TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Արխիվ

Մոսկվայում բացվել է կատուների դագաղ արտադրող խանութ

21:00 18.02.2020

Ռուսաստանի մայրաքաղաքում սկսել է գործել ինտերնետ-խանութ, որտեղ Մոսկվայի բնակիչները կարող են դագաղներ գնել կենդանիների, մասնավորապես՝ կատուների համար: Խանութի էջը հասանելի է Instagram-ում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ քնեցրած կենդանիների դագաղների պատրաստման ժամանակ օգտագործվում են հատուկ նյութեր: Պատվիրատուներին առայժմ առաջարկում են դագաղներ, որոնց կափարիչի վրա պատկերված է թևերով կատու: Սոցցանցի օգտատերերին հետաքրքրել է այս […]

̰
Լոնդոնում տեղի է ունեցել Վիկտորյա Բեքհեմի հավաքածուի ցուցադրությունը

18:00 17.02.2020

Լոնդոնում` Նորաձևության շաբաթվա շրջանակներում, տեղի է ունեցել երգչուհի և բիզնես-լեդի Վիկտորյա Բեքհեմի բրենդի հավաքածուի ցուցադրությունը: Միջոցառման լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են աստղի ինստագրամյան էջում: Բեքհեմի հավաքածուի մեջ հատկապես ուշադրություն են գրավել կոշիկները: Երգչուհին ցուցադրել է ոտքը կիպ գրկող երկարաճիթ կոշիկներ: Հագուստի մեջ Բեքհեմը հավատարիմ է մնացել իր ոճին՝ ցուցադրելով մորթե կոստյումներ, վառ կիսաշրջազգեստներ:   View […]

̰
Ըմբշամարտի Եվրոպայի 2 մեդալակիրները Գյումրիի նույն մարզադպրոցից են

17:51 17.02.2020

Իտալիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության գյումրեցի մեդալակիրներին և նրանց մարզիչներին է ընդունել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդ անգամ ոսկե մեդալ նվաճեց, Կարապետ Չալյանն էլ վերադարձավ Եվրոպայի բրոնզե մեդալով։ Հաղթանակով վերադարձած 2 մարզիկներն էլ Գյումրիի հունահռոմեական ոճի մարզադպրոցից են։ Հայաստանի ըմբշամարտի հավաքականն այս պատասխանատու ստուգատեսում Իտալիայում նվաճեց 4 մեդալ՝ 2 […]

̰
Սահմանամերձ Բերդավանում տրվել է պաշտպանիչ պատերի տեղադրման ծրագրի մեկնարկը

13:10 17.02.2020

ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում «Անվտանգ ու դիմակայուն Տավուշ» վերտառությամբ գրառում է արվել այն մասին, որ այսուհետև  մարզի սահմանամերձ Բերդավան գյուղն ավելի պաշտպանված կլինի: Գյուղի դպրոցը, մանկապարտեզը և բուժկետն ունեն պաշտպանական պատեր։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ փետրվարի 15-ին Բերդավան գյուղում տրվել է պաշտպանիչ պատերի տեղադրման ծրագրի մեկնարկը։ Քննարկվել են նաև գյուղի բուժկետի և […]

̰
Էլիզաբեթ Հերլին թափանցիկ զգեստ է հագել մերկ մարմնի վրա

23:59 16.02.2020

Դերասանուհի Էլիզաբեթ Հերլին Հնդկաստանում տեղի ունեցած հավաքույթի ժամանակ հայտնվել է Julien Macdonald-ի թափանցիկ զգեստով, որը հագել էր մերկ մարմնի վրա: Աստղն իր Instagram- ում հրապուրիչ լուսանկարներ է հրապարակել: 54-ամյա դերասանուհու մարմնի ինտիմ մասերը ծածկված էին երեկոյան զգեստի պրինտով, այնուամենայնիվ, այն չէր կարող թաքցնել աստղի շքեղ կուրծքը: Զգեստը նաև ընդգծել է կնոջ սլացիկ կազմվածքը:

̰
Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը

22:46 16.02.2020

Այսօր 58 տարեկանում հանկարծամահ է եղել լուսանկարիչ, վավերագրող ու լրագրող Գերման Ավագյանը։ Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում քանդակագործ Սահակ Պողոսյանը։ «Գերմանը… անմահացավ…»,- գրել է Սահակ Պողոսյանը: Գերման Ավագյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին, Վրաստանում։ 1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից որպես […]

̰
Ամենաերիտասարդ միլիարդատերը պարծեցել է իր կազմվածքով

22:28 15.02.2020

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր կինը՝ 22-ամյա Քայլի Ջենները պարծեցել է իր ցանկալի կազմվածքով՝ հանդես գալով կարմիր բաց զգեստով: Նա լուսանկարները տեղադրել է իր Instagram- ում: Աստղն այդ տեսքով հայտնվել է «Օսկար»-ի աֆթերփարթիին: Լուսանկարները հիացրել են Ջենների բլոգի երկրպագուներին: Հիշեցնենք, որ Bloomberg ամսագիրը Քայլի Ջեններին անվանել է ամենաերիտասարդ միլիարդատեր: Նա վաճառել է իր Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի […]

̰
Զարեհ Սինանյանը Մոսկվայում այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն

17:11 15.02.2020

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն, շրջել և ծանոթացել հայազգի սթարթափերների հետ: «TryFit» ընկերության գրասենյակում սթարթափի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը հանձնակատարին ներկայացրել է, թե ինչպես է ընդամենը վայրկյանների ընթացքում 3D մոդելավորման միջոցով և 12 հատուկ չափանիշների գնահատմամբ […]

̰
Այս աշխարհը փոխվելու է, և եթե շարունակենք մնալ օրինաչափությունների մեջ, շատ առումներով դեմ կառնենք պատի.​ նախագահը` Մյունխենի անվտանգության համաժողովում

14:58 15.02.2020

Աշխատանքային այցով​ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող’​ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել​ Մյունխենի անվտանգության համաժողովի​ շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։ Քննարկումների շարքում իրենց դասախոսություններն են ներկայացրել ​ համաշխարհային մեծ համբավ վայելող ​ հայտնի գործիչներ, որոնց թվում՝ ամերիկացի ականավոր քաղաքագետ, Հարվարդի​ համալսարանի​ Քենեդու​ անվան​ Պետական​ կառավարման​ դպրոցի​ հանրային​ քաղաքականության​ կենտրոնի​ պրոֆեսոր​ Ժոզեֆ​ […]

̰
Արայիկ Հարությունյանը Ֆրանսիական համալսարանի ռեկտորի հետ քննարկել է բուհի զարգացման ծրագրերը

14:15 15.02.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, ասել է, որ կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը և հետևում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդլայմանը միտված նախաձեռնություններին։ Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, տեղեկացրել է, որ աշնանն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ որպես Ֆրանսիական համալսարանի ռեկտոր, բայց մինչ այդ շարունակելու է ջանքեր գործադրել՚ ապահովելու […]

̰
Գյումրիում ավտովթարի հետևանքով անչափահաս տղա է տուժել

18:10 14.02.2020

Այսօր` փետրվարի 14-ին, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել են «Օպել» և «Ֆորդ Մուստանգ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 48-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը։ 48-ամյա տուժածին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս ուղևորին` Մոր և մանկան ավստրիական  հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիվանդանոցից մեր թղթակցին հայտնել են, որ վարորդի վնասվածքները […]

̰
Վարակված մարդիկ, թուլացած տնտեսություն, զգուշավոր քաղաքականություն. ինչպիսի՞ն է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում

16:00 14.02.2020

Նոր կորոնավիրուսին վերաբերող լուրերի մասով օրը սկսվեց այս տեղեկությամբ Ամերիկացի տարհանվածների այն խումբը, որն անցած շաբաթ դուրս է եկել նոր կորոնավիրուսի կենտրոն համարվող Ուհանից և գտնվում է կարանտինի մեջ, դիմել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոն՝ խնդրանքով, որ վարակի հայտնաբերման համար թեստավորումն արագ կատարվի: «Մենք կարծում ենք, որ թեստավորումը կօգնի հնարավորինս շուտ բացահայտել պոտենցիալ […]

̰
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը

14:58 14.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ի առավոտյան այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ: Թոմաս Բարայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանական կողմը […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վառեց Տեառնընդառաջի խարույկը՝ կենսատու լույսը փոխանցելով նաև ներկա հավատավոր ժողովրդին

21:58 13.02.2020

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Երեկոյան ժամերգության մասնակցեց Ս. Գայանե վանքում: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ․Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց նախատոնակ, ապա՝ տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի […]

̰
Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է ԼՂ հակամարտության կարգավորման թեման. Անգելա Մերկել

19:58 13.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետ Փաշինյանի դիմավորման և պատվիրակություններին ողջունելու արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները մինչ բանակցությունները սկսելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում Անգելա Մերկելը նշել է. «Սիրով Գերմանիայում մեկ անգամ ևս ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք առիթ ունեցել ենք […]

̰
Կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճը, ծովում դեգերող զբոսանավերը, ուժասպառ բժիշկները. ի՞նչ է պետք իմանալ կորոնավիրուսի մասին

18:42 13.02.2020

COVID-19 վիրուսի պատճառով համաշխարհային բազմաթիվ միջոցառումներ չեղարկվել են:

̰
Արայիկ Հարությունյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը

18:39 13.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին և ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք արդյունավետ շարունակություն […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

16:40 13.02.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հանդիպել է ԲԿՄԱ-ի հետ:

̰
Հակածխախոտային նախագիծը՝ թեժ քննարկումների պատճառ

16:25 13.02.2020

Խորհրդարանում այսօր թեժ քննարկումներ էին հակածխախոտային նախագծի վերաբերյալ: SHANTNEWS.am-ն առանձնացրել է նախագծին կողմ և դեմ տեսակետներից մի քանիսը. Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյան. «ՀՀ քաղաքացիները գտնվում են ամենօրյա երկրորդային վնասակար ծխի ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ. պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ հանրային տարածքներում: … Ծխախոտային ծխի սահմանափակումն արդարացված է, […]

̰
Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում  հրդեհի հետևանքով խոշոր եղջերավոր անասուններ են սատկել

15:23 13.02.2020

Այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում։ Այրվել է Հովհաննիսյաններին պատկանող տնտեսության անասնագոմը։ Այս մասին հայտնում է SHАNTNEWS.am-ի թղթակիցը։ Բռնկված կրակը տարածվել է անասնագոմում, որտեղ ավելի քան 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ ծխախեղդ են եղել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհի տարածումը կանխելու համար հրշեջները քանդել են […]

̰
Մեկնարկեց ՀՀ վարչապետի այցը Գերմանիա

13:54 13.02.2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիա պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Դրանք տարբերվում են նաև աշխարհագրական առումով՝ առաջին մասը` Բեռլին, երկրորդը՝ Մյունխեն: Առաջին հատվածը պաշտոնական հանդիպումներն են երկրի Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Այստեղ առանցքայինը երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումն է: Վերջին անգամ վարչապետը կանցլերի հետ հանդիպել էր 2019թ. փետրվարին՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի […]

̰
Քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի կառուցումը

20:45 12.02.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԹՈՒՄՈ թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Թումոյի համագործակցությամբ իրականացվող «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Թումոյի համալիրը հանդիսացող 25,000 քմ մակերես ունեցող շինության ճարտարապետական դիզայնը իրականացնում է նիդերլանդցի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի հիմնած MVRDV ստուդիան: Հանդիպման ընթացքում Վինի Մաասը […]

̰
ՏՏ նորարարական գաղափարները` սեյսմիկ պաշտպանության ոլորտում

19:30 12.02.2020

Բնական աղետների կանխատեսման մեթոդներն ու տեխնոլոգիաները Հայաստանում տասնամյակներ շարունակ անփոփոխ են. մինչ օրս ռուսական արտադրության հին սարքավորումներով են երկրաֆիզիկական վտանգավոր երևույթները գրանցում, որոնց սխալվելու հավանականությունը նվազագույնից բարձր է։ Երկրաբանական գիտությունների դոկտոր Սամվել Հովհաննիսյանը տարիների գիտական փորձով է ապացուցում: Ոչ միայն ներդրումների հնարավորությունների պակասն են ունեցել, նաև մարդկային ներուժի։ Մեկ տարի առաջ սեյսմաբանների մասնագիտական փորձառությամբ ու […]

̰
Սուրեն Պապիկյանը Թբիլիսիում հանդիպել է հայ վարորդների հետ

18:20 12.02.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Թբիլիսիի Հայ առաքելական առաջնորդանիստ սբ. Գևորգ եկեղեցի: Եղել է Թումանյանի տուն-թանգարանի գիտական, մշակութային կենտրոնում։ Նա գրառում է թողել Հովհաննես Թումանյանի տան հուշամատյանում: Ծանոթացել է Թբիլիսիում հայ համանքի, վերոնշյալ կառույցների գործունեությանը: Այցի շրջանակներում Պապիկյանը նաև հանդիպել է վրաց գործընկերներին: Լարսում տեղի ունեցող կուտակումների […]

̰
Ֆելիքս Ցոլակյանն արտահերթ նիստ է հրավիրել` քննարկելու ձնաբքի պատճառով տիրող վիճակը

17:37 12.02.2020

Փետրվարի 12-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) արտահերթ նիստ, որի նպատակն էր քննարկել հանրապետությունում եղանակային պայմանների, մասնավորապես ձնաբքի պատճառով տիրող իրավիճակը, որի հետևանքով ճանապարհներին առաջացել են մեքենաների կուտակումներ: Նախարարի խոսքով, փետրվարի 11-ի երեկոյան ժամերից սկսած մինչ այժմ սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։ Ճանապարհի […]

̰
Գազատարների փոքր ծավալի շինմոնտաժային աշխատանքները բնակչության համար կիրականացվեն անվճար

17:20 12.02.2020

Նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ընդունեց որոշում, որով սահմանվել է, որ բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով: Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ […]

̰
Լավրովը ՌԴ նախագահի պատվոգիր է հանձնել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին

13:54 12.02.2020

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ փետրվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ: Զրույցի ընթացքում ամփոփվել են 2019թ. առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման, Համագործակցության տարածքում անվտանգության ապահովման և միջազգային ասպարեզում ԱՊՀ երկրների դիրքերի ամրապնդման ուղղությամբ 2019 թվականին կատարված աշխատանքների արդյունքները: Որոշվել են […]

̰
Մաթևոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ. նախագահը՝ Ահնիձոր այցի ժամանակ

12:50 12.02.2020

Այսօր հայ արձակի մեծագույն վարպետներից մեկը՝ Հրանտ Մաթևոսյանը, կդառնար ընդամենը 85 տարեկան: 2019թ. հունիսին Ահնիձոր այցելելով` Հրանտ Մաթևոսյանի հայրական տուն՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել էր. «Երբ այստեղ ես, շատ բնական է թվում, որ մաթևոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ՝ այս բնության մեջ, այս ազատության մեջ, հանգստության ու նաև՝ անհանգստության մեջ»:

̰
Իրաքում 12 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել

23:00 11.02.2020

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 12 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Բաղդադի բնակիչները շտապել են փողոցներ` լուսանկարվելու, մինչ դեռ երեխաները ձնագնդի են խաղացել: Այսպիսի եղանակն Իրաքում պայմանավորված է Եվրոպայից եկող սառը օդային հոսանքներով: Ձյան տակ են հայտնվել նաև հակակառավարական ցույցերի մասնակիցների վրանները: Բաղդադում վերջին անգամ ձյուն էր տեղացել 2008-ին, […]

̰
Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը ժամանակավորապես դադարեցված են

19:15 11.02.2020

Այսօր Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերն անհնար է եղել շարունակել 33 աստիճան ցրտի պատճառով: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` կաթսայատան անսարքության պատճառով 4 օր է` դպրոցը նորմալ չի տաքացվել։ Նախորդ երեք օրերին դասարանները ստիպված են եղել էլեկտրականությամբ տաքացնել, բայց եռահարկ շենքի մեծ դասասենյակներում հնարավոր չի եղել նորմային հավասար ջերմություն ապահովել։ Ջերմաչափի սնդիկի սյունը չի բարձրացել 13 […]

̰
BACK_TO_TOP