուղեկցողների անվտանգության ապահովման գրավոր երաշխիքներ: Բացի ամբաստանյալից, այսօրվա նիստին չէին ներկայացել նաև նրա փաստաբանն […]

̰
Մայր աթոռում ընդլայնված կազմով տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

16:39 06.03.2020

Մարտի 3-6-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Գերագույն հոգևոր խորհրդին Կ. Պոլսի Հայոց պատրիարքության վերջին զարգացումների, առկա մարտահրավերների մասին տեղեկություններ փոխանցեց Կ. Պոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ընթացքին: Կատարված աշխատանքների շուրջ անհրաժեշտ լուսաբանություններ տվեցին Մայր Աթոռի Վարչատնտեսական […]

̰
Մատենադարանում վերականգնել և ցուցադրության են ներկայացրել 981թ. «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը

16:26 06.03.2020

Մատենադարանում վերականգնել և ցուցադրության են ներկայացրել հայերեն հնագույն ՝ 981թ.  գրված բացառիկ թղթյա ձեռագիր-ժողովածուն: Այն մեզ հասած առաջին աշխարհիկ բովանդակությամբ ձեռագիրն է, որը ներառում է հսկայական քանակությամբ գիտական նյութեր, որոնցից շատերը միայն այդտեղ են հանդիպում, հեղինակներ, որոնց նույնպես այդտեղ ենք հանդիպում: Ժողովածուն վերականգնվել է երկու տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում: Մատենադարանի ավագ վերականգնող, նկարիչ Արթուր Պետրոսյանը […]

̰
Անակնկալ ծննդյան օրվա առթիվ. նախագահը հեռախոսով շնորհավորել է փոքրիկ Ռոմիկին

16:16 06.03.2020

Փետրվարի 4-ին, երբ նշվում էր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրը, նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Արշակյանների ընտանիքին: 10-ամյա Ռոմիկ Արշակյանի մոտ ախտորոշվել էր լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում էր ռեմիսիայի շրջանում: Նախագահ Սարգսյանը զրուցել էր փոքրիկ Ռոմիկի և նրա ծնողների հետ, հետաքրքրվել երեխայի բուժման գործընթացով, հորդորել չընկճվել և […]

̰
Ռոնալդինյոն ազատ արձակվեց

13:10 06.03.2020

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ազատ է արձակվել: Հիշեցնենք՝ երեկ Պարագվայի ոստիկանությունը ձերբակալել էր նրան և եղբորը ՝ Ռոբերտոյին, երկրի սահմանը հատելիս կեղծ անձնագրեր ներկայացնելու համար: Դատախազությունում նրանց հարցաքննել են 8 ժամ: Հարցաքննությունից հետո Ռոնալդինյոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Նրա փաստաբանը հաղորդել է, որ  հետաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ Ռոնալդինյոն համագործակցել է իշխանությունների հետ: «Նա […]

̰
ՊԲ-ում անցկացվել են հոգեբանական պատրաստության գործնական պարապմունքներ

12:41 06.03.2020

ՊԲ-ի «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում մարտի 6-ին անց են կացվել հոգեբանական պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ներգրավվել են հետախուզական ստորաբաժանումներից մեկը, վերջերս համալրած նորակոչիկներն ու պահեստազորայինները: Պարապմունքի մասնակիցների առջև խնդիր էր դրվել կահավորել խրամատներն ու կրակային դիրքերը, կրակ վարել ճեղքում իրականացրած պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ուղղությամբ, իսկ ապա նաև, պատսպարվելով խրամատում, հակատանկային նռնակներով շարքից հանել հետևակի մարտական մեքենան: […]

̰
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգին

22:57 05.03.2020

Մարտի 4-ին Հայկական «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի Ազգային տաճարում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը`  PostClassical Ensemble-ի հետ համագործակցությամբ: Համերգի պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկա էին ԱՄՆ կոնգրեսի անդամներ, վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, եկեղեցական թեմերի […]

̰
Սահմանադրական հանրաքվեի նախնական ընտրացուցակով քանի՞ ընտրող կա Գյումրիում

19:00 05.03.2020

Դպրոցներ, բուհեր, նախակրթարաններ ու մշակութային հաստատություններ։ Այն կառույցներն են, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ վերածվում են ընտրատեղամասերի, մի բան, որ անփոփոխ է մնում բոլոր ընտրությունների ժամանակ։ Փոփոխությունները հանձնաժողովի կազմերում են և ընտրացուցակներում։ Նախնական ընտրացուցակներն արդեն տեղամասերում փակցված են, որոնք մինչև ապրիլի 5-ը ճշտումների են ենթարկվելու: Գյումրիի պարագայում դժվար է ընտրացուցակներում անճշտությունները նվազագույնի հասցնելը: Խնդիրը հիմնականում տնակային […]

̰
«Նորվիչի» դարպասապահը 11 մետրանոցները հետ է մղել շշի վրա գրված հուշումների միջոցով

18:59 05.03.2020

«Նորվիչ Սիթիի» դարպասապահ Տիմ Կրուլն Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի` «Տոտենհեմի» հետ հանդիպմանը հետխաղյա 11-մետրանոցներից հետո խաղի հերոսն է դարձել: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ ահա 11 մետրանոցների հարվածաշարում 3:2 հաշվով հաղթել է «Նորվիչ Սիթին»: Կրուլը հետ է մղել լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներ Պերոտի և Ֆերնանդեշի 11 մետրանոցները հուշման թերթիկի միջոցով: Հարվածներից […]

̰
Ջալալ Հարությունյանն աշխատանքային շրջայց է իրականացրել մոտոհրաձգային բրիգադներից մեկում

18:19 05.03.2020

Մարտի 5-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ուղղությամբ տեղակայված առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկում: Բանակի հրամանատարը հանդիպումներ է ունեցել ժամկետային զինվորականների և հրամկազմի հետ, հետաքրքրվել ուսումնական փուլի տվյալ ժամանակահատվածի ընթացիկ խնդիրներով, ստուգել անձնակազմի գործառույթային ու ծառայողական պարտականությունների իմացության մակարդակը, ինչպես նաև հանձնարարականներ տվել հետագա անելիքների վերաբերյալ:

̰
Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կանգառ կատարել հնարավոր է, կայանել՝ ոչ. պարզաբանում

17:48 05.03.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տուրիստական ավտոբուսների՝ կանգառի տարածք ունենալու հետ կապված գրառում է կատարել. «Շահումյանի հրապարակում արված գծանշումները կայանման համար չեն: Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածները մեքենաներից ազատվելուց հետո, Շահումյան հրապարակի գծանշված տարածքում կարող են ժամանակավորապես ԿԱՆԳԱՌ կատարել (չշփոթել կայանման հետ) տուրիստական ավտոբուսները: Լուծումը ժամանակավոր է՝ մինչև կենտրոնի բեռնաթափմանն ուղղված ավելի […]

̰
Սպարապետի ծննդյան օրվա առիթով ծաղիկներ են խոնարհել Գյումրիում

15:40 05.03.2020

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով Գյումրիում ևս ծաղիկներ են խոնարհել թիվ 19 դպրոցի բակում տեղադրված Սպարապետի կիսանդրու առջև: Միջոցառմանը մասնակցել են նաև Վազգեն Սարգսյանի զինակից ընկերները, Արցախյան ազատամարտի մասնակիցները, պատանի երկրապահները: Սպարապետը ջերմ հարաբերություններ է ունեցել Կումայրի ջոկատի տղաների հետ: Նրա կոչով 1992 թվականին Շիրակի մարզի ազատամարտիկներից ձևավորված ջոկատը մասնակցեց Շուշիի ազատագրման մարտական գործողություններին։ «Հարսանիք […]

̰
Ի՞նչ եմ անում այս գահը, ինձ սովորական աթոռ տվեք․ Ալիևը՝ համեստության մարմնավորում

13:56 05.03.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շոկի մեջ է գցել իր մասին լուրերին հետևողներին։ Մարզային այցելություններից մեկի ժամանակ նա հրաժարվել է իրեն առաջարկված բազկաթոռից ու խնդրել է իրեն տալ նույն աթոռից, որի վրա նստած են եղել հանդիպման մյուս մասնակիցները՝ պետական ծառայություններից մեկի կամավորները։ «Ի՞նչ եմ անում այս գահը, ինձ սովորական աթոռ տվեք»,- հրահանգել է Ադրբեջանի ղեկավարը։ Աշխատակիցներն […]

̰
Հայաստանցի լրագրողը մրցանակ ստացավ ԱՄՆ պետքարտուղարից և առաջին տիկնոջից

09:57 05.03.2020

Երեկ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն և առաջին տիկին Մելանյա Թրամփը պարգև հանձնեցին լրագրող և բլոգեր Լյուսի Քոչարյանին՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնախնդիրները բարձրաձայնելու և հոգեբանական, ֆիզիկական ու ընտանեկան բռնության ենթարկվածներին հարթակ տրամադրելու համար։ Լյուսին առաջինն է Հայաստանից, որ արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակին։

̰
Չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 55%-ով. Կարեն Թամազյան

13:48 04.03.2020

ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները. 2019թ. դեկտեմբերին հարկման բազա (հարկման ենթակա եկամուտներ) ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7%-ով (41 հազարով), իսկ 2018թ. ապրիլի […]

̰
Հայությունն ունի այնպիսի ներուժ, որպեսզի երաշխավորի անկախ, հզոր հայկական պետության գոյությունը. Վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

19:58 03.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցխե-Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին օտարերկրյա այցը կատարել է Վրաստան: «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում: […]

̰
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը խախտում է քննության ողջամիտ ժամկետները. փաստաբաններ

19:00 03.03.2020

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ծանրաբեռնված է, քաղաքացիական ու քրեական գործերի քննությունը տարիներ է տևում, վճիռները կողմերն ուշացումով են ստանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են գյումրեցի փաստաբանները: Ձգձգումների հետևանքով եղել են հայցվորներ, որոնք հրաժարվել են գործի հետագա քննությունից կամ շարունակելն այլև անիմաստ է դարձել: Ըստ փաստաբանների` ձգձգումները հեղինակազրկում են ողջ […]

̰
Արցախցի բռնցքամարտիկները ոսկե մեդալներ են նվաճել Սանկտ Պետերբուրգում

17:25 03.03.2020

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի անվան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկներ: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից մրցաշարին մասնակցել է ավելի քան 250 մարզիկ: Արցախը ներկայացրած չորս մարզիկներից երկուսը՝ Էրիկ Առստամյանը և Աշոտ Բեգլարյանը, գրավել են առաջին տեղերը: Ի դեպ, Էրիկը հանդես է եկել 40 կգ քաշային կարգում, չնայած նրան, […]

̰
Մայր աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

16:17 03.03.2020

Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։ Ողջունելով […]

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ

16:03 03.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վրաստանի հոգևոր առաջնորդը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական կապերի հետագա զարգացմանը: «Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց այդ դժվարությունները մենք պետք է հաղթահարենք միասին: Հույս ունեմ, որ մեր եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն լինել եղբայրական և կնպաստեն […]

̰
Վերջին 1.5 տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել. տեղի է ունեցել Փաշինյանի և Գախարիայի հանդիպումը

14:10 03.03.2020

Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախ հնչել են Հայաստանի և Վրաստանի օրհներգերը, ապա Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին: Այնուհետև տեղի է ունեցել վարչապետների առանձնազրույցը: Իր խոսքում Գիորգի Գախարիան նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հյուրընկալել Ձեզ […]

̰
Նազիկ Ավդալյանը, սպորտից բացի, շատ է սիրում նաև գեղանկարչական արվեստը

11:46 03.03.2020

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով արդեն մի քանի տարի է՝ ավարտել է կարիերան, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, որ սպորտից բացի, նաև արվեստ է շատ սիրում: Պարզվում է՝ Նազիկը սիրում է նաև նկարել, համենայնդեպս, դա են հուշում աշխարի չեմպիոնի այս լուսանկարները: «Ինձ շատ հարազատ, լավ ընկեր, տաղանդավոր նկարիչ Տիգրան […]

̰
BACK_TO_TOP